1 00:00:10,899 --> 00:00:13,759 Երբ մտածում եք Արքիմեդի «Էվրիկայի» մասին, 2 00:00:13,759 --> 00:00:16,294 հավանաբար, պատկերացնում եք հետևյալը: 3 00:00:16,294 --> 00:00:19,998 Սակայն պարզվում է, որ իրականում պետք է այսպես լինի: 4 00:00:19,998 --> 00:00:25,457 Ք.ա. III դարում Սիցիլիայի քաղաք Սիրակուզի արքա Հիերոնը 5 00:00:25,457 --> 00:00:26,907 հանձնարարեց Արքիմեդին հսկել 6 00:00:26,907 --> 00:00:30,925 աննախադեպ մասշտաբի ինժեներական մի նախագծի կատարումը: 7 00:00:30,925 --> 00:00:33,010 Հիերոնը հանձնարարել էր կառուցել մի նավ՝ 8 00:00:33,010 --> 00:00:37,219 50 անգամ ավելի մեծ, քան ստանդարտ ռազմանավը, 9 00:00:37,219 --> 00:00:39,759 որ կկոչվեր «Սիրակուզ»՝ ի պատիվ քաղաքի: 10 00:00:39,759 --> 00:00:42,745 Նա ուզում էր կառուցել երբևէ գոյություն ունեցող ամենամեծ նավը, 11 00:00:42,745 --> 00:00:45,443 որը պետք է նվիրեին 12 00:00:45,443 --> 00:00:48,334 Եգիպտոսի կառավարիչ Պտոլեմին: 13 00:00:48,334 --> 00:00:51,845 Արդյո՞ք հնարավոր էր, որ պալատի չափ նավը մնար ջրի երեսին: 14 00:00:51,845 --> 00:00:55,752 Արքիմեդի օրոք ոչ-ոք չէր փորձել նման բան կառուցել: 15 00:00:55,752 --> 00:00:59,054 Դա նույնն էր, ինչ հարցնելը, թե արդյոք կարող է սարը թռչել: 16 00:00:59,054 --> 00:01:01,895 Հիերոն արքան մեծ հույսեր էր փայփայում նավի հետ կապված: 17 00:01:01,895 --> 00:01:06,038 Հարյուրավոր բանվորներ տարիների ընթացքում կառուցում էին «Սիրակուզ» նավը՝ 18 00:01:06,038 --> 00:01:09,728 օգտագործելով Էտնա լեռան մոտ աճող սոճիներն ու եղևնիները, 19 00:01:09,728 --> 00:01:11,820 Իսպանիայում աճող կանեփից հյուսած ճոպանները 20 00:01:11,820 --> 00:01:14,040 և Ֆրանսիայից բերված կուպրը: 21 00:01:14,040 --> 00:01:17,379 Վերին տախտակամածը, որտեղ պիտի 8 պահակադիտանոցները լինեին, 22 00:01:17,379 --> 00:01:19,621 պետք է ամրացված լիներ ոչ թե սյուներով, 23 00:01:19,621 --> 00:01:25,506 այլ իր ուսերին երկրագունդը պահող Ատլասի հսկայական փայտե արձաններով: 24 00:01:25,506 --> 00:01:27,053 Նավի առաջամասում 25 00:01:27,053 --> 00:01:33,469 լինելու էր հսկայական քարաձիգ, որ կրակելու էր 80 կգ վիթխարի քարերով: 26 00:01:33,469 --> 00:01:35,233 Ուղևորներին զվարճացնելու համար 27 00:01:35,233 --> 00:01:38,220 նավի վրա լինելու էին ծաղիկներով եզերված զբոսավայր, 28 00:01:38,220 --> 00:01:40,121 ծածկոցով լողավազան 29 00:01:40,121 --> 00:01:42,791 և տաք ջրով բաղնիքներ, 30 00:01:42,791 --> 00:01:46,350 գրքերով ու արձաններով լի գրադարան, 31 00:01:46,350 --> 00:01:48,954 Ափրոդիտե աստվածուհու տաճարը 32 00:01:48,954 --> 00:01:52,069 և մարզասրահ: 33 00:01:52,069 --> 00:01:54,896 Եվ Արքիմեդի խնդիրն է՛լ ավելի բարդացնելու համար 34 00:01:54,896 --> 00:01:58,661 Հիերոնը մտադիր էր բեռնել նավը՝ 35 00:01:58,661 --> 00:02:00,803 400 տոննա հացահատիկ, 36 00:02:00,803 --> 00:02:03,470 10000 տարրա մարինացված ձուկ, 37 00:02:03,470 --> 00:02:06,074 74 տոննա խմելու ջուր 38 00:02:06,074 --> 00:02:09,199 և 600 տոննա բուրդ: 39 00:02:09,199 --> 00:02:12,982 Նավը պետք է փոխադրեր մոտ 1000 մարդ, 40 00:02:12,982 --> 00:02:15,393 ներառյալ 600 զինվոր, 41 00:02:15,393 --> 00:02:19,773 Ինչպես նաև առանձին ախոռներում 20 ձի: 42 00:02:19,773 --> 00:02:21,430 Արդյո՞ք նման չափսերի նավը 43 00:02:21,430 --> 00:02:24,132 չէր կործանվի իր առաջին իսկ նավարկության ժամանակ: 44 00:02:24,132 --> 00:02:26,107 Պարզապես նշենք, որ ձախողումը 45 00:02:26,107 --> 00:02:29,432 Արքիմեդի համար հաճելի տարբերակ չէր լինի: 46 00:02:29,432 --> 00:02:32,614 Եվ նա սկսեց մտորել. «Արդյո՞ք նավը կխորտակվի»: 47 00:02:32,614 --> 00:02:35,169 Հավանաբար այն օրը, երբ նա բաղնիքում նստած խորհում էր, 48 00:02:35,169 --> 00:02:37,853 թե ինչպես կարող է ծանր լոգարանը մնալ ջրի մակերեսին, 49 00:02:37,853 --> 00:02:40,324 նրա մոտ մի միտք ծագեց: 50 00:02:40,324 --> 00:02:44,952 Մասամբ ջրում գտնվող առարկան դուրս է մղվում մի ուժի կողմից, 51 00:02:44,952 --> 00:02:49,711 որը հավասար է այն հեղուկի քաշին, որը առարկայով է փոխարինվել: 52 00:02:49,711 --> 00:02:55,747 Այլ կերպ ասած, եթե 2000 տ քաշով «Սիրակուզ» նավը ճիշտ 2000 տ ջուր դուրս մղի, 53 00:02:55,747 --> 00:02:58,243 ապա այն հազիվ կմնա ջրի մակերեսին: 54 00:02:58,243 --> 00:03:02,469 Իսկ եթե այն 4000 տ ջուր դուրս մղեր, ապա առանց որևէ խնդրի կլողար ջրի վրա: 55 00:03:02,469 --> 00:03:05,895 Իհարկե, եթե այն միայն 1000 տ ջուր դուրս մղեր, 56 00:03:05,895 --> 00:03:09,752 Հիերոնը այդքան էլ երջանիկ չէր լինի: 57 00:03:09,752 --> 00:03:12,644 Սա դուրս մղման օրենքն է, 58 00:03:12,644 --> 00:03:16,085 որը ֆիզիկոսները մինչև այժմ անվանում են Արքիմեդի օրենք: 59 00:03:16,085 --> 00:03:20,932 Այն բացատրում է, թե ինչպես է պողպատե մեծ նավը լողում փայտե նավակի 60 00:03:20,932 --> 00:03:22,636 կամ էլ լոգարանի պես թեթև: 61 00:03:22,636 --> 00:03:25,780 Եթե նավի ողնուցի կողմից դուրս մղված ջրի զանգվածը 62 00:03:25,780 --> 00:03:28,088 հավասար է նավի զանգվածին, 63 00:03:28,088 --> 00:03:32,425 ապա ինչ էլ լինի ողնուցից վերև կմնա ջրի մակերեսին: 64 00:03:32,425 --> 00:03:36,441 Այս ամենը թվում է, թե Արքիմեդի և լոգարանի մասին մեկ այլ պատմություն է, և 65 00:03:36,441 --> 00:03:39,691 հավանաբար այն պատճառով, որ դրանք իրականում միևնույն պատմությունն են, 66 00:03:39,691 --> 00:03:42,253 պարզապես մի փոքր խեղաթյուրված: 67 00:03:42,253 --> 00:03:47,131 Արքիմեդի «Էվրիկայի» մասին իրական պատմությունը ծավալվում է 68 00:03:47,131 --> 00:03:50,767 թագի կամ լատիներեն corona-յի շուրջ: 69 00:03:50,767 --> 00:03:56,771 «Սիրակուզիայի» մասին պատմության հիմքում ընկած է ողնուցը կամ հունարեն korone: 70 00:03:56,771 --> 00:03:58,951 Արդյո՞ք խառնաշփոթ է եղել: 71 00:03:58,951 --> 00:04:00,659 Մենք դա երբեք չենք իմանա: 72 00:04:00,659 --> 00:04:05,507 Այն օրը, երբ «Սիրակուզ» նավը իր առաջին և միակ նավարկությանը ժամանեց Եգիպտոս, 73 00:04:05,507 --> 00:04:09,333 կարող ենք միայն պատկերացնել, թե ինչպես էին Ալեքսանդրիայի բնակիչները հավաքվել 74 00:04:09,333 --> 00:04:14,084 նավահանգստում՝ հիանալու այդ արքայական, լողացող ապարանքով: 75 00:04:14,084 --> 00:04:18,515 Նմանը չունեցող այս նավը հին աշխարի Տիտանիկն էր, մի տարբերությամբ միայն, 76 00:04:18,515 --> 00:04:23,240 որ, ի շնորհիվ մեր բարեկամ Արքիմեդի, այն չսուզվեց: