0:00:00.000,0:00:02.000 Թվում է թե այս սենյակում 0:00:02.000,0:00:04.000 600 մարդ կա, 0:00:04.000,0:00:06.000 բայց իրականում այստեղ ավելի շատ մարդ կա, 0:00:06.000,0:00:08.000 քանի որ մեզանից յուրաքանչյուրը 0:00:08.000,0:00:11.000 բազմաթիվ անհատականություններ ունի: 0:00:11.000,0:00:14.000 Իմ հիմնական անհատականությունները երկուսն են. 0:00:14.000,0:00:16.000 դրանք ինձ հետ վիճում և զրուցում են 0:00:16.000,0:00:18.000 դեռևս փոքրուց: 0:00:18.000,0:00:20.000 Դրանք են «խորհրդավորը» 0:00:20.000,0:00:22.000 և «ռազմիկը»: 0:00:22.000,0:00:24.000 Իմ ծնողները 0:00:24.000,0:00:26.000 քաղաքականապես ակտիվ, 0:00:26.000,0:00:28.000 մտավորական աթեիստներ են: 0:00:28.000,0:00:31.000 Մեր ընտանիքում մի այսպիսի հավասարում էր ընդունված. 0:00:31.000,0:00:33.000 Եթե դու խելացի ես, 0:00:33.000,0:00:36.000 ապա հոգևոր լինել չէս կարող: 0:00:36.000,0:00:38.000 Ես ընտանիքի «հրեշն» էի: 0:00:38.000,0:00:40.000 Մի տարօրինակ մանուկ, 0:00:40.000,0:00:42.000 ով ուզում էր խորիմաստ խոսակցություններ ունենալ 0:00:42.000,0:00:45.000 այն աշխարհների մասին, որոնք հնարավոր է գոյություն ունեն 0:00:45.000,0:00:48.000 այս աշխարհից անդին, որը մենք ընկալում ենք մեր զգայարաններով: 0:00:48.000,0:00:50.000 Ես ուզում էի իմանալ, 0:00:50.000,0:00:52.000 թե արդյոք այն, ինչ մենք, մարդիկ, տեսնում, 0:00:52.000,0:00:55.000 և լսում ու մտածում ենք 0:00:55.000,0:00:57.000 իրականության ամբողջական և ճիշտ 0:00:57.000,0:00:59.000 պատկերն է։ 0:00:59.000,0:01:01.000 Այսպիսով, պատասխաններ փնտրելով 0:01:01.000,0:01:03.000 գնացի Կաթոլիկ պատարագի. 0:01:03.000,0:01:05.000 հետևեցի իմ հարևանների օրինակին։ 0:01:05.000,0:01:07.000 Կարդացի Սարտր և Սոկրատես: 0:01:07.000,0:01:09.000 Եվ այնուհետև մի հրաշալի բան պատահեց, 0:01:09.000,0:01:11.000 երբ ավագ դպրոցում էի սովորում` 0:01:11.000,0:01:13.000 արևելքից գուրուները 0:01:13.000,0:01:16.000 սկսեցին գալ Միացյալ Նահանգներ; 0:01:16.000,0:01:18.000 Եվ ես ինքս ինձ ասացի. 0:01:18.000,0:01:20.000 «Ես էլ եմ ուզում այդպիսին լինել»։ 0:01:20.000,0:01:22.000 Ու այդ օրվանից 0:01:22.000,0:01:25.000 ընտրեցի խորհրդավոր /հոգևոր/ ճանապարհը, 0:01:25.000,0:01:27.000 փորձելով նայել անդին 0:01:27.000,0:01:29.000 մի բանի, որն Ալբերթ Էյնշթեյնն անվանել է 0:01:29.000,0:01:31.000 «ամենօրյա գիտակցության 0:01:31.000,0:01:34.000 օպտիկական պատրանք»: 0:01:34.000,0:01:37.000 Ի՞նչ ի նկատի ուներ սրանով: Հիմա ցույց կտամ: 0:01:37.000,0:01:39.000 Մի խորը շունչ քաշեք 0:01:39.000,0:01:42.000 այս սենյակի մաքուր օդից: 0:01:43.000,0:01:46.000 Հիմա, տեսնու՞մ եք այս տարօրինակ, 0:01:46.000,0:01:49.000 ստորջրյա մարջան 0:01:49.000,0:01:51.000 հիշեցնող բանը: 0:01:51.000,0:01:54.000 Սա իրականում մարդու շնչափողն է: 0:01:54.000,0:01:56.000 Իսկ այդ գունավոր գնդերը` 0:01:56.000,0:01:58.000 մանրէներ են, 0:01:58.000,0:02:00.000 որոնք լողում են այս սենյակով մեկ 0:02:00.000,0:02:03.000 հենց այս պահին, մեր շուրջը: 0:02:03.000,0:02:06.000 Եթե մենք չենք տեսնում այս պարզ կենսաբանությունը 0:02:06.000,0:02:09.000 պատկերացրեք, թե ինչ ենք բաց թողնում 0:02:09.000,0:02:12.000 ամենափոքր ատոմային մակարդակի վրա 0:02:12.000,0:02:15.000 և հսկայական տիեզերական մակարդակի վրա։ 0:02:15.000,0:02:18.000 Իմ տարիները, որպես խորհրդավոր, 0:02:18.000,0:02:20.000 ստիպեցին, որ ես կասկածի տակ դնեմ 0:02:20.000,0:02:22.000 իմ գրեթե բոլոր ենթադրությունները։ 0:02:22.000,0:02:25.000 Նրանք դարձրեցին ինձ մի հպարտ «անգետիկի»։ 0:02:26.000,0:02:28.000 Երբ իմ ներքին խորհրդավորը 0:02:28.000,0:02:30.000 շատախոսում է, ինչպես այժմ, 0:02:30.000,0:02:33.000 ռազմիկը սկսում է նրան թարս նայել։ 0:02:33.000,0:02:36.000 Նա մտահոգված է 0:02:36.000,0:02:39.000 այն ամենի մասին, ինչ կատարվում է աշխարհում հենց հիմա: 0:02:40.000,0:02:42.000 Նա անհանգստացած է: 0:02:42.000,0:02:45.000 Նա ասում է․ «Շատ կներեք, բայց ես ջղայնացած եմ, 0:02:45.000,0:02:47.000 ես գիտեմ, թե ինչ եմ ասում, 0:02:47.000,0:02:49.000 և պետք է գործի անցնել հենց հիմա»։ 0:02:49.000,0:02:51.000 Ես իմ կյանքն անցկացրել եմ որպես ռազմիկ՝ 0:02:51.000,0:02:53.000 աշխատելով կանանց հարցերի շուրջ, 0:02:53.000,0:02:56.000 աշխատելով քաղաքական արշավների վրա, 0:02:56.000,0:02:59.000 լինելով շրջակա միջավայրի պաշտպանության ակտիվիստ։ 0:02:59.000,0:03:02.000 Եվ մի մարմնում խորհրդավորի և ռազմիկի 0:03:02.000,0:03:04.000 համատեղելը կարող է խելագար 0:03:04.000,0:03:06.000 իրավիճակներ ստեղծել։ 0:03:06.000,0:03:09.000 Ինձ միշտ գրավել են 0:03:09.000,0:03:11.000 այն հազվագյուտ մարդիկ, 0:03:11.000,0:03:13.000 ովքեր կարողանում են համատեղել այդ երկուսը` 0:03:13.000,0:03:15.000 ովքեր նվիրում են իրենց կյանքը մարդասիրությանը 0:03:15.000,0:03:17.000 ռազմիկի հաստատակամությամբ, 0:03:17.000,0:03:20.000 և խորհրդավորի նրբագեղությամբ, 0:03:20.000,0:03:23.000 այնպիսի մարդիկ, ինչպիսին կրթսեր Մարթին Լյութեր Քինգն էր, 0:03:23.000,0:03:25.000 ով գրել է․ «Ես երբեք չեմ կարող լինել 0:03:25.000,0:03:27.000 այն ինչ պետք է լինեմ, 0:03:27.000,0:03:29.000 մինչ որ դուք այն չեք, 0:03:29.000,0:03:31.000 ինչ, որ պետք է լինեք»։ 0:03:31.000,0:03:34.000 «Սա է իրականության փոխկապակցված 0:03:34.000,0:03:36.000 համակարգը»։ 0:03:36.000,0:03:39.000 Կամ Մայր Թերեզան, մեկ այլ խորհրդավոր ռազմիկ, 0:03:39.000,0:03:42.000 ով ասել է․ «Մեր խնդիրը նրանում է, 0:03:42.000,0:03:45.000 որ մենք ընտանիքի շրջանը շատ նեղ ենք 0:03:45.000,0:03:47.000 գծում»։ 0:03:47.000,0:03:49.000 Եվ Նելսոն Մանդելան, 0:03:49.000,0:03:51.000 ով ապրում է հետևելով աֆրիկյան 0:03:51.000,0:03:53.000 ուբունտուի գաղափարին, 0:03:53.000,0:03:55.000 ինչը նշանակում է՝ ես ունեմ քո կարիքը 0:03:55.000,0:03:57.000 լինելու համար այն ինչ կամ, 0:03:57.000,0:04:00.000 և դու ունես իմ կարիքը՝ լինելու համար այն ինչ կաս։ 0:04:00.000,0:04:02.000 Մենք սիրում ենք այս երեք խորհրդավոր ռազմիկների 0:04:02.000,0:04:04.000 օրինակը բերել, 0:04:04.000,0:04:06.000 կարծես իրենք ի ծնե 0:04:06.000,0:04:08.000 օժտված ենք եղել «սուրբ» գեներով։ 0:04:08.000,0:04:10.000 Բայց մենք բոլորս էլ ունենք 0:04:10.000,0:04:13.000 նույն կարողությունը, որ ունեն նրանք, 0:04:13.000,0:04:15.000 և մենք պետք է շարունակենք 0:04:15.000,0:04:17.000 իրենց աշխատանքը։ 0:04:17.000,0:04:19.000 Ես շատ անհանգստացած եմ 0:04:19.000,0:04:22.000 նրանով, թե ինչպես են մեր բոլոր մշակույթները 0:04:22.000,0:04:25.000 դեմոնացնում «օտարին», 0:04:25.000,0:04:27.000 և ինչպես են, մեր թույլտվությամբ, ձայն բարձրացնում 0:04:27.000,0:04:30.000 մեզանից ամենաանհանդուրժողական մարդիկ։ 0:04:30.000,0:04:32.000 Նայեք թե ինչ վերնագրեր ունեն 0:04:32.000,0:04:34.000 քաղաքական սպեկտրի երկու կողմերի 0:04:34.000,0:04:36.000 հեղինակած բեսթսելլեր գրքերը, 0:04:36.000,0:04:38.000 այստեղ ԱՄՆ-ում։ 0:04:38.000,0:04:41.000 «Լիբերալիզմը մտավոր խանգարում է», 0:04:41.000,0:04:44.000 «Ռաշ Լիմբոն հիմարի մեկն է», 0:04:44.000,0:04:47.000 «Հիմարները և հայրենասերները», 0:04:47.000,0:04:49.000 «Վիճելով ապուշների հետ»։ 0:04:49.000,0:04:51.000 Դրանք ենթադրաբար երգիծական բնույթ են կրում․ 0:04:51.000,0:04:54.000 սակայն իրականում դրանք վտանգավոր են։ 0:04:54.000,0:04:56.000 Ահա մի վերնագիր, որը միգուցե ձեզ ծանոթ հնչի, 0:04:56.000,0:04:59.000 բայց հեղինակը կզարմացնի ձեզ, 0:04:59.000,0:05:01.000 «Վախկոտության, հիմարության և ստերի դեմ 0:05:01.000,0:05:03.000 պայքարի չորս ու կես 0:05:03.000,0:05:05.000 տարի»։ 0:05:05.000,0:05:07.000 Ո՞վ է հեղինակը։ 0:05:07.000,0:05:09.000 Դա Ադոլֆ Հիտլերի 0:05:09.000,0:05:12.000 «Մայն կամպֆ»՝ «Իմ պայքարը» 0:05:12.000,0:05:15.000 գրքի առաջին վերնագիրն էր, որը հիմք հանդիսացավ նացիստական կուսակցության համար։ 0:05:15.000,0:05:17.000 Մարդկային պատմության ամենավատ ժամանակաշրջաններում, 0:05:17.000,0:05:19.000 լինի դա Քամբոջայում, Գերմանիայիում 0:05:19.000,0:05:21.000 թե Ռուանդայում, 0:05:21.000,0:05:24.000 ամեն բան սկսվում է հենց այդպես, «օտարներին» բացասական լույսի տակ ներկայացնելով։ 0:05:24.000,0:05:26.000 Եվ ապա այն վերածվում է 0:05:26.000,0:05:29.000 բռնի էքստրեմիզմի։ 0:05:29.000,0:05:32.000 Ահա թե ինչու ես մեկնարկում եմ նոր նախաձեռնություն։ 0:05:32.000,0:05:35.000 Դրա նպատակն է օգնել բոլորին, 0:05:35.000,0:05:37.000 այդ թվում ինքս ինձ, 0:05:37.000,0:05:39.000 չեզոքացնել «օտարներին» դեմոնացնելու 0:05:39.000,0:05:41.000 միտումը։ 0:05:41.000,0:05:44.000 Ես գիտակցում եմ, որ մենք բոլորս զբաղված մարդիկ ենք, 0:05:44.000,0:05:47.000 բայց մի անհանգստացեք, դուք կարող եք անել սա ճաշի ընդմիջման ընթացքում։ 0:05:47.000,0:05:49.000 Ես անվանում եմ իմ նախաձեռնությունը 0:05:49.000,0:05:52.000 «Օտարին ճաշի հրավիրեք»։ 0:05:52.000,0:05:54.000 Եթե դուք 0:05:54.000,0:05:56.000 հանրապետական կուսակցության անդամ եք, 0:05:56.000,0:05:59.000 դուք կարող եք դեմոկրատի ճաշի հրավիրել, 0:05:59.000,0:06:02.000 իսկ եթե դուք դեմոկրատ եք, 0:06:02.000,0:06:04.000 մտածեք 0:06:04.000,0:06:06.000 հանրապետական կուսակցության անդամի ճաշի հրավիրելու մասին։ 0:06:06.000,0:06:09.000 Եթե այս մարդկանց ճաշի հրավիրելու մասին միտքը 0:06:09.000,0:06:12.000 ստիպում է ձեզ կորցնել ձեր ախորժակը, 0:06:12.000,0:06:15.000 ես առաջարկում եմ, որ դուք հենց ձեր հարևանությունից սկսեք, 0:06:15.000,0:06:18.000 որովհետև «օտարի» պակաս չկա 0:06:18.000,0:06:21.000 հենց ձեր կողքին։ 0:06:21.000,0:06:23.000 Միգուցե դա այն մարդն է, 0:06:23.000,0:06:25.000 որը մզկիթ է այցելում, 0:06:25.000,0:06:28.000 կամ եկեղեցի կամ էլ սինագոգ, 0:06:28.000,0:06:30.000 կամ մեկ ուրիշը, 0:06:30.000,0:06:33.000 որն այլ կարծիք ունի աբորտների մասին, 0:06:33.000,0:06:35.000 կամ միգուցե ձեր փեսան, 0:06:35.000,0:06:38.000 ով չի հավատում գլոբալ տաքացմանը, 0:06:38.000,0:06:43.000 ցանկացած մեկը, ում ապրելակերպը վախեցնում է ձեզ, 0:06:43.000,0:06:45.000 կամ ում տեսակետը, 0:06:45.000,0:06:48.000 ստիպում է, որ զայրույթից ձեր ականջներից ծուխ դուրս գա։ 0:06:49.000,0:06:51.000 Մի քանի շաբաթ առաջ, 0:06:51.000,0:06:55.000 ես ճաշի հրավիրեցի մի կնոջ` պահպանողական կուսակցությունից։ 0:06:56.000,0:06:59.000 Առանց իրեն ճանաչելու, կարող էի ասել, որ նա իմ ականջներից ծուխ կարող է հանել։ 0:07:00.000,0:07:02.000 Նա աջակողմյան ակտիվիստ էր, 0:07:02.000,0:07:05.000 ես՝ ձախակողմյան։ 0:07:06.000,0:07:08.000 Մենք որոշ կանոններ կիրառեցինք, 0:07:08.000,0:07:10.000 ոի մեր խոսակցությունը դուրս չգա քաղաքավարության սահմաններից, 0:07:10.000,0:07:12.000 և դուք նույնպես կարող եք դրանք օգտագործել, 0:07:12.000,0:07:14.000 որովհետև ես համոզված եմ, որ դուք հրավիրելու եք 0:07:14.000,0:07:16.000 «օտարին» ճաշի։ 0:07:16.000,0:07:19.000 Նախ և առաջ, նպատակ դրեք ձեր առջև 0:07:19.000,0:07:21.000 ճանաչել մեկ մադու, որը պատկանում է մի խմբի, 0:07:21.000,0:07:25.000 որի մասին դուք բացասական կարծրատիպեր ունեք։ 0:07:26.000,0:07:28.000 Եվ մինչ հանդիպումը 0:07:28.000,0:07:30.000 մշակեք հստակ կանոններ։ 0:07:30.000,0:07:33.000 Իմ պահպանողական կուսակցության զրուցակիցը և ես 0:07:33.000,0:07:35.000 հետևյալը որոշեցինք․ 0:07:35.000,0:07:37.000 չի կարելի համոզել, պաշտպանել 0:07:37.000,0:07:39.000 և ընդհատել մեկը մյուսին։ 0:07:39.000,0:07:41.000 Պետք է լինել հետաքրքրասեր 0:07:41.000,0:07:43.000 և ազնիվ զրուցակից։ 0:07:43.000,0:07:45.000 Եվ լսել։ 0:07:45.000,0:07:47.000 Այդտեղից էլ սկսեցինք։ 0:07:47.000,0:07:49.000 Եվ մենք հետևյալ հարցերը քննարկեցինք․ 0:07:49.000,0:07:52.000 կիսիր քո կյանքի փորձը ինձ հետ։ 0:07:52.000,0:07:54.000 Ի՞նչ խնդիրներ են 0:07:54.000,0:07:56.000 քեզ մտահոգում։ 0:07:56.000,0:07:58.000 Ի՞նչ եմ միշտ ցանկացել հարցնել 0:07:58.000,0:08:01.000 «մյուս կողմի» ներկայացուցչին։ 0:08:01.000,0:08:03.000 Իմ զրուցակիցը և ես 0:08:03.000,0:08:05.000 մի քանի շատ կարևոր բացահայտումներ արեցինք, 0:08:05.000,0:08:08.000 որոնք ես պատրաստվում եմ կիսել ձեր հետ։ 0:08:08.000,0:08:10.000 Կարծում եմ, որ դրանք վերաբերվում են 0:08:10.000,0:08:12.000 ցանկացած հարցին, որ գոյություն ունի 0:08:12.000,0:08:14.000 մարդկանց միջև ամենուր։ 0:08:14.000,0:08:17.000 Ես հարցրեցի իրեն, թե ինչու է իր կողմը 0:08:17.000,0:08:19.000 այդպիսի անհիմն հայտարարություններով հանդես գալիս 0:08:19.000,0:08:22.000 և ստում իմ կողմի մասին։ 0:08:22.000,0:08:24.000 «Օրինակ ի՞նչ», հարցրեց նա։ 0:08:24.000,0:08:26.000 «Օրինակ, որ մենք մի խումբ 0:08:26.000,0:08:28.000 բարձր խավի 0:08:28.000,0:08:30.000 բարոյապես կոռումպացված ահաբեկիչների երկրպագու ենք»։ 0:08:30.000,0:08:32.000 Դե, նա շատ զարմացած էր։ 0:08:32.000,0:08:34.000 Նա մտածում էր, որ իմ կողմը 0:08:34.000,0:08:37.000 շատ ավելի հաճախ էր մեղադրում իր կողմին, 0:08:37.000,0:08:39.000 որ մենք անվանում ենք իրենց անխելք, 0:08:39.000,0:08:42.000 զենք կրող ռասիստներ։ 0:08:42.000,0:08:44.000 Եվ մենք երկուսով զարմացած թվարկում էինք 0:08:44.000,0:08:46.000 բոլոր այն պիտակները, որոնք բացարձակապես չէին բնութագրում 0:08:46.000,0:08:48.000 այն մարդկանց, 0:08:48.000,0:08:50.000 ում մենք իրականում ճանաչում ենք։ 0:08:50.000,0:08:52.000 Եվ քանի որ միմյանց հանդեպ վստահություն էր ստեղծվել, 0:08:52.000,0:08:55.000 մենք հավատում էին միմյանց անկեղծությանը։ 0:08:56.000,0:08:59.000 Մենք համաձայնվեցինք խոսել մեր համայնքներում, 0:08:59.000,0:09:01.000 երբ նկատում ենք, 0:09:01.000,0:09:03.000 այնպիսի խոսակցություններ, 0:09:03.000,0:09:05.000 որոնք կարող են վնասել 0:09:05.000,0:09:07.000 և պարանոյայի ալիք բարձրացնել, 0:09:07.000,0:09:10.000 ինչն էլ իր հերթին կարող է օգտագործվել 0:09:10.000,0:09:12.000 հրահրումներ ստեղծելու համար։ 0:09:12.000,0:09:14.000 Ճաշն ավարտվելուն պես, 0:09:14.000,0:09:16.000 մենք գիտակցեցինք և հաստատեցինք միմյանց բաց լինելը։ 0:09:16.000,0:09:19.000 Մեզնից և ոչ մեկ չէր փորձել փոխել մյուսին։ 0:09:19.000,0:09:22.000 Բայց մենք նաև չէինք ձևացրել, 0:09:22.000,0:09:25.000 որ մեր տարբերությունները պիտի հօդս ցնդեն 0:09:25.000,0:09:27.000 ճաշից հետո։ 0:09:30.000,0:09:32.000 Փոխարենը, մենք միասին 0:09:32.000,0:09:34.000 առաջին քայլերն արեցինք, 0:09:34.000,0:09:36.000 հաղթահարելով առաջին ռեակցիան, 0:09:36.000,0:09:38.000 շարժվելով դեպի ուբունտու, 0:09:38.000,0:09:40.000 միակ վայրը, 0:09:40.000,0:09:42.000 որտեղ կարող են գտնվել 0:09:42.000,0:09:46.000 ամենաանհնար թվացող խնդիրների 0:09:46.000,0:09:48.000 լուծումները։ 0:09:48.000,0:09:51.000 Ու՞մ պիտի հրավիրեք ճաշի։ 0:09:51.000,0:09:53.000 Մյուս անգամ, երբ բռնացնեք ձեզ այն մտքի վրա, 0:09:53.000,0:09:55.000 որ «օտարացնում» եք ինչ-որ մեկին, 0:09:55.000,0:09:57.000 դա թող նշան լինի ձեզ համար։ 0:09:57.000,0:10:00.000 Իսկ ի՞նչ տեղի կունենա ճաշից հետո։ 0:10:00.000,0:10:02.000 Արդյո՞ք կբացվեն դրախտի դռները, 0:10:02.000,0:10:05.000 և կհնչի "We Are the World" երգը ռեստորանի երաժշտության փոխարեն։ 0:10:05.000,0:10:07.000 Հազիվ թե։ 0:10:07.000,0:10:09.000 Որովհետև ուբունտուն տրվում է շատ դանդաղ 0:10:09.000,0:10:11.000 և ոչ հեշտությամբ։ 0:10:11.000,0:10:13.000 Այն տեղի է ունենում երբ երկու մարդիկ, 0:10:13.000,0:10:15.000 դադարում են ձև տալ, 0:10:15.000,0:10:17.000 որ ամեն բան գիտեն։ 0:10:17.000,0:10:19.000 Դա երկու մարդիկ են, 0:10:19.000,0:10:21.000 երկու ռազմիկ, 0:10:21.000,0:10:23.000 ովքեր վայր են դնում իրենց զենքը 0:10:23.000,0:10:26.000 և ձեռքերը միմյանց պարզում։ 0:10:26.000,0:10:29.000 Ահա, թե ինչ է մեծ պարսիկ բանաստեղծ Ռումին ասել այդ կապակցությամբ․ 0:10:30.000,0:10:33.000 «Մեր ճիշտ և սխալ 0:10:33.000,0:10:36.000 արարքների մասին պատկերացումներից անդին 0:10:36.000,0:10:38.000 կա մի դաշտ, 0:10:38.000,0:10:40.000 ես կսպասեմ քեզ այնտեղ»։ 0:10:40.000,0:10:47.000 (Ծափահարություններ)