Էյմի Մալլինսը և նրա 12 զույգ ոտքերը
-
0:00 - 0:03Մի անգամ մանկական թանգարանում ես խոսում էի
-
0:03 - 0:05մոտ 300 երեխաների խմբի հետ, 6-8 տարեկան:
-
0:05 - 0:09Եվ ինձ հետ բերել էի արհեստական ոտքերի մի ամբողջ պայուսակ՝
-
0:09 - 0:11նույն այստեղ բերվածների պես,
-
0:11 - 0:13և դրել էի սեղանի վրա, որպեսզի ցույց տամ երեխաներին:
-
0:13 - 0:17Իմ փորձից արդեն գիտեմ, որ երեխաները բնությամբ շատ հետաքրքրասեր են
-
0:17 - 0:19այն բաների նկատմամբ, ինչի մասին դեռ չգիտեն կամ չեն հասկանում,
-
0:19 - 0:21կամ ինչ անծանոթ է նրանց:
-
0:21 - 0:23Մեծահասակները միշտ սովորեցնում են նրանց վախենալ այն ամենից,
-
0:23 - 0:26ինչ անծանոթ է՝
-
0:26 - 0:29սահմանափակելով բնատուր հետաքրքրասիրությունը,
-
0:29 - 0:32կամ, խափանելով հարցեր տալը,
-
0:32 - 0:34հույս ունենալով, որ այդպես իրենց երեխաները ավելի դաստիարակված կթվան:
-
0:34 - 0:38Ես վառ պատկերացնում եմ ցածր դասարանի ուսուցչուհուն՝ նախասենյակում կանգնած,
-
0:38 - 0:41ով փորձում էր կարգադրել այդ երեխաներին խոսքերով. «Ինչ էլ անեք,
-
0:41 - 0:43հանկարծ նրա ոտքերին շատ չնայեք»:
-
0:43 - 0:45Բայց, անշուշտ, այդպես էլ լինելու էր:
-
0:45 - 0:48Այդ իսկ պատճառով ես գնացի այնտեղ, ցանկանալով խրախուսել երեխաներին, որ նայեն և բացահայտեն:
-
0:48 - 0:52Ես պայմանավորվեցի մեծահասակների հետ,
-
0:52 - 0:55որ երեխաները ներս մտնեն մենակ՝ առանց մեծերի
-
0:55 - 0:57մի քանի րոպեով:
-
0:57 - 1:01Դռները բացվեցին և երեխաները հարձակվեցին սեղանի վրա, որտեղ դրված էին արհեստական ոտքերը,
-
1:01 - 1:04ու սկսեցին պրոտեզները կսմթել, բզել և շարժել ոտքերի մատները,
-
1:04 - 1:06ամբողջ ծանրությամբ հենվել վազքի համար նախատեսված պրոտեզների վրա՝
-
1:06 - 1:08փորձելով թե ինչ կլինի նրանց հետ:
-
1:08 - 1:10Եվ ես ասացի. «Երեխաներ, մի հատ արագ օգնեք ինձ:
-
1:10 - 1:14Այսօր առավոտյան, երբ ես արթնացա, որոշեցի, որ ցանկանում եմ կարողանալ ցատկել տան վրայով.
-
1:14 - 1:16ոչ այդքան մեծ՝ 2-3 հարկանոց:
-
1:16 - 1:21Մտածեք թե ինչ կենդանու, կամ սուպեր հերոսի, կամ մուլտֆիլմի հերոսի,
-
1:21 - 1:23կապ չունի՝ ցանկացած կերպարի,
-
1:23 - 1:25ոտքեր կհագցնեիք իմ վրա, որ կարողանամ բարձր ցատկել»:
-
1:25 - 1:28Եվ միանգամից լսեցի բղավոցներ. «Կենգուրուի /ագեվազի/»
-
1:28 - 1:30«Ո՛չ, ո՛չ, ո՛չ: Պետք է լինեն գորտի ոտքեր»:
-
1:30 - 1:32«Ո՛չ: Դա պետք է լինի Go Go Gadget-ի նման»։
-
1:32 - 1:34«Ո՛չ, ո՛չ: Ինչ-որ մեկը Incredible-ներից»:
-
1:34 - 1:37Եվ այլ նման անվանումներ, որոնք ես նույնիսկ չգիտեի:
-
1:37 - 1:39Հանկարծ մի ութամյա աղջիկ ասաց.
-
1:39 - 1:43«Լսիր, իսկ չե՞ս ցանկանա թռչել կարողանալ»:
-
1:44 - 1:47Եվ բոլորը ինձ հետ միասին հիացած բացականչեցին. «Հաաաա՜...»
-
1:47 - 1:49/Ծիծաղ/
-
1:49 - 1:52Ահա այդպես, ես մի կնոջից,
-
1:52 - 1:56ում երեխաները ակնկալում էին տեսնել որպես "հաշմանդամ"
-
1:56 - 2:01վերածվեցի մի այլ մարդու՝ ով ունի այնպիսի ներուժ, որը իրենց համար դեռ անհասանելի էր:
-
2:01 - 2:03Մարդ կարող է ունենալ նույնիսկ գերբնական ուժ:
-
2:03 - 2:05Հետաքրքիր է:
-
2:05 - 2:10Շատերդ հավանաբար տեսել էիք ինձ TED-ում 11 տարի առաջ,
-
2:10 - 2:14որտեղ բազմիցս անգամ խոսում էին այն մասին, թե ինչպես է այս միջոցառումը փոխում մարդկանց կյանքը՝
-
2:14 - 2:18և՛ խոսնակների, և՛ մասնակիցների: Եվ ես բացառություն չեմ նույնպես:
-
2:18 - 2:24TED-ի այդ հանդիպումը հաջորդ տասնամյակի ընթացքում հիմք հանդիսացավ իմ կյանքի մյուս փորձությունների համար:
-
2:24 - 2:29Այդ ժամանակ իմ ներկայացրած ոտքերի պրոտեզները համարվում էին այդ ոլորտի վերջին խոսքը:
-
2:29 - 2:31Ես ունեի ածխածնային մանրաթելից պատրաստված արագավազքի համար պրոտեզներ,
-
2:31 - 2:33որոնք կրկնօրինակում էին ընձառյուծի հետևի ոտքերի կառուցվածքը:
-
2:33 - 2:35Նրանք էին, որոնք տեսաք երեկ բեմին:
-
2:35 - 2:41Եվ ահա այս մի զույգը, որոնք շատ նման են բնականին, իրականում՝ ներկած սիլիկոնե ոտքեր են:
-
2:41 - 2:45Այսպիսով, այս անգամ ես ունեի հնարավորություն հրավիրելու
-
2:45 - 2:49այն մարդկանց, ովքեր հեռու են ավանդական բժշկական պրոտեզավորման ոլորտից,
-
2:49 - 2:53որպեսզի ներդնեն իրենց տաղանդը գիտության և արվեստի մեջ՝
-
2:53 - 2:55պատրաստելով արհեստական ոտքեր:
-
2:55 - 3:00Այնպես, որ մենք այլևս չտարանջատենք ձևը, ֆունկցիան և էսթետիկականը՝
-
3:00 - 3:02տալով նրանց տարբեր արժեքներ:
-
3:02 - 3:06Բարեբախտաբար, շատերը արձագանքեցին իմ այդ հրավերին:
-
3:06 - 3:11Հետաքրքիրն այն էր, որ ես սկսեցի այս նախաձեռնությունը ևս մեկ TED մասնակցի՝
-
3:11 - 3:14Չի Թերլմանի հետ, ով, հուսով եմ, այսօր այստեղ նստած է։
-
3:14 - 3:17Այն ժամանակ նա ID ամսագրի խմբագիրն էր,
-
3:17 - 3:20և նա ինձ հատկացրեց ամսագրի գլխավոր էջը։
-
3:20 - 3:23Այն դարձավ մի աներևակայելի ճամփորդության,
-
3:23 - 3:25հետաքրքիր հանդիպումների սկիզբ։
-
3:25 - 3:28Ինձ շատ տեղերից հրավիրում էին խոսելու
-
3:28 - 3:31վազքի համար նախատեսված արհեստական ոտքերի մասին։
-
3:31 - 3:34Մարդիկ մոտենում էին ինձ համաժողովին, իմ ելույթից հետո,
-
3:34 - 3:36տղամարդիկ և կանաք։
-
3:36 - 3:38Եվ հիմնականում խոսակցությունը ընթանում էր այսպես.
-
3:38 - 3:42«Գիտեք, Էյմի, դուք շատ հմայիչ եք։
-
3:42 - 3:44Դուք բոլորովին նման չեք հաշմանդամի»։
-
3:44 - 3:45/Ծիծաղ/
-
3:45 - 3:47Ես մտածում էի. «Դա հիանալի է,
-
3:47 - 3:49որովհետև ես նույնպես ինձ չեմ համարում հաշմանդամ»:
-
3:49 - 3:54Եվ այդ ժամանակ ես հասկացա,
-
3:54 - 3:56որ կարելի է խոսել գեղեցկության մասին։
-
3:56 - 3:59Ինչպիսի՞ն պետք է լինի գեղեցիկ կինը։
-
3:59 - 4:01Որո՞նք են սեքսուալ մարմնի չափանիշները։
-
4:01 - 4:03Եվ եթե խոսենք հասկացությունների մասին,
-
4:03 - 4:06ապա ի՞նչ ենք հասկանում ասելով հաշմանդամ։
-
4:06 - 4:09Օրինակ, Պամելա Անդերսոնի մարմնում ավելի շատ սիլիկոն կա, քան իմ։
-
4:09 - 4:11Բայց ոչ ոք չի ասում, որ նա հաշմանդամ է։
-
4:11 - 4:16/Ծիծաղ/
-
4:17 - 4:21Այսպիսով, այդ ամսագիրը, գրաֆիկական դիզայներ Պիտել Սավիլի միջոցով
-
4:21 - 4:26ընկավ նորաձևության դիզայներ Ալեքսանդր Մաքքուինի և ֆոտոնկարիչ Նիկ նայթի ձեռքը,
-
4:26 - 4:28ովքեր նույնպես հետաքրքրված էին նույն հարցով, ինչ ես։
-
4:28 - 4:31TED-ի հանդիպումից երեք ամիս անց ես հայտնվեցի ինքնաթիռում՝
-
4:31 - 4:36գնում էի Լոնդոն, իմ առաջին ֆոտո նկարահանումների,
-
4:36 - 4:37ահա այս շապիկի համար։
-
4:37 - 4:40Նորաձև՞ է։
-
4:40 - 4:44Դրանից երեք ամիս անց ես մասնակցեցի Ալեքանդր Մաքքունի նորաձևության ցուցադրությանը։
-
4:44 - 4:49Ես հագել էի աճյունի փայտից փորագրած ոտքեր։
-
4:49 - 4:52Ոչ ոք չկռահեց, որ նրանք արհեստական են, բոլորը կարծում էին, որ ուղղակի փայտից պատրաստած երկարաճիտ կոշիկներ են։
-
4:52 - 4:54Ահա, նրանք այստեղ են։
-
4:55 - 4:59Խաղողի ողկույզներ, մագնոլիաներ - ուղղակի հիանալի են:
-
5:00 - 5:03Ամեն ինչում հարկավոր է պոեզիա։
-
5:03 - 5:08Նույնիսկ անհետաքրքիր և անտեսված առարկան
-
5:08 - 5:10պոեզիան տեղափոխում է արվեստի ոլորտ։
-
5:10 - 5:16Մարդկանց վախեցնող առարկան այն կարող է փոխել այնպես,
-
5:16 - 5:18որ մարդիկ սկսեն նայել,
-
5:18 - 5:21խորասուզվել նրա մեջ
-
5:21 - 5:23և միգուցե սկսեն հասկանալ այն։
-
5:23 - 5:27Իմ մյուս արկածը ապացուցեց դա։
-
5:27 - 5:31Նկարահանող Մեթյու Բառնիի ֆիլմում "The Cremaster Cycle" խորագրով
-
5:31 - 5:34ես հանկարծակիորեն հասկացա,
-
5:34 - 5:36որ իմ ոտքերը կարող են քանդակ հանդիսանալ։
-
5:36 - 5:43Եվ այդ պահից սկսած ես սկսեցի այլ կերպ ընկալել մարդկային ոտքերը՝
-
5:43 - 5:45ոչ միայն որպես միակ էսթետիկական նորմա։
-
5:45 - 5:49Մենք ստեղծեցինք այն, ինչ մարդիկ կանվանեին ապակե ոտքեր,
-
5:49 - 5:53բայց իրականում նրանք պատրաստված էին պոլիուրետանից,
-
5:53 - 5:55որոնցից բոուլինգի գնդակներն են նաև պատրաստում։
-
5:55 - 5:56Շա՜տ ծանր են։
-
5:56 - 5:58Հետո մենք պատրաստեցինք այս ոտքերը` պատված հողով,
-
5:58 - 6:02որոնց միջից աճում էր կարտոֆիլ, իսկ վերևում` ճակնդեղ,
-
6:02 - 6:04սիրունիկ ոտքի մատիկներով։
-
6:04 - 6:06Սա էլ է լավ նկար։
-
6:06 - 6:08Մի ուրիշ կերպար՝ կիսակնոջ, կիսա-ընձառյուծի:
-
6:08 - 6:10Սա մի փոքրիկ մեծարանք է ինձ, որպես մարզիկի։
-
6:10 - 6:1314 ժամ տևեց այս պրոտեզների շպարումը,
-
6:13 - 6:17որպեսզի ստանանք այս էակի կերպարը՝ միաձուլված թաթերով,
-
6:17 - 6:21ճանկերով և շուրջը պտտվող պոչով՝
-
6:21 - 6:23մողեսի պես։
-
6:23 - 6:24/Ծիծաղ/
-
6:25 - 6:29Հետո մենք պատրաստեցինք ևս մեկ զույգ ոտքերի պրոտեզներ՝
-
6:29 - 6:31ծովամորի շոշափուկի նման։
-
6:31 - 6:33Նույնպես պոլիուրետանից են։
-
6:33 - 6:36Միակ նպատակը, որի համար կարող են ծառայել այս ոտքերը,
-
6:36 - 6:39ֆիլմի շրջանակներից դուրս՝
-
6:39 - 6:42դա արթնացնել զգացմունքները և բոցավառել երևակայությունը։
-
6:42 - 6:45Այնպես որ երևակայությունը կարևոր է։
-
6:45 - 6:51Այսօր ես ունեմ բազմաթիվ ոտքերի պրոտեզներ,
-
6:51 - 6:53որոնք պատրաստվել են տարբեր մարդկանց կողմից ինձ համար:
-
6:53 - 6:57Եվ նրանցից ամեն մեկը փոխում է իմ վերաբերմունքը ոտքերիս տակ գտնվող մակերեսի նկատմամբ։
-
6:57 - 6:59Ես նաև կարող եմ փոխել իմ հասակը։
-
6:59 - 7:01Ես ունեմ 5 հատ տարբեր բարձրության ոտքեր։
-
7:01 - 7:03/Ծիծաղ/
-
7:03 - 7:05Այսօր իմ հասակը 185 սմ է։
-
7:05 - 7:08Այս ոտքերը պատրաստվել էին մոտ մեկ տարի առաջ
-
7:08 - 7:10Դորսեթ Օրթոպեդիկ կենտրոնում, Անգլիայում։
-
7:10 - 7:12Երբ ես բերեցի նրանք ինձ հետ Մանհեթեն,
-
7:12 - 7:14և հագա մի շատ մոդայիկ տոնախմբության ժամանակ,
-
7:14 - 7:17մի աղջիկ, ով տարիներ ի վեր գիտեր ինձ
-
7:17 - 7:19173 սմ բնական հասակով
-
7:19 - 7:21ուղղակի ապշել էր, երբ տեսավ ինձ։
-
7:21 - 7:24Նա ասաց. «Բայց դու այնքան բարձրահասակ ես»։
-
7:24 - 7:26Եվ ես ասացի. «Գիտեմ։ Հավե՞ս է չէ»։
-
7:26 - 7:28Այն ինչ-որ չափ նման է հավելյալ ոտնափայտեր կրելուն:
-
7:28 - 7:31Բայց արդեն դժվարանում եմ ցածր դռների միջով անցնել՝
-
7:31 - 7:33չէի սպասում, որ դա երբևէ այդպես կլինի:
-
7:33 - 7:36Եվ դա ինձ զվարճացնում էր։
-
7:36 - 7:38Նա նայեց ինձ
-
7:38 - 7:40ու ասաց. «Էյմի, դա արդարացի չէ»։
-
7:40 - 7:43/Ծիծաղ/
-
7:43 - 7:45/Ծափահարություններ/
-
7:45 - 7:49Եվ ամենացնցողը այն էր, որ նա ասում էր դա ամենայն լրջությամբ։
-
7:49 - 7:51Դա արդարացի չէ, որ դու կարողանում ես փոխել քո հասակը,
-
7:51 - 7:53ըստ քո ցանկության։
-
7:53 - 7:55Այդ ժամանակ ես հասկացա,
-
7:55 - 7:58որ հաշմանդամի երկխոսությունը հասարակության հետ
-
7:58 - 8:00խորիմաստորեն փոխվել է
-
8:00 - 8:02վերջին տասնամյակի ընթացքում:
-
8:02 - 8:07Այն այլևս թերությունները հաղթահարելու մասին չէ:
-
8:07 - 8:09Այն ավելի շատ զարգացման, ավելացման մասին է:
-
8:09 - 8:13Երկխոսություն է ներուժի մասին:
-
8:13 - 8:18Արհեստական վերջույթը այլևս կորստի խորհրդանիշ չէ:
-
8:18 - 8:21Այն նշանակում է, որ այն մարդը, ով կրում է դա,
-
8:21 - 8:24կարող է լրացնել տվյալ բացը ցանկացած բանով,
-
8:24 - 8:26ինչ կստեղծի նա:
-
8:26 - 8:29Այն մարդիկ, ում հասարակությունը համարում էր հաշմանդամ,
-
8:29 - 8:34հիմա կարող են սեփական ինքնության արարիչը հանդիսանան,
-
8:34 - 8:36շարունակել փոխել իրանց,
-
8:36 - 8:38ստեղծել նոր մարմին՝
-
8:38 - 8:41լրացնելով բաց տարածքը:
-
8:41 - 8:46Հիմա ինձ շատ գրավում է այն փաստը,
-
8:46 - 8:50որ միավորելով վերջին խոսքի տեխնոլոգիան՝
-
8:50 - 8:52ռոբոտները, բիոնիկան
-
8:52 - 8:54պոեզիայի հետ
-
8:54 - 9:00մենք ավելի լավ ենք հասկանում կոլեկտիվ մարդկայնության ֆենոմենը:
-
9:00 - 9:05Կարծում եմ, եթե մենք ցանկանում ենք բացահայտել
-
9:05 - 9:07մարդկային բնության ողջ ներուժը,
-
9:07 - 9:11ապա մենք պետք է սկսցենք ուրախանալ այսպիսի ցնցող հնարավորություններով
-
9:11 - 9:14և այն բոլոր հիանալի թերություններվ, որոնք մենք ունենք:
-
9:14 - 9:17Մտքիս են գալիս շեքսպիրյան Շեյլոքի խոսքերը.
-
9:17 - 9:21«Եթե ծակծկեք մեզ, արդյո՞ք չենք արյունահոսի,
-
9:21 - 9:24և եթե խուտուտ տաք մեզ, արդյո՞ք չենք ծիծաղա»։
-
9:24 - 9:27Մարդու բնությունն
-
9:27 - 9:29ու ներքին պատենցիալն է,
-
9:29 - 9:32որ դարձնում են մեզ գեղեցիկ:
-
9:32 - 9:33Շնորհակալություն
-
9:33 - 9:40/Ծափահարություններ/
- Title:
- Էյմի Մալլինսը և նրա 12 զույգ ոտքերը
- Speaker:
- Aimee Mullins
- Description:
-
Մարզիկ, դերասանուհի և ակտիվիստ Էյմի Մալլինսը խոսում է իր բազմաթիվ զարմանահրաշ արհեստական ոտքերի մասին, որոնք տվել են նրան գերբնական ուժ՝ արագություն, գեղեցկություն և հավելյալ 15.2 սմ հասակ... Բավականին հեշտությումբ Էյմին փոխում է մեր պատկերացումները մարդկային մարմնի մասին։
- Video Language:
- English
- Team:
- closed TED
- Project:
- TEDTalks
- Duration:
- 09:46