0:00:00.000,0:00:05.000 17 տարի առաջ Դելիի օդից ես դարձա ալերգիկ: 0:00:05.000,0:00:08.000 Բժիշկները ասում էին, որ իմ թոքերի ծավալը 0:00:08.000,0:00:10.000 70 տոկոսով նվազել է 0:00:10.000,0:00:11.000 եւ դա ինձ տանում էր մահվան: 0:00:11.000,0:00:14.000 Հնդկաստանի տեխնոլոգիայի ինստիտուտի (IIT), 0:00:14.000,0:00:16.000 Էներգիայի եւ ռեսուրսների ինստիտուտի (TERI) օգնությամբ, նաեւ NASA-ի ուսումնասիրությունների շնորհիվ 0:00:16.000,0:00:19.000 մենք բացահայտեցինք 3 ծառատեսակ՝ 0:00:19.000,0:00:21.000 տարրական, 0:00:21.000,0:00:23.000 տարածված կանաչ բույսեր, որոնց շնորհիվ 0:00:23.000,0:00:24.000 մենք կարող ենք վերարտադրել սենյակում այն ամբողջ օդի քանակը, 0:00:24.000,0:00:27.000 որը մեզ հարկավոր է առողջությունը պահպանելու համար: 0:00:27.000,0:00:29.000 Մենք նաեւ բացահայտեցինք, որ կարելի է 0:00:29.000,0:00:31.000 նվազեցնել թարմ օդի քանակի պահաջը 0:00:31.000,0:00:33.000 շենքի ներսում՝ պահպանելով 0:00:33.000,0:00:36.000 սենյակային օդորակման ստանդարտները: 0:00:36.000,0:00:38.000 Ահա այդ երեք բույսերը. Արեքայի արմավենի, 0:00:38.000,0:00:42.000 սկեսուրի լեզու եւ փողի ծառը: 0:00:42.000,0:00:46.000 Իրենց գրական բուսաբանական անվանումները նույնպես նշված են: 0:00:46.000,0:00:48.000 Արեքայի արմավենին 0:00:48.000,0:00:52.000 կլանում է ածխաթթու գազը եւ վերածում է այն թթվածնի: 0:00:52.000,0:00:56.000 Մեզ պետք է չորս հատ 1.5 մետր բարձրությամբ այդպիսի արմավենիներ սենյակում գտնվող ամեն անձի համար, 0:00:56.000,0:00:58.000 իսկ խնամքի առումով 0:00:58.000,0:00:59.000 պահանջվում է հեռացնել չորացած տերեւները՝ 0:00:59.000,0:01:01.000 Դելիում՝ ամեն օր, իսկ 0:01:01.000,0:01:03.000 ավելի մաքուր քաղաքներում՝ շաբաթական մեկ անգամ: 0:01:03.000,0:01:06.000 Նրանց պետք է պարարտացնել բիոհումուսով 0:01:06.000,0:01:09.000 որը ախտազերծված է եւ հիդրոփոնիկ, 0:01:09.000,0:01:13.000 եւ դուրս հանել 3-4 ամիսը մեկ անգամ: 0:01:13.000,0:01:16.000 Երկրորդ բույսը սկեսուրի լեզուն է, 0:01:16.000,0:01:18.000 որը նույնպես բավական տարածված է 0:01:18.000,0:01:20.000 եւ մենք այն անվանում ենք նաեւ ննջասենյակային բույս, 0:01:20.000,0:01:23.000 քանի որ այն թթվածին է արտադրում գիշերը: 0:01:23.000,0:01:28.000 Սենյակում մեզ հարկավոր են այդ բույսերից միջին բարձրության 6-8 հատ յուրաքանչյուր անձի համար: 0:01:28.000,0:01:30.000 Երրորդը՝ փողի ծառն է 0:01:30.000,0:01:33.000 եւ այն նույնպես բավական տարածված տեսակ է, 0:01:33.000,0:01:36.000 նախընտրելի է աճեցնել հիդրոփոնիկներում: 0:01:36.000,0:01:39.000 Այս ծառատեսակը կլանում է ֆորմալդեգիդները 0:01:39.000,0:01:40.000 եւ այլ վնասակար քիմիական արտանետումները: 0:01:40.000,0:01:42.000 Այս երեք բույսերի շնորհիվ 0:01:42.000,0:01:44.000 կարելի է պահպանել թարմ օդի մակարդակը, որը հարկավոր է առողջությանը: 0:01:44.000,0:01:46.000 Փաստորեն, դուք կարող եք գտնվել փակ տարայում 0:01:46.000,0:01:50.000 վերեւը կափարիչով, բայց դուք բացարձապես չեք խեղդվի 0:01:50.000,0:01:53.000 եւ դրսից թարմ օդի կարիք այլեւս չի լինի: 0:01:53.000,0:01:55.000 Մենք փորձարկել ենք այս երեք բույսերի կիրառումը 0:01:55.000,0:01:58.000 Դելիում գտնվող մեր շենքում, որը 0:01:58.000,0:02:01.000 20 տարի հնության 15,240 ք.մ. մակերեսով կառույց է: 0:02:01.000,0:02:05.000 Այնտեղ տեղադրվել էին 1200 հատ այդ բույսերից 300 բնակիչների համար: 0:02:05.000,0:02:07.000 Մեր ուսումնասիրությունները ցույց տվեցին, որ 0:02:07.000,0:02:11.000 մարդու արյան մեջ պարունակող թթվածնի մակարդակը 42 տոկոսով 0:02:11.000,0:02:13.000 բարձրացել էր ի համեմատ այլ մարդկանց, որոնք գտնվում էին 0:02:13.000,0:02:16.000 նույն շենքի այլ տարածքներում 10 ժամվա ընաթացքում: 0:02:16.000,0:02:19.000 Հնդկաստանի կառավարությունը բացահայտել 0:02:19.000,0:02:21.000 եւ հրապարակել էր այս ուսումնասիրության արդյունքները, 0:02:21.000,0:02:24.000 որպեսզի ցույց տա, որ սա Նոր Դելիում գտնվող ամենաառողջարար շենքն է: 0:02:24.000,0:02:27.000 Ուսումնասիրությունները նաեւ ցույց են տալիս, որ 0:02:27.000,0:02:28.000 ի համեմատ այլ շենքերի 0:02:28.000,0:02:30.000 այս շենքում հետեւյալ ցուցանիշները նույնպես նվազել էին. 0:02:30.000,0:02:32.000 աչքերի գրգռվածություն՝ 52 տոկոս, 0:02:32.000,0:02:36.000 շնչառական համակարգ՝ 34 տոկոս, 0:02:36.000,0:02:37.000 գլխացավեր՝ 24 տոկոս, 0:02:37.000,0:02:41.000 թոքերի աշխատանքի խափանում՝ 12 տոկոս, աստմա՝ 9 տոկոս: 0:02:41.000,0:02:45.000 Այս ուսումնասիրությունը հրապարակվել էր 2008թ.-ի սեպտեմբերի 8-ին, 0:02:45.000,0:02:48.000 եւ այն հասանելի է Հնդկաստանի կառավարության պաշտոնական վեբ-կայքում: 0:02:48.000,0:02:50.000 Մեր փորձը ցույց է տալիս, որ 0:02:50.000,0:02:54.000 մարդկանց աշխատանքի արդյունավետության ցուցանիշները նույնպես բարձրացել են 0:02:54.000,0:02:57.000 ավելի քան 20 տոկոսով այս բույսերի կիրառման շնորհիվ: 0:02:57.000,0:03:01.000 Բացի այդ նվազում է հոսանքի օգտագործման պահանջը շենքերում 0:03:01.000,0:03:07.000 ավելի քան 15 տոկոսով, քանզի ավելի քիչ օդ է հարկավոր դրսից: 0:03:07.000,0:03:08.000 Հիմա մենք կիրառում ենք սա 0:03:08.000,0:03:11.000 5334 ք.կմ մակերեսով շենքի համար, 0:03:11.000,0:03:13.000 որտեղ կտեղադրվեն 60,000 սենյակային բույսեր: 0:03:13.000,0:03:15.000 Ի՞նչու է սա կարեւոր: 0:03:15.000,0:03:17.000 Այն նպաստում է նաեւ շրջակա միջավայրի պահպանմանը, 0:03:17.000,0:03:18.000 քանի որ ակնկալվում է 0:03:18.000,0:03:20.000 համաշխարհային էլեկտրաեներգիայի օգտագործման ցուցանիշների աճ 0:03:20.000,0:03:22.000 30 տոկոսով մյուս տասնամյակի ընթացքում: 0:03:22.000,0:03:23.000 Իսկ ներկայիս աշխարհում էներգիայի 40 տոկոսը 0:03:23.000,0:03:25.000 ծախսում են կառույցները, 0:03:25.000,0:03:27.000 եւ ամբողջ մարդկության 60 տոկոսը 0:03:27.000,0:03:30.000 ապրելու են քաղաքների շենքերում, 0:03:30.000,0:03:34.000 որը մյուս 15 տարիների ընթացքում կկազմի մեկ միլիոնից ավել մարդ: 0:03:34.000,0:03:36.000 Աճում է պահանջարկը ապրելու եւ աշխատելու 0:03:36.000,0:03:40.000 լավ օդափոխվող պայմաններում: 0:03:40.000,0:03:42.000 «Մարմնավորե՛ք այն փոփոխությունները, որոնք ցանկանում եք տեսնել աշխարհում», 0:03:42.000,0:03:43.000 ինչպես ասում էր Մահաթմա Գանդին: 0:03:43.000,0:03:44.000 Շնորհակալություն ուշադրության համար: 0:03:44.000,0:03:46.000 /Ծափահարություններ/