Զարմանալի պատմություն մի մարդու մասին,ով ժամանակակից ցավին թեթևացում էր տվել
-
0:01 - 0:03Մի քանի տարի առաջ մայրիկիս մոտ
-
0:03 - 0:06ի հայտ եկավ ռևմատոիդ արթրիտ:
-
0:07 - 0:11Նրա դաստակները, ծնկները և ոտքի մատները
այտուցվել էին` -
0:11 - 0:14պատճառելով քրոնիկ հաշմանդամեցնող ցավ:
-
0:14 - 0:16Նա ստիպված էր հաշմանդամության
հայտ ներկայացնել, -
0:17 - 0:19ինչպես նաև դադարեց հաճախել տեղի մզկիթը:
-
0:20 - 0:21Լինում էին առավոտներ,
-
0:21 - 0:24երբ նրա համար շատ
ցավոտ էր լինում նույնիսկ ատամներ մաքրելը: -
0:24 - 0:27Ես ցանկանում էի օգնել,
բայց չգիտեի, թե ինչպես: -
0:29 - 0:30Ես բժիշկ չեմ:
-
0:31 - 0:35Ես ընդհամենը բժշկության գծով պատմաբան եմ:
-
0:36 - 0:39Այսպիսով, սկսեցի
հետազոտել քրոնիկ ցավի պատմությունը: -
0:39 - 0:42Պարզվում է,որ Լոս Անջելեսի Կալիֆորնյան
համալսարանը իր արխիվներում ունի -
0:42 - 0:45ցավի տեսակների վերաբերյալ
մի ամբողջական հավաքածու: -
0:47 - 0:50Եվ ես գտա մի պատմություն, անհավանական
պատմություն մի մարդու մասին, -
0:53 - 0:56ով ցավից ազատել էր միլիոնավոր մարդկանց,
ինչպիսին իմ մայրն էր: -
0:59 - 1:00Ես նրա մասին երբեք չէի լսել:
-
1:00 - 1:04Նրա մասին ո՛չ կենսագրական տեղեկություն,
ո’չ էլ հոլիվուդյան ֆիլմ կար: -
1:04 - 1:09Նրա անունը Ջոն Ջ. Բոնիկա էր:
-
1:09 - 1:11Բայց մեր պատմության սկզբում
-
1:11 - 1:12նա հայտնի էր որպես
Ջոնի Բուլ Ուոքըր: -
1:17 - 1:191941թ. ամառային մի օր էր:
-
1:20 - 1:22Կրկեսը նոր էր ժամանել Նյու-Յորքի
փոքր Բրուքֆիլդ քաղաք: -
1:25 - 1:28Հանդիսատեսը եկել էր
տեսնելու լարախաղացների,շրջիկ ծաղրածուների -
1:29 - 1:32և,եթե բախտ վիճակվեր, նաև «մարդ-արկերի»ն:
-
1:32 - 1:34Նրանք նաև եկել էին տեսնելու Ամենազորին`
-
1:34 - 1:38Ջոնի Բուլ Ուոքըրին՝ մի մկանուտ խուլիգանի,
որը մեկ դոլարի դիմաց քեզ պատին կգամեր: -
1:39 - 1:43Գիտե՞ք, հենց այդ օրը կրկեսի
ձայնահզորացման համակարգից մի ձայն լսվեց: -
1:45 - 1:49Կենդանիների վրանում շտապ բժիշկ էր հարկավոր
-
1:49 - 1:52Առյուծ վարժեցնողի հետ ինչ-որ բան այն չէր:
-
1:52 - 1:53Նրա կրկեսային համարի ամենաթեժ պահին
-
1:53 - 1:55ինչ-որ բան ձախողվել էր:
-
1:55 - 1:59Նրա գլուխը մնացել էր առյուծի երախում:
-
2:00 - 2:01Օդը չէր հերիքում:
-
2:01 - 2:03Ամբոխը սարսափահար նայում էր,
-
2:03 - 2:04թե ինչպես է նա պայքարում:
-
2:04 - 2:06Իսկ հետո նա ուշագնաց եղավ:
-
2:07 - 2:10Երբ առյուծը վերջապես թուլացրեց երախը,
-
2:10 - 2:15առյուծ վարժեցնողն անշարժ գետնին փռվեց:
-
2:16 - 2:18Ուշքի գալուց մի քանի րոպե անց,
-
2:18 - 2:20իր վրա կռացած տեսավ մի ծանոթ կերպարանք:
-
2:21 - 2:23Դա Ջոնի Բուլ Ուոքըրն էր:
-
2:24 - 2:28Ամենազորը առյուծ վարժեցնողին արհեստական
շնչառություն էր տվել և փրկել կյանքը: -
2:29 - 2:33Այդ ժամանակ Ամենազորը ոչ ոքի չէր ասել,
որ ինքն իրականում բժշկական -
2:34 - 2:36համալսարանի 3-րդ կուրսի ուսանող էր:
-
2:36 - 2:38Ամառվա ընթացքում նա շրջում էր կրկեսի հետ,
-
2:38 - 2:41որպեսզի վճարեր ուսման վարձը,
բայց այդ ամենը գաղտնի էր պահում՝ -
2:41 - 2:44իր անձը պաշտպանելու նպատակով:
-
2:44 - 2:47Թվում էր, թե նա բռի սրիկա էր
և ոչ թե՝ ձանձրալի բարեգործ: -
2:49 - 2:52Նրա բժիշկ կոլեգաները ևս չգիտեին
այդ գաղտնիքը: -
2:52 - 2:55Ինչպես նա էր ասում՝ եթե դու մարզիկ ես,
ապա բթամիտ ես: -
2:58 - 2:59Այսպիսով, նա
-
2:59 - 3:00չէր պատմել, թե ինչպես է երեկոյան
-
3:00 - 3:03ժամերին և հանգստյան օրերին պրոֆեսիոնալ
-
3:03 - 3:05ըմբշամարտով զբաղվում:
-
3:05 - 3:08Նա հանդես էր գալիս այնպիսի կեղծանուններով,
ինչպեսիք էին Բուլ Ուոքըրը -
3:09 - 3:11կամ ավելի ուշ՝ Մասքդ Մարվըլը:
-
3:12 - 3:15Նույնիսկ գաղտնի էր պահում, որ նույն տարում
-
3:15 - 3:19դարձել էր ծանրամարտի թեթևքաշայինների
աշխարհի չեմպիոն: -
3:21 - 3:24Տարիներ շարունակ Ջոն Ջ. Բոնիկան
-
3:24 - 3:27այս երկակի կյանքն էր վարում:
-
3:27 - 3:28Նա և՛ բժիշկ էր,
-
3:28 - 3:29և՛ ըմբիշ,
-
3:30 - 3:31և՛ սրիկա էր,
-
3:31 - 3:32և՛ հերոս:
-
3:33 - 3:35Նա ցավ էր պատճառում,
-
3:35 - 3:36իսկ հետո՝ բուժում այն:
-
3:37 - 3:39Այդ ժամանակ նա չգիտեր,որ հաջորդ հինգ
-
3:39 - 3:43տասնամյակների ընթացքում, հենվելով
այս հակասող ինքնությունների վրա, -
3:43 - 3:46կստեղծեր ցավի նկատմամբ մի նոր մոտեցում:
-
3:46 - 3:51Դա այնպես կփոխեր ժամանակակից բժշկությունը,
որ տասնամյակներ անց «Թայմզ» ամսագիրը նրան -
3:52 - 3:56կանվաներ «ցավի թեթևացման հիմնադիր հայր»:
-
3:57 - 4:00Բայց դա տեղի ունեցավ ավելի ուշ:
-
4:00 - 4:031942թ. Բոնիկան ավարտեց բժշկական
համալսարանը և ամուսնացավ Էմմայի` -
4:03 - 4:06իր սիրելիի հետ,ում
հանդիպել էր իր մենամարտերից մեկի ժամանակ: -
4:11 - 4:13Նա դեռ գաղտնի էր մենամարտում. ստիպված էր:
-
4:14 - 4:17Նյու-Յորքի Սուրբ Վինսենթ հիվանդանոցում
ունեցած պրակտիկան նրան ոչինչ չտվեց: -
4:19 - 4:23Իր չեմպիոնական գոտիով նա գոտեմարտում էր
հզորագույն հակառակորդների հետ, -
4:25 - 4:29ինչպիսիք էին Էվերեթ «Բլոնդ Բեը» Մարշըլը
կամ աշխարհի եռակի չեմպիոն Անջելո Սավորդին: -
4:30 - 4:37Մենամարտերը իրենց հետքն էին թողել նրա վրա.
պատռվել էին կոնքային հոդերը, -
4:37 - 4:40կոտրվել կողոսկրերը:
-
4:40 - 4:43Մի գիշեր Սարսափելի Թուրքի ոտքի հարվածը
նրա դեմքին մի սպի թողեց, -
4:43 - 4:45որը նման էր Կապոնեի դեմքի
-
4:45 - 4:47ներքևի հատվածի սպիին:
-
4:47 - 4:49Հաջորդ օրն աշխատելիս սպին թաքցնելու համար
-
4:49 - 4:52նա ստիպված էր վիրաբուժական դիմակ կրել:
-
4:52 - 4:54Երկու անգամ Բոնիկան վիրահատարան
-
4:54 - 4:57տեղափեխվեց մի աչքը այնպես կապտած,որ դրանով
-
4:57 - 4:58չէր կարողանում տեսնել:
-
4:59 - 5:01Բայց ամենավատը նրա`ծաղկակաղամբ հիշեցնող
-
5:01 - 5:04այլանդակված ականջներն էին:
-
5:04 - 5:06Նա ասում էր, որ դրանք կարծես գլխի երկու
-
5:06 - 5:09կողմերում բեյսբոլի երկու գնդակներ լինեին:
-
5:09 - 5:12Ցավը շարունակում էր կուտակվել նրա կյանքում
-
5:12 - 5:15Հետո նա հիվանդանոցում ներկա գտնվեց իր իսկ
-
5:15 - 5:18կնոջ ծննդաբերությանը
-
5:18 - 5:21ով ցավերի մեջ հևում էր և տնքում:
-
5:21 - 5:23Մանկաբարձը պրակտիկանտին կանչեց, որպեսզի
-
5:23 - 5:24մի քանի կաթիլ եթեր տար նրան`
-
5:24 - 5:27ցավը մեղմացնելու համար:
-
5:28 - 5:30վերջինս մի երիտասարդ տղա էր,որը 3 շաբաթ էր
-
5:30 - 5:31ինչ ընդունվել էր աշխատանքի:
-
5:31 - 5:34Նա լարված էր և եթերը լցնելիս
-
5:34 - 5:36գրգռեց Էմմայի կոկորդը:
-
5:36 - 5:40Էմման ործկաց, խեղդվեց և սկսեց կապտել:
-
5:41 - 5:46Բոնիկան, ով տեսնում էր այս ամենը, հրեց
-
5:46 - 5:48պրակտիկանտին,մաքրեց կնոջ շնչուղին
-
5:48 - 5:51և փրկեց կնոջ ու դեռ չծնված դստեր կյանքը:
-
5:52 - 5:54Այդ պահին նա որոշեց իր կյանքը նվիրել
-
5:54 - 5:55անեսթեզիոլոգիային:
-
5:57 - 6:00Հետագայում նույնիսկ օգնելու էր զարգացնելու
-
6:00 - 6:01անզգայացման մեթոդը՝ծննդաբերող
-
6:01 - 6:03մայրերի համար:
-
6:03 - 6:04Բայց մինչ կկարողանար մասնագիտանալ
-
6:04 - 6:06մանկաբարձության մեջ,
-
6:06 - 6:07Բոնիկան պետք է հիմնական վերապատրաստման
-
6:07 - 6:10համար հայտ ներկայացներ:
-
6:10 - 6:12Մոտավորապես Նորմանդիայի ափհանման
-
6:12 - 6:13օրը Բոնիկան գնաց
-
6:13 - 6:15Տակոմայի մոտակայքում գտնվող Մեդիան
-
6:15 - 6:16ռազմաբժշկական կենտրոն:
-
6:17 - 6:19Ամերիկայում ամենամեծ ռազմական
-
6:19 - 6:21հիվանդանոցներից մեկն էր, որն ուներ
-
6:21 - 6:227700 մահճակալ:
-
6:22 - 6:23Բոնիկան ցավի վերահսկման բաժանմունքի
-
6:23 - 6:26պատասխանատու էր:
-
6:26 - 6:28Նա ընդամենը 27 տարեկան էր:
-
6:28 - 6:30Բուժելով այդքան շատ հիվանդների` Բոնիկան
-
6:30 - 6:32սկսեց նկատել այնպիսի դեպքեր,որոնք հակասում
-
6:32 - 6:34էին այն ամենին, ինչ նա սովորել էր:
-
6:35 - 6:37Ցավը կարծես ահազանգի մի տեսակ լիներ,
-
6:37 - 6:39լավ իմաստով. մարմնի կողմից վնասվածքի
-
6:40 - 6:43ազդանշան, ինչպես կոտրված ձեռքի դեպքում:
-
6:45 - 6:46Բայց որոշ դեպքերում,ինչպես օրինակ
-
6:46 - 6:48հիվանդի ոտքի անդամահատումից հետո, հիվանդը
-
6:48 - 6:50կարող էր դեռ բողոքել
-
6:50 - 6:54արդեն իսկ գոյություն չունեցող ոտքի ցավից:
-
6:54 - 6:56Բայց եթե վնասվածքը բուժվել էր, ապա ինչո՞ւ
-
6:56 - 6:59ահազանգը շարունակվում:
-
6:59 - 7:03Կային դեպքեր,երբ չկար որևէ ակնհայտ
-
7:03 - 7:05վնասվածք, սակայն հիվանդը դեռ ցավ էր զգում:
-
7:07 - 7:08Բոնիկան քննարկում էր
-
7:08 - 7:11ունենում հիվանդանոցի բոլոր մասնագետների`
-
7:11 - 7:12վիրաբույժների,
-
7:12 - 7:14նյարդաբաններին,հոգեբույժներին և այլոց հետ
-
7:14 - 7:15փորձելով նրանց կարծիքն իմանալ
-
7:15 - 7:18իր հիվանդների մասին:
-
7:18 - 7:20Դա շատ երկար տևեց,և նա սկսեց կազմակերպել
-
7:20 - 7:23խմբային հանդիպումներ ճաշի շուրջ
-
7:23 - 7:25Դա նման էր մասնագետների
-
7:25 - 7:26զույգերով աշխատանքի,որոնք
-
7:26 - 7:28պայքարում էին հիվանդի ցավի դեմ:
-
7:28 - 7:30Նախկինում ոչ ոք այդպես չէր կենտրոնացել
-
7:30 - 7:33ցավի վրա:
-
7:33 - 7:35Հետո նա սկսեց գրքեր ուսումնասիրել:
-
7:36 - 7:38Նա կարդում էր ձեռքի տակ գտնվող բժշկության
-
7:38 - 7:40վերաբերյալ ամեն մի դասագիրք` ուշադիր
-
7:40 - 7:42նշելով այն հատվածները, որտեղ առկա էր ցավ
-
7:42 - 7:43բառի ցանկացած գործածություն:
-
7:43 - 7:46Նրա կարդացած 14.000 էջից «ցավ» բառը
-
7:46 - 7:50առկա էր միայն 17 ու կես էջում:
-
7:51 - 7:5317 ու կես:
-
7:53 - 7:56Իսկ դա հիվանդ լինելու ամենահասարակ,
-
7:56 - 7:59ամենապարզ և ամենատհաճ մասն է:
-
7:59 - 8:01Բոնիկան ցնցված էր,մեջբերում եմ նրա բառերը.
-
8:01 - 8:05«Գրողը տանի,ի ի՞նչ եզրակացության կարելի է
-
8:05 - 8:09գալ: Նրանք չեն խոսում հիվանդի տեսանկյունից
-
8:09 - 8:10ամենակարևոր բանի մասին»
-
8:11 - 8:13Եվ ահա հաջորդ ութ տարիների ընթացքում
-
8:13 - 8:15Բոնիկան կխոսեր,կգրեր դրա մասին,
-
8:15 - 8:18նա կլրացներ այդ պակասող էջերը:
-
8:18 - 8:20Նա կգրեր մի բան, որը հետագայում կդառնար
-
8:20 - 8:23ցավի Սուրբ Գիրքը:
-
8:23 - 8:25Դրանում առաջարկեց նոր ռազմավարություններ,
-
8:25 - 8:26բուժման նոր մեթոդներ,օգտագործելով
-
8:27 - 8:28նյարդային շրջափակման
-
8:28 - 8:30ներարկումներ:
-
8:30 - 8:32Նա առաջարկեց ստեցծել մի նոր հիմնարկ՝ ցավի
-
8:32 - 8:33դեմ պայքարի կլինիկա՝ հիմնվելով ճաշի
-
8:33 - 8:35ճաշի ժամին անցկացված հանդիպումների վրա:
-
8:35 - 8:37Նրա գրքի կարևորությունը այն էր, որ դա
-
8:37 - 8:39մի տեսակ
-
8:39 - 8:42հուզական ահազանգ էր բժշկության համար.
-
8:42 - 8:45հանդուգն խնդրանք՝ բժիշկներին, որպեսզի
-
8:45 - 8:48լրջորեն մոտենային
-
8:48 - 8:50հիվանդների ցավին:
-
8:51 - 8:55Նա վերաձևակերպեց բժշկության իրական նպատակը
-
8:55 - 8:57Նպատակը ոչ թե հիվանդին
-
8:57 - 9:00ավելի լավը դարձնելն էր,այլ այնպես անել
-
9:00 - 9:03որ նա ավելի լավ զգար իրեն:
-
9:05 - 9:07Տասնամյակներ շարունակ նա ներկայացրեց ցավի
-
9:07 - 9:08վերաբերյալ իր օրակարգը
-
9:08 - 9:10մինչև որ այն հաստատվեց
-
9:10 - 9:1170-ականների կեսերին:
-
9:11 - 9:13Աշխարհով մեկ բացվեցին ցավի դեմ պայքարի
-
9:13 - 9:16100-ավոր կլինիկաներ:
-
9:16 - 9:18Բայց այդ ընթացքում ողբերգական շրջադարձ
-
9:18 - 9:20տեղի ունեցավ:
-
9:20 - 9:22Բոնիկան ստիպված էր վճարել տարիներ
-
9:22 - 9:25շարունակ ըմբշամարտելու համար:
-
9:25 - 9:27Նա շուրջ 20 տարի ռինգում չէր եղել,բայց նրա
-
9:27 - 9:281500 պրոֆեսիոնալ
-
9:28 - 9:30մենամարտերը իրենց հետքն էին թողել
-
9:30 - 9:32նրա մարմնի վրա:
-
9:32 - 9:34Արդեն 50-անց տարիքում նա տառապում Էր ծանր
-
9:34 - 9:36ոսկրահոդաբորբով:
-
9:36 - 9:40Հաջորդ 20 տարիների ընթացքում նա ենթարկվեց
-
9:40 - 9:4322 վիրահատության՝ ներառյալ ողնաշարի 4
-
9:43 - 9:44վիրահատությունները և ազդրերի
-
9:44 - 9:46ազդրերի փոխպատվաստումը՝իրար ետևից:
-
9:46 - 9:48Նա հազիվ էր կարողանում բարձրացնել իր ձեռքը
-
9:48 - 9:50թեքել վիզը:
-
9:50 - 9:52Քայլելու համար նրան ալյումինե հենակներ էին
-
9:52 - 9:54անհրաժեշտ:
-
9:54 - 9:55Նրա ընկերներն ու
-
9:55 - 9:58ուսանողները դարձել էին նրա բժիշկները:
-
9:58 - 10:00Ասում էին, որ նա ավելի շատ նյարդային
-
10:00 - 10:02շրջափակման ներարկումներ էր ստացել,
-
10:02 - 10:05քան աշխարհում որևէ այլ մեկը:
-
10:06 - 10:09Նա աշխատամոլ էր,
-
10:10 - 10:11աշխատում էր օրական 15-ից 18 ժամ:
-
10:12 - 10:14Ուրիշներին բուժելը դարձել էր ավելին, քան
-
10:14 - 10:15աշխատանք. Նրա համար դա
-
10:15 - 10:17թեթևանալու ամենաարդյունավետ միջոցն էր:
-
10:19 - 10:22Մի անգամ մի թղթակցի ասաց.«Եթե ես այսքան
-
10:22 - 10:24զբաղված չլինեի,ապա ամբողջովին
-
10:24 - 10:27հաշմանդամ կլինեի»:
-
10:27 - 10:291980-ական թվականների սկզբին՝ Ֆլորիդա
-
10:29 - 10:31ործուղման մեկնելիս Բոնիկան իր
-
10:31 - 10:34ուսանողներից մեկին խնդրեց իրեն մեքենայով
-
10:34 - 10:37տանել Տամպայի Հայդ այգի:
-
10:37 - 10:39Նրանք անցան արմավեննիներ
-
10:39 - 10:42կողքով և կանգ առան մի հին առանձնատան մոտ,
-
10:42 - 10:44որի ավտոտնակում հսկայական արծաթագույն
-
10:44 - 10:47հաուբիցային հրանոթներ էին թաքցված:
-
10:47 - 10:48Այս առնաձնատունը
-
10:48 - 10:50պատկանում էր Զակկինի ընտանիքին, որ
-
10:50 - 10:53համարվում էր ամերիկյան կրկեսի պարագլուխը:
-
10:54 - 10:55Տասնամյակներ առաջ
-
10:55 - 10:57Բոնիկան նայում էր, թե ինչպես էին
-
10:57 - 11:00նրանք ցուցադրում իրենց իսկ նախաձեռնած
-
11:00 - 11:02«մարդ-արկ» հնարքը՝ կրելով արծաթյա
-
11:02 - 11:05ցատկակոստյումներ և պաշտպանիչ ակնոցներ:
-
11:05 - 11:06Բայց այժմ նրանք էլ Բոնիկայի
-
11:06 - 11:09նման թոշակառուներ էին:
-
11:09 - 11:10Այդ սերունդը այժմ
-
11:10 - 11:13չկա՝ ներառյալ Բոնիկան, ուստի ոչ մի կերպ
-
11:13 - 11:14չենք կարող իմանալ,
-
11:14 - 11:16թե նրանք այդ օրն ինչի մասին խոսեցին:
-
11:16 - 11:17Բայց ինձ դուր է
-
11:17 - 11:19գալիս պատկերացնել այդ ամենը:
-
11:19 - 11:22Ամենազորը և մարդ-արկերը վերամիավորվել էին՝
-
11:23 - 11:25ցուցադրելով իրենց հին ու նոր սպիները:
-
11:26 - 11:27Գուցե Բոնիկան նրանց բժշկական
-
11:27 - 11:28խորհուրդներ տվեց:
-
11:28 - 11:30Գուցե նա նրանց ասաց այն, ինչը հետագայում
-
11:30 - 11:33պատմեց իր բանավոր պատմության մեջ, այն է,
-
11:33 - 11:38որ կրկեսում և մենամարտերում անցկացրած
-
11:38 - 11:41ժամանակը կերտել էր իր կյանքը:
-
11:41 - 11:44Բոնիկան տեսավ, թե ինչպես է ցավը մոտենում:
-
11:45 - 11:47Նա զգաց ու ապրեց դա:
-
11:48 - 11:50Եվ նրա համար անհնար էր ուրիշների
-
11:50 - 11:53ցավն անտեսելը:
-
11:53 - 11:57Կարեկցանքից ելնելով՝ ստեղծեց մի նոր
-
11:57 - 12:00ամբողջական ոլորտ, որը մեծ դեր է խաղաց՝
-
12:00 - 12:01ստիպելով բժշկությանը
-
12:01 - 12:03լրջորեն մոտենալ ցավին:
-
12:03 - 12:05Այդ նույն բանավոր պատմության մեջ
-
12:05 - 12:07Բոնիկան պնդում էր, որ ցավը մարդկային
-
12:07 - 12:11ամենաբարդ փորձությունն է:
-
12:12 - 12:16Այն ներառում է ձեր անցյալը, ձեր ներկան,
-
12:16 - 12:18ձեր հարաբերությունները, ձեր ընտանիքը:
-
12:19 - 12:22Այս ամենն իսկապես վերաբերում էր Բոնիկային:
-
12:23 - 12:25Բայց այս ամենը ճիշտ է նաև մայրիկիս դեպքում
-
12:28 - 12:31Բժիշկների համար հեշտ է իմ մորը տեսնել
-
12:31 - 12:35որպես մի պրոֆեսիոնալ հիվանդի, մի կնոջ, որն
-
12:35 - 12:38որն իր օրերն անցկացնում է սպասասրահներում:
-
12:40 - 12:42Երբեմն ես հուսահատվում եմ՝ տեսնելով
-
12:42 - 12:45նրան այդ վիճակում:
-
12:45 - 12:47Բայց երբ տեսա Բոնիկայի ցավը, ցավ, որ
-
12:47 - 12:52իր ապրած ողջ կյանքի վկայությունն էր, ես
-
12:52 - 12:55սկսեցի հիշել այն ամենը, ինչի միջով
-
12:55 - 12:58ստիպված էր անցնելու մայրս:
-
12:58 - 13:02Մինչև այտուցվելն ու անզգայանալը, մայրս
-
13:02 - 13:05աշխատում էր հիվանդանոցի
-
13:06 - 13:08կադրերի բաժնում:
-
13:09 - 13:12Նրա ձեռքերը ողջ մզկիթի համար ճարպկորեն
-
13:12 - 13:15փաթաթում էին սամոսներ:
-
13:15 - 13:18Երբ ես փոքր էի, այդ ձեռքերը կտրում էին
-
13:18 - 13:21մազերս, մաքրում քիթս,
-
13:21 - 13:23կապում կոշիկիս քուղերը:
-
13:30 - 13:31Շնորակալություն
-
13:31 - 13:38(Ծափահարություններ)
- Title:
- Զարմանալի պատմություն մի մարդու մասին,ով ժամանակակից ցավին թեթևացում էր տվել
- Speaker:
- Լատիվ Նասեր
- Description:
-
Երկար ժամանակ բժիշկները հիմնականում անտեսում էին հիվանդ լինելու ամենահիմնական և վհատեցնող մասը` ցավը: Այս քնարական և տեղեկատվական խոսքում Լատիվ Նասերը պատմում է ըմբիշ և բժիշկ Ջ. Բոնիկայի արտասովոր պատմությունը,ով հորդորում էր բժիշկներին լուրջ մոտեցում ցուցաբերել ցավին և դրանով փոխել էր միլիոնավոր կյանքեր:
- Video Language:
- English
- Team:
- closed TED
- Project:
- TEDTalks
- Duration:
- 13:51
Emma Dovlatyan approved Armenian subtitles for The amazing story of the man who gave us modern pain relief | ||
Emma Dovlatyan accepted Armenian subtitles for The amazing story of the man who gave us modern pain relief | ||
Emma Dovlatyan edited Armenian subtitles for The amazing story of the man who gave us modern pain relief | ||
Grigor Janikyan edited Armenian subtitles for The amazing story of the man who gave us modern pain relief | ||
Grigor Janikyan edited Armenian subtitles for The amazing story of the man who gave us modern pain relief | ||
YSU Translation Studies edited Armenian subtitles for The amazing story of the man who gave us modern pain relief | ||
YSU Translation Studies edited Armenian subtitles for The amazing story of the man who gave us modern pain relief | ||
Kristine Sargsyan declined Armenian subtitles for The amazing story of the man who gave us modern pain relief |