Ալիսա Միլլերը կիսվում է նորություններով նորությունների մասին:
-
0:00 - 0:04Ինչպե՞ս են նորությունները ձևավորում մեր աշխարհայացքը:
-
0:04 - 0:10Ահա երկրի իրական տեսքը ըստ ցամաքի մեծության
-
0:10 - 0:16Եվ ահա թե ինչպես են նորությունները որոշում, թե ինչ են տեսնում ամերիկացիները:
-
0:17 - 0:31Այս քարտեզը -- (Ծափահարություններ) -- Այս քարտեզը ցույց է տալիս վարկյանների քանակը,
-
0:31 - 0:36որ ամերիկյան ԶԼՄ-ները տրամադրում են նորություններին
-
0:36 - 0:41ըստ երկրների, 2007թ.-ի փետրվար ամսին` ընդամենը մի տարի առաջ:
-
0:41 - 0:47Սա այն ամիսն է, երբ Հյուսիսային Կորեան համաձայնություն հայտնեց ապամոնտաժել իր միջուկային սարքերը:
-
0:47 - 0:51Խոշոր ջրհեղեղ տեղի ունեցավ Ինդոնեզիաում:
-
0:51 - 0:59ԵՎ Փարիզում IPCC-ն հրատարակեց իր ուսումնասիրությունը, որն հաստատում էր մարդու ազդեցությունը գլոբալ տաքացման վրա:
-
0:59 - 1:04ԱՄՆ-ին բաժին է ընկնում նորությունների ընդհանուր ծավալի 79 տոկոսը:
-
1:04 - 1:09Եվ երբ անտեսենք ԱՄՆ-ը և դիտենք մնացած 21 տոկոսը,
-
1:09 - 1:16կտեսնենք շատ նորություններ Իրաքից -- այդ մեծ կանաչը -- և համարյա ոչինչ ավելին:
-
1:16 - 1:24Օրինակ, Ռուսաստանի, Չինաստանի և Հնդկաստանի նորությունները միասին վերցրած կազմեցին նորությունների ընդհանուր ծավալի ընդամենը 1 տոկոսը:
-
1:24 - 1:30Մենք վերլուծեցինք բոլոր նորությունները և դուրս հանեցինք միայն մեկ լուր:
-
1:30 - 1:32Եվ ահա թե ինչ տեսք ստացավ երկիրը:
-
1:32 - 1:38Եվ ի՞նչ պատմություն էր դա: Դա Աննա Նիկոլ Սմիթի մավան լուրն էր:
-
1:39 - 1:42Այդ լուրը ստվերի տակ թողեց բոլոր երկրները բացի Իրաքից:
-
1:42 - 1:47Եվ 10 անգամ ավելի լայն տարածում ստացավ քան IPCC-ի զեկույցը:
-
1:48 - 1:50Եվ ցիկլը շարունակվում է:
-
1:50 - 1:53Ինչպես բոլորս գիտենք, Բրիտնին վերջերս նորություններում շատ է երևում:
-
1:53 - 1:56Լավ, իսկ ինչու՞ մենք չենք լսում լուրեր մնացած աշխարհից։
-
1:56 - 2:02Պատճառներից մեկն այն է, որ լրատվական ընկերությունները կիսով չափ կրճատել են արտասահմանյան գրասենյակների քանակը:
-
2:02 - 2:11Բացի ABC-ի Նայրոբիում, Նոր Դելիում և Մումբայում գտնվող մի հոգուց կազմված գրասենյակներից
-
2:11 - 2:19ամբողջ Աֆրիկայում, Հնդկաստանում և Հարավային Ամերիկայում չկա ոչ մի լրատվական գրասենյակ
-
2:19 - 2:24սրանք այն վայրերն են, որտեղ բնակվում են ավելի քան երկու միլիարդ մարդ:
-
2:25 - 2:30Իրականությունն այն է, որ Բրիտնիին անդրադառնալը ավելի էժան է նստում:
-
2:30 - 2:33Եվ համաշխարհային նորությունների պակասը ավելի և ավելի մտահոգիչ է դառնում,
-
2:33 - 2:35երբ տեսնում ենք, թե ում են մարդիկ դիմում նորություններ ստանալու համար:
-
2:36 - 2:40Մեծ ծավալ է կազմում տեղական հեռուստատեսությունը
-
2:40 - 2:44և ցավոք սրտի, նյութի միայն 12 տոկոսն և տրամադրում միջազգային նորություններին
-
2:45 - 2:47Իսկ ի՞նչ կասենք ինտերնետի մասին:
-
2:47 - 2:51Ամենահանրահայտ նորությունների կայքերը ոչնչով չեն առանձնանում:
-
2:51 - 2:56Անցյալ տարի, Pew-ն և Կոլումբիայի համալսարանի Ժուռնալիստիկայի դպրոցը վերլուծեցին 14,000 լուր
-
2:56 - 2:59որոնք հայտնվել էին Google News - ի գլխավոր էջում:
-
2:59 - 3:03Եվ իրականում, անդրադարձան նույն 24 ժամյա նորությունների իրադարձություններին:
-
3:03 - 3:08Համանման ձևով, ինտերնետ նորությունների ուսումնասիրությունը ցույց տվեց,որ ամերիկյան ԶԼՄ-ների միջազգային լուրերի մեծ մասը
-
3:08 - 3:12դա AP և Reuters միջազգային գործակալությունների վերամշակված լուրերն են,
-
3:12 - 3:16որոնք չեն պարունակում այն կոնտեկստը, որպեսզի մարդիկ ընկալեն այն:
-
3:16 - 3:21Այսպիսով եթե հաշվի առնենք այս ամենը, սա կօգնի բացատրել, թե ինչու այսօրվա ԲՈՒՀ-երի շրջանավարտները,
-
3:21 - 3:23ինչպես նաև ավելի ցածր մակարդակի կրթություն ունեցող ամերիկացիները
-
3:23 - 3:26ավելի քիչ են տեղյակ աշխարհից քան 20 տարի առաջ նրանց նախորդողները:
-
3:26 - 3:32Իսկ եթե դուք մտածում եք, որ դա այն պատճառով է, որ մեզ դա չի հետաքրքում,
-
3:32 - 3:34դուք չարաչար սխալվում եք:
-
3:34 - 3:41Վերջին տարիներին այն ամերիկացիների թիվը, որոնք ասում են, որ հետևում են միջազգային նորություններին
-
3:41 - 3:43աճել է 50 տոկոսով:
-
3:43 - 3:51Հարցը նրանում է, թե արդյո՞ք ամերիկացիների այս աղավաղված աշխարհայացքը այն է, ինչ մենք ուզում ենք
-
3:51 - 3:54մեր ավելի և ավելի փոխկապակցված դարձող աշխարհում:
-
3:54 - 3:57Ես գիտեմ, որ մենք կարող ենք անել ավելին:
-
3:57 - 4:00Եվ արդյո՞ք մենք կարող ենք մեզ թուլ տալ դա չանելու ճոխությունը: Շնորհակալություն:
- Title:
- Ալիսա Միլլերը կիսվում է նորություններով նորությունների մասին:
- Speaker:
- Alisa Miller
- Description:
-
Ալիսա Միլլերը, Public Radio International-ի տնօրենը, խոսում է նրա մասին, որ, չնայած, մենք ավելին ենք ուզում իմանալ աշխարհի մասին քան երբևիցե, ամերիկյան ԶԼՄ-ները, փաստորեն, ավելի քիչ տեղեկություն են տալիս: Հետաքրքիր վիճակագրություն և գրաֆիկներ:
- Video Language:
- English
- Team:
closed TED
- Project:
- TEDTalks
- Duration:
- 04:06