0:00:06.380,0:00:09.279 Մարդու իրավունքների հիմնական գաղափարը այն է, 0:00:09.279,0:00:12.345 որ անկախ նրանից, թե ով ենք մենք և որտեղ ենք ծնվել, 0:00:12.345,0:00:16.528 վերագրվում են նույն տարրական իրավունքները և ազատությունները: 0:00:16.528,0:00:18.348 Մարդու իրավունքները արտոնություններ չեն, 0:00:18.348,0:00:21.245 սրանք չեն կարող շնորհվել կամ խլվել: 0:00:21.245,0:00:24.787 Այս իրավունքները անօտարելի են և համընդհանուր: 0:00:24.787,0:00:26.994 Սկզբում այս գաղափարը պարզ է թվում, 0:00:26.994,0:00:29.078 սակայն այն բարդանում է, 0:00:29.078,0:00:32.930 երբ ինչ-որ մեկը փորձում է այն գործնականում կիրառել: 0:00:32.930,0:00:35.470 Որո՞նք են մարդու հիմնական իրավունքները: 0:00:35.470,0:00:37.256 Ո՞վ է դրանք առանձնացրել: 0:00:37.256,0:00:39.743 Ո՞վ է դրանք պարտադրում և ինչպե՞ս: 0:00:39.743,0:00:43.160 Մարդու իրավունքների հաստատումը երկար պատմություն ունի: 0:00:43.160,0:00:45.750 Դարերի ընթացքում տարբեր հասարակությունների, 0:00:45.750,0:00:48.046 կրոնների և մշակույթների ներկայացուցիչներ 0:00:48.046,0:00:49.996 պայքարել են արդարության, 0:00:49.996,0:00:52.240 անաչառության և օրինապահության համար: 0:00:52.240,0:00:53.730 Սակայն, մարդու իրավունքները 0:00:53.730,0:00:56.203 առաջին անգամ հաստատվել են 0:00:56.203,0:01:00.494 2-րդ համաշխարհային պատերազմից հետո ստեղծված ՄԱԿ-ի կողմից: 0:01:00.494,0:01:04.284 ՄԱԿ-ի հիմքում ընկած պայմանագրերի նպատակներից մեկն է 0:01:04.284,0:01:07.974 վերահաստատել մարդու հիմնական իրավունքները: 0:01:07.974,0:01:09.605 Այսպիսով, 0:01:09.605,0:01:12.569 1948 թ. ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեան ընդունեց 0:01:12.569,0:01:15.179 Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրը: 0:01:15.179,0:01:16.569 Այս փաստաթուղթը, 0:01:16.569,0:01:18.545 որը կազմվել է միջազգային հանձնաժողովի կողմից, 0:01:18.545,0:01:20.425 որը գլխավորում էր Էլեանոր Ռուզվելտը, 0:01:20.425,0:01:24.047 հիմք է հանդիսանում մարդու համընդհանուր իրավունքների օրինագծի համար: 0:01:24.047,0:01:26.782 Հռչակագիրը հիմնվում է այն գաղափարի վրա, 0:01:26.782,0:01:29.318 որ բոլոր մարդիկ ծնվում են ազատ, 0:01:29.318,0:01:32.318 արժանապատվության և հավասար իրավունքների մեջ: 0:01:32.318,0:01:33.598 Այն կազմված է 30 կետերից, 0:01:33.598,0:01:35.653 որոնք հաստատում են մի շարք իրավունքներ, 0:01:35.653,0:01:37.664 այդ թվում՝ խտրականության բացառման և 0:01:37.664,0:01:39.924 կյանքի ու ազատության իրավունքները: 0:01:39.924,0:01:41.744 Այն անդրադառնում էր նաև արգելքներին, 0:01:41.744,0:01:42.624 օրինակ՝ 0:01:42.624,0:01:44.385 խոշտանգումների և ստրկության արգելքներին, 0:01:44.385,0:01:46.386 և մարդու տարրական իրավունքներին ու ազատություններին, 0:01:46.386,0:01:47.736 օրինակ՝ ազատ տեղաշարժման 0:01:47.736,0:01:49.751 և բնակության հաստատման իրավունքին: 0:01:49.751,0:01:52.071 Հռչակագիրը ներառում էր հիմնական քաղաքացիական և քրեական իրավունքները, 0:01:52.071,0:01:53.701 այդ թվում՝ խոսքի, խղճի ազատության, 0:01:53.701,0:01:55.981 խաղաղ հավաքների իրավունքները, 0:01:55.981,0:01:59.033 և սոցիալական, աշխատանքային և կրոնական իրավունքները, 0:01:59.033,0:02:00.509 օրինակ՝ կրթության, 0:02:00.509,0:02:03.047 մասնագիտություն ազատ ընտրելու և 0:02:03.047,0:02:06.258 հավասարապես վարձատրվելու և արժանապատվության իրավունքները: 0:02:06.258,0:02:10.140 Հռչակագրում նշված չէ, թե որ իրավունքներն են ավելի կարևոր, 0:02:10.140,0:02:11.882 այն հաստատում է դրանց ընդհանրությունը, 0:02:11.882,0:02:13.448 անքակտելիությունը, 0:02:13.448,0:02:15.279 փոխկապակցվածությունը: 0:02:15.279,0:02:18.406 Վերջերս մարդու տարրական իրավունքները շատացել են, 0:02:18.406,0:02:21.086 խորացել և ընդարձակվել են նաև մեր գիտելիքները 0:02:21.086,0:02:24.376 տվյալ իրավունքների և դրանց պաշտպանության մասին: 0:02:24.376,0:02:27.014 Եթե տվյալ սկզբունքները լավ զարգացած են, 0:02:27.014,0:02:30.414 ինչու՞ մարդու իրավունքները հաճախ 0:02:30.434,0:02:34.145 խախտվում և արհամարհվում ամբողջ աշխարհում: 0:02:34.165,0:02:37.262 Հիմնականում, խնդիրը կայանում է նրանում, որ դժվար է 0:02:37.262,0:02:40.154 բոլորին ստիպել կիրառել տվյալ սկզբունքները 0:02:40.154,0:02:42.154 կամ պատժել օրինազանցներին: 0:02:42.154,0:02:45.825 Հռչակագիրը, չնայած իր հեղինակավոր և հարգված լինելուն, 0:02:45.825,0:02:49.847 միայն հռչակագիր է, այլ ոչ խիստ օրենք: 0:02:49.847,0:02:52.822 Այսպիսով, երբ առանձին երկրներ այն խախտում են, 0:02:52.822,0:02:56.192 տվյալ խախտումները վերահսկող մեխանիզմերը անզոր են: 0:02:56.192,0:02:57.681 Օրինակ, ՄԱԿ-ի հիմնական մարմինները, 0:02:57.681,0:03:00.381 որոնք պատասխանատու են մարդու իրավունքների համար, 0:03:00.381,0:03:03.207 հիմնականում ուսումնասիրում են և քննում ոտնձգությունները, 0:03:03.207,0:03:05.792 սակայն դրանք չեն կարող ստիպել երկրներին 0:03:05.792,0:03:07.632 կատարել օրինագծերի փոփոխություններ կամ 0:03:07.632,0:03:09.302 փոխհատուցել զոհերին: 0:03:09.302,0:03:11.236 Ահա թե ինչու որոշ քննադատներ գտնում են, 0:03:11.236,0:03:14.446 որ միամիտ կլինի համարել մարդու իրավունքները բնածին 0:03:14.446,0:03:17.801 այն աշխարհում, որտեղ առանձին երկրներ մեծ իշխանություն ունեն: 0:03:17.801,0:03:21.283 Քննադատները կասկածի տակ են առնում նաև մարդու իրավունքների համընդհանրությունը 0:03:21.283,0:03:22.503 և ընդգծում են, 0:03:22.503,0:03:25.001 որ սրանց զարգացումը հիմնականում պայմանավորված է 0:03:25.001,0:03:27.497 մի շարք արևմտյան երկրներով, 0:03:27.497,0:03:30.338 ինչն էլ բացառում է մարդու իրավունքների համընդհանրությունը: 0:03:30.338,0:03:31.404 Արդյունքում,[br] 0:03:31.404,0:03:33.840 նախապատվությունը տրվում է քաղաքացիական, 0:03:33.840,0:03:35.455 այլ ոչ թե սոցիալական և 0:03:35.455,0:03:39.505 անհատական, այլ ոչ թե խմբակային իրավունքներին: 0:03:39.505,0:03:42.686 Մյուսները պաշտպանում են մարդու համընդհանուր իրավունքները 0:03:42.686,0:03:44.619 և ընդգծում են դրանց դրական ազդեցությունը 0:03:44.619,0:03:46.529 միջազգային չափանիշների կայացման 0:03:46.529,0:03:50.143 և ակտիվիստական արշավների կազմակերպման գործում: 0:03:50.143,0:03:51.779 Նրանք նաև նշում են, 0:03:51.779,0:03:53.889 որ ոչ բոլոր մարդու իրավունքների պաշտպանության 0:03:53.889,0:03:55.577 միջազգային մարմիններն են անզոր: 0:03:55.577,0:03:59.933 Օրինակ, Մարդու Իրավունքների Եվրոպական Կոնվենցիան հիմնել է դատարան, 0:03:59.933,0:04:03.428 որին կարող են դիմել անդամ 47 երկրները և դրանց քաղաքացիները: 0:04:03.428,0:04:05.066 Դատարանը կայացնում է վերջնական որոշումներ, 0:04:05.066,0:04:08.066 որոնց հետ հաշվի պետք է նստեն բոլոր անդամ երկրները: 0:04:08.066,0:04:11.452 Մարդու իրավունքները անընդհատ կատարելագործվում են 0:04:11.452,0:04:14.985 դրանց մասին մեր ունեցած գիտելիքների հետ միասին: 0:04:14.985,0:04:18.580 Օրինակ, ինչքա՞ն առաջնահերթ և կարևոր են 0:04:18.580,0:04:21.290 ժողովրդականության և զարգացման իրավունքները: 0:04:21.290,0:04:24.503 Քանի որ մեր առօրյան աստիճանաբար թվայնացվում է, 0:04:24.503,0:04:27.622 արդյո՞ք համացանցին միանալու իրավունք է անհրաժեշտ: 0:04:27.622,0:04:29.410 Տեղեկատվության գաղտնիությա՞ն իրավունք: 0:04:29.410,0:04:31.206 Իսկ ի՞նչ եք դուք կարծում: