0:00:00.000,0:00:04.000 Ինչպե՞ս են նորությունները ձևավորում մեր աշխարհայացքը: 0:00:04.000,0:00:10.000 Ահա երկրի իրական տեսքը ըստ ցամաքի մեծության 0:00:10.000,0:00:16.000 Եվ ահա թե ինչպես են նորությունները որոշում, թե ինչ են տեսնում ամերիկացիները: 0:00:17.000,0:00:31.000 Այս քարտեզը -- (Ծափահարություններ) -- Այս քարտեզը ցույց է տալիս վարկյանների քանակը, 0:00:31.000,0:00:36.000 որ ամերիկյան ԶԼՄ-ները տրամադրում են նորություններին 0:00:36.000,0:00:41.000 ըստ երկրների, 2007թ.-ի փետրվար ամսին` ընդամենը մի տարի առաջ: 0:00:41.000,0:00:47.000 Սա այն ամիսն է, երբ Հյուսիսային Կորեան համաձայնություն հայտնեց ապամոնտաժել իր միջուկային սարքերը: 0:00:47.000,0:00:51.000 Խոշոր ջրհեղեղ տեղի ունեցավ Ինդոնեզիաում: 0:00:51.000,0:00:59.000 ԵՎ Փարիզում IPCC-ն հրատարակեց իր ուսումնասիրությունը, որն հաստատում էր մարդու ազդեցությունը գլոբալ տաքացման վրա: 0:00:59.000,0:01:04.000 ԱՄՆ-ին բաժին է ընկնում նորությունների ընդհանուր ծավալի 79 տոկոսը: 0:01:04.000,0:01:09.000 Եվ երբ անտեսենք ԱՄՆ-ը և դիտենք մնացած 21 տոկոսը, 0:01:09.000,0:01:16.000 կտեսնենք շատ նորություններ Իրաքից -- այդ մեծ կանաչը -- և համարյա ոչինչ ավելին: 0:01:16.000,0:01:24.000 Օրինակ, Ռուսաստանի, Չինաստանի և Հնդկաստանի նորությունները միասին վերցրած կազմեցին նորությունների ընդհանուր ծավալի ընդամենը 1 տոկոսը: 0:01:24.000,0:01:30.000 Մենք վերլուծեցինք բոլոր նորությունները և դուրս հանեցինք միայն մեկ լուր: 0:01:30.000,0:01:32.000 Եվ ահա թե ինչ տեսք ստացավ երկիրը: 0:01:32.000,0:01:38.000 Եվ ի՞նչ պատմություն էր դա: Դա Աննա Նիկոլ Սմիթի մավան լուրն էր: 0:01:39.000,0:01:42.000 Այդ լուրը ստվերի տակ թողեց բոլոր երկրները բացի Իրաքից: 0:01:42.000,0:01:47.000 Եվ 10 անգամ ավելի լայն տարածում ստացավ քան IPCC-ի զեկույցը: 0:01:48.000,0:01:50.000 Եվ ցիկլը շարունակվում է: 0:01:50.000,0:01:53.000 Ինչպես բոլորս գիտենք, Բրիտնին վերջերս նորություններում շատ է երևում: 0:01:53.000,0:01:56.000 Լավ, իսկ ինչու՞ մենք չենք լսում լուրեր մնացած աշխարհից։ 0:01:56.000,0:02:02.000 Պատճառներից մեկն այն է, որ լրատվական ընկերությունները կիսով չափ կրճատել են արտասահմանյան գրասենյակների քանակը: 0:02:02.000,0:02:11.000 Բացի ABC-ի Նայրոբիում, Նոր Դելիում և Մումբայում գտնվող մի հոգուց կազմված գրասենյակներից 0:02:11.000,0:02:19.000 ամբողջ Աֆրիկայում, Հնդկաստանում և Հարավային Ամերիկայում չկա ոչ մի լրատվական գրասենյակ 0:02:19.000,0:02:24.000 սրանք այն վայրերն են, որտեղ բնակվում են ավելի քան երկու միլիարդ մարդ: 0:02:25.000,0:02:30.000 Իրականությունն այն է, որ Բրիտնիին անդրադառնալը ավելի էժան է նստում: 0:02:30.000,0:02:33.000 Եվ համաշխարհային նորությունների պակասը ավելի և ավելի մտահոգիչ է դառնում, 0:02:33.000,0:02:35.000 երբ տեսնում ենք, թե ում են մարդիկ դիմում նորություններ ստանալու համար: 0:02:36.000,0:02:40.000 Մեծ ծավալ է կազմում տեղական հեռուստատեսությունը 0:02:40.000,0:02:44.000 և ցավոք սրտի, նյութի միայն 12 տոկոսն և տրամադրում միջազգային նորություններին 0:02:45.000,0:02:47.000 Իսկ ի՞նչ կասենք ինտերնետի մասին: 0:02:47.000,0:02:51.000 Ամենահանրահայտ նորությունների կայքերը ոչնչով չեն առանձնանում: 0:02:51.000,0:02:56.000 Անցյալ տարի, Pew-ն և Կոլումբիայի համալսարանի Ժուռնալիստիկայի դպրոցը վերլուծեցին 14,000 լուր 0:02:56.000,0:02:59.000 որոնք հայտնվել էին Google News - ի գլխավոր էջում: 0:02:59.000,0:03:03.000 Եվ իրականում, անդրադարձան նույն 24 ժամյա նորությունների իրադարձություններին: 0:03:03.000,0:03:08.000 Համանման ձևով, ինտերնետ նորությունների ուսումնասիրությունը ցույց տվեց,որ ամերիկյան ԶԼՄ-ների միջազգային լուրերի մեծ մասը 0:03:08.000,0:03:12.000 դա AP և Reuters միջազգային գործակալությունների վերամշակված լուրերն են, 0:03:12.000,0:03:16.000 որոնք չեն պարունակում այն կոնտեկստը, որպեսզի մարդիկ ընկալեն այն: 0:03:16.000,0:03:21.000 Այսպիսով եթե հաշվի առնենք այս ամենը, սա կօգնի բացատրել, թե ինչու այսօրվա ԲՈՒՀ-երի շրջանավարտները, 0:03:21.000,0:03:23.000 ինչպես նաև ավելի ցածր մակարդակի կրթություն ունեցող ամերիկացիները 0:03:23.000,0:03:26.000 ավելի քիչ են տեղյակ աշխարհից քան 20 տարի առաջ նրանց նախորդողները: 0:03:26.000,0:03:32.000 Իսկ եթե դուք մտածում եք, որ դա այն պատճառով է, որ մեզ դա չի հետաքրքում, 0:03:32.000,0:03:34.000 դուք չարաչար սխալվում եք: 0:03:34.000,0:03:41.000 Վերջին տարիներին այն ամերիկացիների թիվը, որոնք ասում են, որ հետևում են միջազգային նորություններին 0:03:41.000,0:03:43.000 աճել է 50 տոկոսով: 0:03:43.000,0:03:51.000 Հարցը նրանում է, թե արդյո՞ք ամերիկացիների այս աղավաղված աշխարհայացքը այն է, ինչ մենք ուզում ենք 0:03:51.000,0:03:54.000 մեր ավելի և ավելի փոխկապակցված դարձող աշխարհում: 0:03:54.000,0:03:57.000 Ես գիտեմ, որ մենք կարող ենք անել ավելին: 0:03:57.000,0:04:00.000 Եվ արդյո՞ք մենք կարող ենք մեզ թուլ տալ դա չանելու ճոխությունը: Շնորհակալություն: