hide🌟Accessibility matters for everyone!🌟
Learn with Amara.org about the Best Practices for Creating SDH Subtitles !

< Return to Video

Դա Վինչիի Վիտրուվյան մարդը՝ երկրաչափական տեսանկյունից - Ջեյմս Իըրլ

  • 0:16 - 0:19
    Վիտրուվյան մարդու տվյալ պատկերը,
    որը վերցվել է Լեոնարդոյի գծագրերից,
  • 0:19 - 0:22
    դարձել է Վերածննդի ամենատարածված
    խորհրդանիշերից մեկը:
  • 0:22 - 0:23
    Իսկ ինչու՞:
  • 0:23 - 0:26
    Սա գրիչով և թանաքով արված
    հասարակ նկար է, այնպես չէ՞:
  • 0:26 - 0:26
    Իհարկե ոչ:
  • 0:26 - 0:29
    Փորձենք այս խնդիրը
    լուծելու համար դիմել մաթեմատիկային:
  • 0:29 - 0:32
    Մենք գիտենք՝ ինչպես հաշվել
    շրջանագծի մակերեսը:
  • 0:32 - 0:35
    ՎԵրցնում ենք π-ի արժեքը և բազմապատկում
    շառավղի քառակուսու հետ:
  • 0:35 - 0:37
    Գիտենք նաև ինչպես հաշվել
    քառակուսու մակերեսը:
  • 0:37 - 0:39
    Այն հավասար է հիմքի քառակուսուն:
  • 0:40 - 0:44
    Իսկ ինչպե՞ս շրջանագծի մակերեսից
    ստանալ նույն մակերեսով քառակուսի:
  • 0:44 - 0:46
    Սա շրջանագծին քառակուսի
    արտագծելու խնդիրն է,
  • 0:46 - 0:49
    որի մասին առաջին անգամ խոսվել է
    է հնագույն աշխարհում:
  • 0:49 - 0:51
    Անտիկ աշխարհի մի շարք գաղափարների նման
  • 0:51 - 0:53
    այն վերստին քննարկվել է Վերածննդի ժամանակ:
  • 0:53 - 0:55
    Պարզվում է, որ այս խնդիրը լուծում չունի
  • 0:55 - 0:56
    π-ի էության պատճառով,
  • 0:56 - 0:58
    բայց սա ընդհանրապես
    այլ խնդիր է:
  • 0:58 - 0:59
    Լեոնարդոյի ուրվանկարը,
  • 0:59 - 1:03
    որը հռոմեացի ճարտարապետ Վիտրուվիուսի
    գաղափարների հիման վրա են կառուցված,
  • 1:03 - 1:06
    տեղադրում են մարդուն և՛ շրջանագծի,
    և՛ քառակուսու կենտրոնում:
  • 1:06 - 1:09
    Վիտրուվիուսը ենթադրում էր,
    որ մարդու պորտը նրա մարմնի կենտրոնն է,
  • 1:09 - 1:12
    և եթե կարկինը դնենք մարդու փորին,
  • 1:12 - 1:14
    նրա մարմնի շուրջ կարելի է
    գծել կատարյալ շրջան:
  • 1:14 - 1:18
    Ավելին, Վիտրուվիուսը նշում էր,
    որ ձեռքերի երկարությունը և մարդու հասակը
  • 1:18 - 1:20
    մարդկային մարմինը դարձնում են հավասարչափ,
  • 1:20 - 1:23
    այսպիսով, նրա շուրջ ճշգրիտ
    արտագծելով քառակուսի:
  • 1:23 - 1:25
    Լեոնարդոն օգտագործեց
    Վիտրուվիուսի գաղափարները
  • 1:25 - 1:28
    անուղղակիորեն լուծելով շրջանագծին
    քառակուսի արտագծելու խնդիրը՝
  • 1:28 - 1:30
    մարդուն որպես երկու պատկերների
    մակերես դարձնելով:
  • 1:30 - 1:33
    Լեոնարդոն ոչ միայն Վիտրուվիուսի
    գաղափարներն է հաշվի առել:
  • 1:33 - 1:37
    Իտալիայում առաջ էր եկել մտավորական
    ուղղություն, որը կոչվում էր նեոպլատոնիզմ:
  • 1:37 - 1:40
    Այս գաղափարախոսությունը վերցրել էր
    4րդ դարում կիրառվող հասկացությունը,
  • 1:40 - 1:42
    որը զարգացրել էին
    Պլատոնը և Արիստոտելը,
  • 1:42 - 1:44
    որը կոչվում էր «Էության մեծ շղթա»:
  • 1:44 - 1:46
    Ըստ այս սկզբունքի, տիեզերքը
    ստորակարգ շղթայի է նմանվում,
  • 1:46 - 1:48
    որը սկսվում է Աստծուց,
  • 1:48 - 1:52
    հետո գալիս են հրեշտակները, մոլորակները,
    աստղերը, կյանքի բոլոր ձևերը,
  • 1:52 - 1:54
    և ավարտվում է չար հոգիներով և սատանայով:
  • 1:54 - 1:56
    Զարգացման իր վաղ շրջանում,
  • 1:56 - 2:00
    այս գաղափարախոսությունը մարդկային
    ցեղը տեղադրում էր այս շղթայի մեջտեղում:
  • 2:00 - 2:03
    Քանի որ մարդիկ ունեին մահկանացու մարմին
    և անմահ հոգի,
  • 2:03 - 2:06
    տիեզերքը բաժանվում էր 2 հավասար մասի:
  • 2:06 - 2:09
    Երբ Լեոնարդոն ստեղծեց Վիտրուվյան
    մարդուն, այնուամենայնիվ,
  • 2:09 - 2:12
    նեոպլատոնիստ Պիքո Դելլա Միրանդոլան
    այլ պատկերացումներ ուներ:
  • 2:12 - 2:15
    Նա մարդկությանը անջատել էր
    վերոնշյալ շղթայից
  • 2:15 - 2:17
    և հայտնել, որ մարդկությունը
    ունի եզակի հնարավորություն
  • 2:17 - 2:19
    ընտրելու յուրաքանչյուր
    աստիճանը:
  • 2:19 - 2:21
    Պիքոն նշում էր, որ Աստված ցանկացել
    է ստեղծել մի էություն,
  • 2:21 - 2:24
    ով կհասկանար այն գեղեցիկ և
    խրթին աշխարհը, որ նա արարել էր:
  • 2:24 - 2:26
    Այսպես ծագել էր մարդկային ցեղը,
  • 2:26 - 2:28
    որը նա տեղադրել է տիեզերքի կենտրոնում
  • 2:28 - 2:31
    և որը հնարավորություն ուներ
    ընդունել այն ձևը, որը կկամենար:
  • 2:31 - 2:32
    Մարդիկ, ըստ Պիքոյի,
  • 2:32 - 2:35
    կարող էին հայտնվել շղթայի վերջում,
    հավասարվելով կենդանիներին,
  • 2:35 - 2:37
    կամ հայտնվել դրա սկզբում, դառնալով արարիչ.
  • 2:37 - 2:38
    ամեն ինչ մեր ձեռքում է:
  • 2:39 - 2:40
    Ուսումնասիրելով ուրվանկարը՝
  • 2:40 - 2:42
    կարեղ ենք տեսնել, որ մարդու դիրքը փոխելով,
  • 2:42 - 2:45
    նա կարող է ծածկել շրջանագծի
    ու քառակուսու ազատ մասերը:
  • 2:45 - 2:48
    Եթե այս աշխարհը հիմնված է
    երկրաչափության վրա,
  • 2:48 - 2:49
    ապա այս ուրվանկարը ենթադրում է,
  • 2:49 - 2:52
    որ մենք կարող ենք դրա բաղադրիչներից
    դուրս գոյություն ունենալ:
  • 2:52 - 2:55
    Մարդը կարող է ընդունել յուրաքանչյուր
    երկրաչափական դիրք,
  • 2:55 - 2:57
    նույնը կարելի ասել նաև փիլիսոփայորեն:
  • 2:57 - 3:00
    Միևնույն պատկերում, Լեոնարդոն
    կարողացավ միավորել մաթեմատիկան, կրոնը,
  • 3:00 - 3:04
    փիլիսոփայությունը, ճարտարագիտությունը և իր
    ժամանակի ստեղծագործական հմտությունները:
  • 3:04 - 3:08
    Զարմանալի չէ, որ այն դարձավ իր
    ժամանակաշրջանի ականավոր խորհրդանիշերից:
Title:
Դա Վինչիի Վիտրուվյան մարդը՝ երկրաչափական տեսանկյունից - Ջեյմս Իըրլ
Speaker:
James Earle
Description:

Ամբողջական դասը՝ http://ed.ted.com/lessons/da-vinci-s-vitruvian-man-of-math-james-earle
Ինչո՞վ է Լեոնարդո Դա Վինչիի Վիտրուվյան մարդը առանձնանում:
Ձեռքերը պարզած, մարդը ուրվագծում է շրջանագծի և քառակուսու ազատ մասերը՝ խորհրդանշելով մարդկային էության հեղհեղուկության մասին վերածննդյան սկզբունքը: Ջեյմս Իըրլը ներկայացնում է այս, առաջին հայացքից, հասարակ ուրվագծի երկրաչափական, կրոնական և փիլիսոփայական կարևորությունը:
Դասը պատրաստեց Ջեյմս Իըրլը, անիմացիան՝ TED-Ed-ի:

more » « less
Video Language:
English
Team:
closed TED
Project:
TED-Ed
Duration:
03:21
Emma Dovlatyan approved Armenian subtitles for Da Vinci's Vitruvian Man of math Oct 10, 2018, 6:41 AM
Emma Dovlatyan edited Armenian subtitles for Da Vinci's Vitruvian Man of math Oct 10, 2018, 6:41 AM
Tamara Shanoyan accepted Armenian subtitles for Da Vinci's Vitruvian Man of math Jul 21, 2017, 9:58 AM
Tamara Shanoyan edited Armenian subtitles for Da Vinci's Vitruvian Man of math Jul 20, 2017, 9:55 AM
Sona Martirossian edited Armenian subtitles for Da Vinci's Vitruvian Man of math Jul 19, 2017, 10:40 AM
Sona Martirossian edited Armenian subtitles for Da Vinci's Vitruvian Man of math Jul 14, 2017, 2:36 PM

Armenian subtitles

Revisions

  • Revision 4 Edited
    Emma Dovlatyan Oct 10, 2018, 6:41 AM