Էլիզաբեթ Լեսսեր` «Օտարին» ճաշի հրավիրեք
-
0:00 - 0:02Թվում է թե այս սենյակում
-
0:02 - 0:04600 մարդ կա,
-
0:04 - 0:06բայց իրականում այստեղ ավելի շատ մարդ կա,
-
0:06 - 0:08քանի որ մեզանից յուրաքանչյուրը
-
0:08 - 0:11բազմաթիվ անհատականություններ ունի:
-
0:11 - 0:14Իմ հիմնական անհատականությունները երկուսն են.
-
0:14 - 0:16դրանք ինձ հետ վիճում և զրուցում են
-
0:16 - 0:18դեռևս փոքրուց:
-
0:18 - 0:20Դրանք են «խորհրդավորը»
-
0:20 - 0:22և «ռազմիկը»:
-
0:22 - 0:24Իմ ծնողները
-
0:24 - 0:26քաղաքականապես ակտիվ,
-
0:26 - 0:28մտավորական աթեիստներ են:
-
0:28 - 0:31Մեր ընտանիքում մի այսպիսի հավասարում էր ընդունված.
-
0:31 - 0:33Եթե դու խելացի ես,
-
0:33 - 0:36ապա հոգևոր լինել չէս կարող:
-
0:36 - 0:38Ես ընտանիքի «հրեշն» էի:
-
0:38 - 0:40Մի տարօրինակ մանուկ,
-
0:40 - 0:42ով ուզում էր խորիմաստ խոսակցություններ ունենալ
-
0:42 - 0:45այն աշխարհների մասին, որոնք հնարավոր է գոյություն ունեն
-
0:45 - 0:48այս աշխարհից անդին, որը մենք ընկալում ենք մեր զգայարաններով:
-
0:48 - 0:50Ես ուզում էի իմանալ,
-
0:50 - 0:52թե արդյոք այն, ինչ մենք, մարդիկ, տեսնում,
-
0:52 - 0:55և լսում ու մտածում ենք
-
0:55 - 0:57իրականության ամբողջական և ճիշտ
-
0:57 - 0:59պատկերն է։
-
0:59 - 1:01Այսպիսով, պատասխաններ փնտրելով
-
1:01 - 1:03գնացի Կաթոլիկ պատարագի.
-
1:03 - 1:05հետևեցի իմ հարևանների օրինակին։
-
1:05 - 1:07Կարդացի Սարտր և Սոկրատես:
-
1:07 - 1:09Եվ այնուհետև մի հրաշալի բան պատահեց,
-
1:09 - 1:11երբ ավագ դպրոցում էի սովորում`
-
1:11 - 1:13արևելքից գուրուները
-
1:13 - 1:16սկսեցին գալ Միացյալ Նահանգներ;
-
1:16 - 1:18Եվ ես ինքս ինձ ասացի.
-
1:18 - 1:20«Ես էլ եմ ուզում այդպիսին լինել»։
-
1:20 - 1:22Ու այդ օրվանից
-
1:22 - 1:25ընտրեցի խորհրդավոր /հոգևոր/ ճանապարհը,
-
1:25 - 1:27փորձելով նայել անդին
-
1:27 - 1:29մի բանի, որն Ալբերթ Էյնշթեյնն անվանել է
-
1:29 - 1:31«ամենօրյա գիտակցության
-
1:31 - 1:34օպտիկական պատրանք»:
-
1:34 - 1:37Ի՞նչ ի նկատի ուներ սրանով: Հիմա ցույց կտամ:
-
1:37 - 1:39Մի խորը շունչ քաշեք
-
1:39 - 1:42այս սենյակի մաքուր օդից:
-
1:43 - 1:46Հիմա, տեսնու՞մ եք այս տարօրինակ,
-
1:46 - 1:49ստորջրյա մարջան
-
1:49 - 1:51հիշեցնող բանը:
-
1:51 - 1:54Սա իրականում մարդու շնչափողն է:
-
1:54 - 1:56Իսկ այդ գունավոր գնդերը`
-
1:56 - 1:58մանրէներ են,
-
1:58 - 2:00որոնք լողում են այս սենյակով մեկ
-
2:00 - 2:03հենց այս պահին, մեր շուրջը:
-
2:03 - 2:06Եթե մենք չենք տեսնում այս պարզ կենսաբանությունը
-
2:06 - 2:09պատկերացրեք, թե ինչ ենք բաց թողնում
-
2:09 - 2:12ամենափոքր ատոմային մակարդակի վրա
-
2:12 - 2:15և հսկայական տիեզերական մակարդակի վրա։
-
2:15 - 2:18Իմ տարիները, որպես խորհրդավոր,
-
2:18 - 2:20ստիպեցին, որ ես կասկածի տակ դնեմ
-
2:20 - 2:22իմ գրեթե բոլոր ենթադրությունները։
-
2:22 - 2:25Նրանք դարձրեցին ինձ մի հպարտ «անգետիկի»։
-
2:26 - 2:28Երբ իմ ներքին խորհրդավորը
-
2:28 - 2:30շատախոսում է, ինչպես այժմ,
-
2:30 - 2:33ռազմիկը սկսում է նրան թարս նայել։
-
2:33 - 2:36Նա մտահոգված է
-
2:36 - 2:39այն ամենի մասին, ինչ կատարվում է աշխարհում հենց հիմա:
-
2:40 - 2:42Նա անհանգստացած է:
-
2:42 - 2:45Նա ասում է․ «Շատ կներեք, բայց ես ջղայնացած եմ,
-
2:45 - 2:47ես գիտեմ, թե ինչ եմ ասում,
-
2:47 - 2:49և պետք է գործի անցնել հենց հիմա»։
-
2:49 - 2:51Ես իմ կյանքն անցկացրել եմ որպես ռազմիկ՝
-
2:51 - 2:53աշխատելով կանանց հարցերի շուրջ,
-
2:53 - 2:56աշխատելով քաղաքական արշավների վրա,
-
2:56 - 2:59լինելով շրջակա միջավայրի պաշտպանության ակտիվիստ։
-
2:59 - 3:02Եվ մի մարմնում խորհրդավորի և ռազմիկի
-
3:02 - 3:04համատեղելը կարող է խելագար
-
3:04 - 3:06իրավիճակներ ստեղծել։
-
3:06 - 3:09Ինձ միշտ գրավել են
-
3:09 - 3:11այն հազվագյուտ մարդիկ,
-
3:11 - 3:13ովքեր կարողանում են համատեղել այդ երկուսը`
-
3:13 - 3:15ովքեր նվիրում են իրենց կյանքը մարդասիրությանը
-
3:15 - 3:17ռազմիկի հաստատակամությամբ,
-
3:17 - 3:20և խորհրդավորի նրբագեղությամբ,
-
3:20 - 3:23այնպիսի մարդիկ, ինչպիսին կրթսեր Մարթին Լյութեր Քինգն էր,
-
3:23 - 3:25ով գրել է․ «Ես երբեք չեմ կարող լինել
-
3:25 - 3:27այն ինչ պետք է լինեմ,
-
3:27 - 3:29մինչ որ դուք այն չեք,
-
3:29 - 3:31ինչ, որ պետք է լինեք»։
-
3:31 - 3:34«Սա է իրականության փոխկապակցված
-
3:34 - 3:36համակարգը»։
-
3:36 - 3:39Կամ Մայր Թերեզան, մեկ այլ խորհրդավոր ռազմիկ,
-
3:39 - 3:42ով ասել է․ «Մեր խնդիրը նրանում է,
-
3:42 - 3:45որ մենք ընտանիքի շրջանը շատ նեղ ենք
-
3:45 - 3:47գծում»։
-
3:47 - 3:49Եվ Նելսոն Մանդելան,
-
3:49 - 3:51ով ապրում է հետևելով աֆրիկյան
-
3:51 - 3:53ուբունտուի գաղափարին,
-
3:53 - 3:55ինչը նշանակում է՝ ես ունեմ քո կարիքը
-
3:55 - 3:57լինելու համար այն ինչ կամ,
-
3:57 - 4:00և դու ունես իմ կարիքը՝ լինելու համար այն ինչ կաս։
-
4:00 - 4:02Մենք սիրում ենք այս երեք խորհրդավոր ռազմիկների
-
4:02 - 4:04օրինակը բերել,
-
4:04 - 4:06կարծես իրենք ի ծնե
-
4:06 - 4:08օժտված ենք եղել «սուրբ» գեներով։
-
4:08 - 4:10Բայց մենք բոլորս էլ ունենք
-
4:10 - 4:13նույն կարողությունը, որ ունեն նրանք,
-
4:13 - 4:15և մենք պետք է շարունակենք
-
4:15 - 4:17իրենց աշխատանքը։
-
4:17 - 4:19Ես շատ անհանգստացած եմ
-
4:19 - 4:22նրանով, թե ինչպես են մեր բոլոր մշակույթները
-
4:22 - 4:25դեմոնացնում «օտարին»,
-
4:25 - 4:27և ինչպես են, մեր թույլտվությամբ, ձայն բարձրացնում
-
4:27 - 4:30մեզանից ամենաանհանդուրժողական մարդիկ։
-
4:30 - 4:32Նայեք թե ինչ վերնագրեր ունեն
-
4:32 - 4:34քաղաքական սպեկտրի երկու կողմերի
-
4:34 - 4:36հեղինակած բեսթսելլեր գրքերը,
-
4:36 - 4:38այստեղ ԱՄՆ-ում։
-
4:38 - 4:41«Լիբերալիզմը մտավոր խանգարում է»,
-
4:41 - 4:44«Ռաշ Լիմբոն հիմարի մեկն է»,
-
4:44 - 4:47«Հիմարները և հայրենասերները»,
-
4:47 - 4:49«Վիճելով ապուշների հետ»։
-
4:49 - 4:51Դրանք ենթադրաբար երգիծական բնույթ են կրում․
-
4:51 - 4:54սակայն իրականում դրանք վտանգավոր են։
-
4:54 - 4:56Ահա մի վերնագիր, որը միգուցե ձեզ ծանոթ հնչի,
-
4:56 - 4:59բայց հեղինակը կզարմացնի ձեզ,
-
4:59 - 5:01«Վախկոտության, հիմարության և ստերի դեմ
-
5:01 - 5:03պայքարի չորս ու կես
-
5:03 - 5:05տարի»։
-
5:05 - 5:07Ո՞վ է հեղինակը։
-
5:07 - 5:09Դա Ադոլֆ Հիտլերի
-
5:09 - 5:12«Մայն կամպֆ»՝ «Իմ պայքարը»
-
5:12 - 5:15գրքի առաջին վերնագիրն էր, որը հիմք հանդիսացավ նացիստական կուսակցության համար։
-
5:15 - 5:17Մարդկային պատմության ամենավատ ժամանակաշրջաններում,
-
5:17 - 5:19լինի դա Քամբոջայում, Գերմանիայիում
-
5:19 - 5:21թե Ռուանդայում,
-
5:21 - 5:24ամեն բան սկսվում է հենց այդպես, «օտարներին» բացասական լույսի տակ ներկայացնելով։
-
5:24 - 5:26Եվ ապա այն վերածվում է
-
5:26 - 5:29բռնի էքստրեմիզմի։
-
5:29 - 5:32Ահա թե ինչու ես մեկնարկում եմ նոր նախաձեռնություն։
-
5:32 - 5:35Դրա նպատակն է օգնել բոլորին,
-
5:35 - 5:37այդ թվում ինքս ինձ,
-
5:37 - 5:39չեզոքացնել «օտարներին» դեմոնացնելու
-
5:39 - 5:41միտումը։
-
5:41 - 5:44Ես գիտակցում եմ, որ մենք բոլորս զբաղված մարդիկ ենք,
-
5:44 - 5:47բայց մի անհանգստացեք, դուք կարող եք անել սա ճաշի ընդմիջման ընթացքում։
-
5:47 - 5:49Ես անվանում եմ իմ նախաձեռնությունը
-
5:49 - 5:52«Օտարին ճաշի հրավիրեք»։
-
5:52 - 5:54Եթե դուք
-
5:54 - 5:56հանրապետական կուսակցության անդամ եք,
-
5:56 - 5:59դուք կարող եք դեմոկրատի ճաշի հրավիրել,
-
5:59 - 6:02իսկ եթե դուք դեմոկրատ եք,
-
6:02 - 6:04մտածեք
-
6:04 - 6:06հանրապետական կուսակցության անդամի ճաշի հրավիրելու մասին։
-
6:06 - 6:09Եթե այս մարդկանց ճաշի հրավիրելու մասին միտքը
-
6:09 - 6:12ստիպում է ձեզ կորցնել ձեր ախորժակը,
-
6:12 - 6:15ես առաջարկում եմ, որ դուք հենց ձեր հարևանությունից սկսեք,
-
6:15 - 6:18որովհետև «օտարի» պակաս չկա
-
6:18 - 6:21հենց ձեր կողքին։
-
6:21 - 6:23Միգուցե դա այն մարդն է,
-
6:23 - 6:25որը մզկիթ է այցելում,
-
6:25 - 6:28կամ եկեղեցի կամ էլ սինագոգ,
-
6:28 - 6:30կամ մեկ ուրիշը,
-
6:30 - 6:33որն այլ կարծիք ունի աբորտների մասին,
-
6:33 - 6:35կամ միգուցե ձեր փեսան,
-
6:35 - 6:38ով չի հավատում գլոբալ տաքացմանը,
-
6:38 - 6:43ցանկացած մեկը, ում ապրելակերպը վախեցնում է ձեզ,
-
6:43 - 6:45կամ ում տեսակետը,
-
6:45 - 6:48ստիպում է, որ զայրույթից ձեր ականջներից ծուխ դուրս գա։
-
6:49 - 6:51Մի քանի շաբաթ առաջ,
-
6:51 - 6:55ես ճաշի հրավիրեցի մի կնոջ` պահպանողական կուսակցությունից։
-
6:56 - 6:59Առանց իրեն ճանաչելու, կարող էի ասել, որ նա իմ ականջներից ծուխ կարող է հանել։
-
7:00 - 7:02Նա աջակողմյան ակտիվիստ էր,
-
7:02 - 7:05ես՝ ձախակողմյան։
-
7:06 - 7:08Մենք որոշ կանոններ կիրառեցինք,
-
7:08 - 7:10ոի մեր խոսակցությունը դուրս չգա քաղաքավարության սահմաններից,
-
7:10 - 7:12և դուք նույնպես կարող եք դրանք օգտագործել,
-
7:12 - 7:14որովհետև ես համոզված եմ, որ դուք հրավիրելու եք
-
7:14 - 7:16«օտարին» ճաշի։
-
7:16 - 7:19Նախ և առաջ, նպատակ դրեք ձեր առջև
-
7:19 - 7:21ճանաչել մեկ մադու, որը պատկանում է մի խմբի,
-
7:21 - 7:25որի մասին դուք բացասական կարծրատիպեր ունեք։
-
7:26 - 7:28Եվ մինչ հանդիպումը
-
7:28 - 7:30մշակեք հստակ կանոններ։
-
7:30 - 7:33Իմ պահպանողական կուսակցության զրուցակիցը և ես
-
7:33 - 7:35հետևյալը որոշեցինք․
-
7:35 - 7:37չի կարելի համոզել, պաշտպանել
-
7:37 - 7:39և ընդհատել մեկը մյուսին։
-
7:39 - 7:41Պետք է լինել հետաքրքրասեր
-
7:41 - 7:43և ազնիվ զրուցակից։
-
7:43 - 7:45Եվ լսել։
-
7:45 - 7:47Այդտեղից էլ սկսեցինք։
-
7:47 - 7:49Եվ մենք հետևյալ հարցերը քննարկեցինք․
-
7:49 - 7:52կիսիր քո կյանքի փորձը ինձ հետ։
-
7:52 - 7:54Ի՞նչ խնդիրներ են
-
7:54 - 7:56քեզ մտահոգում։
-
7:56 - 7:58Ի՞նչ եմ միշտ ցանկացել հարցնել
-
7:58 - 8:01«մյուս կողմի» ներկայացուցչին։
-
8:01 - 8:03Իմ զրուցակիցը և ես
-
8:03 - 8:05մի քանի շատ կարևոր բացահայտումներ արեցինք,
-
8:05 - 8:08որոնք ես պատրաստվում եմ կիսել ձեր հետ։
-
8:08 - 8:10Կարծում եմ, որ դրանք վերաբերվում են
-
8:10 - 8:12ցանկացած հարցին, որ գոյություն ունի
-
8:12 - 8:14մարդկանց միջև ամենուր։
-
8:14 - 8:17Ես հարցրեցի իրեն, թե ինչու է իր կողմը
-
8:17 - 8:19այդպիսի անհիմն հայտարարություններով հանդես գալիս
-
8:19 - 8:22և ստում իմ կողմի մասին։
-
8:22 - 8:24«Օրինակ ի՞նչ», հարցրեց նա։
-
8:24 - 8:26«Օրինակ, որ մենք մի խումբ
-
8:26 - 8:28բարձր խավի
-
8:28 - 8:30բարոյապես կոռումպացված ահաբեկիչների երկրպագու ենք»։
-
8:30 - 8:32Դե, նա շատ զարմացած էր։
-
8:32 - 8:34Նա մտածում էր, որ իմ կողմը
-
8:34 - 8:37շատ ավելի հաճախ էր մեղադրում իր կողմին,
-
8:37 - 8:39որ մենք անվանում ենք իրենց անխելք,
-
8:39 - 8:42զենք կրող ռասիստներ։
-
8:42 - 8:44Եվ մենք երկուսով զարմացած թվարկում էինք
-
8:44 - 8:46բոլոր այն պիտակները, որոնք բացարձակապես չէին բնութագրում
-
8:46 - 8:48այն մարդկանց,
-
8:48 - 8:50ում մենք իրականում ճանաչում ենք։
-
8:50 - 8:52Եվ քանի որ միմյանց հանդեպ վստահություն էր ստեղծվել,
-
8:52 - 8:55մենք հավատում էին միմյանց անկեղծությանը։
-
8:56 - 8:59Մենք համաձայնվեցինք խոսել մեր համայնքներում,
-
8:59 - 9:01երբ նկատում ենք,
-
9:01 - 9:03այնպիսի խոսակցություններ,
-
9:03 - 9:05որոնք կարող են վնասել
-
9:05 - 9:07և պարանոյայի ալիք բարձրացնել,
-
9:07 - 9:10ինչն էլ իր հերթին կարող է օգտագործվել
-
9:10 - 9:12հրահրումներ ստեղծելու համար։
-
9:12 - 9:14Ճաշն ավարտվելուն պես,
-
9:14 - 9:16մենք գիտակցեցինք և հաստատեցինք միմյանց բաց լինելը։
-
9:16 - 9:19Մեզնից և ոչ մեկ չէր փորձել փոխել մյուսին։
-
9:19 - 9:22Բայց մենք նաև չէինք ձևացրել,
-
9:22 - 9:25որ մեր տարբերությունները պիտի հօդս ցնդեն
-
9:25 - 9:27ճաշից հետո։
-
9:30 - 9:32Փոխարենը, մենք միասին
-
9:32 - 9:34առաջին քայլերն արեցինք,
-
9:34 - 9:36հաղթահարելով առաջին ռեակցիան,
-
9:36 - 9:38շարժվելով դեպի ուբունտու,
-
9:38 - 9:40միակ վայրը,
-
9:40 - 9:42որտեղ կարող են գտնվել
-
9:42 - 9:46ամենաանհնար թվացող խնդիրների
-
9:46 - 9:48լուծումները։
-
9:48 - 9:51Ու՞մ պիտի հրավիրեք ճաշի։
-
9:51 - 9:53Մյուս անգամ, երբ բռնացնեք ձեզ այն մտքի վրա,
-
9:53 - 9:55որ «օտարացնում» եք ինչ-որ մեկին,
-
9:55 - 9:57դա թող նշան լինի ձեզ համար։
-
9:57 - 10:00Իսկ ի՞նչ տեղի կունենա ճաշից հետո։
-
10:00 - 10:02Արդյո՞ք կբացվեն դրախտի դռները,
-
10:02 - 10:05և կհնչի "We Are the World" երգը ռեստորանի երաժշտության փոխարեն։
-
10:05 - 10:07Հազիվ թե։
-
10:07 - 10:09Որովհետև ուբունտուն տրվում է շատ դանդաղ
-
10:09 - 10:11և ոչ հեշտությամբ։
-
10:11 - 10:13Այն տեղի է ունենում երբ երկու մարդիկ,
-
10:13 - 10:15դադարում են ձև տալ,
-
10:15 - 10:17որ ամեն բան գիտեն։
-
10:17 - 10:19Դա երկու մարդիկ են,
-
10:19 - 10:21երկու ռազմիկ,
-
10:21 - 10:23ովքեր վայր են դնում իրենց զենքը
-
10:23 - 10:26և ձեռքերը միմյանց պարզում։
-
10:26 - 10:29Ահա, թե ինչ է մեծ պարսիկ բանաստեղծ Ռումին ասել այդ կապակցությամբ․
-
10:30 - 10:33«Մեր ճիշտ և սխալ
-
10:33 - 10:36արարքների մասին պատկերացումներից անդին
-
10:36 - 10:38կա մի դաշտ,
-
10:38 - 10:40ես կսպասեմ քեզ այնտեղ»։
-
10:40 - 10:47(Ծափահարություններ)
- Title:
- Էլիզաբեթ Լեսսեր` «Օտարին» ճաշի հրավիրեք
- Speaker:
- Elizabeth Lesser
- Description:
-
Այսօր աշխարհը չափազանց լարված է, ինչը սպառնում է անհնար դարձնել քաղաքական գործընթացները։ Էլիզաբեթ Լեսսերը դիտարկում է մարդկային էության երկու կողմեր, որոնք ստեղծում են այդ լարումը (նա անվանում է դրանք «խորհրդավոր» և «ռազմիկ»)։ Նա պատմում է իրական երկխոսություն սկսելու մի ձևի մասին, այն է՝ ճաշի հրավիրել մեկին, ով համաձայն չէ ձեզ հետ, և ուղղել նրան երեք հարց՝ պարզելու համար թե ինչ է իրականում նա մտածում։
- Video Language:
- English
- Team:
- closed TED
- Project:
- TEDTalks
- Duration:
- 10:48