Որո՞նք են մարդու համընդհանուր իրավունքները - Բենեդետտա Բերտի
-
0:06 - 0:09Մարդու իրավունքների հիմնական գաղափարը այն է,
-
0:09 - 0:12որ անկախ նրանից, թե ով ենք մենք և որտեղ ենք ծնվել,
-
0:12 - 0:17վերագրվում են նույն տարրական իրավունքները և ազատությունները:
-
0:17 - 0:18Մարդու իրավունքները արտոնություններ չեն,
-
0:18 - 0:21սրանք չեն կարող շնորհվել կամ խլվել:
-
0:21 - 0:25Այս իրավունքները անօտարելի են և համընդհանուր:
-
0:25 - 0:27Սկզբում այս գաղափարը պարզ է թվում,
-
0:27 - 0:29սակայն այն բարդանում է,
-
0:29 - 0:33երբ ինչ-որ մեկը փորձում է այն գործնականում կիրառել:
-
0:33 - 0:35Որո՞նք են մարդու հիմնական իրավունքները:
-
0:35 - 0:37Ո՞վ է դրանք առանձնացրել:
-
0:37 - 0:40Ո՞վ է դրանք պարտադրում և ինչպե՞ս:
-
0:40 - 0:43Մարդու իրավունքների հաստատումը երկար պատմություն ունի:
-
0:43 - 0:46Դարերի ընթացքում տարբեր հասարակությունների,
-
0:46 - 0:48կրոնների և մշակույթների ներկայացուցիչներ
-
0:48 - 0:50պայքարել են արդարության,
-
0:50 - 0:52անաչառության և օրինապահության համար:
-
0:52 - 0:54Սակայն, մարդու իրավունքները
-
0:54 - 0:56առաջին անգամ հաստատվել են
-
0:56 - 1:002-րդ համաշխարհային պատերազմից հետո ստեղծված ՄԱԿ-ի կողմից:
-
1:00 - 1:04ՄԱԿ-ի հիմքում ընկած պայմանագրերի նպատակներից մեկն է
-
1:04 - 1:08վերահաստատել մարդու հիմնական իրավունքները:
-
1:08 - 1:10Այսպիսով,
-
1:10 - 1:131948 թ. ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեան ընդունեց
-
1:13 - 1:15Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրը:
-
1:15 - 1:17Այս փաստաթուղթը,
-
1:17 - 1:19որը կազմվել է միջազգային հանձնաժողովի կողմից,
-
1:19 - 1:20որը գլխավորում էր Էլեանոր Ռուզվելտը,
-
1:20 - 1:24հիմք է հանդիսանում մարդու համընդհանուր իրավունքների օրինագծի համար:
-
1:24 - 1:27Հռչակագիրը հիմնվում է այն գաղափարի վրա,
-
1:27 - 1:29որ բոլոր մարդիկ ծնվում են ազատ,
-
1:29 - 1:32արժանապատվության և հավասար իրավունքների մեջ:
-
1:32 - 1:34Այն կազմված է 30 կետերից,
-
1:34 - 1:36որոնք հաստատում են մի շարք իրավունքներ,
-
1:36 - 1:38այդ թվում՝ խտրականության բացառման և
-
1:38 - 1:40կյանքի ու ազատության իրավունքները:
-
1:40 - 1:42Այն անդրադառնում էր նաև արգելքներին,
-
1:42 - 1:43օրինակ՝
-
1:43 - 1:44խոշտանգումների և ստրկության արգելքներին,
-
1:44 - 1:46և մարդու տարրական իրավունքներին ու ազատություններին,
-
1:46 - 1:48օրինակ՝ ազատ տեղաշարժման
-
1:48 - 1:50և բնակության հաստատման իրավունքին:
-
1:50 - 1:52Հռչակագիրը ներառում էր հիմնական քաղաքացիական և քրեական իրավունքները,
-
1:52 - 1:54այդ թվում՝ խոսքի, խղճի ազատության,
-
1:54 - 1:56խաղաղ հավաքների իրավունքները,
-
1:56 - 1:59և սոցիալական, աշխատանքային և կրոնական իրավունքները,
-
1:59 - 2:01օրինակ՝ կրթության,
-
2:01 - 2:03մասնագիտություն ազատ ընտրելու և
-
2:03 - 2:06հավասարապես վարձատրվելու և արժանապատվության իրավունքները:
-
2:06 - 2:10Հռչակագրում նշված չէ, թե որ իրավունքներն են ավելի կարևոր,
-
2:10 - 2:12այն հաստատում է դրանց ընդհանրությունը,
-
2:12 - 2:13անքակտելիությունը,
-
2:13 - 2:15փոխկապակցվածությունը:
-
2:15 - 2:18Վերջերս մարդու տարրական իրավունքները շատացել են,
-
2:18 - 2:21խորացել և ընդարձակվել են նաև մեր գիտելիքները
-
2:21 - 2:24տվյալ իրավունքների և դրանց պաշտպանության մասին:
-
2:24 - 2:27Եթե տվյալ սկզբունքները լավ զարգացած են,
-
2:27 - 2:30ինչու՞ մարդու իրավունքները հաճախ
-
2:30 - 2:34խախտվում և արհամարհվում ամբողջ աշխարհում:
-
2:34 - 2:37Հիմնականում, խնդիրը կայանում է նրանում, որ դժվար է
-
2:37 - 2:40բոլորին ստիպել կիրառել տվյալ սկզբունքները
-
2:40 - 2:42կամ պատժել օրինազանցներին:
-
2:42 - 2:46Հռչակագիրը, չնայած իր հեղինակավոր և հարգված լինելուն,
-
2:46 - 2:50միայն հռչակագիր է, այլ ոչ խիստ օրենք:
-
2:50 - 2:53Այսպիսով, երբ առանձին երկրներ այն խախտում են,
-
2:53 - 2:56տվյալ խախտումները վերահսկող մեխանիզմերը անզոր են:
-
2:56 - 2:58Օրինակ, ՄԱԿ-ի հիմնական մարմինները,
-
2:58 - 3:00որոնք պատասխանատու են մարդու իրավունքների համար,
-
3:00 - 3:03հիմնականում ուսումնասիրում են և քննում ոտնձգությունները,
-
3:03 - 3:06սակայն դրանք չեն կարող ստիպել երկրներին
-
3:06 - 3:08կատարել օրինագծերի փոփոխություններ կամ
-
3:08 - 3:09փոխհատուցել զոհերին:
-
3:09 - 3:11Ահա թե ինչու որոշ քննադատներ գտնում են,
-
3:11 - 3:14որ միամիտ կլինի համարել մարդու իրավունքները բնածին
-
3:14 - 3:18այն աշխարհում, որտեղ առանձին երկրներ մեծ իշխանություն ունեն:
-
3:18 - 3:21Քննադատները կասկածի տակ են առնում նաև մարդու իրավունքների համընդհանրությունը
-
3:21 - 3:23և ընդգծում են,
-
3:23 - 3:25որ սրանց զարգացումը հիմնականում պայմանավորված է
-
3:25 - 3:27մի շարք արևմտյան երկրներով,
-
3:27 - 3:30ինչն էլ բացառում է մարդու իրավունքների համընդհանրությունը:
-
3:30 - 3:31Արդյունքում,
-
3:31 - 3:34նախապատվությունը տրվում է քաղաքացիական,
-
3:34 - 3:35այլ ոչ թե սոցիալական և
-
3:35 - 3:40անհատական, այլ ոչ թե խմբակային իրավունքներին:
-
3:40 - 3:43Մյուսները պաշտպանում են մարդու համընդհանուր իրավունքները
-
3:43 - 3:45և ընդգծում են դրանց դրական ազդեցությունը
-
3:45 - 3:47միջազգային չափանիշների կայացման
-
3:47 - 3:50և ակտիվիստական արշավների կազմակերպման գործում:
-
3:50 - 3:52Նրանք նաև նշում են,
-
3:52 - 3:54որ ոչ բոլոր մարդու իրավունքների պաշտպանության
-
3:54 - 3:56միջազգային մարմիններն են անզոր:
-
3:56 - 4:00Օրինակ, Մարդու Իրավունքների Եվրոպական Կոնվենցիան հիմնել է դատարան,
-
4:00 - 4:03որին կարող են դիմել անդամ 47 երկրները և դրանց քաղաքացիները:
-
4:03 - 4:05Դատարանը կայացնում է վերջնական որոշումներ,
-
4:05 - 4:08որոնց հետ հաշվի պետք է նստեն բոլոր անդամ երկրները:
-
4:08 - 4:11Մարդու իրավունքները անընդհատ կատարելագործվում են
-
4:11 - 4:15դրանց մասին մեր ունեցած գիտելիքների հետ միասին:
-
4:15 - 4:19Օրինակ, ինչքա՞ն առաջնահերթ և կարևոր են
-
4:19 - 4:21ժողովրդականության և զարգացման իրավունքները:
-
4:21 - 4:25Քանի որ մեր առօրյան աստիճանաբար թվայնացվում է,
-
4:25 - 4:28արդյո՞ք համացանցին միանալու իրավունք է անհրաժեշտ:
-
4:28 - 4:29Տեղեկատվության գաղտնիությա՞ն իրավունք:
-
4:29 - 4:31Իսկ ի՞նչ եք դուք կարծում:
- Title:
- Որո՞նք են մարդու համընդհանուր իրավունքները - Բենեդետտա Բերտի
- Description:
-
Մարդու իրավունքների հիմնական գաղափարը այն է, որ մեզանից յուրաքանչյուրին, անկախ նրանից, թե ով ենք մենք և որտեղ ենք ծնվել,
վերագրվում են նույն տարրական իրավունքները և ազատությունները: Սկզբում այս գաղափարը պարզ է թվում, սակայն այն բարդանում է, երբ ինչ-որ մեկը փորձում է այն գործնականում կիրառել: Որո՞նք են մարդու հիմնական իրավունքները: Ո՞վ է դրանք առանձնացրել: Ո՞վ է դրանք պարտադրում և ինչպե՞ս: Բենեդետտա Բերտին բացահայտում է մարդու իրավունքների նրբությունները:
Դասը պատրաստեց Բենեդետտա Բերտին, անիմացիան` Սառա Սայդեն: - Video Language:
- English
- Team:
closed TED
- Project:
- TED-Ed
- Duration:
- 04:47
![]() |
Kristine Sargsyan approved Armenian subtitles for What are the universal human rights? - Benedetta Berti | |
![]() |
Kristine Sargsyan accepted Armenian subtitles for What are the universal human rights? - Benedetta Berti | |
![]() |
Kristine Sargsyan edited Armenian subtitles for What are the universal human rights? - Benedetta Berti | |
![]() |
Sona Martirossian edited Armenian subtitles for What are the universal human rights? - Benedetta Berti | |
![]() |
Kristine Sargsyan declined Armenian subtitles for What are the universal human rights? - Benedetta Berti | |
![]() |
Kristine Sargsyan edited Armenian subtitles for What are the universal human rights? - Benedetta Berti | |
![]() |
Sona Martirossian edited Armenian subtitles for What are the universal human rights? - Benedetta Berti | |
![]() |
Sona Martirossian edited Armenian subtitles for What are the universal human rights? - Benedetta Berti |