ՋՈՒԼԻԱՆ ԹՐԵԺԸ: ՍՍ… ԱՌՈՂՋ ԼՍՈՂՈՒԹՅՈՒՆ 8 ՔԱՅԼԻՑ
-
0:01 - 0:03Հինդուսները ասում են "Nada brahma", որը
-
0:03 - 0:06թարգմանվում է` «Աշխարհը ձայն է»:
-
0:06 - 0:09Ինչ որ տեղ դա ճիշտ է, քանի որ ամեն ինչ շարժման մեջ է:
-
0:09 - 0:12Իրականում, այժմ այստեղ բոլոր նստածներդ շարժման մեջ եք:
-
0:12 - 0:15Ձեր մարմնի ամեն մի մասը տատանվում է տարբեր հաճախականությամբ:
-
0:15 - 0:17Փաստորեն դուք ակորդ եք,
-
0:17 - 0:19ձեզնից յուրաքնչյուրը անհատական ակորդ է:
-
0:19 - 0:21Առողջության բնորոշումը կարող է լինել այն,
-
0:21 - 0:23որ այդ ակորդը ամբողջությամբ ներդաշնակ է:
-
0:23 - 0:25Ձեր ականջները չեն կարող լսել այդ ակորդները,
-
0:25 - 0:28իրականում դրանք կարող են լսել զարմանալի բաներ: Ձեր ականջները կարող են լսել 10 օկտավա:
-
0:28 - 0:31Ի միջի այլոց, մենք տեսնում ենք միայն մեկ օկտավա:
-
0:31 - 0:33Ձեր ականջները միշտ լսում են, դրանք երբեք չեն փակվում:
-
0:33 - 0:35Դրանք լսում են, անգամ երբ դուք քնած եք:
-
0:35 - 0:37Ամենաչնչին ձայնը, որը դուք կարող եք ընկալել,
-
0:37 - 0:40անցնում է ձեր թմբկաթաղանթով ընդամենը 4 ատոմային տրամագծով:
-
0:40 - 0:42Ամենաբարձր ձայնը, որ դուք կարող եք լսել,
-
0:42 - 0:44դրանից տրիլիոն անգամ ավեի հզոր է:
-
0:44 - 0:46Ականջները ոչ թե պարզապես ձայնը զգալու,
-
0:46 - 0:48այլ լսելու համար են:
-
0:48 - 0:50Լսելը ակտիվ հմտություն է,
-
0:50 - 0:53մինչդեռ պարզապես ձայնը զգալը` պասիվ: Լսողությունը մի բան է, որի վրա մենք պետք է աշխատենք,
-
0:53 - 0:55դա ձայնի հետ փոխհարաբերությունն է:
-
0:55 - 0:57Այդուհանդերձ դա ունակություն է, որը մեզ ոչ ոք չի սովորեցնում:
-
0:57 - 1:00Օրինակ, երբևէ պատկերացրե՞լ եք, որ կան լսողոական դիրքեր,
-
1:00 - 1:02մասեր, որտեղից դուք կարող եք լսել:
-
1:02 - 1:04Ահա դրանցից երկուսը:
-
1:04 - 1:06Ռեդուկտիվ լսողության դեպքում լսում եք «համար»:
-
1:06 - 1:09Այն կրճատում է ամեն ինչ` թողնելով միայն ամենակարևորը,
-
1:09 - 1:11և այն բաց է թողնում այն ամենը, ինչ կարևոր չէ:
-
1:11 - 1:13Տղամարդիկ սովորաբար ռեդուկտիվ տարբերակով են լսում:
-
1:13 - 1:15Ասենք մեկը ասում է. «Ես այս խնդիրն ունեմ»,
-
1:15 - 1:17մյուսն ասում է. «Ահա լուծումը: Շատ շնորհակալ եմ, հաջորդը»:
-
1:17 - 1:19Ահա այսպես ենք մենք խոսում, չէ՞:
-
1:19 - 1:21Մյուս կողմից էքսպանսիվ լսողության ժամանակ
-
1:21 - 1:23լսում ես «հետ», ոչ թե «համար»:
-
1:23 - 1:25Այն որևէ մաս չունի ուղեղում,
-
1:25 - 1:27այն ուղղակի վայելում է ճանապարհորդությունը:
-
1:27 - 1:29Կանայք սովորաբար էքսպանսիվ տարբերակով են լսում:
-
1:29 - 1:31Եթե դուք նայեք այս երկուսին, տեսողական կոնտակտ, որոնք միմյանց են նայում,
-
1:31 - 1:33հավանաբար երկուսն էլ միառժամանակ են խոսում:
-
1:33 - 1:36(Ծիծաղ)
-
1:36 - 1:38Տղամարդիկ, եթե դուք այս խոսակցությունից ոչինչ չեք ստանա,
-
1:38 - 1:40օգտագործեք էքսպանսիվ լսողությունը
-
1:40 - 1:42և դուք կարող եք փոփոխություն հաղորդել ձեր հարաբերություններին:
-
1:42 - 1:45Լսողության խնդիրն այն է, որ մեր լսածի մեծ մասը աղմուկ է,
-
1:45 - 1:48որ շրջապատում է մեզ ամենուր:
-
1:48 - 1:51Ըստ Եվրոպական միության` այսպիսի աղմուկը
-
1:51 - 1:53վատացնում է Եվրոպայի բնակչության
-
1:53 - 1:5525 տոկոսի առողջությունը
-
1:55 - 1:57և կյանքի որակը:
-
1:57 - 1:59Եվրոպայի բնակչության 2 տոկոսի`
-
1:59 - 2:01այսինքն 16 միլիոն մարդու
-
2:01 - 2:03քունը խանգարված է
-
2:03 - 2:05նման աղմուկի պատճառով:
-
2:05 - 2:07Եվրոպայում աղմուկը
-
2:07 - 2:09տարեկան սպանում է 200000 մարդ:
-
2:09 - 2:11Սա իսկապես մեծ խնդիր է:
-
2:11 - 2:13Հիմա… Երբ դուք փոքր էիք և չէիք ցանկանում աղմուկ լսել,
-
2:13 - 2:15դուք մատներով փակում էիք ձեր ականջները, և բվվոց:
-
2:15 - 2:18Մեր օրերում նույն բանը կարող եք անել, պարզապես ամեն ինչ ավելի է կատարելագործվել:
-
2:18 - 2:20Այն մոտավորապես այսպիսի տեսք ունի:
-
2:20 - 2:22Ականջակալների համատարած օգտագործումը իրոք առաջ է քաշում
-
2:22 - 2:25առողջական երեք խնդիրներ:
-
2:25 - 2:28Առաջինը, որն իսկապես մեծ խնդիր է, հանդիսանում մի բառ,
-
2:28 - 2:30որը Մըրայ Շեֆրը անվանեց շիզոֆոնիա:
-
2:30 - 2:32Սա ձեր տեսածի
-
2:32 - 2:34և լսածի միջև խախտումն է:
-
2:34 - 2:36Այսպիսով մենք մեր կյանք ենք հրավիրում մարդկանց ձայներ,
-
2:36 - 2:39որոնք մեզ օտար են:
-
2:39 - 2:41Ես կարծում եմ անառողջ բան կա նրանում,
-
2:41 - 2:43որ մենք ամբողջ ժամանակ ապրում ենք շիզոֆոնիայում:
-
2:43 - 2:45Երկրորդ խնդիրը, որին հանգեցնում է ականջակալների չարաշահումը,
-
2:45 - 2:47խտացումն է:
-
2:47 - 2:49Մենք մի կերպ տեղավորում ենք երաժշտությունը մեր գրպանում,
-
2:49 - 2:51ինչը իր հետևանքներն է թողնում:
-
2:51 - 2:54Լսեք, սա չխտացված երաժշտություն է:
-
2:54 - 2:57(Երաժշտություն):
-
3:00 - 3:03Իսկ այժմ նույն երաժշտությունը. 98%-ով տվյալները հեռացվում են:
-
3:03 - 3:07(Երաժշտություն):
-
3:07 - 3:09Ես հույս ունեմ, որ ձեզանից գոնե ոմանք կարող են զգալ
-
3:09 - 3:11այդ երկուսի միջև տարբերությունը:
-
3:11 - 3:13Խտացվածության աստիճան կա:
-
3:13 - 3:15Այն նյարդայնացնում և ջղայնացնում է ձեզ, երբ փորձում եք հասկանալ ամբողջ տվյալները:
-
3:15 - 3:17Դուք ստիպված եք պատկերացնել դա:
-
3:17 - 3:19Լավ չէ, եթե դա երկար է տևում:
-
3:19 - 3:22Ականջակալների հետ կապված երրորդ խնդիրը հետևյալն է` խլություն`
-
3:22 - 3:24աղմուկից առաջացած լսողության խախտում:
-
3:24 - 3:27Տաս միլիոն ամերիկացի արդեն ունի այս խնդիրը այս կամ այն պատճառով,
-
3:27 - 3:29բայց սա, իրոք, մտահոգիչ է,
-
3:29 - 3:31ամերիկացի անչափահասների 16 տոկոսը`
-
3:31 - 3:33ուղիղ 6ից մեկը,
-
3:33 - 3:35տառապում է աղմուկից առաջացած լսողական անկայունությունից,
-
3:35 - 3:38որն ականջակալների չարաշահման հետևանք է:
-
3:38 - 3:40Ամերիկյան համալսարաններից մեկում անցկացված ուսումնասիրությունից պարզվել է,
-
3:40 - 3:43որ առաջին կուրսեցիների 61 տոկոսը
-
3:43 - 3:45վնասել են իրենց լսողությունը
-
3:45 - 3:47ականջակալների չարաշահման հետևանքով:
-
3:47 - 3:50Միգուցե մենք խուլ մարդկանց սերունդ ենք մեծացնում:
-
3:50 - 3:52Դա արդեն լուրջ հարց է:
-
3:52 - 3:54Ես ձեզ երեք պարզ խորհուրդ կտամ, որպեսզի պաշտպանեք ձեր ականջները
-
3:54 - 3:56և փոխանցեք դա ձեր երեխաներին, խնդրում եմ:
-
3:56 - 3:58Պրոֆեսիոնալ պաշտպանիչ ականջակալները հիանալի են:
-
3:58 - 4:00Ես դրանցից միշտ օգտագործում եմ:
-
4:00 - 4:03Եթե դուք պատրաստվում եք ականջակալներ օգտագործել, գնեք ամենալավ տարբերակները, որոնք դուք կարող եք ձեզ թույլ տալ,
-
4:03 - 4:05քանի որ որակը փաստում է, որ դուք ստիպված չեք լինի այդքան բարձր լսել:
-
4:05 - 4:07Եթե դուք չեք կարող լսել, որ ինչ որ մեկը ձեզ հետ բարձր է խոսում,
-
4:07 - 4:09ապա աղմուկը շատ է:
-
4:09 - 4:11Եվ երրորդ, եթե դուք տհաճ ձայներ եք լսում,
-
4:11 - 4:13լավ կլինի, եթե դուք ձեռքերով փակեք ձեր ականջները կամ ուղղակի հեռանաք այդտեղից:
-
4:13 - 4:15Այդպես պաշտպանեք ձեր ականջները:
-
4:15 - 4:18Եկեք մի փոքր հեռու գնանք վատ ձայներից և ուշադրություն դարձնենք մի քանի ընկերների, որոնց ես ձեզ կոչ եմ անում ձեռք բերել:
-
4:18 - 4:20ՔՋԹ`
-
4:20 - 4:23քամի, ջուր, թռչուններ,
-
4:23 - 4:25պատահական բնական ձայներ`
-
4:25 - 4:27ստեղծված տարբեր եզակի պատահական իրավիճակներից,
-
4:28 - 4:30որոնք բոլորն էլ շատ առողջարար են,
-
4:30 - 4:32բոլոր ձայները, որ մեզ ուղղեկցել են տարիներ շարունակ:
-
4:32 - 4:35Փնտրեք այդ ձայները: Դրանք ձեզ համար օգտակար են, և դա այդպես է:
-
4:38 - 4:40Լռությունը գեղեցիկ է:
-
4:40 - 4:42Էլիզաբեթցիները լեզուն նկարագրել են
-
4:42 - 4:44որպես «զարդարված լռություն»:
-
4:44 - 4:47Ես ձեզ խորհուրդ եմ տալիս հեռանալ լռությունից այն միտումով,
-
4:47 - 4:50որ ստեղծեք արվեստի գործերի նման ձայնային պատկերներ:
-
4:50 - 4:53Ստեղծեք ձեր առաջին պլանը, ետին պլանը, ամեն ինչ իր չափի մեջ:
-
4:53 - 4:55Ձայնը ստեղծելուց միայն հաճույք ես ստանում:
-
4:55 - 4:58Եթե դուք ինքներդ չեք կարող, դիմեք մասնագետին, ով կանի դա ձեզ համար:
-
4:58 - 5:00Ձայնի ձևումը ապագան է,
-
5:00 - 5:03և իմ կարծիքով այս կերպ մենք փոխելու ենք այն, թե ինչպես է աշխարհը լսում
-
5:03 - 5:05Ես ուղղակի ուզում եմ հակիրճ ներկայացնել 8 մեթոդ,
-
5:05 - 5:088 տարբերակ, որոնց օգնությամբ ձայնը կարող է բարելավել առողջությունը:
-
5:08 - 5:11Առաջինը` ուլտրաձայն. մենք դրան քաջ ծանոթ ենք ֆիզիկական թերապիայից,
-
5:11 - 5:13այսօր այն նաև օգտագործվում է քաղցկեղը բուժելու համար:
-
5:13 - 5:16Լիթոթրիփսյա ` տարեկան փրկում է հազարավոր մարդկանց վիրադանակից`
-
5:16 - 5:19մանրացնելով քարերը ձայնային բարձր ինտենսիվությամբ:
-
5:19 - 5:21Ձայնի միջոցով բուժելը հիանալի մեթոդ է:
-
5:21 - 5:23Այն հայտնի է հազարավոր տարիներ:
-
5:23 - 5:25Ես համառորեն ձեզ խորհուրդ եմ տալիս փորձել դա:
-
5:25 - 5:27Այնտեղ հիանալի հաջողությունների են հասնում, արդեն բուժում են աուտիզմը,
-
5:27 - 5:29տկարամտությունը և այլ հիվանդություններ:
-
5:29 - 5:32Եվ երաժշտություն, իհարկե: Ուղղակի երաժշտություն լսելը լավ է ձեզ համար,
-
5:32 - 5:34եթե դա երաժշտություն է, որը լավ մտադրությամբ է ստեղծված,
-
5:34 - 5:36և ընդհանրապես, ստեղծված է սիրով:
-
5:36 - 5:38Աստվածային երաժշտությունը լավ է` Մոցարտ, լավ է:
-
5:38 - 5:40Կան երաժշտության բազմաթիվ տեսակներ,
-
5:40 - 5:42որոնք առողջարար են:
-
5:42 - 5:44Եվ չորս մեթոդներ, որոնց համար դուք պետք է քայլեր ձեռնարկեք
-
5:44 - 5:46և դրանց մասնակիցը դառնաք:
-
5:46 - 5:48Նախ և առաջ, ուշադիր լսեք:
-
5:48 - 5:50Հուսով եմ այս հանդիպումից հետո դուք դա կանեք:
-
5:50 - 5:53Այն ձեր կյանքում լիովին նոր էջ է բացում, և հիանալի է անցնել այդ էտապը:
-
5:53 - 5:56Երկրորդ, զգացեք ձեր և ձայնի միջև կապը,
-
5:56 - 5:58ստեղծեք ձայնը:
-
5:58 - 6:00Մեր ձայնը գործիք է, որով մենք նվագում ենք,
-
6:00 - 6:03և, այդուհանդերձ, մեզանից քանիսի՞ն են սովորեցրել օգտագործել մեր ձայնը: Վարժվե'ք:
-
6:03 - 6:05Սովորե'ք երգել: Սովորե'ք որևէ գործիք նվագել:
-
6:05 - 6:08Երաժիշտների ուղեղը մեծ է, դա ճիշտ է:
-
6:08 - 6:10Դուք նաև խմբերում կարող եք դա անել:
-
6:10 - 6:12Դա շիզոֆոնիայի համար հիանալի հակաթույն է.
-
6:12 - 6:14երաժշտություն և ձայն ստեղծել մարդկանց խմբում,
-
6:14 - 6:17որ երաժշտական ոճից որ դուք առավել բավականություն եք ստանում:
-
6:17 - 6:19Եվ եկեք մեզ շրջապատող ձայների մեջ վերակացուի դերում լինենք:
-
6:19 - 6:21Պաշտպանե՞լ ականջները, այո, իհարկե:
-
6:21 - 6:23Գեղեցիկ երաժշտական պատկերներ ստեղծեք ձեր շուրջը,
-
6:23 - 6:25տանը, աշխատավայրում:
-
6:25 - 6:27Եվ եկեք թույլ չտանք մարդկանց
-
6:27 - 6:29վրա տան իրենց աղմուկով,
-
6:29 - 6:31որ քիչ առաջ լսեցինք:
-
6:31 - 6:34Այսպիսով ես գնում եմ` թողնելով 7 տարբերակ, որոնցով դուք հենց հիմա
-
6:34 - 6:36կարող եք բարելավել ձեր առողջությունը ձայնի միջոցով:
-
6:36 - 6:39Իմ գաղափարը գեղեցիկ ձայներով կյանքի մասին է,
-
6:39 - 6:41և եթե մենք իրականացնենք այս ամենը,
-
6:41 - 6:43ապա մենք կանենք դեպի այս ուղին տանող առաջին մեծ քայլերը:
-
6:43 - 6:46Այսքանով ես ձեզ խորհուրդ եմ տալիս անցնել այդ ուղին:
-
6:46 - 6:48Ես գնում եմ` առաջարկելով ձեզ ունկնդրել մի գեղեցիկ թռչնի ձայն, շատ օգտակար է ձեզ համար:
-
6:48 - 6:50Մաղթում եմ ձեզ առո'ղջ լսողություն:
-
6:50 - 6:53(Ծափահարություններ)
- Title:
- ՋՈՒԼԻԱՆ ԹՐԵԺԸ: ՍՍ… ԱՌՈՂՋ ԼՍՈՂՈՒԹՅՈՒՆ 8 ՔԱՅԼԻՑ
- Speaker:
- Julian Treasure
- Description:
-
Ջուլիան Թրեժորի խոսքերով մեր` ավելի ու ավելի աղմկոտ դարձող աշխարհը քայքայում է մեր հոգեկան առողջությունը, անգամ կյանքեր է խլում: Նա առաջարկում է 8 քայլից բաղկացած ծրագիր` մեզ ձայնային հարձակումից պաշտպանելու և մեր վերաբերմունքը ձայնի նկատմամբ փոխելու համար:
- Video Language:
- English
- Team:
- closed TED
- Project:
- TEDTalks
- Duration:
- 06:54