1 00:00:01,000 --> 00:00:03,000 Հինդուսները ասում են "Nada brahma", որը 2 00:00:03,000 --> 00:00:06,000 թարգմանվում է` «Աշխարհը ձայն է»: 3 00:00:06,000 --> 00:00:09,000 Ինչ որ տեղ դա ճիշտ է, քանի որ ամեն ինչ շարժման մեջ է: 4 00:00:09,000 --> 00:00:12,000 Իրականում, այժմ այստեղ բոլոր նստածներդ շարժման մեջ եք: 5 00:00:12,000 --> 00:00:15,000 Ձեր մարմնի ամեն մի մասը տատանվում է տարբեր հաճախականությամբ: 6 00:00:15,000 --> 00:00:17,000 Փաստորեն դուք ակորդ եք, 7 00:00:17,000 --> 00:00:19,000 ձեզնից յուրաքնչյուրը անհատական ակորդ է: 8 00:00:19,000 --> 00:00:21,000 Առողջության բնորոշումը կարող է լինել այն, 9 00:00:21,000 --> 00:00:23,000 որ այդ ակորդը ամբողջությամբ ներդաշնակ է: 10 00:00:23,000 --> 00:00:25,000 Ձեր ականջները չեն կարող լսել այդ ակորդները, 11 00:00:25,000 --> 00:00:28,000 իրականում դրանք կարող են լսել զարմանալի բաներ: Ձեր ականջները կարող են լսել 10 օկտավա: 12 00:00:28,000 --> 00:00:31,000 Ի միջի այլոց, մենք տեսնում ենք միայն մեկ օկտավա: 13 00:00:31,000 --> 00:00:33,000 Ձեր ականջները միշտ լսում են, դրանք երբեք չեն փակվում: 14 00:00:33,000 --> 00:00:35,000 Դրանք լսում են, անգամ երբ դուք քնած եք: 15 00:00:35,000 --> 00:00:37,000 Ամենաչնչին ձայնը, որը դուք կարող եք ընկալել, 16 00:00:37,000 --> 00:00:40,000 անցնում է ձեր թմբկաթաղանթով ընդամենը 4 ատոմային տրամագծով: 17 00:00:40,000 --> 00:00:42,000 Ամենաբարձր ձայնը, որ դուք կարող եք լսել, 18 00:00:42,000 --> 00:00:44,000 դրանից տրիլիոն անգամ ավեի հզոր է: 19 00:00:44,000 --> 00:00:46,000 Ականջները ոչ թե պարզապես ձայնը զգալու, 20 00:00:46,000 --> 00:00:48,000 այլ լսելու համար են: 21 00:00:48,000 --> 00:00:50,000 Լսելը ակտիվ հմտություն է, 22 00:00:50,000 --> 00:00:53,000 մինչդեռ պարզապես ձայնը զգալը` պասիվ: Լսողությունը մի բան է, որի վրա մենք պետք է աշխատենք, 23 00:00:53,000 --> 00:00:55,000 դա ձայնի հետ փոխհարաբերությունն է: 24 00:00:55,000 --> 00:00:57,000 Այդուհանդերձ դա ունակություն է, որը մեզ ոչ ոք չի սովորեցնում: 25 00:00:57,000 --> 00:01:00,000 Օրինակ, երբևէ պատկերացրե՞լ եք, որ կան լսողոական դիրքեր, 26 00:01:00,000 --> 00:01:02,000 մասեր, որտեղից դուք կարող եք լսել: 27 00:01:02,000 --> 00:01:04,000 Ահա դրանցից երկուսը: 28 00:01:04,000 --> 00:01:06,000 Ռեդուկտիվ լսողության դեպքում լսում եք «համար»: 29 00:01:06,000 --> 00:01:09,000 Այն կրճատում է ամեն ինչ` թողնելով միայն ամենակարևորը, 30 00:01:09,000 --> 00:01:11,000 և այն բաց է թողնում այն ամենը, ինչ կարևոր չէ: 31 00:01:11,000 --> 00:01:13,000 Տղամարդիկ սովորաբար ռեդուկտիվ տարբերակով են լսում: 32 00:01:13,000 --> 00:01:15,000 Ասենք մեկը ասում է. «Ես այս խնդիրն ունեմ», 33 00:01:15,000 --> 00:01:17,000 մյուսն ասում է. «Ահա լուծումը: Շատ շնորհակալ եմ, հաջորդը»: 34 00:01:17,000 --> 00:01:19,000 Ահա այսպես ենք մենք խոսում, չէ՞: 35 00:01:19,000 --> 00:01:21,000 Մյուս կողմից էքսպանսիվ լսողության ժամանակ 36 00:01:21,000 --> 00:01:23,000 լսում ես «հետ», ոչ թե «համար»: 37 00:01:23,000 --> 00:01:25,000 Այն որևէ մաս չունի ուղեղում, 38 00:01:25,000 --> 00:01:27,000 այն ուղղակի վայելում է ճանապարհորդությունը: 39 00:01:27,000 --> 00:01:29,000 Կանայք սովորաբար էքսպանսիվ տարբերակով են լսում: 40 00:01:29,000 --> 00:01:31,000 Եթե դուք նայեք այս երկուսին, տեսողական կոնտակտ, որոնք միմյանց են նայում, 41 00:01:31,000 --> 00:01:33,000 հավանաբար երկուսն էլ միառժամանակ են խոսում: 42 00:01:33,000 --> 00:01:36,000 (Ծիծաղ) 43 00:01:36,000 --> 00:01:38,000 Տղամարդիկ, եթե դուք այս խոսակցությունից ոչինչ չեք ստանա, 44 00:01:38,000 --> 00:01:40,000 օգտագործեք էքսպանսիվ լսողությունը 45 00:01:40,000 --> 00:01:42,000 և դուք կարող եք փոփոխություն հաղորդել ձեր հարաբերություններին: 46 00:01:42,000 --> 00:01:45,000 Լսողության խնդիրն այն է, որ մեր լսածի մեծ մասը աղմուկ է, 47 00:01:45,000 --> 00:01:48,000 որ շրջապատում է մեզ ամենուր: 48 00:01:48,000 --> 00:01:51,000 Ըստ Եվրոպական միության` այսպիսի աղմուկը 49 00:01:51,000 --> 00:01:53,000 վատացնում է Եվրոպայի բնակչության 50 00:01:53,000 --> 00:01:55,000 25 տոկոսի առողջությունը 51 00:01:55,000 --> 00:01:57,000 և կյանքի որակը: 52 00:01:57,000 --> 00:01:59,000 Եվրոպայի բնակչության 2 տոկոսի` 53 00:01:59,000 --> 00:02:01,000 այսինքն 16 միլիոն մարդու 54 00:02:01,000 --> 00:02:03,000 քունը խանգարված է 55 00:02:03,000 --> 00:02:05,000 նման աղմուկի պատճառով: 56 00:02:05,000 --> 00:02:07,000 Եվրոպայում աղմուկը 57 00:02:07,000 --> 00:02:09,000 տարեկան սպանում է 200000 մարդ: 58 00:02:09,000 --> 00:02:11,000 Սա իսկապես մեծ խնդիր է: 59 00:02:11,000 --> 00:02:13,000 Հիմա… Երբ դուք փոքր էիք և չէիք ցանկանում աղմուկ լսել, 60 00:02:13,000 --> 00:02:15,000 դուք մատներով փակում էիք ձեր ականջները, և բվվոց: 61 00:02:15,000 --> 00:02:18,000 Մեր օրերում նույն բանը կարող եք անել, պարզապես ամեն ինչ ավելի է կատարելագործվել: 62 00:02:18,000 --> 00:02:20,000 Այն մոտավորապես այսպիսի տեսք ունի: 63 00:02:20,000 --> 00:02:22,000 Ականջակալների համատարած օգտագործումը իրոք առաջ է քաշում 64 00:02:22,000 --> 00:02:25,000 առողջական երեք խնդիրներ: 65 00:02:25,000 --> 00:02:28,000 Առաջինը, որն իսկապես մեծ խնդիր է, հանդիսանում մի բառ, 66 00:02:28,000 --> 00:02:30,000 որը Մըրայ Շեֆրը անվանեց շիզոֆոնիա: 67 00:02:30,000 --> 00:02:32,000 Սա ձեր տեսածի 68 00:02:32,000 --> 00:02:34,000 և լսածի միջև խախտումն է: 69 00:02:34,000 --> 00:02:36,000 Այսպիսով մենք մեր կյանք ենք հրավիրում մարդկանց ձայներ, 70 00:02:36,000 --> 00:02:39,000 որոնք մեզ օտար են: 71 00:02:39,000 --> 00:02:41,000 Ես կարծում եմ անառողջ բան կա նրանում, 72 00:02:41,000 --> 00:02:43,000 որ մենք ամբողջ ժամանակ ապրում ենք շիզոֆոնիայում: 73 00:02:43,000 --> 00:02:45,000 Երկրորդ խնդիրը, որին հանգեցնում է ականջակալների չարաշահումը, 74 00:02:45,000 --> 00:02:47,000 խտացումն է: 75 00:02:47,000 --> 00:02:49,000 Մենք մի կերպ տեղավորում ենք երաժշտությունը մեր գրպանում, 76 00:02:49,000 --> 00:02:51,000 ինչը իր հետևանքներն է թողնում: 77 00:02:51,000 --> 00:02:54,000 Լսեք, սա չխտացված երաժշտություն է: 78 00:02:54,000 --> 00:02:57,000 (Երաժշտություն): 79 00:03:00,000 --> 00:03:03,000 Իսկ այժմ նույն երաժշտությունը. 98%-ով տվյալները հեռացվում են: 80 00:03:03,000 --> 00:03:07,000 (Երաժշտություն): 81 00:03:07,000 --> 00:03:09,000 Ես հույս ունեմ, որ ձեզանից գոնե ոմանք կարող են զգալ 82 00:03:09,000 --> 00:03:11,000 այդ երկուսի միջև տարբերությունը: 83 00:03:11,000 --> 00:03:13,000 Խտացվածության աստիճան կա: 84 00:03:13,000 --> 00:03:15,000 Այն նյարդայնացնում և ջղայնացնում է ձեզ, երբ փորձում եք հասկանալ ամբողջ տվյալները: 85 00:03:15,000 --> 00:03:17,000 Դուք ստիպված եք պատկերացնել դա: 86 00:03:17,000 --> 00:03:19,000 Լավ չէ, եթե դա երկար է տևում: 87 00:03:19,000 --> 00:03:22,000 Ականջակալների հետ կապված երրորդ խնդիրը հետևյալն է` խլություն` 88 00:03:22,000 --> 00:03:24,000 աղմուկից առաջացած լսողության խախտում: 89 00:03:24,000 --> 00:03:27,000 Տաս միլիոն ամերիկացի արդեն ունի այս խնդիրը այս կամ այն պատճառով, 90 00:03:27,000 --> 00:03:29,000 բայց սա, իրոք, մտահոգիչ է, 91 00:03:29,000 --> 00:03:31,000 ամերիկացի անչափահասների 16 տոկոսը` 92 00:03:31,000 --> 00:03:33,000 ուղիղ 6ից մեկը, 93 00:03:33,000 --> 00:03:35,000 տառապում է աղմուկից առաջացած լսողական անկայունությունից, 94 00:03:35,000 --> 00:03:38,000 որն ականջակալների չարաշահման հետևանք է: 95 00:03:38,000 --> 00:03:40,000 Ամերիկյան համալսարաններից մեկում անցկացված ուսումնասիրությունից պարզվել է, 96 00:03:40,000 --> 00:03:43,000 որ առաջին կուրսեցիների 61 տոկոսը 97 00:03:43,000 --> 00:03:45,000 վնասել են իրենց լսողությունը 98 00:03:45,000 --> 00:03:47,000 ականջակալների չարաշահման հետևանքով: 99 00:03:47,000 --> 00:03:50,000 Միգուցե մենք խուլ մարդկանց սերունդ ենք մեծացնում: 100 00:03:50,000 --> 00:03:52,000 Դա արդեն լուրջ հարց է: 101 00:03:52,000 --> 00:03:54,000 Ես ձեզ երեք պարզ խորհուրդ կտամ, որպեսզի պաշտպանեք ձեր ականջները 102 00:03:54,000 --> 00:03:56,000 և փոխանցեք դա ձեր երեխաներին, խնդրում եմ: 103 00:03:56,000 --> 00:03:58,000 Պրոֆեսիոնալ պաշտպանիչ ականջակալները հիանալի են: 104 00:03:58,000 --> 00:04:00,000 Ես դրանցից միշտ օգտագործում եմ: 105 00:04:00,000 --> 00:04:03,000 Եթե դուք պատրաստվում եք ականջակալներ օգտագործել, գնեք ամենալավ տարբերակները, որոնք դուք կարող եք ձեզ թույլ տալ, 106 00:04:03,000 --> 00:04:05,000 քանի որ որակը փաստում է, որ դուք ստիպված չեք լինի այդքան բարձր լսել: 107 00:04:05,000 --> 00:04:07,000 Եթե դուք չեք կարող լսել, որ ինչ որ մեկը ձեզ հետ բարձր է խոսում, 108 00:04:07,000 --> 00:04:09,000 ապա աղմուկը շատ է: 109 00:04:09,000 --> 00:04:11,000 Եվ երրորդ, եթե դուք տհաճ ձայներ եք լսում, 110 00:04:11,000 --> 00:04:13,000 լավ կլինի, եթե դուք ձեռքերով փակեք ձեր ականջները կամ ուղղակի հեռանաք այդտեղից: 111 00:04:13,000 --> 00:04:15,000 Այդպես պաշտպանեք ձեր ականջները: 112 00:04:15,000 --> 00:04:18,000 Եկեք մի փոքր հեռու գնանք վատ ձայներից և ուշադրություն դարձնենք մի քանի ընկերների, որոնց ես ձեզ կոչ եմ անում ձեռք բերել: 113 00:04:18,000 --> 00:04:20,000 ՔՋԹ` 114 00:04:20,000 --> 00:04:23,000 քամի, ջուր, թռչուններ, 115 00:04:23,000 --> 00:04:25,000 պատահական բնական ձայներ` 116 00:04:25,000 --> 00:04:27,000 ստեղծված տարբեր եզակի պատահական իրավիճակներից, 117 00:04:28,000 --> 00:04:30,000 որոնք բոլորն էլ շատ առողջարար են, 118 00:04:30,000 --> 00:04:32,000 բոլոր ձայները, որ մեզ ուղղեկցել են տարիներ շարունակ: 119 00:04:32,000 --> 00:04:35,000 Փնտրեք այդ ձայները: Դրանք ձեզ համար օգտակար են, և դա այդպես է: 120 00:04:38,000 --> 00:04:40,000 Լռությունը գեղեցիկ է: 121 00:04:40,000 --> 00:04:42,000 Էլիզաբեթցիները լեզուն նկարագրել են 122 00:04:42,000 --> 00:04:44,000 որպես «զարդարված լռություն»: 123 00:04:44,000 --> 00:04:47,000 Ես ձեզ խորհուրդ եմ տալիս հեռանալ լռությունից այն միտումով, 124 00:04:47,000 --> 00:04:50,000 որ ստեղծեք արվեստի գործերի նման ձայնային պատկերներ: 125 00:04:50,000 --> 00:04:53,000 Ստեղծեք ձեր առաջին պլանը, ետին պլանը, ամեն ինչ իր չափի մեջ: 126 00:04:53,000 --> 00:04:55,000 Ձայնը ստեղծելուց միայն հաճույք ես ստանում: 127 00:04:55,000 --> 00:04:58,000 Եթե դուք ինքներդ չեք կարող, դիմեք մասնագետին, ով կանի դա ձեզ համար: 128 00:04:58,000 --> 00:05:00,000 Ձայնի ձևումը ապագան է, 129 00:05:00,000 --> 00:05:03,000 և իմ կարծիքով այս կերպ մենք փոխելու ենք այն, թե ինչպես է աշխարհը լսում 130 00:05:03,000 --> 00:05:05,000 Ես ուղղակի ուզում եմ հակիրճ ներկայացնել 8 մեթոդ, 131 00:05:05,000 --> 00:05:08,000 8 տարբերակ, որոնց օգնությամբ ձայնը կարող է բարելավել առողջությունը: 132 00:05:08,000 --> 00:05:11,000 Առաջինը` ուլտրաձայն. մենք դրան քաջ ծանոթ ենք ֆիզիկական թերապիայից, 133 00:05:11,000 --> 00:05:13,000 այսօր այն նաև օգտագործվում է քաղցկեղը բուժելու համար: 134 00:05:13,000 --> 00:05:16,000 Լիթոթրիփսյա ` տարեկան փրկում է հազարավոր մարդկանց վիրադանակից` 135 00:05:16,000 --> 00:05:19,000 մանրացնելով քարերը ձայնային բարձր ինտենսիվությամբ: 136 00:05:19,000 --> 00:05:21,000 Ձայնի միջոցով բուժելը հիանալի մեթոդ է: 137 00:05:21,000 --> 00:05:23,000 Այն հայտնի է հազարավոր տարիներ: 138 00:05:23,000 --> 00:05:25,000 Ես համառորեն ձեզ խորհուրդ եմ տալիս փորձել դա: 139 00:05:25,000 --> 00:05:27,000 Այնտեղ հիանալի հաջողությունների են հասնում, արդեն բուժում են աուտիզմը, 140 00:05:27,000 --> 00:05:29,000 տկարամտությունը և այլ հիվանդություններ: 141 00:05:29,000 --> 00:05:32,000 Եվ երաժշտություն, իհարկե: Ուղղակի երաժշտություն լսելը լավ է ձեզ համար, 142 00:05:32,000 --> 00:05:34,000 եթե դա երաժշտություն է, որը լավ մտադրությամբ է ստեղծված, 143 00:05:34,000 --> 00:05:36,000 և ընդհանրապես, ստեղծված է սիրով: 144 00:05:36,000 --> 00:05:38,000 Աստվածային երաժշտությունը լավ է` Մոցարտ, լավ է: 145 00:05:38,000 --> 00:05:40,000 Կան երաժշտության բազմաթիվ տեսակներ, 146 00:05:40,000 --> 00:05:42,000 որոնք առողջարար են: 147 00:05:42,000 --> 00:05:44,000 Եվ չորս մեթոդներ, որոնց համար դուք պետք է քայլեր ձեռնարկեք 148 00:05:44,000 --> 00:05:46,000 և դրանց մասնակիցը դառնաք: 149 00:05:46,000 --> 00:05:48,000 Նախ և առաջ, ուշադիր լսեք: 150 00:05:48,000 --> 00:05:50,000 Հուսով եմ այս հանդիպումից հետո դուք դա կանեք: 151 00:05:50,000 --> 00:05:53,000 Այն ձեր կյանքում լիովին նոր էջ է բացում, և հիանալի է անցնել այդ էտապը: 152 00:05:53,000 --> 00:05:56,000 Երկրորդ, զգացեք ձեր և ձայնի միջև կապը, 153 00:05:56,000 --> 00:05:58,000 ստեղծեք ձայնը: 154 00:05:58,000 --> 00:06:00,000 Մեր ձայնը գործիք է, որով մենք նվագում ենք, 155 00:06:00,000 --> 00:06:03,000 և, այդուհանդերձ, մեզանից քանիսի՞ն են սովորեցրել օգտագործել մեր ձայնը: Վարժվե'ք: 156 00:06:03,000 --> 00:06:05,000 Սովորե'ք երգել: Սովորե'ք որևէ գործիք նվագել: 157 00:06:05,000 --> 00:06:08,000 Երաժիշտների ուղեղը մեծ է, դա ճիշտ է: 158 00:06:08,000 --> 00:06:10,000 Դուք նաև խմբերում կարող եք դա անել: 159 00:06:10,000 --> 00:06:12,000 Դա շիզոֆոնիայի համար հիանալի հակաթույն է. 160 00:06:12,000 --> 00:06:14,000 երաժշտություն և ձայն ստեղծել մարդկանց խմբում, 161 00:06:14,000 --> 00:06:17,000 որ երաժշտական ոճից որ դուք առավել բավականություն եք ստանում: 162 00:06:17,000 --> 00:06:19,000 Եվ եկեք մեզ շրջապատող ձայների մեջ վերակացուի դերում լինենք: 163 00:06:19,000 --> 00:06:21,000 Պաշտպանե՞լ ականջները, այո, իհարկե: 164 00:06:21,000 --> 00:06:23,000 Գեղեցիկ երաժշտական պատկերներ ստեղծեք ձեր շուրջը, 165 00:06:23,000 --> 00:06:25,000 տանը, աշխատավայրում: 166 00:06:25,000 --> 00:06:27,000 Եվ եկեք թույլ չտանք մարդկանց 167 00:06:27,000 --> 00:06:29,000 վրա տան իրենց աղմուկով, 168 00:06:29,000 --> 00:06:31,000 որ քիչ առաջ լսեցինք: 169 00:06:31,000 --> 00:06:34,000 Այսպիսով ես գնում եմ` թողնելով 7 տարբերակ, որոնցով դուք հենց հիմա 170 00:06:34,000 --> 00:06:36,000 կարող եք բարելավել ձեր առողջությունը ձայնի միջոցով: 171 00:06:36,000 --> 00:06:39,000 Իմ գաղափարը գեղեցիկ ձայներով կյանքի մասին է, 172 00:06:39,000 --> 00:06:41,000 և եթե մենք իրականացնենք այս ամենը, 173 00:06:41,000 --> 00:06:43,000 ապա մենք կանենք դեպի այս ուղին տանող առաջին մեծ քայլերը: 174 00:06:43,000 --> 00:06:46,000 Այսքանով ես ձեզ խորհուրդ եմ տալիս անցնել այդ ուղին: 175 00:06:46,000 --> 00:06:48,000 Ես գնում եմ` առաջարկելով ձեզ ունկնդրել մի գեղեցիկ թռչնի ձայն, շատ օգտակար է ձեզ համար: 176 00:06:48,000 --> 00:06:50,000 Մաղթում եմ ձեզ առո'ղջ լսողություն: 177 00:06:50,000 --> 00:06:53,000 (Ծափահարություններ)