Բարև ձեզ, ես Ֆրենկն եմ և ես գաղտնիքներ եմ հավաքում: Ամեն ինչ սկսվեց մի խելառ մտքից 2004թ-ի նոյեմբերին: Ես 3,000 բացիկ տպեցի, որոնց վրա նշեցի իմ հասցեն, հենց սրա նման: Նրանց մի կողմը դատարկ էր, իսկ մյուս կողմում ես որոշ հրահանգներ թողեցի: Ես խնդրեցի մարդկանց անանուն կերպով կիսվել մի գաղտնիքով, որը նրանք ոչ մեկին չէին ասել: Ես բաժանեցի այդ բացիկները պատահական մարդկանց Վաշինգտոնի փողոցներում՝ առանց որևէ սպասելիքի: Բայց շուտով գաղափարը վիրուսի պես սկսեց տարածվել: Մարդիկ սկսեցին իրենք գնել բացիկներ ու սարքել բացիկներ իրենք իրենց ձեռքերով: Ես սկսեցի նամակներ ստանալ ոչ միայն Վաշինգտոնից, այլ նաև Տեխասից, Կալիֆորնիայից, Վանկուվերից, Նոր Զելանդիայից, Իրաքից: Շուտով իմ խենթ գաղափարը սկսեց այդքան էլ խենթ չթվալ: PostSecret.com-ը ամենամեծ թվով այցելուներ ունեցող առանց գովազդի բլոգն է: Իսկ սա իմ բացիկների հավաքածուն է այսօր: Դուք կարող եք տեսնել, թե ինչպես է իմ կինը փորձում տեղավորել բացիկների կույտը կես միլիոնից ավել բացիկներից կազմված բուրգի վրա: Այժմ ես ուզում եմ ձեզ հետ կիսվել այդ գաղտնիքներից մի քանիսով, սկսելով այս մեկից: «Ես գտել եմ այս նամականիշները, երբ փոքր էի, եւ սպասել եմ ամբողջ կյանքս, որպեսզի հանդիպեմ ինչ-որ մեկին, ում կարող եմ ուղարկել դրանք: Ես երբեք այդ մեկին չեմ հանդիպել»: Գաղտնիքները կարող են լինել տարբեր: Դրանք կարող ենք լինել ցնցող, հիմար կամ հուզիչ: Նրանք կարող ենք միավորել մեզ մարդկանց հետ, ում մենք երբեք չենք հանդիպել: (Ծիծաղ) Միգուցե ձեզնից մեկն է սա ուղարկել: Չգիտեմ: Այս մեկը ցույց է տալիս, թե որքան ստեղծարար են գտնվում մարդիկ, երբ նրանք բացիկ ենք սարքում եւ ուղարկում ինձ: Այս մեկն ակնհայտորեն պատրաստված է Ստարբաքսի բաժակի կեսից, մյուս կողմը դրոշմված է եւ իմ հասցեն է գրված: «Հարգելի մայրիկ, ես ունեմ հրաշալի ծնողներ: Ես սեր եմ գտել: Ես երջանիկ եմ»: Գաղտնիքները կարող է մեզ հիշեցնել մարդկային անթիվ դրամաների, փխրունության եւ հերոսության մասին, որոնք անձայն տեղի են ունենում մեզ շրջապատող մարդկանց կյանքում նույնսիկ հենց հիմա: «Բոլոր մարդիկ, ովքեր ճանաչում էին ինձ մինչեւ սեպտեմբերի 11-ը, կարծում են, որ ես մահացել եմ»: «Երբ ես աշխատում էի մի խումբ կրոնական մարդկանց հետ, երբեմն կիսավարտիք չէի կրում, ու լայն ժպտում էի եւ ծիծաղում ինքս ինձ»: (Ծիծաղ) Այս հաջորդը մի փոքր բացատրություն է պահանջում, մինչ ես ցույց կտամ այն: Ես սիրում եմ ելույթ ունենալ համալսարաններում եւ կիսել գաղտնիքներ ուսանողների հետ: Երբեմն ելույթից հետո ես որոշ ժամանակ եմ անցկացնում համալսարանի տարածքում, գրքեր ստորագրում, ուսանողների հետ լուսանկարվում: Այս հաջորդ բացիկը պատրաստվել է այդ լուսանկարներից մեկով: Պիտի նշեմ, որ ինչպես եւ այսօր այդ միջոցառմանը, ես օգտվում էի անլար միկրոֆոնից: «Քո միկրոֆոնը միացված էր մնացել: Մենք բոլորս լսեցինք, թե ինչպես ես դու միզում»: (Ծիծաղ) Ես շատ էի ամաչում, երբ սա տեղի ունեցավ, մինչ հասկացա, որ կարող էր շատ ավելի վատ լինել: Ճիշտ է, չէ՞: Գիտեք ինչ նկատի ունեմ: (Ծիծաղ) «Այս ծրարի ներսում ճղված կտորներ են մի ինքնասպանության նամակի, որն ինձ պետք չեկավ: Ես աշխարհի ամենաերջանիկ մարդն եմ (հիմա)»: «Այս տղամարդկանցից մեկը իմ տղայի հայրն է: Նա ինձ վճարում է, որ ես դա գաղտնի պահեմ»: (Ծիծաղ) «Այս շաբաթ օրը, երբ դու մտածում էիր, թե որտեղ եմ ես, ես քո մատանին էի գնում: Այն հենց հիմա իմ գրպանում է»: Այս բացիկը ես տեղադրել էի PostSecret-ի բլոգում Սուրբ Վալենտինի օրը երկու տարի առաջ: Այն ամենավերջին բացիկն էր, վերջին գաղտնիքը երկար շարքում: Այն տեղադրելուց մի քանի ժամ անց ես ստացա մի ջերմ նամակ երիտասարդից, ով ուղարկել էր ինձ բացիկը: Նա ասում էր. «Ֆրենկ, ես պետք է կիսվեմ քեզ հետ իմ կյանքի այս պատմությամբ»: Նա ասում էր. «Իմ ծնկները դեռ դողում են: Երեք տարի ես ու իմ ընկերուհին կիրակնօրյա ծես ենք սարքել այցելել PostSecret բլոգը միասին ու բարձրաձայն կարդալ գաղտնիքները: Ես կարդում եմ դրանք իր համար, նա՝ իմ»: Նա ասում էր. «Դա մեզ շատ է միավորել տարիների ընթացքում: Երբ ես հայտնաբերեցի, որ դու տեղադրել ես իմ անակնկալ ամուսնության առաջարկը ամենավերջում, ես ուրախությունից խենթացա: Ես փորձում էի ինձ հանգիստ պահել ու չմատնել ինքս ինձ: Եվ ինչպես յուրաքանչյուր կիրակի, մենք սկսեցին միմյանց համար բարձրաձայն կարդալ գաղտնիքները»: Նա ասում էր. «Բայց այս անգամ ամեն գաղտնիքն այնքան երկար էր թվում»: Վերջապես նա հասավ իմ բացիկին: Նա հասավ վերջին գաղտնիքին, ամուսնության իմ առաջարկին: «Նա կարդաց այն մեկ անգամ, ապա եւս մեկ անգամ»: Ապա նա շրջվեց, նայեց նրան եւ հարցրեց. «Սա մե՞ր կատուն է»: (Ծիծաղ) Ապա նա տեսավ երիտասարդին ծնկի իջած, մատանին՝ ձեռքում: Երիտասարդն արեց ամուսնության առաջարկը, նա համաձայնվեց: Սա երջանիկ ավարտով պատմություն էր: Ես պատասխան նամակ գրեցի նրան եւ ասացի. «Խնդրում եմ ուղարկիր մի նկար, մի բան, որ ես կարող եմ կիսել PostSecret-ի ամբողջ համայնքի հետ եւ պատմել բոլորին քո հեքիաթային պատմության երջանիկ ավատրի մասին»: Եվ նա ուղարկեց ինձ այս նկարը: (Ծիծաղ) «Ես գտել եմ քո տեսախցիկը այս ամառ Լոլապալուզոյում: Ես վերջապես մշակել եմ լուսանկարները եւ սիրով կփոխանցեմ դրանք քեզ»: Այն նկարը երբեք չվերադարձվեց մարդկանց, ովքեր այն կորցրել էին, բայց այդ գաղտնիքը փոխեց շատ մարդկանց կյանքեր, սկսած Կանադայում մի ուսանողից, Մաթի անունով: Մաթին ոգեւշնչվեց այդ գաղտնիքով եւ ստեղծեց իր վեբկայքը, IFoundYourCamera (Ես գտել եմ քո տեսախցիկը) անունով: Մաթին հրավիրում է մարդկանց ուղարկել իրեն գտած տեսախցիկներ կամ հիշողության քարտեր, որոնք կորցվել են, որոնց վրա մնացել են «որբ» լուսանկարներ: Մաթին լուսանկարում է այդ խցիկները եւ տեղադրում դրանք իր կայքում ամեն շաբաթ: Մարդիկ այցելում են կայքը տեսնելու համար արդյոք նրանք կարող են գտնել իրենց կորցրած նկարները կամ օգնել ինչ-որ մեկ ուրիշի գտնել իր նկարները, ովքեր միգուցե հուսահատ փնտրում են դրանք: Այս մեկն ինձ ամենաշատն է դուր գալիս: (Ծիծաղ) Մաթին գտել է այս հնարամիտ ճանապարհը օգտագործելու մարդկանց բարությունը: Սա կարող է պարզ միտք թվա, ու դա այդպես էլ կա, բայց ազդեցությունը, որ այն կարող է ունենալ մարդկանց կյանքի վրա, հսկայական է: Մաթին կիսվեց ինձ հետ մի հուզիչ նամակով, որ ստացել էր այս նկարում պատկերված մոր կողմից: «Սա ես եմ, ամուսինս ու որդիս: Մյուս նկարների վրա իմ հիվանդ տատիկն է: Շնորհակալություն, որ ստեղծել եք այս կայքը: Այս նկարները շատ կարեւոր են ինձ համար: Իմ տղայի ծնունդը պատկերված է այդ խցիկի վրա: Վաղը նա չորս տարեկան է դառնում»: Յուրաքանչյուր նկար, որ տեսնում եք, եւ հազարավոր ուրիշներ, վերադարձվել են մարդկանց, ովքեր դրանք կորցրել են, երբեմն անցնելով օվկիանոսներ, հաղթահարելով լեզվային խոչընդոտներ: Սա վերջին բացիկն է, որով ուզում եմ կիսվել ձեզ հետ այսօր: «Երբ մարդիկ, ում ես սիրում եմ, ձայնային հաղորդագրություններ են թողնում իմ հեռախոսի վրա, ես միշտ պահպանում եմ դրանք, որպեսզի եթե վաղը նրանք մահանան, ես կարողանամ լսել իրենց ձայնը»: Երբ ես տեղադրեցի այս գաղտնիքը, մարդիկ սկսեցին ուղարկել ինձ ձայնային հաղորդագրություններ, երբեմն տարիներ պահպանված հաղորդագրություններ, որոնք մահացած ընկերներից կամ ընտանիքի անդամներից էին: Նրանք ասում էին, որ այդ ձայները պահպանելը եւ դրանցով կիսվելը օգնում է նրանց կենդանի պահել սիրելիների ոգին: Մի երիտասարդ աղջիկ ուղարկեց վերջին հաղորդագրությունը, որ նա ստացել էր իր տատիկից: Գաղտնիքները կարող ենք լինել տարբեր: Դրանք կարող ենք լինել ցնցող, հիմար կամ հուզիչ: Դրանք կարող են միավորել մեզ մարդկանց հետ, ում մենք երբեք չենք հանդիպել: Առաջին պահպանված ձայնային հաղորդագրություն. Տատիկ. ♫ Այսօր ինչ-որ մեկի ծննդյան օրն է ♫ ♫ Ինչ-որ մեկի ծննդյան օրն է ♫ ♫ Մոմերը վառվում են ♫ ♫ ինչ-որ մեկի տորթի վրա ♫ ♫ Եվ մենք բոլորս հրավիրված ենք ♫ ♫ ինչ-որ մեկի ծննդյան առիթով ♫ Դու այսօր 21 տարեկան ես: Շնորհավոր ծնունդդ: Ես սիրում եմ քեզ: Հաջողություն: ՖՈւ՝ Շնորհակալություն: (Ծափահարություններ) Շնորհակալություն: (Ծափահարություններ) Ջուն Կոհեն՝ Ֆրենկ, հիանալի ելույթ էր, այնքան հուզիչ էր: Դու երբևէ ինքդ քեզ բացիկ ուղարկել ես: PostSecret-ում երբևէ կիսվել ես գաղտնիքովդ: ՖՈՒ՝ Յուրաքանչյուր գրքում ես իմ գաղտնիքներից մեկով կիսվել եմ: Կարծում եմ, որոշ չափով ես սկսեցի այս նախագիծը, չնայած եւ չէի հասկանում դա այդ ժամանակ, քանի որ ինքս խնդիրներ ունեի գաղտնիքներիս հետ: Քրաուդ-սորսինգի եւ անծանոթների բարության շնորհիվ էր, որ ես կարողացա ազատվել իմ անցյալի այն դրվագներից, որոնք տանջում էին ինձ: ՋԿ՝ Իսկ ինչ որ մեկը երբեւէ հայտնաբերել է, թե որն է քո գաղտնիքը: Ինչ որ մեկը կարողացել է գուշակել, իմանալ այն: ՖՈւ՝ Այո, ես երբեմն կիսվում եմ այդ տեղեկատվությամբ: (Ծիծաղ) (Ծափահարություններ)