17 տարի առաջ Դելիի օդից ես դարձա ալերգիկ:
Բժիշկները ասում էին, որ իմ թոքերի ծավալը
70 տոկոսով նվազել է
եւ դա ինձ տանում էր մահվան:
Հնդկաստանի տեխնոլոգիայի ինստիտուտի (IIT),
Էներգիայի եւ ռեսուրսների ինստիտուտի (TERI) օգնությամբ, նաեւ NASA-ի ուսումնասիրությունների շնորհիվ
մենք բացահայտեցինք 3 ծառատեսակ՝
տարրական,
տարածված կանաչ բույսեր, որոնց շնորհիվ
մենք կարող ենք վերարտադրել սենյակում այն ամբողջ օդի քանակը,
որը մեզ հարկավոր է առողջությունը պահպանելու համար:
Մենք նաեւ բացահայտեցինք, որ կարելի է
նվազեցնել թարմ օդի քանակի պահաջը
շենքի ներսում՝ պահպանելով
սենյակային օդորակման ստանդարտները:
Ահա այդ երեք բույսերը. Արեքայի արմավենի,
սկեսուրի լեզու եւ փողի ծառը:
Իրենց գրական բուսաբանական անվանումները նույնպես նշված են:
Արեքայի արմավենին
կլանում է ածխաթթու գազը եւ վերածում է այն թթվածնի:
Մեզ պետք է չորս հատ 1.5 մետր բարձրությամբ այդպիսի արմավենիներ սենյակում գտնվող ամեն անձի համար,
իսկ խնամքի առումով
պահանջվում է հեռացնել չորացած տերեւները՝
Դելիում՝ ամեն օր, իսկ
ավելի մաքուր քաղաքներում՝ շաբաթական մեկ անգամ:
Նրանց պետք է պարարտացնել բիոհումուսով
որը ախտազերծված է եւ հիդրոփոնիկ,
եւ դուրս հանել 3-4 ամիսը մեկ անգամ:
Երկրորդ բույսը սկեսուրի լեզուն է,
որը նույնպես բավական տարածված է
եւ մենք այն անվանում ենք նաեւ ննջասենյակային բույս,
քանի որ այն թթվածին է արտադրում գիշերը:
Սենյակում մեզ հարկավոր են այդ բույսերից միջին բարձրության 6-8 հատ յուրաքանչյուր անձի համար:
Երրորդը՝ փողի ծառն է
եւ այն նույնպես բավական տարածված տեսակ է,
նախընտրելի է աճեցնել հիդրոփոնիկներում:
Այս ծառատեսակը կլանում է ֆորմալդեգիդները
եւ այլ վնասակար քիմիական արտանետումները:
Այս երեք բույսերի շնորհիվ
կարելի է պահպանել թարմ օդի մակարդակը, որը հարկավոր է առողջությանը:
Փաստորեն, դուք կարող եք գտնվել փակ տարայում
վերեւը կափարիչով, բայց դուք բացարձապես չեք խեղդվի
եւ դրսից թարմ օդի կարիք այլեւս չի լինի:
Մենք փորձարկել ենք այս երեք բույսերի կիրառումը
Դելիում գտնվող մեր շենքում, որը
20 տարի հնության 15,240 ք.մ. մակերեսով կառույց է:
Այնտեղ տեղադրվել էին 1200 հատ այդ բույսերից 300 բնակիչների համար:
Մեր ուսումնասիրությունները ցույց տվեցին, որ
մարդու արյան մեջ պարունակող թթվածնի մակարդակը 42 տոկոսով
բարձրացել էր ի համեմատ այլ մարդկանց, որոնք գտնվում էին
նույն շենքի այլ տարածքներում 10 ժամվա ընաթացքում:
Հնդկաստանի կառավարությունը բացահայտել
եւ հրապարակել էր այս ուսումնասիրության արդյունքները,
որպեսզի ցույց տա, որ սա Նոր Դելիում գտնվող ամենաառողջարար շենքն է:
Ուսումնասիրությունները նաեւ ցույց են տալիս, որ
ի համեմատ այլ շենքերի
այս շենքում հետեւյալ ցուցանիշները նույնպես նվազել էին.
աչքերի գրգռվածություն՝ 52 տոկոս,
շնչառական համակարգ՝ 34 տոկոս,
գլխացավեր՝ 24 տոկոս,
թոքերի աշխատանքի խափանում՝ 12 տոկոս, աստմա՝ 9 տոկոս:
Այս ուսումնասիրությունը հրապարակվել էր 2008թ.-ի սեպտեմբերի 8-ին,
եւ այն հասանելի է Հնդկաստանի կառավարության պաշտոնական վեբ-կայքում:
Մեր փորձը ցույց է տալիս, որ
մարդկանց աշխատանքի արդյունավետության ցուցանիշները նույնպես բարձրացել են
ավելի քան 20 տոկոսով այս բույսերի կիրառման շնորհիվ:
Բացի այդ նվազում է հոսանքի օգտագործման պահանջը շենքերում
ավելի քան 15 տոկոսով, քանզի ավելի քիչ օդ է հարկավոր դրսից:
Հիմա մենք կիրառում ենք սա
5334 ք.կմ մակերեսով շենքի համար,
որտեղ կտեղադրվեն 60,000 սենյակային բույսեր:
Ի՞նչու է սա կարեւոր:
Այն նպաստում է նաեւ շրջակա միջավայրի պահպանմանը,
քանի որ ակնկալվում է
համաշխարհային էլեկտրաեներգիայի օգտագործման ցուցանիշների աճ
30 տոկոսով մյուս տասնամյակի ընթացքում:
Իսկ ներկայիս աշխարհում էներգիայի 40 տոկոսը
ծախսում են կառույցները,
եւ ամբողջ մարդկության 60 տոկոսը
ապրելու են քաղաքների շենքերում,
որը մյուս 15 տարիների ընթացքում կկազմի մեկ միլիոնից ավել մարդ:
Աճում է պահանջարկը ապրելու եւ աշխատելու
լավ օդափոխվող պայմաններում:
«Մարմնավորե՛ք այն փոփոխությունները, որոնք ցանկանում եք տեսնել աշխարհում»,
ինչպես ասում էր Մահաթմա Գանդին:
Շնորհակալություն ուշադրության համար:
/Ծափահարություններ/