< Return to Video

ՋՈՒԼԻԱՆ ԹՐԵԺԸ: ՍՍ… ԱՌՈՂՋ ԼՍՈՂՈՒԹՅՈՒՆ 8 ՔԱՅԼԻՑ

  • 0:01 - 0:03
    Հինդուսները ասում են "Nada brahma", որը
  • 0:03 - 0:06
    թարգմանվում է` «Աշխարհը ձայն է»:
  • 0:06 - 0:09
    Ինչ որ տեղ դա ճիշտ է, քանի որ ամեն ինչ շարժման մեջ է:
  • 0:09 - 0:12
    Իրականում, այժմ այստեղ բոլոր նստածներդ շարժման մեջ եք:
  • 0:12 - 0:15
    Ձեր մարմնի ամեն մի մասը տատանվում է տարբեր հաճախականությամբ:
  • 0:15 - 0:17
    Փաստորեն դուք ակորդ եք,
  • 0:17 - 0:19
    ձեզնից յուրաքնչյուրը անհատական ակորդ է:
  • 0:19 - 0:21
    Առողջության բնորոշումը կարող է լինել այն,
  • 0:21 - 0:23
    որ այդ ակորդը ամբողջությամբ ներդաշնակ է:
  • 0:23 - 0:25
    Ձեր ականջները չեն կարող լսել այդ ակորդները,
  • 0:25 - 0:28
    իրականում դրանք կարող են լսել զարմանալի բաներ: Ձեր ականջները կարող են լսել 10 օկտավա:
  • 0:28 - 0:31
    Ի միջի այլոց, մենք տեսնում ենք միայն մեկ օկտավա:
  • 0:31 - 0:33
    Ձեր ականջները միշտ լսում են, դրանք երբեք չեն փակվում:
  • 0:33 - 0:35
    Դրանք լսում են, անգամ երբ դուք քնած եք:
  • 0:35 - 0:37
    Ամենաչնչին ձայնը, որը դուք կարող եք ընկալել,
  • 0:37 - 0:40
    անցնում է ձեր թմբկաթաղանթով ընդամենը 4 ատոմային տրամագծով:
  • 0:40 - 0:42
    Ամենաբարձր ձայնը, որ դուք կարող եք լսել,
  • 0:42 - 0:44
    դրանից տրիլիոն անգամ ավեի հզոր է:
  • 0:44 - 0:46
    Ականջները ոչ թե պարզապես ձայնը զգալու,
  • 0:46 - 0:48
    այլ լսելու համար են:
  • 0:48 - 0:50
    Լսելը ակտիվ հմտություն է,
  • 0:50 - 0:53
    մինչդեռ պարզապես ձայնը զգալը` պասիվ: Լսողությունը մի բան է, որի վրա մենք պետք է աշխատենք,
  • 0:53 - 0:55
    դա ձայնի հետ փոխհարաբերությունն է:
  • 0:55 - 0:57
    Այդուհանդերձ դա ունակություն է, որը մեզ ոչ ոք չի սովորեցնում:
  • 0:57 - 1:00
    Օրինակ, երբևէ պատկերացրե՞լ եք, որ կան լսողոական դիրքեր,
  • 1:00 - 1:02
    մասեր, որտեղից դուք կարող եք լսել:
  • 1:02 - 1:04
    Ահա դրանցից երկուսը:
  • 1:04 - 1:06
    Ռեդուկտիվ լսողության դեպքում լսում եք «համար»:
  • 1:06 - 1:09
    Այն կրճատում է ամեն ինչ` թողնելով միայն ամենակարևորը,
  • 1:09 - 1:11
    և այն բաց է թողնում այն ամենը, ինչ կարևոր չէ:
  • 1:11 - 1:13
    Տղամարդիկ սովորաբար ռեդուկտիվ տարբերակով են լսում:
  • 1:13 - 1:15
    Ասենք մեկը ասում է. «Ես այս խնդիրն ունեմ»,
  • 1:15 - 1:17
    մյուսն ասում է. «Ահա լուծումը: Շատ շնորհակալ եմ, հաջորդը»:
  • 1:17 - 1:19
    Ահա այսպես ենք մենք խոսում, չէ՞:
  • 1:19 - 1:21
    Մյուս կողմից էքսպանսիվ լսողության ժամանակ
  • 1:21 - 1:23
    լսում ես «հետ», ոչ թե «համար»:
  • 1:23 - 1:25
    Այն որևէ մաս չունի ուղեղում,
  • 1:25 - 1:27
    այն ուղղակի վայելում է ճանապարհորդությունը:
  • 1:27 - 1:29
    Կանայք սովորաբար էքսպանսիվ տարբերակով են լսում:
  • 1:29 - 1:31
    Եթե դուք նայեք այս երկուսին, տեսողական կոնտակտ, որոնք միմյանց են նայում,
  • 1:31 - 1:33
    հավանաբար երկուսն էլ միառժամանակ են խոսում:
  • 1:33 - 1:36
    (Ծիծաղ)
  • 1:36 - 1:38
    Տղամարդիկ, եթե դուք այս խոսակցությունից ոչինչ չեք ստանա,
  • 1:38 - 1:40
    օգտագործեք էքսպանսիվ լսողությունը
  • 1:40 - 1:42
    և դուք կարող եք փոփոխություն հաղորդել ձեր հարաբերություններին:
  • 1:42 - 1:45
    Լսողության խնդիրն այն է, որ մեր լսածի մեծ մասը աղմուկ է,
  • 1:45 - 1:48
    որ շրջապատում է մեզ ամենուր:
  • 1:48 - 1:51
    Ըստ Եվրոպական միության` այսպիսի աղմուկը
  • 1:51 - 1:53
    վատացնում է Եվրոպայի բնակչության
  • 1:53 - 1:55
    25 տոկոսի առողջությունը
  • 1:55 - 1:57
    և կյանքի որակը:
  • 1:57 - 1:59
    Եվրոպայի բնակչության 2 տոկոսի`
  • 1:59 - 2:01
    այսինքն 16 միլիոն մարդու
  • 2:01 - 2:03
    քունը խանգարված է
  • 2:03 - 2:05
    նման աղմուկի պատճառով:
  • 2:05 - 2:07
    Եվրոպայում աղմուկը
  • 2:07 - 2:09
    տարեկան սպանում է 200000 մարդ:
  • 2:09 - 2:11
    Սա իսկապես մեծ խնդիր է:
  • 2:11 - 2:13
    Հիմա… Երբ դուք փոքր էիք և չէիք ցանկանում աղմուկ լսել,
  • 2:13 - 2:15
    դուք մատներով փակում էիք ձեր ականջները, և բվվոց:
  • 2:15 - 2:18
    Մեր օրերում նույն բանը կարող եք անել, պարզապես ամեն ինչ ավելի է կատարելագործվել:
  • 2:18 - 2:20
    Այն մոտավորապես այսպիսի տեսք ունի:
  • 2:20 - 2:22
    Ականջակալների համատարած օգտագործումը իրոք առաջ է քաշում
  • 2:22 - 2:25
    առողջական երեք խնդիրներ:
  • 2:25 - 2:28
    Առաջինը, որն իսկապես մեծ խնդիր է, հանդիսանում մի բառ,
  • 2:28 - 2:30
    որը Մըրայ Շեֆրը անվանեց շիզոֆոնիա:
  • 2:30 - 2:32
    Սա ձեր տեսածի
  • 2:32 - 2:34
    և լսածի միջև խախտումն է:
  • 2:34 - 2:36
    Այսպիսով մենք մեր կյանք ենք հրավիրում մարդկանց ձայներ,
  • 2:36 - 2:39
    որոնք մեզ օտար են:
  • 2:39 - 2:41
    Ես կարծում եմ անառողջ բան կա նրանում,
  • 2:41 - 2:43
    որ մենք ամբողջ ժամանակ ապրում ենք շիզոֆոնիայում:
  • 2:43 - 2:45
    Երկրորդ խնդիրը, որին հանգեցնում է ականջակալների չարաշահումը,
  • 2:45 - 2:47
    խտացումն է:
  • 2:47 - 2:49
    Մենք մի կերպ տեղավորում ենք երաժշտությունը մեր գրպանում,
  • 2:49 - 2:51
    ինչը իր հետևանքներն է թողնում:
  • 2:51 - 2:54
    Լսեք, սա չխտացված երաժշտություն է:
  • 2:54 - 2:57
    (Երաժշտություն):
  • 3:00 - 3:03
    Իսկ այժմ նույն երաժշտությունը. 98%-ով տվյալները հեռացվում են:
  • 3:03 - 3:07
    (Երաժշտություն):
  • 3:07 - 3:09
    Ես հույս ունեմ, որ ձեզանից գոնե ոմանք կարող են զգալ
  • 3:09 - 3:11
    այդ երկուսի միջև տարբերությունը:
  • 3:11 - 3:13
    Խտացվածության աստիճան կա:
  • 3:13 - 3:15
    Այն նյարդայնացնում և ջղայնացնում է ձեզ, երբ փորձում եք հասկանալ ամբողջ տվյալները:
  • 3:15 - 3:17
    Դուք ստիպված եք պատկերացնել դա:
  • 3:17 - 3:19
    Լավ չէ, եթե դա երկար է տևում:
  • 3:19 - 3:22
    Ականջակալների հետ կապված երրորդ խնդիրը հետևյալն է` խլություն`
  • 3:22 - 3:24
    աղմուկից առաջացած լսողության խախտում:
  • 3:24 - 3:27
    Տաս միլիոն ամերիկացի արդեն ունի այս խնդիրը այս կամ այն պատճառով,
  • 3:27 - 3:29
    բայց սա, իրոք, մտահոգիչ է,
  • 3:29 - 3:31
    ամերիկացի անչափահասների 16 տոկոսը`
  • 3:31 - 3:33
    ուղիղ 6ից մեկը,
  • 3:33 - 3:35
    տառապում է աղմուկից առաջացած լսողական անկայունությունից,
  • 3:35 - 3:38
    որն ականջակալների չարաշահման հետևանք է:
  • 3:38 - 3:40
    Ամերիկյան համալսարաններից մեկում անցկացված ուսումնասիրությունից պարզվել է,
  • 3:40 - 3:43
    որ առաջին կուրսեցիների 61 տոկոսը
  • 3:43 - 3:45
    վնասել են իրենց լսողությունը
  • 3:45 - 3:47
    ականջակալների չարաշահման հետևանքով:
  • 3:47 - 3:50
    Միգուցե մենք խուլ մարդկանց սերունդ ենք մեծացնում:
  • 3:50 - 3:52
    Դա արդեն լուրջ հարց է:
  • 3:52 - 3:54
    Ես ձեզ երեք պարզ խորհուրդ կտամ, որպեսզի պաշտպանեք ձեր ականջները
  • 3:54 - 3:56
    և փոխանցեք դա ձեր երեխաներին, խնդրում եմ:
  • 3:56 - 3:58
    Պրոֆեսիոնալ պաշտպանիչ ականջակալները հիանալի են:
  • 3:58 - 4:00
    Ես դրանցից միշտ օգտագործում եմ:
  • 4:00 - 4:03
    Եթե դուք պատրաստվում եք ականջակալներ օգտագործել, գնեք ամենալավ տարբերակները, որոնք դուք կարող եք ձեզ թույլ տալ,
  • 4:03 - 4:05
    քանի որ որակը փաստում է, որ դուք ստիպված չեք լինի այդքան բարձր լսել:
  • 4:05 - 4:07
    Եթե դուք չեք կարող լսել, որ ինչ որ մեկը ձեզ հետ բարձր է խոսում,
  • 4:07 - 4:09
    ապա աղմուկը շատ է:
  • 4:09 - 4:11
    Եվ երրորդ, եթե դուք տհաճ ձայներ եք լսում,
  • 4:11 - 4:13
    լավ կլինի, եթե դուք ձեռքերով փակեք ձեր ականջները կամ ուղղակի հեռանաք այդտեղից:
  • 4:13 - 4:15
    Այդպես պաշտպանեք ձեր ականջները:
  • 4:15 - 4:18
    Եկեք մի փոքր հեռու գնանք վատ ձայներից և ուշադրություն դարձնենք մի քանի ընկերների, որոնց ես ձեզ կոչ եմ անում ձեռք բերել:
  • 4:18 - 4:20
    ՔՋԹ`
  • 4:20 - 4:23
    քամի, ջուր, թռչուններ,
  • 4:23 - 4:25
    պատահական բնական ձայներ`
  • 4:25 - 4:27
    ստեղծված տարբեր եզակի պատահական իրավիճակներից,
  • 4:28 - 4:30
    որոնք բոլորն էլ շատ առողջարար են,
  • 4:30 - 4:32
    բոլոր ձայները, որ մեզ ուղղեկցել են տարիներ շարունակ:
  • 4:32 - 4:35
    Փնտրեք այդ ձայները: Դրանք ձեզ համար օգտակար են, և դա այդպես է:
  • 4:38 - 4:40
    Լռությունը գեղեցիկ է:
  • 4:40 - 4:42
    Էլիզաբեթցիները լեզուն նկարագրել են
  • 4:42 - 4:44
    որպես «զարդարված լռություն»:
  • 4:44 - 4:47
    Ես ձեզ խորհուրդ եմ տալիս հեռանալ լռությունից այն միտումով,
  • 4:47 - 4:50
    որ ստեղծեք արվեստի գործերի նման ձայնային պատկերներ:
  • 4:50 - 4:53
    Ստեղծեք ձեր առաջին պլանը, ետին պլանը, ամեն ինչ իր չափի մեջ:
  • 4:53 - 4:55
    Ձայնը ստեղծելուց միայն հաճույք ես ստանում:
  • 4:55 - 4:58
    Եթե դուք ինքներդ չեք կարող, դիմեք մասնագետին, ով կանի դա ձեզ համար:
  • 4:58 - 5:00
    Ձայնի ձևումը ապագան է,
  • 5:00 - 5:03
    և իմ կարծիքով այս կերպ մենք փոխելու ենք այն, թե ինչպես է աշխարհը լսում
  • 5:03 - 5:05
    Ես ուղղակի ուզում եմ հակիրճ ներկայացնել 8 մեթոդ,
  • 5:05 - 5:08
    8 տարբերակ, որոնց օգնությամբ ձայնը կարող է բարելավել առողջությունը:
  • 5:08 - 5:11
    Առաջինը` ուլտրաձայն. մենք դրան քաջ ծանոթ ենք ֆիզիկական թերապիայից,
  • 5:11 - 5:13
    այսօր այն նաև օգտագործվում է քաղցկեղը բուժելու համար:
  • 5:13 - 5:16
    Լիթոթրիփսյա ` տարեկան փրկում է հազարավոր մարդկանց վիրադանակից`
  • 5:16 - 5:19
    մանրացնելով քարերը ձայնային բարձր ինտենսիվությամբ:
  • 5:19 - 5:21
    Ձայնի միջոցով բուժելը հիանալի մեթոդ է:
  • 5:21 - 5:23
    Այն հայտնի է հազարավոր տարիներ:
  • 5:23 - 5:25
    Ես համառորեն ձեզ խորհուրդ եմ տալիս փորձել դա:
  • 5:25 - 5:27
    Այնտեղ հիանալի հաջողությունների են հասնում, արդեն բուժում են աուտիզմը,
  • 5:27 - 5:29
    տկարամտությունը և այլ հիվանդություններ:
  • 5:29 - 5:32
    Եվ երաժշտություն, իհարկե: Ուղղակի երաժշտություն լսելը լավ է ձեզ համար,
  • 5:32 - 5:34
    եթե դա երաժշտություն է, որը լավ մտադրությամբ է ստեղծված,
  • 5:34 - 5:36
    և ընդհանրապես, ստեղծված է սիրով:
  • 5:36 - 5:38
    Աստվածային երաժշտությունը լավ է` Մոցարտ, լավ է:
  • 5:38 - 5:40
    Կան երաժշտության բազմաթիվ տեսակներ,
  • 5:40 - 5:42
    որոնք առողջարար են:
  • 5:42 - 5:44
    Եվ չորս մեթոդներ, որոնց համար դուք պետք է քայլեր ձեռնարկեք
  • 5:44 - 5:46
    և դրանց մասնակիցը դառնաք:
  • 5:46 - 5:48
    Նախ և առաջ, ուշադիր լսեք:
  • 5:48 - 5:50
    Հուսով եմ այս հանդիպումից հետո դուք դա կանեք:
  • 5:50 - 5:53
    Այն ձեր կյանքում լիովին նոր էջ է բացում, և հիանալի է անցնել այդ էտապը:
  • 5:53 - 5:56
    Երկրորդ, զգացեք ձեր և ձայնի միջև կապը,
  • 5:56 - 5:58
    ստեղծեք ձայնը:
  • 5:58 - 6:00
    Մեր ձայնը գործիք է, որով մենք նվագում ենք,
  • 6:00 - 6:03
    և, այդուհանդերձ, մեզանից քանիսի՞ն են սովորեցրել օգտագործել մեր ձայնը: Վարժվե'ք:
  • 6:03 - 6:05
    Սովորե'ք երգել: Սովորե'ք որևէ գործիք նվագել:
  • 6:05 - 6:08
    Երաժիշտների ուղեղը մեծ է, դա ճիշտ է:
  • 6:08 - 6:10
    Դուք նաև խմբերում կարող եք դա անել:
  • 6:10 - 6:12
    Դա շիզոֆոնիայի համար հիանալի հակաթույն է.
  • 6:12 - 6:14
    երաժշտություն և ձայն ստեղծել մարդկանց խմբում,
  • 6:14 - 6:17
    որ երաժշտական ոճից որ դուք առավել բավականություն եք ստանում:
  • 6:17 - 6:19
    Եվ եկեք մեզ շրջապատող ձայների մեջ վերակացուի դերում լինենք:
  • 6:19 - 6:21
    Պաշտպանե՞լ ականջները, այո, իհարկե:
  • 6:21 - 6:23
    Գեղեցիկ երաժշտական պատկերներ ստեղծեք ձեր շուրջը,
  • 6:23 - 6:25
    տանը, աշխատավայրում:
  • 6:25 - 6:27
    Եվ եկեք թույլ չտանք մարդկանց
  • 6:27 - 6:29
    վրա տան իրենց աղմուկով,
  • 6:29 - 6:31
    որ քիչ առաջ լսեցինք:
  • 6:31 - 6:34
    Այսպիսով ես գնում եմ` թողնելով 7 տարբերակ, որոնցով դուք հենց հիմա
  • 6:34 - 6:36
    կարող եք բարելավել ձեր առողջությունը ձայնի միջոցով:
  • 6:36 - 6:39
    Իմ գաղափարը գեղեցիկ ձայներով կյանքի մասին է,
  • 6:39 - 6:41
    և եթե մենք իրականացնենք այս ամենը,
  • 6:41 - 6:43
    ապա մենք կանենք դեպի այս ուղին տանող առաջին մեծ քայլերը:
  • 6:43 - 6:46
    Այսքանով ես ձեզ խորհուրդ եմ տալիս անցնել այդ ուղին:
  • 6:46 - 6:48
    Ես գնում եմ` առաջարկելով ձեզ ունկնդրել մի գեղեցիկ թռչնի ձայն, շատ օգտակար է ձեզ համար:
  • 6:48 - 6:50
    Մաղթում եմ ձեզ առո'ղջ լսողություն:
  • 6:50 - 6:53
    (Ծափահարություններ)
Title:
ՋՈՒԼԻԱՆ ԹՐԵԺԸ: ՍՍ… ԱՌՈՂՋ ԼՍՈՂՈՒԹՅՈՒՆ 8 ՔԱՅԼԻՑ
Speaker:
Julian Treasure
Description:

Ջուլիան Թրեժորի խոսքերով մեր` ավելի ու ավելի աղմկոտ դարձող աշխարհը քայքայում է մեր հոգեկան առողջությունը, անգամ կյանքեր է խլում: Նա առաջարկում է 8 քայլից բաղկացած ծրագիր` մեզ ձայնային հարձակումից պաշտպանելու և մեր վերաբերմունքը ձայնի նկատմամբ փոխելու համար:

more » « less
Video Language:
English
Team:
closed TED
Project:
TEDTalks
Duration:
06:54
YSLU MA translators 2010-2012 added a translation

Armenian subtitles

Revisions