0:00:01.000,0:00:03.000 Հինդուսները ասում են "Nada brahma", որը 0:00:03.000,0:00:06.000 թարգմանվում է` «Աշխարհը ձայն է»: 0:00:06.000,0:00:09.000 Ինչ որ տեղ դա ճիշտ է, քանի որ ամեն ինչ շարժման մեջ է: 0:00:09.000,0:00:12.000 Իրականում, այժմ այստեղ բոլոր նստածներդ շարժման մեջ եք: 0:00:12.000,0:00:15.000 Ձեր մարմնի ամեն մի մասը տատանվում է տարբեր հաճախականությամբ: 0:00:15.000,0:00:17.000 Փաստորեն դուք ակորդ եք, 0:00:17.000,0:00:19.000 ձեզնից յուրաքնչյուրը անհատական ակորդ է: 0:00:19.000,0:00:21.000 Առողջության բնորոշումը կարող է լինել այն, 0:00:21.000,0:00:23.000 որ այդ ակորդը ամբողջությամբ ներդաշնակ է: 0:00:23.000,0:00:25.000 Ձեր ականջները չեն կարող լսել այդ ակորդները, 0:00:25.000,0:00:28.000 իրականում դրանք կարող են լսել զարմանալի բաներ: Ձեր ականջները կարող են լսել 10 օկտավա: 0:00:28.000,0:00:31.000 Ի միջի այլոց, մենք տեսնում ենք միայն մեկ օկտավա: 0:00:31.000,0:00:33.000 Ձեր ականջները միշտ լսում են, դրանք երբեք չեն փակվում: 0:00:33.000,0:00:35.000 Դրանք լսում են, անգամ երբ դուք քնած եք: 0:00:35.000,0:00:37.000 Ամենաչնչին ձայնը, որը դուք կարող եք ընկալել, 0:00:37.000,0:00:40.000 անցնում է ձեր թմբկաթաղանթով ընդամենը 4 ատոմային տրամագծով: 0:00:40.000,0:00:42.000 Ամենաբարձր ձայնը, որ դուք կարող եք լսել, 0:00:42.000,0:00:44.000 դրանից տրիլիոն անգամ ավեի հզոր է: 0:00:44.000,0:00:46.000 Ականջները ոչ թե պարզապես ձայնը զգալու, 0:00:46.000,0:00:48.000 այլ լսելու համար են: 0:00:48.000,0:00:50.000 Լսելը ակտիվ հմտություն է, 0:00:50.000,0:00:53.000 մինչդեռ պարզապես ձայնը զգալը` պասիվ: Լսողությունը մի բան է, որի վրա մենք պետք է աշխատենք, 0:00:53.000,0:00:55.000 դա ձայնի հետ փոխհարաբերությունն է: 0:00:55.000,0:00:57.000 Այդուհանդերձ դա ունակություն է, որը մեզ ոչ ոք չի սովորեցնում: 0:00:57.000,0:01:00.000 Օրինակ, երբևէ պատկերացրե՞լ եք, որ կան լսողոական դիրքեր, 0:01:00.000,0:01:02.000 մասեր, որտեղից դուք կարող եք լսել: 0:01:02.000,0:01:04.000 Ահա դրանցից երկուսը: 0:01:04.000,0:01:06.000 Ռեդուկտիվ լսողության դեպքում լսում եք «համար»: 0:01:06.000,0:01:09.000 Այն կրճատում է ամեն ինչ` թողնելով միայն ամենակարևորը, 0:01:09.000,0:01:11.000 և այն բաց է թողնում այն ամենը, ինչ կարևոր չէ: 0:01:11.000,0:01:13.000 Տղամարդիկ սովորաբար ռեդուկտիվ տարբերակով են լսում: 0:01:13.000,0:01:15.000 Ասենք մեկը ասում է. «Ես այս խնդիրն ունեմ», 0:01:15.000,0:01:17.000 մյուսն ասում է. «Ահա լուծումը: Շատ շնորհակալ եմ, հաջորդը»: 0:01:17.000,0:01:19.000 Ահա այսպես ենք մենք խոսում, չէ՞: 0:01:19.000,0:01:21.000 Մյուս կողմից էքսպանսիվ լսողության ժամանակ 0:01:21.000,0:01:23.000 լսում ես «հետ», ոչ թե «համար»: 0:01:23.000,0:01:25.000 Այն որևէ մաս չունի ուղեղում, 0:01:25.000,0:01:27.000 այն ուղղակի վայելում է ճանապարհորդությունը: 0:01:27.000,0:01:29.000 Կանայք սովորաբար էքսպանսիվ տարբերակով են լսում: 0:01:29.000,0:01:31.000 Եթե դուք նայեք այս երկուսին, տեսողական կոնտակտ, որոնք միմյանց են նայում, 0:01:31.000,0:01:33.000 հավանաբար երկուսն էլ միառժամանակ են խոսում: 0:01:33.000,0:01:36.000 (Ծիծաղ) 0:01:36.000,0:01:38.000 Տղամարդիկ, եթե դուք այս խոսակցությունից ոչինչ չեք ստանա, 0:01:38.000,0:01:40.000 օգտագործեք էքսպանսիվ լսողությունը 0:01:40.000,0:01:42.000 և դուք կարող եք փոփոխություն հաղորդել ձեր հարաբերություններին: 0:01:42.000,0:01:45.000 Լսողության խնդիրն այն է, որ մեր լսածի մեծ մասը աղմուկ է, 0:01:45.000,0:01:48.000 որ շրջապատում է մեզ ամենուր: 0:01:48.000,0:01:51.000 Ըստ Եվրոպական միության` այսպիսի աղմուկը 0:01:51.000,0:01:53.000 վատացնում է Եվրոպայի բնակչության 0:01:53.000,0:01:55.000 25 տոկոսի առողջությունը 0:01:55.000,0:01:57.000 և կյանքի որակը: 0:01:57.000,0:01:59.000 Եվրոպայի բնակչության 2 տոկոսի` 0:01:59.000,0:02:01.000 այսինքն 16 միլիոն մարդու 0:02:01.000,0:02:03.000 քունը խանգարված է 0:02:03.000,0:02:05.000 նման աղմուկի պատճառով: 0:02:05.000,0:02:07.000 Եվրոպայում աղմուկը 0:02:07.000,0:02:09.000 տարեկան սպանում է 200000 մարդ: 0:02:09.000,0:02:11.000 Սա իսկապես մեծ խնդիր է: 0:02:11.000,0:02:13.000 Հիմա… Երբ դուք փոքր էիք և չէիք ցանկանում աղմուկ լսել, 0:02:13.000,0:02:15.000 դուք մատներով փակում էիք ձեր ականջները, և բվվոց: 0:02:15.000,0:02:18.000 Մեր օրերում նույն բանը կարող եք անել, պարզապես ամեն ինչ ավելի է կատարելագործվել: 0:02:18.000,0:02:20.000 Այն մոտավորապես այսպիսի տեսք ունի: 0:02:20.000,0:02:22.000 Ականջակալների համատարած օգտագործումը իրոք առաջ է քաշում 0:02:22.000,0:02:25.000 առողջական երեք խնդիրներ: 0:02:25.000,0:02:28.000 Առաջինը, որն իսկապես մեծ խնդիր է, հանդիսանում մի բառ, 0:02:28.000,0:02:30.000 որը Մըրայ Շեֆրը անվանեց շիզոֆոնիա: 0:02:30.000,0:02:32.000 Սա ձեր տեսածի 0:02:32.000,0:02:34.000 և լսածի միջև խախտումն է: 0:02:34.000,0:02:36.000 Այսպիսով մենք մեր կյանք ենք հրավիրում մարդկանց ձայներ, 0:02:36.000,0:02:39.000 որոնք մեզ օտար են: 0:02:39.000,0:02:41.000 Ես կարծում եմ անառողջ բան կա նրանում, 0:02:41.000,0:02:43.000 որ մենք ամբողջ ժամանակ ապրում ենք շիզոֆոնիայում: 0:02:43.000,0:02:45.000 Երկրորդ խնդիրը, որին հանգեցնում է ականջակալների չարաշահումը, 0:02:45.000,0:02:47.000 խտացումն է: 0:02:47.000,0:02:49.000 Մենք մի կերպ տեղավորում ենք երաժշտությունը մեր գրպանում, 0:02:49.000,0:02:51.000 ինչը իր հետևանքներն է թողնում: 0:02:51.000,0:02:54.000 Լսեք, սա չխտացված երաժշտություն է: 0:02:54.000,0:02:57.000 (Երաժշտություն): 0:03:00.000,0:03:03.000 Իսկ այժմ նույն երաժշտությունը. 98%-ով տվյալները հեռացվում են: 0:03:03.000,0:03:07.000 (Երաժշտություն): 0:03:07.000,0:03:09.000 Ես հույս ունեմ, որ ձեզանից գոնե ոմանք կարող են զգալ 0:03:09.000,0:03:11.000 այդ երկուսի միջև տարբերությունը: 0:03:11.000,0:03:13.000 Խտացվածության աստիճան կա: 0:03:13.000,0:03:15.000 Այն նյարդայնացնում և ջղայնացնում է ձեզ, երբ փորձում եք հասկանալ ամբողջ տվյալները: 0:03:15.000,0:03:17.000 Դուք ստիպված եք պատկերացնել դա: 0:03:17.000,0:03:19.000 Լավ չէ, եթե դա երկար է տևում: 0:03:19.000,0:03:22.000 Ականջակալների հետ կապված երրորդ խնդիրը հետևյալն է` խլություն` 0:03:22.000,0:03:24.000 աղմուկից առաջացած լսողության խախտում: 0:03:24.000,0:03:27.000 Տաս միլիոն ամերիկացի արդեն ունի այս խնդիրը այս կամ այն պատճառով, 0:03:27.000,0:03:29.000 բայց սա, իրոք, մտահոգիչ է, 0:03:29.000,0:03:31.000 ամերիկացի անչափահասների 16 տոկոսը` 0:03:31.000,0:03:33.000 ուղիղ 6ից մեկը, 0:03:33.000,0:03:35.000 տառապում է աղմուկից առաջացած լսողական անկայունությունից, 0:03:35.000,0:03:38.000 որն ականջակալների չարաշահման հետևանք է: 0:03:38.000,0:03:40.000 Ամերիկյան համալսարաններից մեկում անցկացված ուսումնասիրությունից պարզվել է, 0:03:40.000,0:03:43.000 որ առաջին կուրսեցիների 61 տոկոսը 0:03:43.000,0:03:45.000 վնասել են իրենց լսողությունը 0:03:45.000,0:03:47.000 ականջակալների չարաշահման հետևանքով: 0:03:47.000,0:03:50.000 Միգուցե մենք խուլ մարդկանց սերունդ ենք մեծացնում: 0:03:50.000,0:03:52.000 Դա արդեն լուրջ հարց է: 0:03:52.000,0:03:54.000 Ես ձեզ երեք պարզ խորհուրդ կտամ, որպեսզի պաշտպանեք ձեր ականջները 0:03:54.000,0:03:56.000 և փոխանցեք դա ձեր երեխաներին, խնդրում եմ: 0:03:56.000,0:03:58.000 Պրոֆեսիոնալ պաշտպանիչ ականջակալները հիանալի են: 0:03:58.000,0:04:00.000 Ես դրանցից միշտ օգտագործում եմ: 0:04:00.000,0:04:03.000 Եթե դուք պատրաստվում եք ականջակալներ օգտագործել, գնեք ամենալավ տարբերակները, որոնք դուք կարող եք ձեզ թույլ տալ, 0:04:03.000,0:04:05.000 քանի որ որակը փաստում է, որ դուք ստիպված չեք լինի այդքան բարձր լսել: 0:04:05.000,0:04:07.000 Եթե դուք չեք կարող լսել, որ ինչ որ մեկը ձեզ հետ բարձր է խոսում, 0:04:07.000,0:04:09.000 ապա աղմուկը շատ է: 0:04:09.000,0:04:11.000 Եվ երրորդ, եթե դուք տհաճ ձայներ եք լսում, 0:04:11.000,0:04:13.000 լավ կլինի, եթե դուք ձեռքերով փակեք ձեր ականջները կամ ուղղակի հեռանաք այդտեղից: 0:04:13.000,0:04:15.000 Այդպես պաշտպանեք ձեր ականջները: 0:04:15.000,0:04:18.000 Եկեք մի փոքր հեռու գնանք վատ ձայներից և ուշադրություն դարձնենք մի քանի ընկերների, որոնց ես ձեզ կոչ եմ անում ձեռք բերել: 0:04:18.000,0:04:20.000 ՔՋԹ` 0:04:20.000,0:04:23.000 քամի, ջուր, թռչուններ, 0:04:23.000,0:04:25.000 պատահական բնական ձայներ` 0:04:25.000,0:04:27.000 ստեղծված տարբեր եզակի պատահական իրավիճակներից, 0:04:28.000,0:04:30.000 որոնք բոլորն էլ շատ առողջարար են, 0:04:30.000,0:04:32.000 բոլոր ձայները, որ մեզ ուղղեկցել են տարիներ շարունակ: 0:04:32.000,0:04:35.000 Փնտրեք այդ ձայները: Դրանք ձեզ համար օգտակար են, և դա այդպես է: 0:04:38.000,0:04:40.000 Լռությունը գեղեցիկ է: 0:04:40.000,0:04:42.000 Էլիզաբեթցիները լեզուն նկարագրել են 0:04:42.000,0:04:44.000 որպես «զարդարված լռություն»: 0:04:44.000,0:04:47.000 Ես ձեզ խորհուրդ եմ տալիս հեռանալ լռությունից այն միտումով, 0:04:47.000,0:04:50.000 որ ստեղծեք արվեստի գործերի նման ձայնային պատկերներ: 0:04:50.000,0:04:53.000 Ստեղծեք ձեր առաջին պլանը, ետին պլանը, ամեն ինչ իր չափի մեջ: 0:04:53.000,0:04:55.000 Ձայնը ստեղծելուց միայն հաճույք ես ստանում: 0:04:55.000,0:04:58.000 Եթե դուք ինքներդ չեք կարող, դիմեք մասնագետին, ով կանի դա ձեզ համար: 0:04:58.000,0:05:00.000 Ձայնի ձևումը ապագան է, 0:05:00.000,0:05:03.000 և իմ կարծիքով այս կերպ մենք փոխելու ենք այն, թե ինչպես է աշխարհը լսում 0:05:03.000,0:05:05.000 Ես ուղղակի ուզում եմ հակիրճ ներկայացնել 8 մեթոդ, 0:05:05.000,0:05:08.000 8 տարբերակ, որոնց օգնությամբ ձայնը կարող է բարելավել առողջությունը: 0:05:08.000,0:05:11.000 Առաջինը` ուլտրաձայն. մենք դրան քաջ ծանոթ ենք ֆիզիկական թերապիայից, 0:05:11.000,0:05:13.000 այսօր այն նաև օգտագործվում է քաղցկեղը բուժելու համար: 0:05:13.000,0:05:16.000 Լիթոթրիփսյա ` տարեկան փրկում է հազարավոր մարդկանց վիրադանակից` 0:05:16.000,0:05:19.000 մանրացնելով քարերը ձայնային բարձր ինտենսիվությամբ: 0:05:19.000,0:05:21.000 Ձայնի միջոցով բուժելը հիանալի մեթոդ է: 0:05:21.000,0:05:23.000 Այն հայտնի է հազարավոր տարիներ: 0:05:23.000,0:05:25.000 Ես համառորեն ձեզ խորհուրդ եմ տալիս փորձել դա: 0:05:25.000,0:05:27.000 Այնտեղ հիանալի հաջողությունների են հասնում, արդեն բուժում են աուտիզմը, 0:05:27.000,0:05:29.000 տկարամտությունը և այլ հիվանդություններ: 0:05:29.000,0:05:32.000 Եվ երաժշտություն, իհարկե: Ուղղակի երաժշտություն լսելը լավ է ձեզ համար, 0:05:32.000,0:05:34.000 եթե դա երաժշտություն է, որը լավ մտադրությամբ է ստեղծված, 0:05:34.000,0:05:36.000 և ընդհանրապես, ստեղծված է սիրով: 0:05:36.000,0:05:38.000 Աստվածային երաժշտությունը լավ է` Մոցարտ, լավ է: 0:05:38.000,0:05:40.000 Կան երաժշտության բազմաթիվ տեսակներ, 0:05:40.000,0:05:42.000 որոնք առողջարար են: 0:05:42.000,0:05:44.000 Եվ չորս մեթոդներ, որոնց համար դուք պետք է քայլեր ձեռնարկեք 0:05:44.000,0:05:46.000 և դրանց մասնակիցը դառնաք: 0:05:46.000,0:05:48.000 Նախ և առաջ, ուշադիր լսեք: 0:05:48.000,0:05:50.000 Հուսով եմ այս հանդիպումից հետո դուք դա կանեք: 0:05:50.000,0:05:53.000 Այն ձեր կյանքում լիովին նոր էջ է բացում, և հիանալի է անցնել այդ էտապը: 0:05:53.000,0:05:56.000 Երկրորդ, զգացեք ձեր և ձայնի միջև կապը, 0:05:56.000,0:05:58.000 ստեղծեք ձայնը: 0:05:58.000,0:06:00.000 Մեր ձայնը գործիք է, որով մենք նվագում ենք, 0:06:00.000,0:06:03.000 և, այդուհանդերձ, մեզանից քանիսի՞ն են սովորեցրել օգտագործել մեր ձայնը: Վարժվե'ք: 0:06:03.000,0:06:05.000 Սովորե'ք երգել: Սովորե'ք որևէ գործիք նվագել: 0:06:05.000,0:06:08.000 Երաժիշտների ուղեղը մեծ է, դա ճիշտ է: 0:06:08.000,0:06:10.000 Դուք նաև խմբերում կարող եք դա անել: 0:06:10.000,0:06:12.000 Դա շիզոֆոնիայի համար հիանալի հակաթույն է. 0:06:12.000,0:06:14.000 երաժշտություն և ձայն ստեղծել մարդկանց խմբում, 0:06:14.000,0:06:17.000 որ երաժշտական ոճից որ դուք առավել բավականություն եք ստանում: 0:06:17.000,0:06:19.000 Եվ եկեք մեզ շրջապատող ձայների մեջ վերակացուի դերում լինենք: 0:06:19.000,0:06:21.000 Պաշտպանե՞լ ականջները, այո, իհարկե: 0:06:21.000,0:06:23.000 Գեղեցիկ երաժշտական պատկերներ ստեղծեք ձեր շուրջը, 0:06:23.000,0:06:25.000 տանը, աշխատավայրում: 0:06:25.000,0:06:27.000 Եվ եկեք թույլ չտանք մարդկանց 0:06:27.000,0:06:29.000 վրա տան իրենց աղմուկով, 0:06:29.000,0:06:31.000 որ քիչ առաջ լսեցինք: 0:06:31.000,0:06:34.000 Այսպիսով ես գնում եմ` թողնելով 7 տարբերակ, որոնցով դուք հենց հիմա 0:06:34.000,0:06:36.000 կարող եք բարելավել ձեր առողջությունը ձայնի միջոցով: 0:06:36.000,0:06:39.000 Իմ գաղափարը գեղեցիկ ձայներով կյանքի մասին է, 0:06:39.000,0:06:41.000 և եթե մենք իրականացնենք այս ամենը, 0:06:41.000,0:06:43.000 ապա մենք կանենք դեպի այս ուղին տանող առաջին մեծ քայլերը: 0:06:43.000,0:06:46.000 Այսքանով ես ձեզ խորհուրդ եմ տալիս անցնել այդ ուղին: 0:06:46.000,0:06:48.000 Ես գնում եմ` առաջարկելով ձեզ ունկնդրել մի գեղեցիկ թռչնի ձայն, շատ օգտակար է ձեզ համար: 0:06:48.000,0:06:50.000 Մաղթում եմ ձեզ առո'ղջ լսողություն: 0:06:50.000,0:06:53.000 (Ծափահարություններ)