WEBVTT 00:00:00.000 --> 00:00:03.000 Մի անգամ մանկական թանգարանում ես խոսում էի 00:00:03.000 --> 00:00:05.000 մոտ 300 երեխաների խմբի հետ, 6-8 տարեկան: 00:00:05.000 --> 00:00:09.000 Եվ ինձ հետ բերել էի արհեստական ոտքերի մի ամբողջ պայուսակ՝ 00:00:09.000 --> 00:00:11.000 նույն այստեղ բերվածների պես, 00:00:11.000 --> 00:00:13.000 և դրել էի սեղանի վրա, որպեսզի ցույց տամ երեխաներին: 00:00:13.000 --> 00:00:17.000 Իմ փորձից արդեն գիտեմ, որ երեխաները բնությամբ շատ հետաքրքրասեր են 00:00:17.000 --> 00:00:19.000 այն բաների նկատմամբ, ինչի մասին դեռ չգիտեն կամ չեն հասկանում, 00:00:19.000 --> 00:00:21.000 կամ ինչ անծանոթ է նրանց: 00:00:21.000 --> 00:00:23.000 Մեծահասակները միշտ սովորեցնում են նրանց վախենալ այն ամենից, 00:00:23.000 --> 00:00:26.000 ինչ անծանոթ է՝ 00:00:26.000 --> 00:00:29.000 սահմանափակելով բնատուր հետաքրքրասիրությունը, 00:00:29.000 --> 00:00:32.000 կամ, խափանելով հարցեր տալը, 00:00:32.000 --> 00:00:34.000 հույս ունենալով, որ այդպես իրենց երեխաները ավելի դաստիարակված կթվան: 00:00:34.000 --> 00:00:38.000 Ես վառ պատկերացնում եմ ցածր դասարանի ուսուցչուհուն՝ նախասենյակում կանգնած, 00:00:38.000 --> 00:00:41.000 ով փորձում էր կարգադրել այդ երեխաներին խոսքերով. «Ինչ էլ անեք, 00:00:41.000 --> 00:00:43.000 հանկարծ նրա ոտքերին շատ չնայեք»: NOTE Paragraph 00:00:43.000 --> 00:00:45.000 Բայց, անշուշտ, այդպես էլ լինելու էր: 00:00:45.000 --> 00:00:48.000 Այդ իսկ պատճառով ես գնացի այնտեղ, ցանկանալով խրախուսել երեխաներին, որ նայեն և բացահայտեն: 00:00:48.000 --> 00:00:52.000 Ես պայմանավորվեցի մեծահասակների հետ, 00:00:52.000 --> 00:00:55.000 որ երեխաները ներս մտնեն մենակ՝ առանց մեծերի 00:00:55.000 --> 00:00:57.000 մի քանի րոպեով: 00:00:57.000 --> 00:01:01.000 Դռները բացվեցին և երեխաները հարձակվեցին սեղանի վրա, որտեղ դրված էին արհեստական ոտքերը, 00:01:01.000 --> 00:01:04.000 ու սկսեցին պրոտեզները կսմթել, բզել և շարժել ոտքերի մատները, 00:01:04.000 --> 00:01:06.000 ամբողջ ծանրությամբ հենվել վազքի համար նախատեսված պրոտեզների վրա՝ 00:01:06.000 --> 00:01:08.000 փորձելով թե ինչ կլինի նրանց հետ: 00:01:08.000 --> 00:01:10.000 Եվ ես ասացի. «Երեխաներ, մի հատ արագ օգնեք ինձ: 00:01:10.000 --> 00:01:14.000 Այսօր առավոտյան, երբ ես արթնացա, որոշեցի, որ ցանկանում եմ կարողանալ ցատկել տան վրայով. 00:01:14.000 --> 00:01:16.000 ոչ այդքան մեծ՝ 2-3 հարկանոց: 00:01:16.000 --> 00:01:21.000 Մտածեք թե ինչ կենդանու, կամ սուպեր հերոսի, կամ մուլտֆիլմի հերոսի, 00:01:21.000 --> 00:01:23.000 կապ չունի՝ ցանկացած կերպարի, 00:01:23.000 --> 00:01:25.000 ոտքեր կհագցնեիք իմ վրա, որ կարողանամ բարձր ցատկել»: NOTE Paragraph 00:01:25.000 --> 00:01:28.000 Եվ միանգամից լսեցի բղավոցներ. «Կենգուրուի /ագեվազի/» 00:01:28.000 --> 00:01:30.000 «Ո՛չ, ո՛չ, ո՛չ: Պետք է լինեն գորտի ոտքեր»: 00:01:30.000 --> 00:01:32.000 «Ո՛չ: Դա պետք է լինի Go Go Gadget-ի նման»։ 00:01:32.000 --> 00:01:34.000 «Ո՛չ, ո՛չ: Ինչ-որ մեկը Incredible-ներից»: 00:01:34.000 --> 00:01:37.000 Եվ այլ նման անվանումներ, որոնք ես նույնիսկ չգիտեի: 00:01:37.000 --> 00:01:39.000 Հանկարծ մի ութամյա աղջիկ ասաց. 00:01:39.000 --> 00:01:43.000 «Լսիր, իսկ չե՞ս ցանկանա թռչել կարողանալ»: 00:01:44.000 --> 00:01:47.000 Եվ բոլորը ինձ հետ միասին հիացած բացականչեցին. «Հաաաա՜...» 00:01:47.000 --> 00:01:49.000 /Ծիծաղ/ 00:01:49.000 --> 00:01:52.000 Ահա այդպես, ես մի կնոջից, 00:01:52.000 --> 00:01:56.000 ում երեխաները ակնկալում էին տեսնել որպես "հաշմանդամ" 00:01:56.000 --> 00:02:01.000 վերածվեցի մի այլ մարդու՝ ով ունի այնպիսի ներուժ, որը իրենց համար դեռ անհասանելի էր: 00:02:01.000 --> 00:02:03.000 Մարդ կարող է ունենալ նույնիսկ գերբնական ուժ: 00:02:03.000 --> 00:02:05.000 Հետաքրքիր է: NOTE Paragraph 00:02:05.000 --> 00:02:10.000 Շատերդ հավանաբար տեսել էիք ինձ TED-ում 11 տարի առաջ, 00:02:10.000 --> 00:02:14.000 որտեղ բազմիցս անգամ խոսում էին այն մասին, թե ինչպես է այս միջոցառումը փոխում մարդկանց կյանքը՝ 00:02:14.000 --> 00:02:18.000 և՛ խոսնակների, և՛ մասնակիցների: Եվ ես բացառություն չեմ նույնպես: 00:02:18.000 --> 00:02:24.000 TED-ի այդ հանդիպումը հաջորդ տասնամյակի ընթացքում հիմք հանդիսացավ իմ կյանքի մյուս փորձությունների համար: 00:02:24.000 --> 00:02:29.000 Այդ ժամանակ իմ ներկայացրած ոտքերի պրոտեզները համարվում էին այդ ոլորտի վերջին խոսքը: 00:02:29.000 --> 00:02:31.000 Ես ունեի ածխածնային մանրաթելից պատրաստված արագավազքի համար պրոտեզներ, 00:02:31.000 --> 00:02:33.000 որոնք կրկնօրինակում էին ընձառյուծի հետևի ոտքերի կառուցվածքը: 00:02:33.000 --> 00:02:35.000 Նրանք էին, որոնք տեսաք երեկ բեմին: 00:02:35.000 --> 00:02:41.000 Եվ ահա այս մի զույգը, որոնք շատ նման են բնականին, իրականում՝ ներկած սիլիկոնե ոտքեր են: NOTE Paragraph 00:02:41.000 --> 00:02:45.000 Այսպիսով, այս անգամ ես ունեի հնարավորություն հրավիրելու 00:02:45.000 --> 00:02:49.000 այն մարդկանց, ովքեր հեռու են ավանդական բժշկական պրոտեզավորման ոլորտից, 00:02:49.000 --> 00:02:53.000 որպեսզի ներդնեն իրենց տաղանդը գիտության և արվեստի մեջ՝ 00:02:53.000 --> 00:02:55.000 պատրաստելով արհեստական ոտքեր: 00:02:55.000 --> 00:03:00.000 Այնպես, որ մենք այլևս չտարանջատենք ձևը, ֆունկցիան և էսթետիկականը՝ 00:03:00.000 --> 00:03:02.000 տալով նրանց տարբեր արժեքներ: 00:03:02.000 --> 00:03:06.000 Բարեբախտաբար, շատերը արձագանքեցին իմ այդ հրավերին: 00:03:06.000 --> 00:03:11.000 Հետաքրքիրն այն էր, որ ես սկսեցի այս նախաձեռնությունը ևս մեկ TED մասնակցի՝ 00:03:11.000 --> 00:03:14.000 Չի Թերլմանի հետ, ով, հուսով եմ, այսօր այստեղ նստած է։ 00:03:14.000 --> 00:03:17.000 Այն ժամանակ նա ID ամսագրի խմբագիրն էր, 00:03:17.000 --> 00:03:20.000 և նա ինձ հատկացրեց ամսագրի գլխավոր էջը։ NOTE Paragraph 00:03:20.000 --> 00:03:23.000 Այն դարձավ մի աներևակայելի ճամփորդության, 00:03:23.000 --> 00:03:25.000 հետաքրքիր հանդիպումների սկիզբ։ 00:03:25.000 --> 00:03:28.000 Ինձ շատ տեղերից հրավիրում էին խոսելու 00:03:28.000 --> 00:03:31.000 վազքի համար նախատեսված արհեստական ոտքերի մասին։ 00:03:31.000 --> 00:03:34.000 Մարդիկ մոտենում էին ինձ համաժողովին, իմ ելույթից հետո, 00:03:34.000 --> 00:03:36.000 տղամարդիկ և կանաք։ 00:03:36.000 --> 00:03:38.000 Եվ հիմնականում խոսակցությունը ընթանում էր այսպես. 00:03:38.000 --> 00:03:42.000 «Գիտեք, Էյմի, դուք շատ հմայիչ եք։ 00:03:42.000 --> 00:03:44.000 Դուք բոլորովին նման չեք հաշմանդամի»։ 00:03:44.000 --> 00:03:45.000 /Ծիծաղ/ 00:03:45.000 --> 00:03:47.000 Ես մտածում էի. «Դա հիանալի է, 00:03:47.000 --> 00:03:49.000 որովհետև ես նույնպես ինձ չեմ համարում հաշմանդամ»: 00:03:49.000 --> 00:03:54.000 Եվ այդ ժամանակ ես հասկացա, 00:03:54.000 --> 00:03:56.000 որ կարելի է խոսել գեղեցկության մասին։ 00:03:56.000 --> 00:03:59.000 Ինչպիսի՞ն պետք է լինի գեղեցիկ կինը։ 00:03:59.000 --> 00:04:01.000 Որո՞նք են սեքսուալ մարմնի չափանիշները։ 00:04:01.000 --> 00:04:03.000 Եվ եթե խոսենք հասկացությունների մասին, 00:04:03.000 --> 00:04:06.000 ապա ի՞նչ ենք հասկանում ասելով հաշմանդամ։ 00:04:06.000 --> 00:04:09.000 Օրինակ, Պամելա Անդերսոնի մարմնում ավելի շատ սիլիկոն կա, քան իմ։ 00:04:09.000 --> 00:04:11.000 Բայց ոչ ոք չի ասում, որ նա հաշմանդամ է։ 00:04:11.000 --> 00:04:16.000 /Ծիծաղ/ NOTE Paragraph 00:04:17.000 --> 00:04:21.000 Այսպիսով, այդ ամսագիրը, գրաֆիկական դիզայներ Պիտել Սավիլի միջոցով 00:04:21.000 --> 00:04:26.000 ընկավ նորաձևության դիզայներ Ալեքսանդր Մաքքուինի և ֆոտոնկարիչ Նիկ նայթի ձեռքը, 00:04:26.000 --> 00:04:28.000 ովքեր նույնպես հետաքրքրված էին նույն հարցով, ինչ ես։ 00:04:28.000 --> 00:04:31.000 TED-ի հանդիպումից երեք ամիս անց ես հայտնվեցի ինքնաթիռում՝ 00:04:31.000 --> 00:04:36.000 գնում էի Լոնդոն, իմ առաջին ֆոտո նկարահանումների, 00:04:36.000 --> 00:04:37.000 ահա այս շապիկի համար։ 00:04:37.000 --> 00:04:40.000 Նորաձև՞ է։ 00:04:40.000 --> 00:04:44.000 Դրանից երեք ամիս անց ես մասնակցեցի Ալեքանդր Մաքքունի նորաձևության ցուցադրությանը։ 00:04:44.000 --> 00:04:49.000 Ես հագել էի աճյունի փայտից փորագրած ոտքեր։ 00:04:49.000 --> 00:04:52.000 Ոչ ոք չկռահեց, որ նրանք արհեստական են, բոլորը կարծում էին, որ ուղղակի փայտից պատրաստած երկարաճիտ կոշիկներ են։ 00:04:52.000 --> 00:04:54.000 Ահա, նրանք այստեղ են։ 00:04:55.000 --> 00:04:59.000 Խաղողի ողկույզներ, մագնոլիաներ - ուղղակի հիանալի են: 00:05:00.000 --> 00:05:03.000 Ամեն ինչում հարկավոր է պոեզիա։ 00:05:03.000 --> 00:05:08.000 Նույնիսկ անհետաքրքիր և անտեսված առարկան 00:05:08.000 --> 00:05:10.000 պոեզիան տեղափոխում է արվեստի ոլորտ։ 00:05:10.000 --> 00:05:16.000 Մարդկանց վախեցնող առարկան այն կարող է փոխել այնպես, 00:05:16.000 --> 00:05:18.000 որ մարդիկ սկսեն նայել, 00:05:18.000 --> 00:05:21.000 խորասուզվել նրա մեջ 00:05:21.000 --> 00:05:23.000 և միգուցե սկսեն հասկանալ այն։ NOTE Paragraph 00:05:23.000 --> 00:05:27.000 Իմ մյուս արկածը ապացուցեց դա։ 00:05:27.000 --> 00:05:31.000 Նկարահանող Մեթյու Բառնիի ֆիլմում "The Cremaster Cycle" խորագրով 00:05:31.000 --> 00:05:34.000 ես հանկարծակիորեն հասկացա, 00:05:34.000 --> 00:05:36.000 որ իմ ոտքերը կարող են քանդակ հանդիսանալ։ 00:05:36.000 --> 00:05:43.000 Եվ այդ պահից սկսած ես սկսեցի այլ կերպ ընկալել մարդկային ոտքերը՝ 00:05:43.000 --> 00:05:45.000 ոչ միայն որպես միակ էսթետիկական նորմա։ 00:05:45.000 --> 00:05:49.000 Մենք ստեղծեցինք այն, ինչ մարդիկ կանվանեին ապակե ոտքեր, 00:05:49.000 --> 00:05:53.000 բայց իրականում նրանք պատրաստված էին պոլիուրետանից, 00:05:53.000 --> 00:05:55.000 որոնցից բոուլինգի գնդակներն են նաև պատրաստում։ 00:05:55.000 --> 00:05:56.000 Շա՜տ ծանր են։ 00:05:56.000 --> 00:05:58.000 Հետո մենք պատրաստեցինք այս ոտքերը` պատված հողով, 00:05:58.000 --> 00:06:02.000 որոնց միջից աճում էր կարտոֆիլ, իսկ վերևում` ճակնդեղ, 00:06:02.000 --> 00:06:04.000 սիրունիկ ոտքի մատիկներով։ 00:06:04.000 --> 00:06:06.000 Սա էլ է լավ նկար։ 00:06:06.000 --> 00:06:08.000 Մի ուրիշ կերպար՝ կիսակնոջ, կիսա-ընձառյուծի: 00:06:08.000 --> 00:06:10.000 Սա մի փոքրիկ մեծարանք է ինձ, որպես մարզիկի։ 00:06:10.000 --> 00:06:13.000 14 ժամ տևեց այս պրոտեզների շպարումը, 00:06:13.000 --> 00:06:17.000 որպեսզի ստանանք այս էակի կերպարը՝ միաձուլված թաթերով, 00:06:17.000 --> 00:06:21.000 ճանկերով և շուրջը պտտվող պոչով՝ 00:06:21.000 --> 00:06:23.000 մողեսի պես։ 00:06:23.000 --> 00:06:24.000 /Ծիծաղ/ 00:06:25.000 --> 00:06:29.000 Հետո մենք պատրաստեցինք ևս մեկ զույգ ոտքերի պրոտեզներ՝ 00:06:29.000 --> 00:06:31.000 ծովամորի շոշափուկի նման։ 00:06:31.000 --> 00:06:33.000 Նույնպես պոլիուրետանից են։ 00:06:33.000 --> 00:06:36.000 Միակ նպատակը, որի համար կարող են ծառայել այս ոտքերը, 00:06:36.000 --> 00:06:39.000 ֆիլմի շրջանակներից դուրս՝ 00:06:39.000 --> 00:06:42.000 դա արթնացնել զգացմունքները և բոցավառել երևակայությունը։ 00:06:42.000 --> 00:06:45.000 Այնպես որ երևակայությունը կարևոր է։ NOTE Paragraph 00:06:45.000 --> 00:06:51.000 Այսօր ես ունեմ բազմաթիվ ոտքերի պրոտեզներ, 00:06:51.000 --> 00:06:53.000 որոնք պատրաստվել են տարբեր մարդկանց կողմից ինձ համար: 00:06:53.000 --> 00:06:57.000 Եվ նրանցից ամեն մեկը փոխում է իմ վերաբերմունքը ոտքերիս տակ գտնվող մակերեսի նկատմամբ։ 00:06:57.000 --> 00:06:59.000 Ես նաև կարող եմ փոխել իմ հասակը։ 00:06:59.000 --> 00:07:01.000 Ես ունեմ 5 հատ տարբեր բարձրության ոտքեր։ 00:07:01.000 --> 00:07:03.000 /Ծիծաղ/ 00:07:03.000 --> 00:07:05.000 Այսօր իմ հասակը 185 սմ է։ 00:07:05.000 --> 00:07:08.000 Այս ոտքերը պատրաստվել էին մոտ մեկ տարի առաջ 00:07:08.000 --> 00:07:10.000 Դորսեթ Օրթոպեդիկ կենտրոնում, Անգլիայում։ 00:07:10.000 --> 00:07:12.000 Երբ ես բերեցի նրանք ինձ հետ Մանհեթեն, 00:07:12.000 --> 00:07:14.000 և հագա մի շատ մոդայիկ տոնախմբության ժամանակ, 00:07:14.000 --> 00:07:17.000 մի աղջիկ, ով տարիներ ի վեր գիտեր ինձ 00:07:17.000 --> 00:07:19.000 173 սմ բնական հասակով 00:07:19.000 --> 00:07:21.000 ուղղակի ապշել էր, երբ տեսավ ինձ։ 00:07:21.000 --> 00:07:24.000 Նա ասաց. «Բայց դու այնքան բարձրահասակ ես»։ 00:07:24.000 --> 00:07:26.000 Եվ ես ասացի. «Գիտեմ։ Հավե՞ս է չէ»։ 00:07:26.000 --> 00:07:28.000 Այն ինչ-որ չափ նման է հավելյալ ոտնափայտեր կրելուն: 00:07:28.000 --> 00:07:31.000 Բայց արդեն դժվարանում եմ ցածր դռների միջով անցնել՝ 00:07:31.000 --> 00:07:33.000 չէի սպասում, որ դա երբևէ այդպես կլինի: 00:07:33.000 --> 00:07:36.000 Եվ դա ինձ զվարճացնում էր։ 00:07:36.000 --> 00:07:38.000 Նա նայեց ինձ 00:07:38.000 --> 00:07:40.000 ու ասաց. «Էյմի, դա արդարացի չէ»։ 00:07:40.000 --> 00:07:43.000 /Ծիծաղ/ 00:07:43.000 --> 00:07:45.000 /Ծափահարություններ/ 00:07:45.000 --> 00:07:49.000 Եվ ամենացնցողը այն էր, որ նա ասում էր դա ամենայն լրջությամբ։ 00:07:49.000 --> 00:07:51.000 Դա արդարացի չէ, որ դու կարողանում ես փոխել քո հասակը, 00:07:51.000 --> 00:07:53.000 ըստ քո ցանկության։ NOTE Paragraph 00:07:53.000 --> 00:07:55.000 Այդ ժամանակ ես հասկացա, 00:07:55.000 --> 00:07:58.000 որ հաշմանդամի երկխոսությունը հասարակության հետ 00:07:58.000 --> 00:08:00.000 խորիմաստորեն փոխվել է 00:08:00.000 --> 00:08:02.000 վերջին տասնամյակի ընթացքում: 00:08:02.000 --> 00:08:07.000 Այն այլևս թերությունները հաղթահարելու մասին չէ: 00:08:07.000 --> 00:08:09.000 Այն ավելի շատ զարգացման, ավելացման մասին է: 00:08:09.000 --> 00:08:13.000 Երկխոսություն է ներուժի մասին: 00:08:13.000 --> 00:08:18.000 Արհեստական վերջույթը այլևս կորստի խորհրդանիշ չէ: 00:08:18.000 --> 00:08:21.000 Այն նշանակում է, որ այն մարդը, ով կրում է դա, 00:08:21.000 --> 00:08:24.000 կարող է լրացնել տվյալ բացը ցանկացած բանով, 00:08:24.000 --> 00:08:26.000 ինչ կստեղծի նա: 00:08:26.000 --> 00:08:29.000 Այն մարդիկ, ում հասարակությունը համարում էր հաշմանդամ, 00:08:29.000 --> 00:08:34.000 հիմա կարող են սեփական ինքնության արարիչը հանդիսանան, 00:08:34.000 --> 00:08:36.000 շարունակել փոխել իրանց, 00:08:36.000 --> 00:08:38.000 ստեղծել նոր մարմին՝ 00:08:38.000 --> 00:08:41.000 լրացնելով բաց տարածքը: 00:08:41.000 --> 00:08:46.000 Հիմա ինձ շատ գրավում է այն փաստը, 00:08:46.000 --> 00:08:50.000 որ միավորելով վերջին խոսքի տեխնոլոգիան՝ 00:08:50.000 --> 00:08:52.000 ռոբոտները, բիոնիկան 00:08:52.000 --> 00:08:54.000 պոեզիայի հետ 00:08:54.000 --> 00:09:00.000 մենք ավելի լավ ենք հասկանում կոլեկտիվ մարդկայնության ֆենոմենը: 00:09:00.000 --> 00:09:05.000 Կարծում եմ, եթե մենք ցանկանում ենք բացահայտել 00:09:05.000 --> 00:09:07.000 մարդկային բնության ողջ ներուժը, 00:09:07.000 --> 00:09:11.000 ապա մենք պետք է սկսցենք ուրախանալ այսպիսի ցնցող հնարավորություններով 00:09:11.000 --> 00:09:14.000 և այն բոլոր հիանալի թերություններվ, որոնք մենք ունենք: 00:09:14.000 --> 00:09:17.000 Մտքիս են գալիս շեքսպիրյան Շեյլոքի խոսքերը. 00:09:17.000 --> 00:09:21.000 «Եթե ծակծկեք մեզ, արդյո՞ք չենք արյունահոսի, 00:09:21.000 --> 00:09:24.000 և եթե խուտուտ տաք մեզ, արդյո՞ք չենք ծիծաղա»։ 00:09:24.000 --> 00:09:27.000 Մարդու բնությունն 00:09:27.000 --> 00:09:29.000 ու ներքին պատենցիալն է, 00:09:29.000 --> 00:09:32.000 որ դարձնում են մեզ գեղեցիկ: 00:09:32.000 --> 00:09:33.000 Շնորհակալություն 00:09:33.000 --> 00:09:40.000 /Ծափահարություններ/