WEBVTT 00:00:00.000 --> 00:00:02.000 Թվում է թե այս սենյակում 00:00:02.000 --> 00:00:04.000 600 մարդ կա, 00:00:04.000 --> 00:00:06.000 բայց իրականում այստեղ ավելի շատ մարդ կա, 00:00:06.000 --> 00:00:08.000 քանի որ մեզանից յուրաքանչյուրը 00:00:08.000 --> 00:00:11.000 բազմաթիվ անհատականություններ ունի: 00:00:11.000 --> 00:00:14.000 Իմ հիմնական անհատականությունները երկուսն են. 00:00:14.000 --> 00:00:16.000 դրանք ինձ հետ վիճում և զրուցում են 00:00:16.000 --> 00:00:18.000 դեռևս փոքրուց: 00:00:18.000 --> 00:00:20.000 Դրանք են «խորհրդավորը» 00:00:20.000 --> 00:00:22.000 և «ռազմիկը»: 00:00:22.000 --> 00:00:24.000 Իմ ծնողները 00:00:24.000 --> 00:00:26.000 քաղաքականապես ակտիվ, 00:00:26.000 --> 00:00:28.000 մտավորական աթեիստներ են: 00:00:28.000 --> 00:00:31.000 Մեր ընտանիքում մի այսպիսի հավասարում էր ընդունված. 00:00:31.000 --> 00:00:33.000 Եթե դու խելացի ես, 00:00:33.000 --> 00:00:36.000 ապա հոգևոր լինել չէս կարող: 00:00:36.000 --> 00:00:38.000 Ես ընտանիքի «հրեշն» էի: 00:00:38.000 --> 00:00:40.000 Մի տարօրինակ մանուկ, 00:00:40.000 --> 00:00:42.000 ով ուզում էր խորիմաստ խոսակցություններ ունենալ 00:00:42.000 --> 00:00:45.000 այն աշխարհների մասին, որոնք հնարավոր է գոյություն ունեն 00:00:45.000 --> 00:00:48.000 այս աշխարհից անդին, որը մենք ընկալում ենք մեր զգայարաններով: 00:00:48.000 --> 00:00:50.000 Ես ուզում էի իմանալ, 00:00:50.000 --> 00:00:52.000 թե արդյոք այն, ինչ մենք, մարդիկ, տեսնում, 00:00:52.000 --> 00:00:55.000 և լսում ու մտածում ենք 00:00:55.000 --> 00:00:57.000 իրականության ամբողջական և ճիշտ 00:00:57.000 --> 00:00:59.000 պատկերն է։ 00:00:59.000 --> 00:01:01.000 Այսպիսով, պատասխաններ փնտրելով 00:01:01.000 --> 00:01:03.000 գնացի Կաթոլիկ պատարագի. 00:01:03.000 --> 00:01:05.000 հետևեցի իմ հարևանների օրինակին։ 00:01:05.000 --> 00:01:07.000 Կարդացի Սարտր և Սոկրատես: 00:01:07.000 --> 00:01:09.000 Եվ այնուհետև մի հրաշալի բան պատահեց, 00:01:09.000 --> 00:01:11.000 երբ ավագ դպրոցում էի սովորում` 00:01:11.000 --> 00:01:13.000 արևելքից գուրուները 00:01:13.000 --> 00:01:16.000 սկսեցին գալ Միացյալ Նահանգներ; 00:01:16.000 --> 00:01:18.000 Եվ ես ինքս ինձ ասացի. 00:01:18.000 --> 00:01:20.000 «Ես էլ եմ ուզում այդպիսին լինել»։ NOTE Paragraph 00:01:20.000 --> 00:01:22.000 Ու այդ օրվանից 00:01:22.000 --> 00:01:25.000 ընտրեցի խորհրդավոր /հոգևոր/ ճանապարհը, 00:01:25.000 --> 00:01:27.000 փորձելով նայել անդին 00:01:27.000 --> 00:01:29.000 մի բանի, որն Ալբերթ Էյնշթեյնն անվանել է 00:01:29.000 --> 00:01:31.000 «ամենօրյա գիտակցության 00:01:31.000 --> 00:01:34.000 օպտիկական պատրանք»: 00:01:34.000 --> 00:01:37.000 Ի՞նչ ի նկատի ուներ սրանով: Հիմա ցույց կտամ: 00:01:37.000 --> 00:01:39.000 Մի խորը շունչ քաշեք 00:01:39.000 --> 00:01:42.000 այս սենյակի մաքուր օդից: 00:01:43.000 --> 00:01:46.000 Հիմա, տեսնու՞մ եք այս տարօրինակ, 00:01:46.000 --> 00:01:49.000 ստորջրյա մարջան 00:01:49.000 --> 00:01:51.000 հիշեցնող բանը: 00:01:51.000 --> 00:01:54.000 Սա իրականում մարդու շնչափողն է: 00:01:54.000 --> 00:01:56.000 Իսկ այդ գունավոր գնդերը` 00:01:56.000 --> 00:01:58.000 մանրէներ են, 00:01:58.000 --> 00:02:00.000 որոնք լողում են այս սենյակով մեկ 00:02:00.000 --> 00:02:03.000 հենց այս պահին, մեր շուրջը: 00:02:03.000 --> 00:02:06.000 Եթե մենք չենք տեսնում այս պարզ կենսաբանությունը 00:02:06.000 --> 00:02:09.000 պատկերացրեք, թե ինչ ենք բաց թողնում 00:02:09.000 --> 00:02:12.000 ամենափոքր ատոմային մակարդակի վրա 00:02:12.000 --> 00:02:15.000 և հսկայական տիեզերական մակարդակի վրա։ 00:02:15.000 --> 00:02:18.000 Իմ տարիները, որպես խորհրդավոր, 00:02:18.000 --> 00:02:20.000 ստիպեցին, որ ես կասկածի տակ դնեմ 00:02:20.000 --> 00:02:22.000 իմ գրեթե բոլոր ենթադրությունները։ 00:02:22.000 --> 00:02:25.000 Նրանք դարձրեցին ինձ մի հպարտ «անգետիկի»։ NOTE Paragraph 00:02:26.000 --> 00:02:28.000 Երբ իմ ներքին խորհրդավորը 00:02:28.000 --> 00:02:30.000 շատախոսում է, ինչպես այժմ, 00:02:30.000 --> 00:02:33.000 ռազմիկը սկսում է նրան թարս նայել։ 00:02:33.000 --> 00:02:36.000 Նա մտահոգված է 00:02:36.000 --> 00:02:39.000 այն ամենի մասին, ինչ կատարվում է աշխարհում հենց հիմա: 00:02:40.000 --> 00:02:42.000 Նա անհանգստացած է: 00:02:42.000 --> 00:02:45.000 Նա ասում է․ «Շատ կներեք, բայց ես ջղայնացած եմ, 00:02:45.000 --> 00:02:47.000 ես գիտեմ, թե ինչ եմ ասում, 00:02:47.000 --> 00:02:49.000 և պետք է գործի անցնել հենց հիմա»։ 00:02:49.000 --> 00:02:51.000 Ես իմ կյանքն անցկացրել եմ որպես ռազմիկ՝ 00:02:51.000 --> 00:02:53.000 աշխատելով կանանց հարցերի շուրջ, 00:02:53.000 --> 00:02:56.000 աշխատելով քաղաքական արշավների վրա, 00:02:56.000 --> 00:02:59.000 լինելով շրջակա միջավայրի պաշտպանության ակտիվիստ։ 00:02:59.000 --> 00:03:02.000 Եվ մի մարմնում խորհրդավորի և ռազմիկի 00:03:02.000 --> 00:03:04.000 համատեղելը կարող է խելագար 00:03:04.000 --> 00:03:06.000 իրավիճակներ ստեղծել։ 00:03:06.000 --> 00:03:09.000 Ինձ միշտ գրավել են 00:03:09.000 --> 00:03:11.000 այն հազվագյուտ մարդիկ, 00:03:11.000 --> 00:03:13.000 ովքեր կարողանում են համատեղել այդ երկուսը` 00:03:13.000 --> 00:03:15.000 ովքեր նվիրում են իրենց կյանքը մարդասիրությանը 00:03:15.000 --> 00:03:17.000 ռազմիկի հաստատակամությամբ, 00:03:17.000 --> 00:03:20.000 և խորհրդավորի նրբագեղությամբ, 00:03:20.000 --> 00:03:23.000 այնպիսի մարդիկ, ինչպիսին կրթսեր Մարթին Լյութեր Քինգն էր, 00:03:23.000 --> 00:03:25.000 ով գրել է․ «Ես երբեք չեմ կարող լինել 00:03:25.000 --> 00:03:27.000 այն ինչ պետք է լինեմ, 00:03:27.000 --> 00:03:29.000 մինչ որ դուք այն չեք, 00:03:29.000 --> 00:03:31.000 ինչ, որ պետք է լինեք»։ 00:03:31.000 --> 00:03:34.000 «Սա է իրականության փոխկապակցված 00:03:34.000 --> 00:03:36.000 համակարգը»։ 00:03:36.000 --> 00:03:39.000 Կամ Մայր Թերեզան, մեկ այլ խորհրդավոր ռազմիկ, 00:03:39.000 --> 00:03:42.000 ով ասել է․ «Մեր խնդիրը նրանում է, 00:03:42.000 --> 00:03:45.000 որ մենք ընտանիքի շրջանը շատ նեղ ենք 00:03:45.000 --> 00:03:47.000 գծում»։ 00:03:47.000 --> 00:03:49.000 Եվ Նելսոն Մանդելան, 00:03:49.000 --> 00:03:51.000 ով ապրում է հետևելով աֆրիկյան 00:03:51.000 --> 00:03:53.000 ուբունտուի գաղափարին, 00:03:53.000 --> 00:03:55.000 ինչը նշանակում է՝ ես ունեմ քո կարիքը 00:03:55.000 --> 00:03:57.000 լինելու համար այն ինչ կամ, 00:03:57.000 --> 00:04:00.000 և դու ունես իմ կարիքը՝ լինելու համար այն ինչ կաս։ 00:04:00.000 --> 00:04:02.000 Մենք սիրում ենք այս երեք խորհրդավոր ռազմիկների 00:04:02.000 --> 00:04:04.000 օրինակը բերել, 00:04:04.000 --> 00:04:06.000 կարծես իրենք ի ծնե 00:04:06.000 --> 00:04:08.000 օժտված ենք եղել «սուրբ» գեներով։ 00:04:08.000 --> 00:04:10.000 Բայց մենք բոլորս էլ ունենք 00:04:10.000 --> 00:04:13.000 նույն կարողությունը, որ ունեն նրանք, 00:04:13.000 --> 00:04:15.000 և մենք պետք է շարունակենք 00:04:15.000 --> 00:04:17.000 իրենց աշխատանքը։ NOTE Paragraph 00:04:17.000 --> 00:04:19.000 Ես շատ անհանգստացած եմ 00:04:19.000 --> 00:04:22.000 նրանով, թե ինչպես են մեր բոլոր մշակույթները 00:04:22.000 --> 00:04:25.000 դեմոնացնում «օտարին», 00:04:25.000 --> 00:04:27.000 և ինչպես են, մեր թույլտվությամբ, ձայն բարձրացնում 00:04:27.000 --> 00:04:30.000 մեզանից ամենաանհանդուրժողական մարդիկ։ 00:04:30.000 --> 00:04:32.000 Նայեք թե ինչ վերնագրեր ունեն 00:04:32.000 --> 00:04:34.000 քաղաքական սպեկտրի երկու կողմերի 00:04:34.000 --> 00:04:36.000 հեղինակած բեսթսելլեր գրքերը, 00:04:36.000 --> 00:04:38.000 այստեղ ԱՄՆ-ում։ 00:04:38.000 --> 00:04:41.000 «Լիբերալիզմը մտավոր խանգարում է», 00:04:41.000 --> 00:04:44.000 «Ռաշ Լիմբոն հիմարի մեկն է», 00:04:44.000 --> 00:04:47.000 «Հիմարները և հայրենասերները», 00:04:47.000 --> 00:04:49.000 «Վիճելով ապուշների հետ»։ 00:04:49.000 --> 00:04:51.000 Դրանք ենթադրաբար երգիծական բնույթ են կրում․ 00:04:51.000 --> 00:04:54.000 սակայն իրականում դրանք վտանգավոր են։ 00:04:54.000 --> 00:04:56.000 Ահա մի վերնագիր, որը միգուցե ձեզ ծանոթ հնչի, 00:04:56.000 --> 00:04:59.000 բայց հեղինակը կզարմացնի ձեզ, 00:04:59.000 --> 00:05:01.000 «Վախկոտության, հիմարության և ստերի դեմ 00:05:01.000 --> 00:05:03.000 պայքարի չորս ու կես 00:05:03.000 --> 00:05:05.000 տարի»։ 00:05:05.000 --> 00:05:07.000 Ո՞վ է հեղինակը։ 00:05:07.000 --> 00:05:09.000 Դա Ադոլֆ Հիտլերի 00:05:09.000 --> 00:05:12.000 «Մայն կամպֆ»՝ «Իմ պայքարը» 00:05:12.000 --> 00:05:15.000 գրքի առաջին վերնագիրն էր, որը հիմք հանդիսացավ նացիստական կուսակցության համար։ 00:05:15.000 --> 00:05:17.000 Մարդկային պատմության ամենավատ ժամանակաշրջաններում, 00:05:17.000 --> 00:05:19.000 լինի դա Քամբոջայում, Գերմանիայիում 00:05:19.000 --> 00:05:21.000 թե Ռուանդայում, 00:05:21.000 --> 00:05:24.000 ամեն բան սկսվում է հենց այդպես, «օտարներին» բացասական լույսի տակ ներկայացնելով։ 00:05:24.000 --> 00:05:26.000 Եվ ապա այն վերածվում է 00:05:26.000 --> 00:05:29.000 բռնի էքստրեմիզմի։ NOTE Paragraph 00:05:29.000 --> 00:05:32.000 Ահա թե ինչու ես մեկնարկում եմ նոր նախաձեռնություն։ 00:05:32.000 --> 00:05:35.000 Դրա նպատակն է օգնել բոլորին, 00:05:35.000 --> 00:05:37.000 այդ թվում ինքս ինձ, 00:05:37.000 --> 00:05:39.000 չեզոքացնել «օտարներին» դեմոնացնելու 00:05:39.000 --> 00:05:41.000 միտումը։ 00:05:41.000 --> 00:05:44.000 Ես գիտակցում եմ, որ մենք բոլորս զբաղված մարդիկ ենք, 00:05:44.000 --> 00:05:47.000 բայց մի անհանգստացեք, դուք կարող եք անել սա ճաշի ընդմիջման ընթացքում։ 00:05:47.000 --> 00:05:49.000 Ես անվանում եմ իմ նախաձեռնությունը 00:05:49.000 --> 00:05:52.000 «Օտարին ճաշի հրավիրեք»։ 00:05:52.000 --> 00:05:54.000 Եթե դուք 00:05:54.000 --> 00:05:56.000 հանրապետական կուսակցության անդամ եք, 00:05:56.000 --> 00:05:59.000 դուք կարող եք դեմոկրատի ճաշի հրավիրել, 00:05:59.000 --> 00:06:02.000 իսկ եթե դուք դեմոկրատ եք, 00:06:02.000 --> 00:06:04.000 մտածեք 00:06:04.000 --> 00:06:06.000 հանրապետական կուսակցության անդամի ճաշի հրավիրելու մասին։ 00:06:06.000 --> 00:06:09.000 Եթե այս մարդկանց ճաշի հրավիրելու մասին միտքը 00:06:09.000 --> 00:06:12.000 ստիպում է ձեզ կորցնել ձեր ախորժակը, 00:06:12.000 --> 00:06:15.000 ես առաջարկում եմ, որ դուք հենց ձեր հարևանությունից սկսեք, 00:06:15.000 --> 00:06:18.000 որովհետև «օտարի» պակաս չկա 00:06:18.000 --> 00:06:21.000 հենց ձեր կողքին։ 00:06:21.000 --> 00:06:23.000 Միգուցե դա այն մարդն է, 00:06:23.000 --> 00:06:25.000 որը մզկիթ է այցելում, 00:06:25.000 --> 00:06:28.000 կամ եկեղեցի կամ էլ սինագոգ, 00:06:28.000 --> 00:06:30.000 կամ մեկ ուրիշը, 00:06:30.000 --> 00:06:33.000 որն այլ կարծիք ունի աբորտների մասին, 00:06:33.000 --> 00:06:35.000 կամ միգուցե ձեր փեսան, 00:06:35.000 --> 00:06:38.000 ով չի հավատում գլոբալ տաքացմանը, 00:06:38.000 --> 00:06:43.000 ցանկացած մեկը, ում ապրելակերպը վախեցնում է ձեզ, 00:06:43.000 --> 00:06:45.000 կամ ում տեսակետը, 00:06:45.000 --> 00:06:48.000 ստիպում է, որ զայրույթից ձեր ականջներից ծուխ դուրս գա։ NOTE Paragraph 00:06:49.000 --> 00:06:51.000 Մի քանի շաբաթ առաջ, 00:06:51.000 --> 00:06:55.000 ես ճաշի հրավիրեցի մի կնոջ` պահպանողական կուսակցությունից։ 00:06:56.000 --> 00:06:59.000 Առանց իրեն ճանաչելու, կարող էի ասել, որ նա իմ ականջներից ծուխ կարող է հանել։ 00:07:00.000 --> 00:07:02.000 Նա աջակողմյան ակտիվիստ էր, 00:07:02.000 --> 00:07:05.000 ես՝ ձախակողմյան։ 00:07:06.000 --> 00:07:08.000 Մենք որոշ կանոններ կիրառեցինք, 00:07:08.000 --> 00:07:10.000 ոի մեր խոսակցությունը դուրս չգա քաղաքավարության սահմաններից, 00:07:10.000 --> 00:07:12.000 և դուք նույնպես կարող եք դրանք օգտագործել, 00:07:12.000 --> 00:07:14.000 որովհետև ես համոզված եմ, որ դուք հրավիրելու եք 00:07:14.000 --> 00:07:16.000 «օտարին» ճաշի։ 00:07:16.000 --> 00:07:19.000 Նախ և առաջ, նպատակ դրեք ձեր առջև 00:07:19.000 --> 00:07:21.000 ճանաչել մեկ մադու, որը պատկանում է մի խմբի, 00:07:21.000 --> 00:07:25.000 որի մասին դուք բացասական կարծրատիպեր ունեք։ 00:07:26.000 --> 00:07:28.000 Եվ մինչ հանդիպումը 00:07:28.000 --> 00:07:30.000 մշակեք հստակ կանոններ։ 00:07:30.000 --> 00:07:33.000 Իմ պահպանողական կուսակցության զրուցակիցը և ես 00:07:33.000 --> 00:07:35.000 հետևյալը որոշեցինք․ 00:07:35.000 --> 00:07:37.000 չի կարելի համոզել, պաշտպանել 00:07:37.000 --> 00:07:39.000 և ընդհատել մեկը մյուսին։ 00:07:39.000 --> 00:07:41.000 Պետք է լինել հետաքրքրասեր 00:07:41.000 --> 00:07:43.000 և ազնիվ զրուցակից։ 00:07:43.000 --> 00:07:45.000 Եվ լսել։ NOTE Paragraph 00:07:45.000 --> 00:07:47.000 Այդտեղից էլ սկսեցինք։ 00:07:47.000 --> 00:07:49.000 Եվ մենք հետևյալ հարցերը քննարկեցինք․ 00:07:49.000 --> 00:07:52.000 կիսիր քո կյանքի փորձը ինձ հետ։ 00:07:52.000 --> 00:07:54.000 Ի՞նչ խնդիրներ են 00:07:54.000 --> 00:07:56.000 քեզ մտահոգում։ 00:07:56.000 --> 00:07:58.000 Ի՞նչ եմ միշտ ցանկացել հարցնել 00:07:58.000 --> 00:08:01.000 «մյուս կողմի» ներկայացուցչին։ 00:08:01.000 --> 00:08:03.000 Իմ զրուցակիցը և ես 00:08:03.000 --> 00:08:05.000 մի քանի շատ կարևոր բացահայտումներ արեցինք, 00:08:05.000 --> 00:08:08.000 որոնք ես պատրաստվում եմ կիսել ձեր հետ։ 00:08:08.000 --> 00:08:10.000 Կարծում եմ, որ դրանք վերաբերվում են 00:08:10.000 --> 00:08:12.000 ցանկացած հարցին, որ գոյություն ունի 00:08:12.000 --> 00:08:14.000 մարդկանց միջև ամենուր։ 00:08:14.000 --> 00:08:17.000 Ես հարցրեցի իրեն, թե ինչու է իր կողմը 00:08:17.000 --> 00:08:19.000 այդպիսի անհիմն հայտարարություններով հանդես գալիս 00:08:19.000 --> 00:08:22.000 և ստում իմ կողմի մասին։ 00:08:22.000 --> 00:08:24.000 «Օրինակ ի՞նչ», հարցրեց նա։ 00:08:24.000 --> 00:08:26.000 «Օրինակ, որ մենք մի խումբ 00:08:26.000 --> 00:08:28.000 բարձր խավի 00:08:28.000 --> 00:08:30.000 բարոյապես կոռումպացված ահաբեկիչների երկրպագու ենք»։ 00:08:30.000 --> 00:08:32.000 Դե, նա շատ զարմացած էր։ 00:08:32.000 --> 00:08:34.000 Նա մտածում էր, որ իմ կողմը 00:08:34.000 --> 00:08:37.000 շատ ավելի հաճախ էր մեղադրում իր կողմին, 00:08:37.000 --> 00:08:39.000 որ մենք անվանում ենք իրենց անխելք, 00:08:39.000 --> 00:08:42.000 զենք կրող ռասիստներ։ 00:08:42.000 --> 00:08:44.000 Եվ մենք երկուսով զարմացած թվարկում էինք 00:08:44.000 --> 00:08:46.000 բոլոր այն պիտակները, որոնք բացարձակապես չէին բնութագրում 00:08:46.000 --> 00:08:48.000 այն մարդկանց, 00:08:48.000 --> 00:08:50.000 ում մենք իրականում ճանաչում ենք։ 00:08:50.000 --> 00:08:52.000 Եվ քանի որ միմյանց հանդեպ վստահություն էր ստեղծվել, 00:08:52.000 --> 00:08:55.000 մենք հավատում էին միմյանց անկեղծությանը։ NOTE Paragraph 00:08:56.000 --> 00:08:59.000 Մենք համաձայնվեցինք խոսել մեր համայնքներում, 00:08:59.000 --> 00:09:01.000 երբ նկատում ենք, 00:09:01.000 --> 00:09:03.000 այնպիսի խոսակցություններ, 00:09:03.000 --> 00:09:05.000 որոնք կարող են վնասել 00:09:05.000 --> 00:09:07.000 և պարանոյայի ալիք բարձրացնել, 00:09:07.000 --> 00:09:10.000 ինչն էլ իր հերթին կարող է օգտագործվել 00:09:10.000 --> 00:09:12.000 հրահրումներ ստեղծելու համար։ 00:09:12.000 --> 00:09:14.000 Ճաշն ավարտվելուն պես, 00:09:14.000 --> 00:09:16.000 մենք գիտակցեցինք և հաստատեցինք միմյանց բաց լինելը։ 00:09:16.000 --> 00:09:19.000 Մեզնից և ոչ մեկ չէր փորձել փոխել մյուսին։ 00:09:19.000 --> 00:09:22.000 Բայց մենք նաև չէինք ձևացրել, 00:09:22.000 --> 00:09:25.000 որ մեր տարբերությունները պիտի հօդս ցնդեն 00:09:25.000 --> 00:09:27.000 ճաշից հետո։ 00:09:30.000 --> 00:09:32.000 Փոխարենը, մենք միասին 00:09:32.000 --> 00:09:34.000 առաջին քայլերն արեցինք, 00:09:34.000 --> 00:09:36.000 հաղթահարելով առաջին ռեակցիան, 00:09:36.000 --> 00:09:38.000 շարժվելով դեպի ուբունտու, 00:09:38.000 --> 00:09:40.000 միակ վայրը, 00:09:40.000 --> 00:09:42.000 որտեղ կարող են գտնվել 00:09:42.000 --> 00:09:46.000 ամենաանհնար թվացող խնդիրների 00:09:46.000 --> 00:09:48.000 լուծումները։ NOTE Paragraph 00:09:48.000 --> 00:09:51.000 Ու՞մ պիտի հրավիրեք ճաշի։ 00:09:51.000 --> 00:09:53.000 Մյուս անգամ, երբ բռնացնեք ձեզ այն մտքի վրա, 00:09:53.000 --> 00:09:55.000 որ «օտարացնում» եք ինչ-որ մեկին, 00:09:55.000 --> 00:09:57.000 դա թող նշան լինի ձեզ համար։ 00:09:57.000 --> 00:10:00.000 Իսկ ի՞նչ տեղի կունենա ճաշից հետո։ 00:10:00.000 --> 00:10:02.000 Արդյո՞ք կբացվեն դրախտի դռները, 00:10:02.000 --> 00:10:05.000 և կհնչի "We Are the World" երգը ռեստորանի երաժշտության փոխարեն։ 00:10:05.000 --> 00:10:07.000 Հազիվ թե։ 00:10:07.000 --> 00:10:09.000 Որովհետև ուբունտուն տրվում է շատ դանդաղ 00:10:09.000 --> 00:10:11.000 և ոչ հեշտությամբ։ 00:10:11.000 --> 00:10:13.000 Այն տեղի է ունենում երբ երկու մարդիկ, 00:10:13.000 --> 00:10:15.000 դադարում են ձև տալ, 00:10:15.000 --> 00:10:17.000 որ ամեն բան գիտեն։ 00:10:17.000 --> 00:10:19.000 Դա երկու մարդիկ են, 00:10:19.000 --> 00:10:21.000 երկու ռազմիկ, 00:10:21.000 --> 00:10:23.000 ովքեր վայր են դնում իրենց զենքը 00:10:23.000 --> 00:10:26.000 և ձեռքերը միմյանց պարզում։ 00:10:26.000 --> 00:10:29.000 Ահա, թե ինչ է մեծ պարսիկ բանաստեղծ Ռումին ասել այդ կապակցությամբ․ 00:10:30.000 --> 00:10:33.000 «Մեր ճիշտ և սխալ 00:10:33.000 --> 00:10:36.000 արարքների մասին պատկերացումներից անդին 00:10:36.000 --> 00:10:38.000 կա մի դաշտ, 00:10:38.000 --> 00:10:40.000 ես կսպասեմ քեզ այնտեղ»։ NOTE Paragraph 00:10:40.000 --> 00:10:47.000 (Ծափահարություններ)