Ֆրենկ Ուորեն՝ Կես միլիոն գաղտնիք
-
0:00 - 0:02Բարև ձեզ, ես Ֆրենկն եմ
-
0:02 - 0:04և ես գաղտնիքներ եմ հավաքում:
-
0:04 - 0:06Ամեն ինչ սկսվեց մի խելառ մտքից
-
0:06 - 0:092004թ-ի նոյեմբերին:
-
0:09 - 0:12Ես 3,000 բացիկ տպեցի, որոնց վրա նշեցի իմ հասցեն,
-
0:12 - 0:14հենց սրա նման:
-
0:14 - 0:16Նրանց մի կողմը դատարկ էր,
-
0:16 - 0:18իսկ մյուս կողմում
-
0:18 - 0:20ես որոշ հրահանգներ թողեցի:
-
0:20 - 0:23Ես խնդրեցի մարդկանց անանուն կերպով կիսվել մի գաղտնիքով,
-
0:23 - 0:26որը նրանք ոչ մեկին չէին ասել:
-
0:26 - 0:28Ես բաժանեցի այդ բացիկները պատահական մարդկանց
-
0:28 - 0:30Վաշինգտոնի փողոցներում՝
-
0:30 - 0:32առանց որևէ սպասելիքի:
-
0:32 - 0:35Բայց շուտով գաղափարը վիրուսի պես սկսեց տարածվել:
-
0:35 - 0:38Մարդիկ սկսեցին իրենք գնել բացիկներ
-
0:38 - 0:40ու սարքել բացիկներ իրենք իրենց ձեռքերով:
-
0:40 - 0:43Ես սկսեցի նամակներ ստանալ
-
0:43 - 0:46ոչ միայն Վաշինգտոնից,
-
0:46 - 0:48այլ նաև Տեխասից, Կալիֆորնիայից,
-
0:48 - 0:51Վանկուվերից, Նոր Զելանդիայից, Իրաքից:
-
0:51 - 0:55Շուտով իմ խենթ գաղափարը սկսեց այդքան էլ խենթ չթվալ:
-
0:55 - 0:57PostSecret.com-ը
-
0:57 - 1:01ամենամեծ թվով այցելուներ ունեցող առանց գովազդի բլոգն է:
-
1:01 - 1:04Իսկ սա իմ բացիկների հավաքածուն է այսօր:
-
1:06 - 1:08Դուք կարող եք տեսնել, թե ինչպես է իմ կինը
-
1:08 - 1:10փորձում տեղավորել բացիկների կույտը
-
1:10 - 1:14կես միլիոնից ավել բացիկներից կազմված բուրգի վրա:
-
1:14 - 1:16Այժմ ես ուզում եմ
-
1:16 - 1:19ձեզ հետ կիսվել այդ գաղտնիքներից
-
1:19 - 1:21մի քանիսով,
-
1:21 - 1:24սկսելով այս մեկից:
-
1:25 - 1:28«Ես գտել եմ այս նամականիշները, երբ փոքր էի,
-
1:28 - 1:30եւ սպասել եմ ամբողջ կյանքս,
-
1:30 - 1:33որպեսզի հանդիպեմ ինչ-որ մեկին, ում կարող եմ ուղարկել դրանք:
-
1:33 - 1:35Ես երբեք այդ մեկին չեմ հանդիպել»:
-
1:35 - 1:37Գաղտնիքները կարող են լինել տարբեր:
-
1:37 - 1:39Դրանք կարող ենք լինել ցնցող,
-
1:39 - 1:42հիմար կամ հուզիչ:
-
1:42 - 1:45Նրանք կարող ենք միավորել մեզ
-
1:45 - 1:48մարդկանց հետ, ում մենք երբեք չենք հանդիպել:
-
1:51 - 1:59(Ծիծաղ)
-
1:59 - 2:01Միգուցե ձեզնից մեկն է սա ուղարկել:
-
2:01 - 2:03Չգիտեմ:
-
2:03 - 2:05Այս մեկը ցույց է տալիս,
-
2:05 - 2:07թե որքան ստեղծարար են գտնվում մարդիկ,
-
2:07 - 2:09երբ նրանք բացիկ ենք սարքում եւ ուղարկում ինձ:
-
2:09 - 2:12Այս մեկն ակնհայտորեն պատրաստված է Ստարբաքսի բաժակի կեսից,
-
2:12 - 2:16մյուս կողմը դրոշմված է եւ իմ հասցեն է գրված:
-
2:18 - 2:21«Հարգելի մայրիկ, ես ունեմ հրաշալի ծնողներ:
-
2:21 - 2:24Ես սեր եմ գտել: Ես երջանիկ եմ»:
-
2:26 - 2:29Գաղտնիքները կարող է մեզ հիշեցնել մարդկային անթիվ դրամաների,
-
2:29 - 2:32փխրունության եւ հերոսության մասին,
-
2:32 - 2:34որոնք անձայն տեղի են ունենում
-
2:34 - 2:36մեզ շրջապատող մարդկանց կյանքում
-
2:36 - 2:39նույնսիկ հենց հիմա:
-
2:40 - 2:44«Բոլոր մարդիկ, ովքեր ճանաչում էին ինձ մինչեւ սեպտեմբերի 11-ը,
-
2:44 - 2:47կարծում են, որ ես մահացել եմ»:
-
2:53 - 2:56«Երբ ես աշխատում էի մի խումբ կրոնական մարդկանց հետ,
-
2:56 - 2:58երբեմն կիսավարտիք չէի կրում,
-
2:58 - 3:01ու լայն ժպտում էի եւ ծիծաղում ինքս ինձ»:
-
3:01 - 3:06(Ծիծաղ)
-
3:09 - 3:12Այս հաջորդը մի փոքր բացատրություն է պահանջում, մինչ ես ցույց կտամ այն:
-
3:12 - 3:15Ես սիրում եմ ելույթ ունենալ համալսարաններում
-
3:15 - 3:17եւ կիսել գաղտնիքներ ուսանողների հետ:
-
3:17 - 3:20Երբեմն ելույթից հետո ես որոշ ժամանակ եմ անցկացնում համալսարանի տարածքում,
-
3:20 - 3:23գրքեր ստորագրում, ուսանողների հետ լուսանկարվում:
-
3:23 - 3:25Այս հաջորդ բացիկը պատրաստվել է
-
3:25 - 3:27այդ լուսանկարներից մեկով:
-
3:27 - 3:29Պիտի նշեմ, որ ինչպես եւ այսօր
-
3:29 - 3:31այդ միջոցառմանը,
-
3:31 - 3:34ես օգտվում էի անլար միկրոֆոնից:
-
3:36 - 3:38«Քո միկրոֆոնը միացված էր մնացել:
-
3:38 - 3:40Մենք բոլորս լսեցինք, թե ինչպես ես դու միզում»:
-
3:40 - 3:49(Ծիծաղ)
-
3:49 - 3:51Ես շատ էի ամաչում, երբ սա տեղի ունեցավ,
-
3:51 - 3:56մինչ հասկացա, որ կարող էր շատ ավելի վատ լինել:
-
3:56 - 3:59Ճիշտ է, չէ՞: Գիտեք ինչ նկատի ունեմ:
-
3:59 - 4:02(Ծիծաղ)
-
4:02 - 4:04«Այս ծրարի ներսում
-
4:04 - 4:06ճղված կտորներ են
-
4:06 - 4:08մի ինքնասպանության նամակի, որն ինձ պետք չեկավ:
-
4:08 - 4:12Ես աշխարհի ամենաերջանիկ մարդն եմ (հիմա)»:
-
4:16 - 4:19«Այս տղամարդկանցից մեկը իմ տղայի հայրն է:
-
4:19 - 4:22Նա ինձ վճարում է, որ ես դա գաղտնի պահեմ»:
-
4:22 - 4:30(Ծիծաղ)
-
4:32 - 4:35«Այս շաբաթ օրը, երբ դու մտածում էիր, թե որտեղ եմ ես,
-
4:35 - 4:37ես քո մատանին էի գնում:
-
4:37 - 4:39Այն հենց հիմա իմ գրպանում է»:
-
4:39 - 4:42Այս բացիկը ես տեղադրել էի PostSecret-ի բլոգում
-
4:42 - 4:44Սուրբ Վալենտինի օրը երկու տարի առաջ:
-
4:44 - 4:47Այն ամենավերջին բացիկն էր, վերջին գաղտնիքը երկար շարքում:
-
4:47 - 4:50Այն տեղադրելուց մի քանի ժամ անց
-
4:50 - 4:52ես ստացա մի ջերմ նամակ
-
4:52 - 4:54երիտասարդից, ով ուղարկել էր ինձ բացիկը:
-
4:54 - 4:57Նա ասում էր. «Ֆրենկ, ես պետք է կիսվեմ քեզ հետ
-
4:57 - 4:59իմ կյանքի այս պատմությամբ»:
-
4:59 - 5:02Նա ասում էր. «Իմ ծնկները դեռ դողում են:
-
5:02 - 5:05Երեք տարի ես ու իմ ընկերուհին
-
5:05 - 5:07կիրակնօրյա ծես ենք սարքել
-
5:07 - 5:09այցելել PostSecret բլոգը միասին
-
5:09 - 5:11ու բարձրաձայն կարդալ գաղտնիքները:
-
5:11 - 5:14Ես կարդում եմ դրանք իր համար, նա՝ իմ»:
-
5:14 - 5:16Նա ասում էր. «Դա մեզ շատ է միավորել
-
5:16 - 5:18տարիների ընթացքում:
-
5:18 - 5:20Երբ ես հայտնաբերեցի,
-
5:20 - 5:22որ դու տեղադրել ես
-
5:22 - 5:24իմ անակնկալ ամուսնության առաջարկը ամենավերջում,
-
5:24 - 5:26ես ուրախությունից խենթացա:
-
5:26 - 5:28Ես փորձում էի ինձ հանգիստ պահել ու չմատնել ինքս ինձ:
-
5:28 - 5:30Եվ ինչպես յուրաքանչյուր կիրակի,
-
5:30 - 5:34մենք սկսեցին միմյանց համար բարձրաձայն կարդալ գաղտնիքները»:
-
5:34 - 5:37Նա ասում էր. «Բայց այս անգամ ամեն գաղտնիքն
-
5:37 - 5:39այնքան երկար էր թվում»:
-
5:39 - 5:41Վերջապես նա հասավ իմ բացիկին:
-
5:41 - 5:44Նա հասավ վերջին գաղտնիքին, ամուսնության իմ առաջարկին:
-
5:44 - 5:49«Նա կարդաց այն մեկ անգամ, ապա եւս մեկ անգամ»:
-
5:49 - 5:51Ապա նա շրջվեց, նայեց նրան եւ հարցրեց.
-
5:51 - 5:53«Սա մե՞ր կատուն է»:
-
5:53 - 6:01(Ծիծաղ)
-
6:01 - 6:03Ապա նա տեսավ երիտասարդին
-
6:03 - 6:05ծնկի իջած, մատանին՝ ձեռքում:
-
6:05 - 6:08Երիտասարդն արեց ամուսնության առաջարկը, նա համաձայնվեց: Սա երջանիկ ավարտով պատմություն էր:
-
6:08 - 6:10Ես պատասխան նամակ գրեցի նրան
-
6:10 - 6:12եւ ասացի. «Խնդրում եմ ուղարկիր մի նկար, մի բան,
-
6:12 - 6:15որ ես կարող եմ կիսել PostSecret-ի ամբողջ համայնքի հետ
-
6:15 - 6:18եւ պատմել բոլորին քո հեքիաթային պատմության երջանիկ ավատրի մասին»:
-
6:18 - 6:20Եվ նա ուղարկեց ինձ այս նկարը:
-
6:20 - 6:24(Ծիծաղ)
-
6:25 - 6:28«Ես գտել եմ քո տեսախցիկը այս ամառ Լոլապալուզոյում:
-
6:28 - 6:31Ես վերջապես մշակել եմ լուսանկարները
-
6:31 - 6:35եւ սիրով կփոխանցեմ դրանք քեզ»:
-
6:35 - 6:37Այն նկարը երբեք չվերադարձվեց
-
6:37 - 6:40մարդկանց, ովքեր այն կորցրել էին,
-
6:40 - 6:43բայց այդ գաղտնիքը փոխեց շատ մարդկանց կյանքեր,
-
6:43 - 6:45սկսած Կանադայում մի ուսանողից,
-
6:45 - 6:47Մաթի անունով:
-
6:47 - 6:49Մաթին ոգեւշնչվեց այդ գաղտնիքով
-
6:49 - 6:51եւ ստեղծեց իր վեբկայքը,
-
6:51 - 6:54IFoundYourCamera (Ես գտել եմ քո տեսախցիկը) անունով:
-
6:54 - 6:56Մաթին հրավիրում է մարդկանց
-
6:56 - 6:59ուղարկել իրեն գտած տեսախցիկներ կամ
-
6:59 - 7:01հիշողության քարտեր, որոնք կորցվել են,
-
7:01 - 7:03որոնց վրա մնացել են «որբ» լուսանկարներ:
-
7:03 - 7:05Մաթին լուսանկարում է այդ խցիկները
-
7:05 - 7:08եւ տեղադրում դրանք իր կայքում ամեն շաբաթ:
-
7:08 - 7:10Մարդիկ այցելում են կայքը
-
7:10 - 7:13տեսնելու համար արդյոք նրանք կարող են գտնել իրենց կորցրած նկարները
-
7:13 - 7:16կամ օգնել ինչ-որ մեկ ուրիշի գտնել իր նկարները,
-
7:16 - 7:20ովքեր միգուցե հուսահատ փնտրում են դրանք:
-
7:20 - 7:22Այս մեկն ինձ ամենաշատն է դուր գալիս:
-
7:22 - 7:25(Ծիծաղ)
-
7:25 - 7:29Մաթին գտել է այս հնարամիտ ճանապարհը
-
7:29 - 7:32օգտագործելու մարդկանց բարությունը:
-
7:32 - 7:35Սա կարող է պարզ միտք թվա, ու դա այդպես էլ կա,
-
7:35 - 7:38բայց ազդեցությունը, որ այն կարող է ունենալ մարդկանց կյանքի վրա, հսկայական է:
-
7:38 - 7:40Մաթին կիսվեց ինձ հետ
-
7:40 - 7:42մի հուզիչ նամակով, որ ստացել էր
-
7:42 - 7:46այս նկարում պատկերված մոր կողմից:
-
7:46 - 7:49«Սա ես եմ, ամուսինս ու որդիս:
-
7:49 - 7:53Մյուս նկարների վրա իմ հիվանդ տատիկն է:
-
7:53 - 7:55Շնորհակալություն, որ ստեղծել եք այս կայքը:
-
7:55 - 7:58Այս նկարները շատ կարեւոր են ինձ համար:
-
7:58 - 8:00Իմ տղայի ծնունդը պատկերված է այդ խցիկի վրա:
-
8:00 - 8:03Վաղը նա չորս տարեկան է դառնում»:
-
8:04 - 8:06Յուրաքանչյուր նկար, որ տեսնում եք,
-
8:06 - 8:08եւ հազարավոր ուրիշներ,
-
8:08 - 8:10վերադարձվել են մարդկանց, ովքեր դրանք կորցրել են,
-
8:10 - 8:12երբեմն անցնելով օվկիանոսներ,
-
8:12 - 8:15հաղթահարելով լեզվային խոչընդոտներ:
-
8:17 - 8:20Սա վերջին բացիկն է, որով ուզում եմ կիսվել ձեզ հետ այսօր:
-
8:20 - 8:23«Երբ մարդիկ, ում ես սիրում եմ,
-
8:23 - 8:25ձայնային հաղորդագրություններ են թողնում իմ հեռախոսի վրա,
-
8:25 - 8:28ես միշտ պահպանում եմ դրանք, որպեսզի
-
8:28 - 8:30եթե վաղը նրանք մահանան,
-
8:30 - 8:33ես կարողանամ լսել իրենց ձայնը»:
-
8:34 - 8:36Երբ ես տեղադրեցի այս գաղտնիքը,
-
8:36 - 8:38մարդիկ սկսեցին
-
8:38 - 8:40ուղարկել ինձ ձայնային հաղորդագրություններ,
-
8:40 - 8:43երբեմն տարիներ պահպանված հաղորդագրություններ,
-
8:43 - 8:46որոնք մահացած ընկերներից կամ
-
8:46 - 8:49ընտանիքի անդամներից էին:
-
8:49 - 8:51Նրանք ասում էին, որ այդ ձայները պահպանելը
-
8:51 - 8:53եւ դրանցով կիսվելը
-
8:53 - 8:58օգնում է նրանց կենդանի պահել սիրելիների ոգին:
-
8:58 - 9:00Մի երիտասարդ աղջիկ
-
9:00 - 9:02ուղարկեց վերջին հաղորդագրությունը,
-
9:02 - 9:05որ նա ստացել էր իր տատիկից:
-
9:06 - 9:09Գաղտնիքները կարող ենք լինել տարբեր:
-
9:09 - 9:12Դրանք կարող ենք լինել ցնցող, հիմար
-
9:12 - 9:14կամ հուզիչ:
-
9:14 - 9:16Դրանք կարող են միավորել մեզ
-
9:16 - 9:21մարդկանց հետ, ում մենք երբեք չենք հանդիպել:
-
9:21 - 9:24Առաջին պահպանված ձայնային հաղորդագրություն.
-
9:25 - 9:30Տատիկ. ♫ Այսօր ինչ-որ մեկի ծննդյան օրն է ♫
-
9:30 - 9:34♫ Ինչ-որ մեկի ծննդյան օրն է ♫
-
9:34 - 9:37♫ Մոմերը վառվում են ♫
-
9:37 - 9:40♫ ինչ-որ մեկի տորթի վրա ♫
-
9:40 - 9:43♫ Եվ մենք բոլորս հրավիրված ենք ♫
-
9:43 - 9:45♫ ինչ-որ մեկի ծննդյան առիթով ♫
-
9:45 - 9:48Դու այսօր 21 տարեկան ես:
-
9:48 - 9:51Շնորհավոր ծնունդդ: Ես սիրում եմ քեզ:
-
9:51 - 9:53Հաջողություն:
-
9:53 - 9:55ՖՈւ՝ Շնորհակալություն:
-
9:55 - 10:01(Ծափահարություններ)
-
10:01 - 10:03Շնորհակալություն:
-
10:03 - 10:14(Ծափահարություններ)
-
10:14 - 10:16Ջուն Կոհեն՝ Ֆրենկ, հիանալի ելույթ էր,
-
10:16 - 10:18այնքան հուզիչ էր:
-
10:18 - 10:20Դու երբևէ ինքդ քեզ բացիկ ուղարկել ես:
-
10:20 - 10:22PostSecret-ում երբևէ կիսվել ես գաղտնիքովդ:
-
10:22 - 10:25ՖՈՒ՝ Յուրաքանչյուր գրքում ես իմ գաղտնիքներից մեկով կիսվել եմ:
-
10:25 - 10:28Կարծում եմ, որոշ չափով ես սկսեցի այս նախագիծը,
-
10:28 - 10:30չնայած եւ չէի հասկանում դա այդ ժամանակ,
-
10:30 - 10:33քանի որ ինքս խնդիրներ ունեի գաղտնիքներիս հետ:
-
10:33 - 10:35Քրաուդ-սորսինգի եւ
-
10:35 - 10:38անծանոթների բարության շնորհիվ էր,
-
10:38 - 10:40որ ես կարողացա ազատվել
-
10:40 - 10:43իմ անցյալի այն դրվագներից, որոնք տանջում էին ինձ:
-
10:43 - 10:45ՋԿ՝ Իսկ ինչ որ մեկը երբեւէ հայտնաբերել է,
-
10:45 - 10:47թե որն է քո գաղտնիքը:
-
10:47 - 10:49Ինչ որ մեկը կարողացել է գուշակել, իմանալ այն:
-
10:49 - 10:51ՖՈւ՝ Այո, ես երբեմն կիսվում եմ այդ տեղեկատվությամբ:
-
10:51 - 10:54(Ծիծաղ)
-
10:54 - 11:02(Ծափահարություններ)
- Title:
- Ֆրենկ Ուորեն՝ Կես միլիոն գաղտնիք
- Speaker:
- Frank Warren
- Description:
-
«Գաղտնիքները լինում են տարբեր, դրանք կարող են լինել ցնցող, հիմար կամ հուզիչ»: PostSecret.com-ի հիմնադիր Ֆրենկ Ուորեն, ում անծանոթ մարդիկ բացիկների վրա ուղարկել են մոտ կես միլիոն գաղտնիք, կիսվում է դրանցից մի քանիսով:
- Video Language:
- English
- Team:
closed TED
- Project:
- TEDTalks
- Duration:
- 11:03
![]() |
Gohar Khachatryan edited Armenian subtitles for Half a million secrets | |
![]() |
Jenny Zurawell approved Armenian subtitles for Half a million secrets | |
![]() |
Kristine Sargsyan accepted Armenian subtitles for Half a million secrets | |
![]() |
Kristine Sargsyan edited Armenian subtitles for Half a million secrets | |
![]() |
Radina Matic edited Armenian subtitles for Half a million secrets | |
![]() |
Kristine Sargsyan approved Armenian subtitles for Half a million secrets | |
![]() |
Kristine Sargsyan approved Armenian subtitles for Half a million secrets | |
![]() |
Kristine Sargsyan commented on Armenian subtitles for Half a million secrets |