Քամալ Միթլը պատմում է ինչպես թարմ օդ «աճեցնել»
-
0:00 - 0:0517 տարի առաջ Դելիի օդից ես դարձա ալերգիկ:
-
0:05 - 0:08Բժիշկները ասում էին, որ իմ թոքերի ծավալը
-
0:08 - 0:1070 տոկոսով նվազել է
-
0:10 - 0:11եւ դա ինձ տանում էր մահվան:
-
0:11 - 0:14Հնդկաստանի տեխնոլոգիայի ինստիտուտի (IIT),
-
0:14 - 0:16Էներգիայի եւ ռեսուրսների ինստիտուտի (TERI) օգնությամբ, նաեւ NASA-ի ուսումնասիրությունների շնորհիվ
-
0:16 - 0:19մենք բացահայտեցինք 3 ծառատեսակ՝
-
0:19 - 0:21տարրական,
-
0:21 - 0:23տարածված կանաչ բույսեր, որոնց շնորհիվ
-
0:23 - 0:24մենք կարող ենք վերարտադրել սենյակում այն ամբողջ օդի քանակը,
-
0:24 - 0:27որը մեզ հարկավոր է առողջությունը պահպանելու համար:
-
0:27 - 0:29Մենք նաեւ բացահայտեցինք, որ կարելի է
-
0:29 - 0:31նվազեցնել թարմ օդի քանակի պահաջը
-
0:31 - 0:33շենքի ներսում՝ պահպանելով
-
0:33 - 0:36սենյակային օդորակման ստանդարտները:
-
0:36 - 0:38Ահա այդ երեք բույսերը. Արեքայի արմավենի,
-
0:38 - 0:42սկեսուրի լեզու եւ փողի ծառը:
-
0:42 - 0:46Իրենց գրական բուսաբանական անվանումները նույնպես նշված են:
-
0:46 - 0:48Արեքայի արմավենին
-
0:48 - 0:52կլանում է ածխաթթու գազը եւ վերածում է այն թթվածնի:
-
0:52 - 0:56Մեզ պետք է չորս հատ 1.5 մետր բարձրությամբ այդպիսի արմավենիներ սենյակում գտնվող ամեն անձի համար,
-
0:56 - 0:58իսկ խնամքի առումով
-
0:58 - 0:59պահանջվում է հեռացնել չորացած տերեւները՝
-
0:59 - 1:01Դելիում՝ ամեն օր, իսկ
-
1:01 - 1:03ավելի մաքուր քաղաքներում՝ շաբաթական մեկ անգամ:
-
1:03 - 1:06Նրանց պետք է պարարտացնել բիոհումուսով
-
1:06 - 1:09որը ախտազերծված է եւ հիդրոփոնիկ,
-
1:09 - 1:13եւ դուրս հանել 3-4 ամիսը մեկ անգամ:
-
1:13 - 1:16Երկրորդ բույսը սկեսուրի լեզուն է,
-
1:16 - 1:18որը նույնպես բավական տարածված է
-
1:18 - 1:20եւ մենք այն անվանում ենք նաեւ ննջասենյակային բույս,
-
1:20 - 1:23քանի որ այն թթվածին է արտադրում գիշերը:
-
1:23 - 1:28Սենյակում մեզ հարկավոր են այդ բույսերից միջին բարձրության 6-8 հատ յուրաքանչյուր անձի համար:
-
1:28 - 1:30Երրորդը՝ փողի ծառն է
-
1:30 - 1:33եւ այն նույնպես բավական տարածված տեսակ է,
-
1:33 - 1:36նախընտրելի է աճեցնել հիդրոփոնիկներում:
-
1:36 - 1:39Այս ծառատեսակը կլանում է ֆորմալդեգիդները
-
1:39 - 1:40եւ այլ վնասակար քիմիական արտանետումները:
-
1:40 - 1:42Այս երեք բույսերի շնորհիվ
-
1:42 - 1:44կարելի է պահպանել թարմ օդի մակարդակը, որը հարկավոր է առողջությանը:
-
1:44 - 1:46Փաստորեն, դուք կարող եք գտնվել փակ տարայում
-
1:46 - 1:50վերեւը կափարիչով, բայց դուք բացարձապես չեք խեղդվի
-
1:50 - 1:53եւ դրսից թարմ օդի կարիք այլեւս չի լինի:
-
1:53 - 1:55Մենք փորձարկել ենք այս երեք բույսերի կիրառումը
-
1:55 - 1:58Դելիում գտնվող մեր շենքում, որը
-
1:58 - 2:0120 տարի հնության 15,240 ք.մ. մակերեսով կառույց է:
-
2:01 - 2:05Այնտեղ տեղադրվել էին 1200 հատ այդ բույսերից 300 բնակիչների համար:
-
2:05 - 2:07Մեր ուսումնասիրությունները ցույց տվեցին, որ
-
2:07 - 2:11մարդու արյան մեջ պարունակող թթվածնի մակարդակը 42 տոկոսով
-
2:11 - 2:13բարձրացել էր ի համեմատ այլ մարդկանց, որոնք գտնվում էին
-
2:13 - 2:16նույն շենքի այլ տարածքներում 10 ժամվա ընաթացքում:
-
2:16 - 2:19Հնդկաստանի կառավարությունը բացահայտել
-
2:19 - 2:21եւ հրապարակել էր այս ուսումնասիրության արդյունքները,
-
2:21 - 2:24որպեսզի ցույց տա, որ սա Նոր Դելիում գտնվող ամենաառողջարար շենքն է:
-
2:24 - 2:27Ուսումնասիրությունները նաեւ ցույց են տալիս, որ
-
2:27 - 2:28ի համեմատ այլ շենքերի
-
2:28 - 2:30այս շենքում հետեւյալ ցուցանիշները նույնպես նվազել էին.
-
2:30 - 2:32աչքերի գրգռվածություն՝ 52 տոկոս,
-
2:32 - 2:36շնչառական համակարգ՝ 34 տոկոս,
-
2:36 - 2:37գլխացավեր՝ 24 տոկոս,
-
2:37 - 2:41թոքերի աշխատանքի խափանում՝ 12 տոկոս, աստմա՝ 9 տոկոս:
-
2:41 - 2:45Այս ուսումնասիրությունը հրապարակվել էր 2008թ.-ի սեպտեմբերի 8-ին,
-
2:45 - 2:48եւ այն հասանելի է Հնդկաստանի կառավարության պաշտոնական վեբ-կայքում:
-
2:48 - 2:50Մեր փորձը ցույց է տալիս, որ
-
2:50 - 2:54մարդկանց աշխատանքի արդյունավետության ցուցանիշները նույնպես բարձրացել են
-
2:54 - 2:57ավելի քան 20 տոկոսով այս բույսերի կիրառման շնորհիվ:
-
2:57 - 3:01Բացի այդ նվազում է հոսանքի օգտագործման պահանջը շենքերում
-
3:01 - 3:07ավելի քան 15 տոկոսով, քանզի ավելի քիչ օդ է հարկավոր դրսից:
-
3:07 - 3:08Հիմա մենք կիրառում ենք սա
-
3:08 - 3:115334 ք.կմ մակերեսով շենքի համար,
-
3:11 - 3:13որտեղ կտեղադրվեն 60,000 սենյակային բույսեր:
-
3:13 - 3:15Ի՞նչու է սա կարեւոր:
-
3:15 - 3:17Այն նպաստում է նաեւ շրջակա միջավայրի պահպանմանը,
-
3:17 - 3:18քանի որ ակնկալվում է
-
3:18 - 3:20համաշխարհային էլեկտրաեներգիայի օգտագործման ցուցանիշների աճ
-
3:20 - 3:2230 տոկոսով մյուս տասնամյակի ընթացքում:
-
3:22 - 3:23Իսկ ներկայիս աշխարհում էներգիայի 40 տոկոսը
-
3:23 - 3:25ծախսում են կառույցները,
-
3:25 - 3:27եւ ամբողջ մարդկության 60 տոկոսը
-
3:27 - 3:30ապրելու են քաղաքների շենքերում,
-
3:30 - 3:34որը մյուս 15 տարիների ընթացքում կկազմի մեկ միլիոնից ավել մարդ:
-
3:34 - 3:36Աճում է պահանջարկը ապրելու եւ աշխատելու
-
3:36 - 3:40լավ օդափոխվող պայմաններում:
-
3:40 - 3:42«Մարմնավորե՛ք այն փոփոխությունները, որոնք ցանկանում եք տեսնել աշխարհում»,
-
3:42 - 3:43ինչպես ասում էր Մահաթմա Գանդին:
-
3:43 - 3:44Շնորհակալություն ուշադրության համար:
-
3:44 - 3:46/Ծափահարություններ/
- Title:
- Քամալ Միթլը պատմում է ինչպես թարմ օդ «աճեցնել»
- Speaker:
- Kamal Meattle
- Description:
-
Հետազոտող Քամալ Միթլը ներկայացնում է, թե ինչպես երեք սենյակային բույսերի համադրության շնորհիվ կարելի է զգալիորեն բարելավել սենյակային օդի մաքրությունը, աճեցնելով նրանց տան եւ աշխատասենյակի տարբեր հատվածներում:
- Video Language:
- English
- Team:
- closed TED
- Project:
- TEDTalks
- Duration:
- 03:46