WEBVTT 00:00:00.000 --> 00:00:04.000 Ինչպե՞ս են նորությունները ձևավորում մեր աշխարհայացքը: 00:00:04.000 --> 00:00:10.000 Ահա երկրի իրական տեսքը ըստ ցամաքի մեծության 00:00:10.000 --> 00:00:16.000 Եվ ահա թե ինչպես են նորությունները որոշում, թե ինչ են տեսնում ամերիկացիները: 00:00:17.000 --> 00:00:31.000 Այս քարտեզը -- (Ծափահարություններ) -- Այս քարտեզը ցույց է տալիս վարկյանների քանակը, 00:00:31.000 --> 00:00:36.000 որ ամերիկյան ԶԼՄ-ները տրամադրում են նորություններին 00:00:36.000 --> 00:00:41.000 ըստ երկրների, 2007թ.-ի փետրվար ամսին` ընդամենը մի տարի առաջ: 00:00:41.000 --> 00:00:47.000 Սա այն ամիսն է, երբ Հյուսիսային Կորեան համաձայնություն հայտնեց ապամոնտաժել իր միջուկային սարքերը: 00:00:47.000 --> 00:00:51.000 Խոշոր ջրհեղեղ տեղի ունեցավ Ինդոնեզիաում: 00:00:51.000 --> 00:00:59.000 ԵՎ Փարիզում IPCC-ն հրատարակեց իր ուսումնասիրությունը, որն հաստատում էր մարդու ազդեցությունը գլոբալ տաքացման վրա: 00:00:59.000 --> 00:01:04.000 ԱՄՆ-ին բաժին է ընկնում նորությունների ընդհանուր ծավալի 79 տոկոսը: 00:01:04.000 --> 00:01:09.000 Եվ երբ անտեսենք ԱՄՆ-ը և դիտենք մնացած 21 տոկոսը, 00:01:09.000 --> 00:01:16.000 կտեսնենք շատ նորություններ Իրաքից -- այդ մեծ կանաչը -- և համարյա ոչինչ ավելին: 00:01:16.000 --> 00:01:24.000 Օրինակ, Ռուսաստանի, Չինաստանի և Հնդկաստանի նորությունները միասին վերցրած կազմեցին նորությունների ընդհանուր ծավալի ընդամենը 1 տոկոսը: NOTE Paragraph 00:01:24.000 --> 00:01:30.000 Մենք վերլուծեցինք բոլոր նորությունները և դուրս հանեցինք միայն մեկ լուր: 00:01:30.000 --> 00:01:32.000 Եվ ահա թե ինչ տեսք ստացավ երկիրը: 00:01:32.000 --> 00:01:38.000 Եվ ի՞նչ պատմություն էր դա: Դա Աննա Նիկոլ Սմիթի մավան լուրն էր: 00:01:39.000 --> 00:01:42.000 Այդ լուրը ստվերի տակ թողեց բոլոր երկրները բացի Իրաքից: 00:01:42.000 --> 00:01:47.000 Եվ 10 անգամ ավելի լայն տարածում ստացավ քան IPCC-ի զեկույցը: 00:01:48.000 --> 00:01:50.000 Եվ ցիկլը շարունակվում է: 00:01:50.000 --> 00:01:53.000 Ինչպես բոլորս գիտենք, Բրիտնին վերջերս նորություններում շատ է երևում: NOTE Paragraph 00:01:53.000 --> 00:01:56.000 Լավ, իսկ ինչու՞ մենք չենք լսում լուրեր մնացած աշխարհից։ 00:01:56.000 --> 00:02:02.000 Պատճառներից մեկն այն է, որ լրատվական ընկերությունները կիսով չափ կրճատել են արտասահմանյան գրասենյակների քանակը: 00:02:02.000 --> 00:02:11.000 Բացի ABC-ի Նայրոբիում, Նոր Դելիում և Մումբայում գտնվող մի հոգուց կազմված գրասենյակներից 00:02:11.000 --> 00:02:19.000 ամբողջ Աֆրիկայում, Հնդկաստանում և Հարավային Ամերիկայում չկա ոչ մի լրատվական գրասենյակ 00:02:19.000 --> 00:02:24.000 սրանք այն վայրերն են, որտեղ բնակվում են ավելի քան երկու միլիարդ մարդ: NOTE Paragraph 00:02:25.000 --> 00:02:30.000 Իրականությունն այն է, որ Բրիտնիին անդրադառնալը ավելի էժան է նստում: 00:02:30.000 --> 00:02:33.000 Եվ համաշխարհային նորությունների պակասը ավելի և ավելի մտահոգիչ է դառնում, 00:02:33.000 --> 00:02:35.000 երբ տեսնում ենք, թե ում են մարդիկ դիմում նորություններ ստանալու համար: 00:02:36.000 --> 00:02:40.000 Մեծ ծավալ է կազմում տեղական հեռուստատեսությունը 00:02:40.000 --> 00:02:44.000 և ցավոք սրտի, նյութի միայն 12 տոկոսն և տրամադրում միջազգային նորություններին NOTE Paragraph 00:02:45.000 --> 00:02:47.000 Իսկ ի՞նչ կասենք ինտերնետի մասին: 00:02:47.000 --> 00:02:51.000 Ամենահանրահայտ նորությունների կայքերը ոչնչով չեն առանձնանում: 00:02:51.000 --> 00:02:56.000 Անցյալ տարի, Pew-ն և Կոլումբիայի համալսարանի Ժուռնալիստիկայի դպրոցը վերլուծեցին 14,000 լուր 00:02:56.000 --> 00:02:59.000 որոնք հայտնվել էին Google News - ի գլխավոր էջում: 00:02:59.000 --> 00:03:03.000 Եվ իրականում, անդրադարձան նույն 24 ժամյա նորությունների իրադարձություններին: 00:03:03.000 --> 00:03:08.000 Համանման ձևով, ինտերնետ նորությունների ուսումնասիրությունը ցույց տվեց,որ ամերիկյան ԶԼՄ-ների միջազգային լուրերի մեծ մասը 00:03:08.000 --> 00:03:12.000 դա AP և Reuters միջազգային գործակալությունների վերամշակված լուրերն են, 00:03:12.000 --> 00:03:16.000 որոնք չեն պարունակում այն կոնտեկստը, որպեսզի մարդիկ ընկալեն այն: NOTE Paragraph 00:03:16.000 --> 00:03:21.000 Այսպիսով եթե հաշվի առնենք այս ամենը, սա կօգնի բացատրել, թե ինչու այսօրվա ԲՈՒՀ-երի շրջանավարտները, 00:03:21.000 --> 00:03:23.000 ինչպես նաև ավելի ցածր մակարդակի կրթություն ունեցող ամերիկացիները 00:03:23.000 --> 00:03:26.000 ավելի քիչ են տեղյակ աշխարհից քան 20 տարի առաջ նրանց նախորդողները: 00:03:26.000 --> 00:03:32.000 Իսկ եթե դուք մտածում եք, որ դա այն պատճառով է, որ մեզ դա չի հետաքրքում, 00:03:32.000 --> 00:03:34.000 դուք չարաչար սխալվում եք: 00:03:34.000 --> 00:03:41.000 Վերջին տարիներին այն ամերիկացիների թիվը, որոնք ասում են, որ հետևում են միջազգային նորություններին 00:03:41.000 --> 00:03:43.000 աճել է 50 տոկոսով: NOTE Paragraph 00:03:43.000 --> 00:03:51.000 Հարցը նրանում է, թե արդյո՞ք ամերիկացիների այս աղավաղված աշխարհայացքը այն է, ինչ մենք ուզում ենք 00:03:51.000 --> 00:03:54.000 մեր ավելի և ավելի փոխկապակցված դարձող աշխարհում: 00:03:54.000 --> 00:03:57.000 Ես գիտեմ, որ մենք կարող ենք անել ավելին: 00:03:57.000 --> 00:04:00.000 Եվ արդյո՞ք մենք կարող ենք մեզ թուլ տալ դա չանելու ճոխությունը: Շնորհակալություն: