< Return to Video

Բեմական վախ (ինչպես հաղթահարել այն) – Մայքլ Չո

  • 0:07 - 0:08
    Ձեռքերը քրտնում են,
  • 0:08 - 0:10
    սիրտն արագ է զարկում,
  • 0:10 - 0:11
    ստամոքսը կծկվում է:
  • 0:12 - 0:13
    Չեք կարող օգնություն կանչել:
  • 0:13 - 0:15
    Ոչ միայն այն պատճառով, որ կոկորդը չափազանց սեղմված է շնչելու համար,
  • 0:15 - 0:17
    այլև ամոթալի է:
  • 0:17 - 0:19
    Ո´չ, դուք չեք հետապնդվում հրեշի կողմից,
  • 0:21 - 0:22
    դուք ելույթ եք ունենում հանդիսատեսի առջև
  • 0:22 - 0:25
    ճակատագիր, որ մահից էլ սարսափելի է:
  • 0:25 - 0:27
    Օրինակ մահացած ժամանակ ոչինչ չեք զգում,
  • 0:27 - 0:29
    իսկ բեմի վրա վախ եք զգում:
  • 0:32 - 0:34
    Սակայն, վաղ թե ուշ,
    բոլորս էլ ստիպված ենք լինում
  • 0:35 - 0:36
    մարդկանց առջև ելույթ ունենալ,
  • 0:36 - 0:37
    ուրեմն անհրաժեշտ է փորձել ու հաղթահարել այն:
  • 0:37 - 0:41
    Սկզբում եկեք հասկանանք, թե ինչ է բեմական վախը:
  • 0:41 - 0:43
    Մարդիկ՝ սոցիալական կենդանիները,
  • 0:43 - 0:45
    ի բնե անհանգստանում են իրենց համբավի մասին:
  • 0:45 - 0:47
    Հանդիսատեսի առջև ելույթ ունենալը կարող է սպառնալ դրան:
  • 0:47 - 0:49
    Խոսելուց առաջ անհանգստանում եք.
  • 0:49 - 0:52
    «Իսկ եթե մարդիկ կարծեն, որ ես անտանելի եմ և ապուշ»:
  • 0:52 - 0:54
    Ապուշի տպավորություն թողնելու վախը
  • 0:54 - 0:55
    վտանգի արձագանք է,
  • 0:55 - 0:57
    որ գալիս է ուղեղի պարզագույն հատվածի կողմից,
  • 0:57 - 0:58
    որը շատ դժվար է կառավարել:
  • 0:58 - 1:00
    Դա «պայքար կամ փախուստ» բնազդն է,
  • 1:00 - 1:02
    ինքնապաշտպանական գործընթաց, որ նկատվում է մի շարք կենդանիների մոտ,
  • 1:02 - 1:05
    որոնք, սակայն, բեմից ելույթ չեն ունենում:
  • 1:05 - 1:06
    Բայց մենք փորձառու գործընկեր ունենք
  • 1:06 - 1:08
    հուզմունքի ուսումնասիրման գործում:
  • 1:08 - 1:10
    Չարլզ Դարվինը փորձարկել է «պայքար կամ փախուստ» բնազդը
  • 1:10 - 1:12
    Լոնդոնի կենդանաբանական այգում օձերի ցուցահանդեսի ժամանակ:
  • 1:12 - 1:14
    Նա իր օրագրում գրել է.
  • 1:14 - 1:17
    «Իմ կամքն ու դատողությունն անզոր էին երևակայելու
  • 1:17 - 1:19
    երբևէ չզգացած վախս»:
  • 1:19 - 1:20
    Նա եզրակացրեց, որ իր վարքը
  • 1:20 - 1:22
    հնուց եկած արձագանք է, որի վրա չեն ազդել
  • 1:22 - 1:24
    ժամանակակից քաղաքակրթության նրբությունները:
  • 1:24 - 1:26
    Այսինքն՝ սառը դատող
    ժամանակակից ձեր ուղեղի համար,
  • 1:26 - 1:27
    դա ելույթ ունենալն է:
  • 1:27 - 1:28
    Ուղեղի մնացած հատվածի համար՝
  • 1:28 - 1:31
    կառուցված ջունգլիների օրենքին համապատասխան,
  • 1:31 - 1:33
    երբ ընդունում եք
  • 1:33 - 1:34
    ելույթը տապալելու հավանականությունը,
  • 1:34 - 1:35
    ժամանակն է փախչել փրկվելու համար
  • 1:35 - 1:36
    կամ պայքարել մինչև մահ:
  • 1:50 - 1:53
    Ուղեղի ենթատեսաթումբը,
    որ առկա է բոլոր
    ողնաշարավորների մոտ,
  • 1:53 - 1:55
    հիպոֆիզից արտազատում է
  • 1:55 - 1:57
    ԱԿՏ (ադրենոկորտիկոտրոպ)հորմոնը՝
  • 1:57 - 1:58
    մակերիկամային արտազատուկ արձակելով
  • 1:58 - 2:00
    արյան մեջ:
  • 2:00 - 2:02
    Վիզը ջղաձգվում է, մեջքը՝ կորանում:
  • 2:02 - 2:03
    Ոտքերն ու ձեռքերը դողում են,
  • 2:03 - 2:05
    մինչդեռ մկանները հարձակման են պատրաստվում:
  • 2:05 - 2:06
    Քրտնում եք:
  • 2:06 - 2:07
    Արյան ճնշումը բարձրանում է:
  • 2:07 - 2:09
    Մարսողական համակարգը խափանվում է՝
  • 2:09 - 2:10
    առավելագույնս դարձնելու սնուցող նյութերի
  • 2:10 - 2:12
    ու թթվածնի մատակարարումը դեպի մկաններ ու կենսական օրգաններ,
  • 2:12 - 2:15
    այսպիսով՝ բերանում չորություն է առաջանում ու հուզմունք է նկատվում:
  • 2:15 - 2:16
    Բիբերը լայնանում են,
  • 2:16 - 2:18
    դժվարանում է մոտիկից որևէ բան կարդալը,
  • 2:18 - 2:19
    ինչպես օրինակ ձեր գրառումները,
  • 2:19 - 2:21
    սակայն, հեշտանում է մեծ հեռավորության դեպքում:
  • 2:21 - 2:22
    Հենց այսպես է դրսևորվում բեմական վախը:
  • 2:23 - 2:24
    Ինչպե՞ս ենք պայքարում դրա դեմ:
  • 2:24 - 2:26
    Նախ և առաջ, հեռանկար:
  • 2:26 - 2:27
    Պատճառը մեր գլխում չէ:
  • 2:27 - 2:30
    Դա ողջ օրգանիզմի բնական, հորմոնալ արձագանքն է
  • 2:30 - 2:32
    ինքնուրույն աշխատող անկախ նյարդային համակարգի կողմից:
  • 2:32 - 2:35
    Եվ ժառանգականությունը
    մեծ դեր է խաղում
    սոցիալական վախի հարցում:
  • 2:35 - 2:38
    Ջոն Լենոնը հազարավոր կենդանի կատարումներ է ունեցել:
  • 2:38 - 2:40
    Ամեն անգամ ելույթից առաջ նա սրտխառնոց էր ունենում:
  • 2:40 - 2:41
    Որոշ մարդիկ ի բնե
  • 2:41 - 2:43
    մեծ վախ են զգում հրապարակավ ելույթ ունենալիս:
  • 2:43 - 2:46
    Քանի որ բեմական վախը
    բնական և անխուսափելի է,
  • 2:46 - 2:47
    կենտրոնացեք նրա վրա, ինչը կարող եք կառավարել:
  • 2:47 - 2:49
    Կատարելագործվե՛ք ՝
  • 2:49 - 2:51
    նախօրոք պարապելով
  • 2:51 - 2:53
    իրական ելույթի համար նախատեսված նման միջավայրում:
  • 2:53 - 2:56
    Ցանկացած առաջադրանքում վարժվելը ավելացնում է փորձառությունն
  • 2:56 - 2:57
    ու կրճատում տագնապը,
  • 2:57 - 2:59
    այսպիսով, երբ գալիս է հրապարակավ խոսելու ժամանակը,
  • 2:59 - 3:01
    դուք վստահ եք ձեր ուժերի և
    առաջադրված խնդրի լուծման վրա:
  • 3:01 - 3:03
    Սթիվ Ջոբսը կրկնում էր իր հայտնի ելույթները
  • 3:03 - 3:05
    հարյուրավոր ժամեր շարունակ՝
  • 3:05 - 3:06
    սկսելով մի քանի շաբաթ առաջ:
  • 3:06 - 3:07
    Եթե լավ գիտեք ձեր ասելիքը,
  • 3:08 - 3:09
    ապա հանդիսատեսի էներգիան ձեզ կփոխանցվի,
  • 3:09 - 3:13
    հակառակ դեպքում թույլ կտաք ենթատեսաթմբին ձեր մարմնին համոզել,
  • 3:13 - 3:14
    որ այն գիշատիչների ոհմակի համար նախաճաշ է դառնալու:
  • 3:14 - 3:16
    Բայց չէ՞ որ ողնաշարավոր ենթատեսաթումբը
  • 3:16 - 3:18
    միլիոնավոր տարիների ընթացքում ավելի շատ «փորձ» է ձեռք բերել քան դուք:
  • 3:18 - 3:20
    Անմիջապես բեմ բարձրանալուց առաջ,
  • 3:20 - 3:21
    անարդար խաղալու
  • 3:21 - 3:22
    և ուղեղին խաբելու ժամանակն է:
  • 3:22 - 3:24
    Ձեռքերը վեր ձգեք ու խորը շունչ քաշեք:
  • 3:24 - 3:26
    Սա կհանգստացնի
  • 3:26 - 3:27
    ձեր ենթաթումբը:
  • 3:27 - 3:30
    Սովորաբար բեմական վախը սաստկանում է հենց ելույթից առաջ,
  • 3:30 - 3:32
    այսպիսով, օգտագործեք այդ վերջին րոպեն ձգվելու և շունչ քաշելու համար:
  • 3:32 - 3:34
    Մոտենում եք բարձրախոսին, ձայնը պարզ է,
  • 3:34 - 3:35
    մարմինը՝ հանգիստ:
  • 3:35 - 3:38
    Լավ պատրաստված ելույթը համոզում է վայրի ամբոխին,
  • 3:38 - 3:40
    որ դուք հմայագերող հանճար եք:
  • 3:40 - 3:41
    Ինչպե՞ս:
  • 3:41 - 3:43
    Դուք չեք հաղթահարել բեմական վախը,
  • 3:43 - 3:44
    դուք յուրացրել եք այն:
  • 3:44 - 3:46
    Եվ անկախ նրանից,
  • 3:46 - 3:47
    թե որքան քաղաքակիրթ եք երևում,
  • 3:47 - 3:48
    ուղեղի մի մութ անկյունում,
  • 3:48 - 3:49
    դուք դեռ վայրի կենդանի եք,
  • 3:49 - 3:53
    հեռատես, ճարտարախոս վայրի կենդանի:
Title:
Բեմական վախ (ինչպես հաղթահարել այն) – Մայքլ Չո
Speaker:
Մայքլ Չո
Description:

Սիրտն արա՞գ է զարկում, ձեռքերը քրտնու՞մ են, դժվարանու՞մ եք շնչել: Ո՛չ, ձեզ մոտ սրտի կաթված չէ. դա բեմական վախն է: Եթե ձեզ համար հանդիսատեսի առջև ելույթ ունենալն ավելի շատ նման է հանուն կյանքի պայքարելուն, դուք միայնակ չեք: Սակայն որքան լավ հասկանաք ձեր մարմնի արձագանքը, այնքան ավելի մեծ կլինի այն հաղթահարելու հավանականությունը: Մայքլ Չոն ուղեղին խաբելու և հանդիսատեսի համակրանքը նվաճելու միջոցներ է առաջարկում:

more » « less
Video Language:
English
Team:
closed TED
Project:
TED-Ed
Duration:
04:08

Armenian subtitles

Revisions Compare revisions