Վիտրուվյան մարդու տվյալ պատկերը, որը վերցվել է Լեոնարդոյի գծագրերից, դարձել է Վերածննդի ամենատարածված խորհրդանիշերից մեկը: Իսկ ինչու՞: Սա գրիչով և թանաքով արված հասարակ նկար է, այնպես չէ՞: Իհարկե ոչ: Փորձենք այս խնդիրը լուծելու համար դիմել մաթեմատիկային: Մենք գիտենք՝ ինչպես հաշվել շրջանագծի մակերեսը: ՎԵրցնում ենք π-ի արժեքը և բազմապատկում շառավղի քառակուսու հետ: Գիտենք նաև ինչպես հաշվել քառակուսու մակերեսը: Այն հավասար է հիմքի քառակուսուն: Իսկ ինչպե՞ս շրջանագծի մակերեսից ստանալ նույն մակերեսով քառակուսի: Սա շրջանագծին քառակուսի արտագծելու խնդիրն է, որի մասին առաջին անգամ խոսվել է է հնագույն աշխարհում: Անտիկ աշխարհի մի շարք գաղափարների նման այն վերստին քննարկվել է Վերածննդի ժամանակ: Պարզվում է, որ այս խնդիրը լուծում չունի π-ի էության պատճառով, բայց սա ընդհանրապես այլ խնդիր է: Լեոնարդոյի ուրվանկարը, որը հռոմեացի ճարտարապետ Վիտրուվիուսի գաղափարների հիման վրա են կառուցված, տեղադրում են մարդուն և՛ շրջանագծի, և՛ քառակուսու կենտրոնում: Վիտրուվիուսը ենթադրում էր, որ մարդու պորտը նրա մարմնի կենտրոնն է, և եթե կարկինը դնենք մարդու փորին, նրա մարմնի շուրջ կարելի է գծել կատարյալ շրջան: Ավելին, Վիտրուվիուսը նշում էր, որ ձեռքերի երկարությունը և մարդու հասակը մարդկային մարմինը դարձնում են հավասարչափ, այսպիսով, նրա շուրջ ճշգրիտ արտագծելով քառակուսի: Լեոնարդոն օգտագործեց Վիտրուվիուսի գաղափարները անուղղակիորեն լուծելով շրջանագծին քառակուսի արտագծելու խնդիրը՝ մարդուն որպես երկու պատկերների մակերես դարձնելով: Լեոնարդոն ոչ միայն Վիտրուվիուսի գաղափարներն է հաշվի առել: Իտալիայում առաջ էր եկել մտավորական ուղղություն, որը կոչվում էր նեոպլատոնիզմ: Այս գաղափարախոսությունը վերցրել էր 4րդ դարում կիրառվող հասկացությունը, որը զարգացրել էին Պլատոնը և Արիստոտելը, որը կոչվում էր «Էության մեծ շղթա»: Ըստ այս սկզբունքի, տիեզերքը ստորակարգ շղթայի է նմանվում, որը սկսվում է Աստծուց, հետո գալիս են հրեշտակները, մոլորակները, աստղերը, կյանքի բոլոր ձևերը, և ավարտվում է չար հոգիներով և սատանայով: Զարգացման իր վաղ շրջանում, այս գաղափարախոսությունը մարդկային ցեղը տեղադրում էր այս շղթայի մեջտեղում: Քանի որ մարդիկ ունեին մահկանացու մարմին և անմահ հոգի, տիեզերքը բաժանվում էր 2 հավասար մասի: Երբ Լեոնարդոն ստեղծեց Վիտրուվյան մարդուն, այնուամենայնիվ, նեոպլատոնիստ Պիքո Դելլա Միրանդոլան այլ պատկերացումներ ուներ: Նա մարդկությանը անջատել էր վերոնշյալ շղթայից և հայտնել, որ մարդկությունը ունի եզակի հնարավորություն ընտրելու յուրաքանչյուր աստիճանը: Պիքոն նշում էր, որ Աստված ցանկացել է ստեղծել մի էություն, ով կհասկանար այն գեղեցիկ և խրթին աշխարհը, որ նա արարել էր: Այսպես ծագել էր մարդկային ցեղը, որը նա տեղադրել է տիեզերքի կենտրոնում և որը հնարավորություն ուներ ընդունել այն ձևը, որը կկամենար: Մարդիկ, ըստ Պիքոյի, կարող էին հայտնվել շղթայի վերջում, հավասարվելով կենդանիներին, կամ հայտնվել դրա սկզբում, դառնալով արարիչ. ամեն ինչ մեր ձեռքում է: Ուսումնասիրելով ուրվանկարը՝ կարեղ ենք տեսնել, որ մարդու դիրքը փոխելով, նա կարող է ծածկել շրջանագծի ու քառակուսու ազատ մասերը: Եթե այս աշխարհը հիմնված է երկրաչափության վրա, ապա այս ուրվանկարը ենթադրում է, որ մենք կարող ենք դրա բաղադրիչներից դուրս գոյություն ունենալ: Մարդը կարող է ընդունել յուրաքանչյուր երկրաչափական դիրք, նույնը կարելի ասել նաև փիլիսոփայորեն: Միևնույն պատկերում, Լեոնարդոն կարողացավ միավորել մաթեմատիկան, կրոնը, փիլիսոփայությունը, ճարտարագիտությունը և իր ժամանակի ստեղծագործական հմտությունները: Զարմանալի չէ, որ այն դարձավ իր ժամանակաշրջանի ականավոր խորհրդանիշերից: