1 00:00:15,640 --> 00:00:18,976 Վիտրուվյան մարդու տվյալ պատկերը, որը վերցվել է Լեոնարդոյի գծագրերից, 2 00:00:18,976 --> 00:00:21,856 դարձել է Վերածննդի ամենատարածված խորհրդանիշերից մեկը: 3 00:00:21,880 --> 00:00:23,096 Իսկ ինչու՞: 4 00:00:23,120 --> 00:00:25,666 Սա գրիչով և թանաքով արված հասարակ նկար է, այնպես չէ՞: 5 00:00:25,666 --> 00:00:26,446 Իհարկե ոչ: 6 00:00:26,446 --> 00:00:29,016 Փորձենք այս խնդիրը լուծելու համար դիմել մաթեմատիկային: 7 00:00:29,040 --> 00:00:31,586 Մենք գիտենք՝ ինչպես հաշվել շրջանագծի մակերեսը: 8 00:00:31,586 --> 00:00:34,596 ՎԵրցնում ենք π-ի արժեքը և բազմապատկում շառավղի քառակուսու հետ: 9 00:00:34,596 --> 00:00:36,856 Գիտենք նաև ինչպես հաշվել քառակուսու մակերեսը: 10 00:00:36,880 --> 00:00:38,656 Այն հավասար է հիմքի քառակուսուն: 11 00:00:39,640 --> 00:00:43,856 Իսկ ինչպե՞ս շրջանագծի մակերեսից ստանալ նույն մակերեսով քառակուսի: 12 00:00:43,880 --> 00:00:46,256 Սա շրջանագծին քառակուսի արտագծելու խնդիրն է, 13 00:00:46,280 --> 00:00:48,826 որի մասին առաջին անգամ խոսվել է է հնագույն աշխարհում: 14 00:00:48,826 --> 00:00:50,636 Անտիկ աշխարհի մի շարք գաղափարների նման 15 00:00:50,636 --> 00:00:52,716 այն վերստին քննարկվել է Վերածննդի ժամանակ: 16 00:00:52,716 --> 00:00:55,056 Պարզվում է, որ այս խնդիրը լուծում չունի 17 00:00:55,080 --> 00:00:56,456 π-ի էության պատճառով, 18 00:00:56,480 --> 00:00:58,036 բայց սա ընդհանրապես այլ խնդիր է: 19 00:00:58,036 --> 00:00:59,096 Լեոնարդոյի ուրվանկարը, 20 00:00:59,120 --> 00:01:02,626 որը հռոմեացի ճարտարապետ Վիտրուվիուսի գաղափարների հիման վրա են կառուցված, 21 00:01:02,626 --> 00:01:05,586 տեղադրում են մարդուն և՛ շրջանագծի, և՛ քառակուսու կենտրոնում: 22 00:01:05,586 --> 00:01:08,716 Վիտրուվիուսը ենթադրում էր, որ մարդու պորտը նրա մարմնի կենտրոնն է, 23 00:01:08,716 --> 00:01:11,896 և եթե կարկինը դնենք մարդու փորին, 24 00:01:11,920 --> 00:01:14,256 նրա մարմնի շուրջ կարելի է գծել կատարյալ շրջան: 25 00:01:14,280 --> 00:01:17,706 Ավելին, Վիտրուվիուսը նշում էր, որ ձեռքերի երկարությունը և մարդու հասակը 26 00:01:17,706 --> 00:01:19,936 մարդկային մարմինը դարձնում են հավասարչափ, 27 00:01:19,960 --> 00:01:22,776 այսպիսով, նրա շուրջ ճշգրիտ արտագծելով քառակուսի: 28 00:01:22,800 --> 00:01:24,996 Լեոնարդոն օգտագործեց Վիտրուվիուսի գաղափարները 29 00:01:24,996 --> 00:01:27,976 անուղղակիորեն լուծելով շրջանագծին քառակուսի արտագծելու խնդիրը՝ 30 00:01:27,976 --> 00:01:30,320 մարդուն որպես երկու պատկերների մակերես դարձնելով: 31 00:01:30,320 --> 00:01:33,016 Լեոնարդոն ոչ միայն Վիտրուվիուսի գաղափարներն է հաշվի առել: 32 00:01:33,016 --> 00:01:36,656 Իտալիայում առաջ էր եկել մտավորական ուղղություն, որը կոչվում էր նեոպլատոնիզմ: 33 00:01:36,656 --> 00:01:39,996 Այս գաղափարախոսությունը վերցրել էր 4րդ դարում կիրառվող հասկացությունը, 34 00:01:39,996 --> 00:01:41,856 որը զարգացրել էին Պլատոնը և Արիստոտելը, 35 00:01:41,856 --> 00:01:43,516 որը կոչվում էր «Էության մեծ շղթա»: 36 00:01:43,516 --> 00:01:46,166 Ըստ այս սկզբունքի, տիեզերքը ստորակարգ շղթայի է նմանվում, 37 00:01:46,166 --> 00:01:48,296 որը սկսվում է Աստծուց, 38 00:01:48,320 --> 00:01:52,016 հետո գալիս են հրեշտակները, մոլորակները, աստղերը, կյանքի բոլոր ձևերը, 39 00:01:52,040 --> 00:01:54,256 և ավարտվում է չար հոգիներով և սատանայով: 40 00:01:54,280 --> 00:01:56,096 Զարգացման իր վաղ շրջանում, 41 00:01:56,120 --> 00:01:59,696 այս գաղափարախոսությունը մարդկային ցեղը տեղադրում էր այս շղթայի մեջտեղում: 42 00:01:59,720 --> 00:02:03,296 Քանի որ մարդիկ ունեին մահկանացու մարմին և անմահ հոգի, 43 00:02:03,320 --> 00:02:05,656 տիեզերքը բաժանվում էր 2 հավասար մասի: 44 00:02:05,680 --> 00:02:08,735 Երբ Լեոնարդոն ստեղծեց Վիտրուվյան մարդուն, այնուամենայնիվ, 45 00:02:08,759 --> 00:02:12,416 նեոպլատոնիստ Պիքո Դելլա Միրանդոլան այլ պատկերացումներ ուներ: 46 00:02:12,440 --> 00:02:14,516 Նա մարդկությանը անջատել էր վերոնշյալ շղթայից 47 00:02:14,516 --> 00:02:17,106 և հայտնել, որ մարդկությունը ունի եզակի հնարավորություն 48 00:02:17,106 --> 00:02:18,656 ընտրելու յուրաքանչյուր աստիճանը: 49 00:02:18,656 --> 00:02:21,346 Պիքոն նշում էր, որ Աստված ցանկացել է ստեղծել մի էություն, 50 00:02:21,346 --> 00:02:24,116 ով կհասկանար այն գեղեցիկ և խրթին աշխարհը, որ նա արարել էր: 51 00:02:24,116 --> 00:02:25,696 Այսպես ծագել էր մարդկային ցեղը, 52 00:02:25,720 --> 00:02:27,856 որը նա տեղադրել է տիեզերքի կենտրոնում 53 00:02:27,870 --> 00:02:30,676 և որը հնարավորություն ուներ ընդունել այն ձևը, որը կկամենար: 54 00:02:30,676 --> 00:02:32,200 Մարդիկ, ըստ Պիքոյի, 55 00:02:32,200 --> 00:02:35,086 կարող էին հայտնվել շղթայի վերջում, հավասարվելով կենդանիներին, 56 00:02:35,086 --> 00:02:37,136 կամ հայտնվել դրա սկզբում, դառնալով արարիչ. 57 00:02:37,160 --> 00:02:38,496 ամեն ինչ մեր ձեռքում է: 58 00:02:38,520 --> 00:02:39,856 Ուսումնասիրելով ուրվանկարը՝ 59 00:02:39,880 --> 00:02:42,336 կարեղ ենք տեսնել, որ մարդու դիրքը փոխելով, 60 00:02:42,360 --> 00:02:45,296 նա կարող է ծածկել շրջանագծի ու քառակուսու ազատ մասերը: 61 00:02:45,320 --> 00:02:47,936 Եթե այս աշխարհը հիմնված է երկրաչափության վրա, 62 00:02:47,960 --> 00:02:49,470 ապա այս ուրվանկարը ենթադրում է, 63 00:02:49,470 --> 00:02:52,420 որ մենք կարող ենք դրա բաղադրիչներից դուրս գոյություն ունենալ: 64 00:02:52,420 --> 00:02:55,070 Մարդը կարող է ընդունել յուրաքանչյուր երկրաչափական դիրք, 65 00:02:55,070 --> 00:02:56,836 նույնը կարելի ասել նաև փիլիսոփայորեն: 66 00:02:56,836 --> 00:03:00,096 Միևնույն պատկերում, Լեոնարդոն կարողացավ միավորել մաթեմատիկան, կրոնը, 67 00:03:00,096 --> 00:03:04,060 փիլիսոփայությունը, ճարտարագիտությունը և իր ժամանակի ստեղծագործական հմտությունները: 68 00:03:04,060 --> 00:03:07,720 Զարմանալի չէ, որ այն դարձավ իր ժամանակաշրջանի ականավոր խորհրդանիշերից: