Ինչպե՞ս են նորությունները ձևավորում մեր աշխարհայացքը:
Ահա երկրի իրական տեսքը ըստ ցամաքի մեծության
Եվ ահա թե ինչպես են նորությունները որոշում, թե ինչ են տեսնում ամերիկացիները:
Այս քարտեզը -- (Ծափահարություններ) -- Այս քարտեզը ցույց է տալիս վարկյանների քանակը,
որ ամերիկյան ԶԼՄ-ները տրամադրում են նորություններին
ըստ երկրների, 2007թ.-ի փետրվար ամսին` ընդամենը մի տարի առաջ:
Սա այն ամիսն է, երբ Հյուսիսային Կորեան համաձայնություն հայտնեց ապամոնտաժել իր միջուկային սարքերը:
Խոշոր ջրհեղեղ տեղի ունեցավ Ինդոնեզիաում:
ԵՎ Փարիզում IPCC-ն հրատարակեց իր ուսումնասիրությունը, որն հաստատում էր մարդու ազդեցությունը գլոբալ տաքացման վրա:
ԱՄՆ-ին բաժին է ընկնում նորությունների ընդհանուր ծավալի 79 տոկոսը:
Եվ երբ անտեսենք ԱՄՆ-ը և դիտենք մնացած 21 տոկոսը,
կտեսնենք շատ նորություններ Իրաքից -- այդ մեծ կանաչը -- և համարյա ոչինչ ավելին:
Օրինակ, Ռուսաստանի, Չինաստանի և Հնդկաստանի նորությունները միասին վերցրած կազմեցին նորությունների ընդհանուր ծավալի ընդամենը 1 տոկոսը:
Մենք վերլուծեցինք բոլոր նորությունները և դուրս հանեցինք միայն մեկ լուր:
Եվ ահա թե ինչ տեսք ստացավ երկիրը:
Եվ ի՞նչ պատմություն էր դա: Դա Աննա Նիկոլ Սմիթի մավան լուրն էր:
Այդ լուրը ստվերի տակ թողեց բոլոր երկրները բացի Իրաքից:
Եվ 10 անգամ ավելի լայն տարածում ստացավ քան IPCC-ի զեկույցը:
Եվ ցիկլը շարունակվում է:
Ինչպես բոլորս գիտենք, Բրիտնին վերջերս նորություններում շատ է երևում:
Լավ, իսկ ինչու՞ մենք չենք լսում լուրեր մնացած աշխարհից։
Պատճառներից մեկն այն է, որ լրատվական ընկերությունները կիսով չափ կրճատել են արտասահմանյան գրասենյակների քանակը:
Բացի ABC-ի Նայրոբիում, Նոր Դելիում և Մումբայում գտնվող մի հոգուց կազմված գրասենյակներից
ամբողջ Աֆրիկայում, Հնդկաստանում և Հարավային Ամերիկայում չկա ոչ մի լրատվական գրասենյակ
սրանք այն վայրերն են, որտեղ բնակվում են ավելի քան երկու միլիարդ մարդ:
Իրականությունն այն է, որ Բրիտնիին անդրադառնալը ավելի էժան է նստում:
Եվ համաշխարհային նորությունների պակասը ավելի և ավելի մտահոգիչ է դառնում,
երբ տեսնում ենք, թե ում են մարդիկ դիմում նորություններ ստանալու համար:
Մեծ ծավալ է կազմում տեղական հեռուստատեսությունը
և ցավոք սրտի, նյութի միայն 12 տոկոսն և տրամադրում միջազգային նորություններին
Իսկ ի՞նչ կասենք ինտերնետի մասին:
Ամենահանրահայտ նորությունների կայքերը ոչնչով չեն առանձնանում:
Անցյալ տարի, Pew-ն և Կոլումբիայի համալսարանի Ժուռնալիստիկայի դպրոցը վերլուծեցին 14,000 լուր
որոնք հայտնվել էին Google News - ի գլխավոր էջում:
Եվ իրականում, անդրադարձան նույն 24 ժամյա նորությունների իրադարձություններին:
Համանման ձևով, ինտերնետ նորությունների ուսումնասիրությունը ցույց տվեց,որ ամերիկյան ԶԼՄ-ների միջազգային լուրերի մեծ մասը
դա AP և Reuters միջազգային գործակալությունների վերամշակված լուրերն են,
որոնք չեն պարունակում այն կոնտեկստը, որպեսզի մարդիկ ընկալեն այն:
Այսպիսով եթե հաշվի առնենք այս ամենը, սա կօգնի բացատրել, թե ինչու այսօրվա ԲՈՒՀ-երի շրջանավարտները,
ինչպես նաև ավելի ցածր մակարդակի կրթություն ունեցող ամերիկացիները
ավելի քիչ են տեղյակ աշխարհից քան 20 տարի առաջ նրանց նախորդողները:
Իսկ եթե դուք մտածում եք, որ դա այն պատճառով է, որ մեզ դա չի հետաքրքում,
դուք չարաչար սխալվում եք:
Վերջին տարիներին այն ամերիկացիների թիվը, որոնք ասում են, որ հետևում են միջազգային նորություններին
աճել է 50 տոկոսով:
Հարցը նրանում է, թե արդյո՞ք ամերիկացիների այս աղավաղված աշխարհայացքը այն է, ինչ մենք ուզում ենք
մեր ավելի և ավելի փոխկապակցված դարձող աշխարհում:
Ես գիտեմ, որ մենք կարող ենք անել ավելին:
Եվ արդյո՞ք մենք կարող ենք մեզ թուլ տալ դա չանելու ճոխությունը: Շնորհակալություն: