Արքիմեդի «Էվրիկայի» իրական պատմությունը - Արմանդ Դ'Անգուա
-
0:11 - 0:14Երբ մտածում եք Արքիմեդի «Էվրիկայի» մասին,
-
0:14 - 0:16հավանաբար, պատկերացնում եք հետևյալը:
-
0:16 - 0:20Սակայն պարզվում է, որ իրականում
պետք է այսպես լինի: -
0:20 - 0:25Ք.ա. III դարում Սիցիլիայի քաղաք Սիրակուզի
արքա Հիերոնը -
0:25 - 0:27հանձնարարեց Արքիմեդին հսկել
-
0:27 - 0:31աննախադեպ մասշտաբի ինժեներական
մի նախագծի կատարումը: -
0:31 - 0:33Հիերոնը հանձնարարել էր կառուցել մի նավ՝
-
0:33 - 0:3750 անգամ ավելի մեծ, քան ստանդարտ
ռազմանավը, -
0:37 - 0:40որ կկոչվեր «Սիրակուզ»՝ ի պատիվ քաղաքի:
-
0:40 - 0:43Նա ուզում էր կառուցել երբևէ գոյություն
ունեցող ամենամեծ նավը, -
0:43 - 0:45որը պետք է նվիրեին
-
0:45 - 0:48Եգիպտոսի կառավարիչ Պտոլեմին:
-
0:48 - 0:52Արդյո՞ք հնարավոր էր, որ պալատի չափ
նավը մնար ջրի երեսին: -
0:52 - 0:56Արքիմեդի օրոք ոչ-ոք չէր փորձել
նման բան կառուցել: -
0:56 - 0:59Դա նույնն էր, ինչ հարցնելը, թե արդյոք
կարող է սարը թռչել: -
0:59 - 1:02Հիերոն արքան մեծ հույսեր էր փայփայում
նավի հետ կապված: -
1:02 - 1:06Հարյուրավոր բանվորներ տարիների ընթացքում
կառուցում էին «Սիրակուզ» նավը՝ -
1:06 - 1:10օգտագործելով Էտնա լեռան մոտ աճող սոճիներն
ու եղևնիները, -
1:10 - 1:12Իսպանիայում աճող կանեփից հյուսած
ճոպանները -
1:12 - 1:14և Ֆրանսիայից բերված կուպրը:
-
1:14 - 1:17Վերին տախտակամածը, որտեղ պիտի 8
պահակադիտանոցները լինեին, -
1:17 - 1:20պետք է ամրացված լիներ ոչ թե սյուներով,
-
1:20 - 1:26այլ իր ուսերին երկրագունդը պահող Ատլասի
հսկայական փայտե արձաններով: -
1:26 - 1:27Նավի առաջամասում
-
1:27 - 1:33լինելու էր հսկայական քարաձիգ, որ կրակելու
էր 80 կգ վիթխարի քարերով: -
1:33 - 1:35Ուղևորներին զվարճացնելու համար
-
1:35 - 1:38նավի վրա լինելու էին ծաղիկներով եզերված
զբոսավայր, -
1:38 - 1:40ծածկոցով լողավազան
-
1:40 - 1:43և տաք ջրով բաղնիքներ,
-
1:43 - 1:46գրքերով ու արձաններով լի գրադարան,
-
1:46 - 1:49Ափրոդիտե աստվածուհու տաճարը
-
1:49 - 1:52և մարզասրահ:
-
1:52 - 1:55Եվ Արքիմեդի խնդիրն է՛լ ավելի
բարդացնելու համար -
1:55 - 1:59Հիերոնը մտադիր էր բեռնել նավը՝
-
1:59 - 2:01400 տոննա հացահատիկ,
-
2:01 - 2:0310000 տարրա մարինացված ձուկ,
-
2:03 - 2:0674 տոննա խմելու ջուր
-
2:06 - 2:09և 600 տոննա բուրդ:
-
2:09 - 2:13Նավը պետք է փոխադրեր մոտ
1000 մարդ, -
2:13 - 2:15ներառյալ 600 զինվոր,
-
2:15 - 2:20Ինչպես նաև առանձին ախոռներում
20 ձի: -
2:20 - 2:21Արդյո՞ք նման չափսերի նավը
-
2:21 - 2:24չէր կործանվի իր առաջին իսկ
նավարկության ժամանակ: -
2:24 - 2:26Պարզապես նշենք, որ ձախողումը
-
2:26 - 2:29Արքիմեդի համար հաճելի տարբերակ
չէր լինի: -
2:29 - 2:33Եվ նա սկսեց մտորել. «Արդյո՞ք նավը
կխորտակվի»: -
2:33 - 2:35Հավանաբար այն օրը, երբ նա բաղնիքում
նստած խորհում էր, -
2:35 - 2:38թե ինչպես կարող է ծանր
լոգարանը մնալ ջրի մակերեսին, -
2:38 - 2:40նրա մոտ մի միտք ծագեց:
-
2:40 - 2:45Մասամբ ջրում գտնվող առարկան դուրս է
մղվում մի ուժի կողմից, -
2:45 - 2:50որը հավասար է այն հեղուկի քաշին,
որը առարկայով է փոխարինվել: -
2:50 - 2:56Այլ կերպ ասած, եթե 2000 տ քաշով «Սիրակուզ»
նավը ճիշտ 2000 տ ջուր դուրս մղի, -
2:56 - 2:58ապա այն հազիվ կմնա ջրի մակերեսին:
-
2:58 - 3:02Իսկ եթե այն 4000 տ ջուր դուրս մղեր, ապա
առանց որևէ խնդրի կլողար ջրի վրա: -
3:02 - 3:06Իհարկե, եթե այն միայն 1000 տ ջուր
դուրս մղեր, -
3:06 - 3:10Հիերոնը այդքան էլ երջանիկ չէր լինի:
-
3:10 - 3:13Սա դուրս մղման օրենքն է,
-
3:13 - 3:16որը ֆիզիկոսները մինչև այժմ անվանում
են Արքիմեդի օրենք: -
3:16 - 3:21Այն բացատրում է, թե ինչպես է պողպատե մեծ
նավը լողում փայտե նավակի -
3:21 - 3:23կամ էլ լոգարանի պես թեթև:
-
3:23 - 3:26Եթե նավի ողնուցի կողմից դուրս
մղված ջրի զանգվածը -
3:26 - 3:28հավասար է նավի զանգվածին,
-
3:28 - 3:32ապա ինչ էլ լինի ողնուցից վերև կմնա
ջրի մակերեսին: -
3:32 - 3:36Այս ամենը թվում է, թե Արքիմեդի և լոգարանի
մասին մեկ այլ պատմություն է, և -
3:36 - 3:40հավանաբար այն պատճառով, որ դրանք
իրականում միևնույն պատմությունն են, -
3:40 - 3:42պարզապես մի փոքր խեղաթյուրված:
-
3:42 - 3:47Արքիմեդի «Էվրիկայի» մասին իրական
պատմությունը ծավալվում է -
3:47 - 3:51թագի կամ լատիներեն corona-յի շուրջ:
-
3:51 - 3:57«Սիրակուզիայի» մասին պատմության հիմքում
ընկած է ողնուցը կամ հունարեն korone: -
3:57 - 3:59Արդյո՞ք խառնաշփոթ է եղել:
-
3:59 - 4:01Մենք դա երբեք չենք իմանա:
-
4:01 - 4:06Այն օրը, երբ «Սիրակուզ» նավը իր առաջին և
միակ նավարկությանը ժամանեց Եգիպտոս, -
4:06 - 4:09կարող ենք միայն պատկերացնել, թե ինչպես էին
Ալեքսանդրիայի բնակիչները հավաքվել -
4:09 - 4:14նավահանգստում՝ հիանալու այդ արքայական,
լողացող ապարանքով: -
4:14 - 4:19Նմանը չունեցող այս նավը հին աշխարի
Տիտանիկն էր, մի տարբերությամբ միայն, -
4:19 - 4:23որ, ի շնորհիվ մեր բարեկամ Արքիմեդի,
այն չսուզվեց:
- Title:
- Արքիմեդի «Էվրիկայի» իրական պատմությունը - Արմանդ Դ'Անգուա
- Speaker:
- Աղմանդ Դ՚Անղուռ
- Description:
-
Ամբողջական դասը՝ http://ed.ted.com/lessons/the-real-story-behind-archimedes-eureka-armand-d-angour
Արքիմեդի «Էվրիկայի» մասին մտածելիս հավանաբար պատկերացնում ենք լոգանք ընդունող մի մարդու, այնպես չէ՞: Ինչպես պարզվում է, պատմությունն շատ այլ կողմեր ունի: Արմանդ Դ'Անգուան պատմում է Արքիմեդի ամենամեծ հանձնարարության մասին. այն է` արքայի կողմից հանձնարարված հսկայական լողացող պալատի կառուցումը, որն էլ օգնեց նրան գտնել իր «Էվրիկան»:
Դասը պատրաստեց Արմանդ Դ'Անգուան, անիմացիան՝ Zedem Media-ն:
- Video Language:
- English
- Team:
closed TED
- Project:
- TED-Ed
- Duration:
- 04:42
![]() |
Emma Dovlatyan approved Armenian subtitles for The real story behind Archimedes' Eureka! | |
![]() |
Emma Dovlatyan edited Armenian subtitles for The real story behind Archimedes' Eureka! | |
![]() |
Sona Martirossian accepted Armenian subtitles for The real story behind Archimedes' Eureka! | |
![]() |
Sona Martirossian edited Armenian subtitles for The real story behind Archimedes' Eureka! | |
![]() |
Tamara Shanoyan edited Armenian subtitles for The real story behind Archimedes' Eureka! | |
![]() |
Tamara Shanoyan edited Armenian subtitles for The real story behind Archimedes' Eureka! | |
![]() |
Tamara Shanoyan edited Armenian subtitles for The real story behind Archimedes' Eureka! | |
![]() |
Tamara Shanoyan edited Armenian subtitles for The real story behind Archimedes' Eureka! |