17 տարի առաջ Դելիի օդից ես դարձա ալերգիկ: Բժիշկները ասում էին, որ իմ թոքերի ծավալը 70 տոկոսով նվազել է եւ դա ինձ տանում էր մահվան: Հնդկաստանի տեխնոլոգիայի ինստիտուտի (IIT), Էներգիայի եւ ռեսուրսների ինստիտուտի (TERI) օգնությամբ, նաեւ NASA-ի ուսումնասիրությունների շնորհիվ մենք բացահայտեցինք 3 ծառատեսակ՝ տարրական, տարածված կանաչ բույսեր, որոնց շնորհիվ մենք կարող ենք վերարտադրել սենյակում այն ամբողջ օդի քանակը, որը մեզ հարկավոր է առողջությունը պահպանելու համար: Մենք նաեւ բացահայտեցինք, որ կարելի է նվազեցնել թարմ օդի քանակի պահաջը շենքի ներսում՝ պահպանելով սենյակային օդորակման ստանդարտները: Ահա այդ երեք բույսերը. Արեքայի արմավենի, սկեսուրի լեզու եւ փողի ծառը: Իրենց գրական բուսաբանական անվանումները նույնպես նշված են: Արեքայի արմավենին կլանում է ածխաթթու գազը եւ վերածում է այն թթվածնի: Մեզ պետք է չորս հատ 1.5 մետր բարձրությամբ այդպիսի արմավենիներ սենյակում գտնվող ամեն անձի համար, իսկ խնամքի առումով պահանջվում է հեռացնել չորացած տերեւները՝ Դելիում՝ ամեն օր, իսկ ավելի մաքուր քաղաքներում՝ շաբաթական մեկ անգամ: Նրանց պետք է պարարտացնել բիոհումուսով որը ախտազերծված է եւ հիդրոփոնիկ, եւ դուրս հանել 3-4 ամիսը մեկ անգամ: Երկրորդ բույսը սկեսուրի լեզուն է, որը նույնպես բավական տարածված է եւ մենք այն անվանում ենք նաեւ ննջասենյակային բույս, քանի որ այն թթվածին է արտադրում գիշերը: Սենյակում մեզ հարկավոր են այդ բույսերից միջին բարձրության 6-8 հատ յուրաքանչյուր անձի համար: Երրորդը՝ փողի ծառն է եւ այն նույնպես բավական տարածված տեսակ է, նախընտրելի է աճեցնել հիդրոփոնիկներում: Այս ծառատեսակը կլանում է ֆորմալդեգիդները եւ այլ վնասակար քիմիական արտանետումները: Այս երեք բույսերի շնորհիվ կարելի է պահպանել թարմ օդի մակարդակը, որը հարկավոր է առողջությանը: Փաստորեն, դուք կարող եք գտնվել փակ տարայում վերեւը կափարիչով, բայց դուք բացարձապես չեք խեղդվի եւ դրսից թարմ օդի կարիք այլեւս չի լինի: Մենք փորձարկել ենք այս երեք բույսերի կիրառումը Դելիում գտնվող մեր շենքում, որը 20 տարի հնության 15,240 ք.մ. մակերեսով կառույց է: Այնտեղ տեղադրվել էին 1200 հատ այդ բույսերից 300 բնակիչների համար: Մեր ուսումնասիրությունները ցույց տվեցին, որ մարդու արյան մեջ պարունակող թթվածնի մակարդակը 42 տոկոսով բարձրացել էր ի համեմատ այլ մարդկանց, որոնք գտնվում էին նույն շենքի այլ տարածքներում 10 ժամվա ընաթացքում: Հնդկաստանի կառավարությունը բացահայտել եւ հրապարակել էր այս ուսումնասիրության արդյունքները, որպեսզի ցույց տա, որ սա Նոր Դելիում գտնվող ամենաառողջարար շենքն է: Ուսումնասիրությունները նաեւ ցույց են տալիս, որ ի համեմատ այլ շենքերի այս շենքում հետեւյալ ցուցանիշները նույնպես նվազել էին. աչքերի գրգռվածություն՝ 52 տոկոս, շնչառական համակարգ՝ 34 տոկոս, գլխացավեր՝ 24 տոկոս, թոքերի աշխատանքի խափանում՝ 12 տոկոս, աստմա՝ 9 տոկոս: Այս ուսումնասիրությունը հրապարակվել էր 2008թ.-ի սեպտեմբերի 8-ին, եւ այն հասանելի է Հնդկաստանի կառավարության պաշտոնական վեբ-կայքում: Մեր փորձը ցույց է տալիս, որ մարդկանց աշխատանքի արդյունավետության ցուցանիշները նույնպես բարձրացել են ավելի քան 20 տոկոսով այս բույսերի կիրառման շնորհիվ: Բացի այդ նվազում է հոսանքի օգտագործման պահանջը շենքերում ավելի քան 15 տոկոսով, քանզի ավելի քիչ օդ է հարկավոր դրսից: Հիմա մենք կիրառում ենք սա 5334 ք.կմ մակերեսով շենքի համար, որտեղ կտեղադրվեն 60,000 սենյակային բույսեր: Ի՞նչու է սա կարեւոր: Այն նպաստում է նաեւ շրջակա միջավայրի պահպանմանը, քանի որ ակնկալվում է համաշխարհային էլեկտրաեներգիայի օգտագործման ցուցանիշների աճ 30 տոկոսով մյուս տասնամյակի ընթացքում: Իսկ ներկայիս աշխարհում էներգիայի 40 տոկոսը ծախսում են կառույցները, եւ ամբողջ մարդկության 60 տոկոսը ապրելու են քաղաքների շենքերում, որը մյուս 15 տարիների ընթացքում կկազմի մեկ միլիոնից ավել մարդ: Աճում է պահանջարկը ապրելու եւ աշխատելու լավ օդափոխվող պայմաններում: «Մարմնավորե՛ք այն փոփոխությունները, որոնք ցանկանում եք տեսնել աշխարհում», ինչպես ասում էր Մահաթմա Գանդին: Շնորհակալություն ուշադրության համար: /Ծափահարություններ/