0:00:07.570,0:00:10.923 Եթե չեք կարող պատկերացնել կյանքն[br]առանց շոկոլադի, 0:00:10.923,0:00:15.942 ապա ձեր բախտը բերել է, որ չեք ծնվել[br]մինչև 16-րդ դարը: 0:00:15.942,0:00:19.450 Մինչ այդ, շոկոլադ կար միայն[br]Միջին Ամերիկայում 0:00:19.450,0:00:22.305 և այն մեր պատկերացրածից [br]բավականին տարբեր էր: 0:00:22.305,0:00:24.685 Դեռևս մ.թ.ա. 1900 թվականին 0:00:24.685,0:00:27.805 այդ շրջանի մարդիկ կարողանում էին[br]պատրաստել կակաո ծառի պտուղները: 0:00:30.716,0:00:33.216 Վաղ արձանագրություններից [br]իմանում ենք, որ պտուղները 0:00:33.216,0:00:36.645 աղում և խառնում էին եգիպտացորենի ու[br]չիլլի բիբարի հետ՝ պատրաստելով խմիչք, 0:00:36.645,0:00:38.856 բայց ոչ թե տաք կակաոյի[br]հանգստացնող գավաթ, 0:00:40.096,0:00:44.736 այլ դառը, կազդուրող, [br]փրփուրով խառնուրդ: 0:00:44.736,0:00:47.976 Եվ եթե կարծում եք, որ այսօր մարդիկ[br]սկսել են արժևորել շոկոլադը, 0:00:47.976,0:00:51.166 ապա մեզոամերիկացիները[br]վաղուց առաջ են անցել: 0:00:51.166,0:00:53.596 Նրանք հավատացած էին, որ կակաոն[br]աստվածային պտուղ է՝ 0:00:53.596,0:00:57.016 նվիրաբերված մարդկանց [br]փետրավոր օձի կողմից, 0:00:57.016,0:00:59.539 որին մայաներն անվանում էին[br]Կուկուլկան, 0:00:59.539,0:01:02.836 իսկ ացտեկները՝ Քետցալկոատլ: 0:01:02.836,0:01:05.517 Ացտեկները կակաոյի պտուղները [br]որպես գումար էին օգտագործում 0:01:05.517,0:01:07.826 և ըմպում էին այն թագավորական[br]խնջույքների ժամանակ, 0:01:07.826,0:01:10.736 տալիս մարտում հաղթած զինվորներին՝[br]իբրև պարգև, 0:01:10.736,0:01:13.417 ինչպես նաև օգտագործում էին այն[br]ծեսերի ժամանակ: 0:01:13.417,0:01:18.137 Կակաոյի առաջին միջատլանտյան [br]փոխադրումը եղավ 1519թ., 0:01:18.137,0:01:21.727 երբ Հերնան Կորտեզը այցելեց[br]Տենոչտիտլան՝ 0:01:21.727,0:01:23.486 Մոկտեզումայի պալատ: 0:01:23.486,0:01:26.107 Կորտեզի լեյտենանտներից մեկի [br]գրություններում ասվում է, 0:01:26.107,0:01:28.287 որ թագավորն ուներ 50 կժերի մեջ[br]լցված խմիչք, 0:01:28.287,0:01:31.287 որը մատուցվում էր[br]ոսկե գավաթներով: 0:01:31.287,0:01:34.707 Երբ կոնկիստադորները վերադարձան[br]այդ նոր տարօրինակ պտուղով, 0:01:34.707,0:01:37.727 նրանց պատմությունները՝ այդ բնիկների[br]ճոխ սովորույթների մասին, 0:01:37.727,0:01:42.068 պտղին աֆրոդիզիակի հեղինակություն[br]տվեցին: 0:01:42.068,0:01:45.778 Սկզբում, դրա դառը համի համար այն [br]օգտագործում էին իբրև ստամոքսի 0:01:45.778,0:01:47.978 խանգարումը բուժելու դեղամիջոց, 0:01:47.978,0:01:51.398 իսկ քաղցրություն տալու համար [br]ավելացնում էին մեղր, շաքար կամ վանիլին, 0:01:51.398,0:01:55.458 որի արդյունքում էլ շոկոլադը արագ դարձավ[br]Իսպանիայի արքայական տան սիրելի ուտեստը: 0:01:55.458,0:01:58.568 Եվ շուտով չկար ոչ մի բարձրատոհմիկ[br]ընտանիք, 0:01:58.568,0:02:01.568 որ չունենար շոկոլադի համար սպասք: 0:02:01.568,0:02:05.378 Սակայն այդ նորաձև խմիչքի լայնամասշտաբ[br]արտարդրությունը 0:02:05.378,0:02:06.859 շատ բարդ ու ժամանակատար էր: 0:02:06.859,0:02:10.369 Դրա համար անհրաժեշտ էին պլանտացիաներ [br]և Կարիբիան ու Աֆրիկյան 0:02:10.369,0:02:14.509 ափերից բերված ստրուկներ: 0:02:14.509,0:02:18.179 Շոկոլադի աշխարը մեկընդմիշտ[br]վերափոխվեց 1828թ.-ին, 0:02:18.179,0:02:24.029 երբ Ամստերդամցի Կոնրադ վան Հաուտենը[br]հայտնագործեց կակաո մամլիչը: 0:02:24.029,0:02:28.531 Այդ մամլիչի օգնությամբ հնարավոր էր առանձ-[br]նացնել կակաոյի բնական յուղը կամ կարագը: 0:02:28.531,0:02:32.516 Մնում էր փոշին, որ կարելի էր խառնել[br]խմիչքների հետ կամ էլ 0:02:32.516,0:02:34.989 կակաո կարագի հետ՝ 0:02:34.989,0:02:38.209 ստանալով մեզ այսօր ծանոթ շոկոլադը: 0:02:38.209,0:02:42.202 Շատ չանցած շվեյցարացի [br]շոկոլադագործ Դանիել Պիտերը 0:02:42.202,0:02:44.701 սկսեց խառնուրդին կաթի փոշի ավելացնել, 0:02:44.701,0:02:47.790 և այսպես առաջացավ կաթնային[br]շոկոլադը: 0:02:47.790,0:02:51.389 XX դարում արդեն շոկոլադն այլևս [br]ազնվական շքեղություն չէր, 0:02:51.389,0:02:53.851 այլ նաև հասարակ մարդկանց[br]ուտեստ: 0:02:53.851,0:02:57.874 Բարձր պահանջարկի հետ առաջանում է նաև[br]կակաոյի մշակման համար անհրաժեշտ 0:02:57.874,0:03:00.815 շատ տարածքների պահանջը, որ հնարավոր էր[br]միայն հասարակածի մոտ: 0:03:00.815,0:03:06.031 Եվ այժմ Աֆրիկայից Հարավային[br]Ամերիկա ստրուկներ բերելու փոխարեն, 0:03:06.031,0:03:09.151 կակաոյի արտադրությունը տեղափոխվում[br]է Աֆրիկայի արևմուտք: 0:03:09.151,0:03:14.701 Մինչ 2015թ.-ը Cote d'Ivoire-ում աճեցվում[br]է աշխարհի կակաոյի 2/5 մասը: 0:03:14.701,0:03:16.744 Արտադրության աճի հետ մեկտեղ 0:03:16.744,0:03:19.977 եղել են մարդկանց իրավունքների [br]զարհուրելի խախտումներ: 0:03:19.977,0:03:22.230 Աֆրիկայի արևմուտքում գտնվող շատ[br]պլանտացիաներ, 0:03:22.230,0:03:24.260 որ կակաո են մատակարարում Արևմուտք, 0:03:24.260,0:03:26.731 ծանր աշխատանքի են ենթարկում ստրուկների[br]ու երեխաների. 0:03:26.731,0:03:31.942 ավելի քան 2 միլիոն երեխա է տուժել: 0:03:31.942,0:03:34.441 Սա բարդ խնդիր է, որ մինչ օրս[br]լուծում չի ստացել, 0:03:34.441,0:03:38.981 չնայած որ շատ շոկոլադ արտադրող կազմա-[br]կերպություններ փորձում են համագործակցել 0:03:38.981,0:03:42.901 Աֆրիկայի կառավարիչների հետ՝ կրճատելու [br]երեխաների ստրկացումը: 0:03:42.901,0:03:47.792 Այսօր շոկոլադը ժամանակակից[br]մշակույթների անքակտելի մասն է: 0:03:47.792,0:03:51.442 Գաղութային և բնիկ մշակույթների[br]միախառնման արդյունքում՝ 0:03:51.442,0:03:53.892 գովազդի ուժի շնորհիվ, 0:03:53.892,0:03:57.113 շոկոլադը այժմ էլ պարուրված է[br]զգայուն, 0:03:57.113,0:03:58.212 գրավիչ 0:03:58.212,0:03:59.663 և արգելված աուրայով: 0:03:59.663,0:04:03.471 Եվ ավելի շատ իմանալով նրա դյութիչ[br]և հաճախ դաժան պատմությունը, 0:04:03.471,0:04:05.562 ինչպես նաև այսօր նրա արտադրությունը, 0:04:05.562,0:04:08.642 մենք իմանում ենք, թե որտեղից են այս[br]զուգորդումները սերում 0:04:08.642,0:04:11.052 և ինչ են թաքցնում: 0:04:11.052,0:04:13.912 Ու երբ մյուս անգամ բացեք շոկոլադի[br]մի նոր տուփ, 0:04:13.912,0:04:19.911 մի պահ մտածեք, որ ամեն բան [br]այդքան քաղցր չէ, որքան թվում է: