Բարև ձեզ, ես Ֆրենկն եմ
և ես գաղտնիքներ եմ հավաքում:
Ամեն ինչ սկսվեց մի խելառ մտքից
2004թ-ի նոյեմբերին:
Ես 3,000 բացիկ տպեցի, որոնց վրա նշեցի իմ հասցեն,
հենց սրա նման:
Նրանց մի կողմը դատարկ էր,
իսկ մյուս կողմում
ես որոշ հրահանգներ թողեցի:
Ես խնդրեցի մարդկանց անանուն կերպով կիսվել մի գաղտնիքով,
որը նրանք ոչ մեկին չէին ասել:
Ես բաժանեցի այդ բացիկները պատահական մարդկանց
Վաշինգտոնի փողոցներում՝
առանց որևէ սպասելիքի:
Բայց շուտով գաղափարը վիրուսի պես սկսեց տարածվել:
Մարդիկ սկսեցին իրենք գնել բացիկներ
ու սարքել բացիկներ իրենք իրենց ձեռքերով:
Ես սկսեցի նամակներ ստանալ
ոչ միայն Վաշինգտոնից,
այլ նաև Տեխասից, Կալիֆորնիայից,
Վանկուվերից, Նոր Զելանդիայից, Իրաքից:
Շուտով իմ խենթ գաղափարը սկսեց այդքան էլ խենթ չթվալ:
PostSecret.com-ը
ամենամեծ թվով այցելուներ ունեցող առանց գովազդի բլոգն է:
Իսկ սա իմ բացիկների հավաքածուն է այսօր:
Դուք կարող եք տեսնել, թե ինչպես է իմ կինը
փորձում տեղավորել բացիկների կույտը
կես միլիոնից ավել բացիկներից կազմված բուրգի վրա:
Այժմ ես ուզում եմ
ձեզ հետ կիսվել այդ գաղտնիքներից
մի քանիսով,
սկսելով այս մեկից:
«Ես գտել եմ այս նամականիշները, երբ փոքր էի,
եւ սպասել եմ ամբողջ կյանքս,
որպեսզի հանդիպեմ ինչ-որ մեկին, ում կարող եմ ուղարկել դրանք:
Ես երբեք այդ մեկին չեմ հանդիպել»:
Գաղտնիքները կարող են լինել տարբեր:
Դրանք կարող ենք լինել ցնցող,
հիմար կամ հուզիչ:
Նրանք կարող ենք միավորել մեզ
մարդկանց հետ, ում մենք երբեք չենք հանդիպել:
(Ծիծաղ)
Միգուցե ձեզնից մեկն է սա ուղարկել:
Չգիտեմ:
Այս մեկը ցույց է տալիս,
թե որքան ստեղծարար են գտնվում մարդիկ,
երբ նրանք բացիկ ենք սարքում եւ ուղարկում ինձ:
Այս մեկն ակնհայտորեն պատրաստված է Ստարբաքսի բաժակի կեսից,
մյուս կողմը դրոշմված է եւ իմ հասցեն է գրված:
«Հարգելի մայրիկ, ես ունեմ հրաշալի ծնողներ:
Ես սեր եմ գտել: Ես երջանիկ եմ»:
Գաղտնիքները կարող է մեզ հիշեցնել մարդկային անթիվ դրամաների,
փխրունության եւ հերոսության մասին,
որոնք անձայն տեղի են ունենում
մեզ շրջապատող մարդկանց կյանքում
նույնսիկ հենց հիմա:
«Բոլոր մարդիկ, ովքեր ճանաչում էին ինձ մինչեւ սեպտեմբերի 11-ը,
կարծում են, որ ես մահացել եմ»:
«Երբ ես աշխատում էի մի խումբ կրոնական մարդկանց հետ,
երբեմն կիսավարտիք չէի կրում,
ու լայն ժպտում էի եւ ծիծաղում ինքս ինձ»:
(Ծիծաղ)
Այս հաջորդը մի փոքր բացատրություն է պահանջում, մինչ ես ցույց կտամ այն:
Ես սիրում եմ ելույթ ունենալ համալսարաններում
եւ կիսել գաղտնիքներ ուսանողների հետ:
Երբեմն ելույթից հետո ես որոշ ժամանակ եմ անցկացնում համալսարանի տարածքում,
գրքեր ստորագրում, ուսանողների հետ լուսանկարվում:
Այս հաջորդ բացիկը պատրաստվել է
այդ լուսանկարներից մեկով:
Պիտի նշեմ, որ ինչպես եւ այսօր
այդ միջոցառմանը,
ես օգտվում էի անլար միկրոֆոնից:
«Քո միկրոֆոնը միացված էր մնացել:
Մենք բոլորս լսեցինք, թե ինչպես ես դու միզում»:
(Ծիծաղ)
Ես շատ էի ամաչում, երբ սա տեղի ունեցավ,
մինչ հասկացա, որ կարող էր շատ ավելի վատ լինել:
Ճիշտ է, չէ՞: Գիտեք ինչ նկատի ունեմ:
(Ծիծաղ)
«Այս ծրարի ներսում
ճղված կտորներ են
մի ինքնասպանության նամակի, որն ինձ պետք չեկավ:
Ես աշխարհի ամենաերջանիկ մարդն եմ (հիմա)»:
«Այս տղամարդկանցից մեկը իմ տղայի հայրն է:
Նա ինձ վճարում է, որ ես դա գաղտնի պահեմ»:
(Ծիծաղ)
«Այս շաբաթ օրը, երբ դու մտածում էիր, թե որտեղ եմ ես,
ես քո մատանին էի գնում:
Այն հենց հիմա իմ գրպանում է»:
Այս բացիկը ես տեղադրել էի PostSecret-ի բլոգում
Սուրբ Վալենտինի օրը երկու տարի առաջ:
Այն ամենավերջին բացիկն էր, վերջին գաղտնիքը երկար շարքում:
Այն տեղադրելուց մի քանի ժամ անց
ես ստացա մի ջերմ նամակ
երիտասարդից, ով ուղարկել էր ինձ բացիկը:
Նա ասում էր. «Ֆրենկ, ես պետք է կիսվեմ քեզ հետ
իմ կյանքի այս պատմությամբ»:
Նա ասում էր. «Իմ ծնկները դեռ դողում են:
Երեք տարի ես ու իմ ընկերուհին
կիրակնօրյա ծես ենք սարքել
այցելել PostSecret բլոգը միասին
ու բարձրաձայն կարդալ գաղտնիքները:
Ես կարդում եմ դրանք իր համար, նա՝ իմ»:
Նա ասում էր. «Դա մեզ շատ է միավորել
տարիների ընթացքում:
Երբ ես հայտնաբերեցի,
որ դու տեղադրել ես
իմ անակնկալ ամուսնության առաջարկը ամենավերջում,
ես ուրախությունից խենթացա:
Ես փորձում էի ինձ հանգիստ պահել ու չմատնել ինքս ինձ:
Եվ ինչպես յուրաքանչյուր կիրակի,
մենք սկսեցին միմյանց համար բարձրաձայն կարդալ գաղտնիքները»:
Նա ասում էր. «Բայց այս անգամ ամեն գաղտնիքն
այնքան երկար էր թվում»:
Վերջապես նա հասավ իմ բացիկին:
Նա հասավ վերջին գաղտնիքին, ամուսնության իմ առաջարկին:
«Նա կարդաց այն մեկ անգամ, ապա եւս մեկ անգամ»:
Ապա նա շրջվեց, նայեց նրան եւ հարցրեց.
«Սա մե՞ր կատուն է»:
(Ծիծաղ)
Ապա նա տեսավ երիտասարդին
ծնկի իջած, մատանին՝ ձեռքում:
Երիտասարդն արեց ամուսնության առաջարկը, նա համաձայնվեց: Սա երջանիկ ավարտով պատմություն էր:
Ես պատասխան նամակ գրեցի նրան
եւ ասացի. «Խնդրում եմ ուղարկիր մի նկար, մի բան,
որ ես կարող եմ կիսել PostSecret-ի ամբողջ համայնքի հետ
եւ պատմել բոլորին քո հեքիաթային պատմության երջանիկ ավատրի մասին»:
Եվ նա ուղարկեց ինձ այս նկարը:
(Ծիծաղ)
«Ես գտել եմ քո տեսախցիկը այս ամառ Լոլապալուզոյում:
Ես վերջապես մշակել եմ լուսանկարները
եւ սիրով կփոխանցեմ դրանք քեզ»:
Այն նկարը երբեք չվերադարձվեց
մարդկանց, ովքեր այն կորցրել էին,
բայց այդ գաղտնիքը փոխեց շատ մարդկանց կյանքեր,
սկսած Կանադայում մի ուսանողից,
Մաթի անունով:
Մաթին ոգեւշնչվեց այդ գաղտնիքով
եւ ստեղծեց իր վեբկայքը,
IFoundYourCamera (Ես գտել եմ քո տեսախցիկը) անունով:
Մաթին հրավիրում է մարդկանց
ուղարկել իրեն գտած տեսախցիկներ կամ
հիշողության քարտեր, որոնք կորցվել են,
որոնց վրա մնացել են «որբ» լուսանկարներ:
Մաթին լուսանկարում է այդ խցիկները
եւ տեղադրում դրանք իր կայքում ամեն շաբաթ:
Մարդիկ այցելում են կայքը
տեսնելու համար արդյոք նրանք կարող են գտնել իրենց կորցրած նկարները
կամ օգնել ինչ-որ մեկ ուրիշի գտնել իր նկարները,
ովքեր միգուցե հուսահատ փնտրում են դրանք:
Այս մեկն ինձ ամենաշատն է դուր գալիս:
(Ծիծաղ)
Մաթին գտել է այս հնարամիտ ճանապարհը
օգտագործելու մարդկանց բարությունը:
Սա կարող է պարզ միտք թվա, ու դա այդպես էլ կա,
բայց ազդեցությունը, որ այն կարող է ունենալ մարդկանց կյանքի վրա, հսկայական է:
Մաթին կիսվեց ինձ հետ
մի հուզիչ նամակով, որ ստացել էր
այս նկարում պատկերված մոր կողմից:
«Սա ես եմ, ամուսինս ու որդիս:
Մյուս նկարների վրա իմ հիվանդ տատիկն է:
Շնորհակալություն, որ ստեղծել եք այս կայքը:
Այս նկարները շատ կարեւոր են ինձ համար:
Իմ տղայի ծնունդը պատկերված է այդ խցիկի վրա:
Վաղը նա չորս տարեկան է դառնում»:
Յուրաքանչյուր նկար, որ տեսնում եք,
եւ հազարավոր ուրիշներ,
վերադարձվել են մարդկանց, ովքեր դրանք կորցրել են,
երբեմն անցնելով օվկիանոսներ,
հաղթահարելով լեզվային խոչընդոտներ:
Սա վերջին բացիկն է, որով ուզում եմ կիսվել ձեզ հետ այսօր:
«Երբ մարդիկ, ում ես սիրում եմ,
ձայնային հաղորդագրություններ են թողնում իմ հեռախոսի վրա,
ես միշտ պահպանում եմ դրանք, որպեսզի
եթե վաղը նրանք մահանան,
ես կարողանամ լսել իրենց ձայնը»:
Երբ ես տեղադրեցի այս գաղտնիքը,
մարդիկ սկսեցին
ուղարկել ինձ ձայնային հաղորդագրություններ,
երբեմն տարիներ պահպանված հաղորդագրություններ,
որոնք մահացած ընկերներից կամ
ընտանիքի անդամներից էին:
Նրանք ասում էին, որ այդ ձայները պահպանելը
եւ դրանցով կիսվելը
օգնում է նրանց կենդանի պահել սիրելիների ոգին:
Մի երիտասարդ աղջիկ
ուղարկեց վերջին հաղորդագրությունը,
որ նա ստացել էր իր տատիկից:
Գաղտնիքները կարող ենք լինել տարբեր:
Դրանք կարող ենք լինել ցնցող, հիմար
կամ հուզիչ:
Դրանք կարող են միավորել մեզ
մարդկանց հետ, ում մենք երբեք չենք հանդիպել:
Առաջին պահպանված ձայնային հաղորդագրություն.
Տատիկ. ♫ Այսօր ինչ-որ մեկի ծննդյան օրն է ♫
♫ Ինչ-որ մեկի ծննդյան օրն է ♫
♫ Մոմերը վառվում են ♫
♫ ինչ-որ մեկի տորթի վրա ♫
♫ Եվ մենք բոլորս հրավիրված ենք ♫
♫ ինչ-որ մեկի ծննդյան առիթով ♫
Դու այսօր 21 տարեկան ես:
Շնորհավոր ծնունդդ: Ես սիրում եմ քեզ:
Հաջողություն:
ՖՈւ՝ Շնորհակալություն:
(Ծափահարություններ)
Շնորհակալություն:
(Ծափահարություններ)
Ջուն Կոհեն՝ Ֆրենկ, հիանալի ելույթ էր,
այնքան հուզիչ էր:
Դու երբևէ ինքդ քեզ բացիկ ուղարկել ես:
PostSecret-ում երբևէ կիսվել ես գաղտնիքովդ:
ՖՈՒ՝ Յուրաքանչյուր գրքում ես իմ գաղտնիքներից մեկով կիսվել եմ:
Կարծում եմ, որոշ չափով ես սկսեցի այս նախագիծը,
չնայած եւ չէի հասկանում դա այդ ժամանակ,
քանի որ ինքս խնդիրներ ունեի գաղտնիքներիս հետ:
Քրաուդ-սորսինգի եւ
անծանոթների բարության շնորհիվ էր,
որ ես կարողացա ազատվել
իմ անցյալի այն դրվագներից, որոնք տանջում էին ինձ:
ՋԿ՝ Իսկ ինչ որ մեկը երբեւէ հայտնաբերել է,
թե որն է քո գաղտնիքը:
Ինչ որ մեկը կարողացել է գուշակել, իմանալ այն:
ՖՈւ՝ Այո, ես երբեմն կիսվում եմ այդ տեղեկատվությամբ:
(Ծիծաղ)
(Ծափահարություններ)