-
Գիտեի՞ր, որ ամեն անգամ,
երբ երաժիշտը վերցնում է գործիքը,
-
նրա ողջ ուղեղում հրավառություն է
տեղի ունենում։
-
Արտաքինից երաժիշտը
լուռ ու կենտրոնացած է,
-
կարդում է նոտաներն ու կատարում
անհրաժեշտ շարժումները։
-
Բայց նրա ուղեղում իսկական
տոնակատարություն է։
-
Որտեղի՞ց գիտենք սա։
-
Վերջին մի քանի տասնամյակներում
-
նյարդաբանները հսկայական
աշխատանք են կատարել
-
հասկանալու համար,
թե ինչպես է աշխատում ուղեղը։
-
Նրանք հետազոտել են
ուղեղի աշխատանքը
-
FMRI և PET սկաներներով։
-
Նման սարքերով դիտելիս, կարելի է տեսնել, որ
-
ասենք ընթերցելիս կամ մաթեմատիկական
խնդիրներ լուծելիս
-
ակտիվանում է զբաղմունքին համապատասխանող
ուղեղի որոշակի հատված։
-
Սակայն, երբ հետազոտվող անձը
երաժշտություն է լսում
-
նրա ուղեղում հրավառություն է։
-
Ուղեղի բազմաթիվ հատվածներ
ակտիվանում են միաժամանակ,
-
երաժշտությունն հասկանալու համար
-
ոււղեղն առանձին֊ առանձին վերլուծում է
-
մեղեդին, ռիթմը և այլ տարրեր,
-
իսկ հետո ամեն ինչ միացնում է,
վերածում ընդհանուր երաժշտական ապրումի։
-
Եվ այդքան աշխատանք մեր ուղեղն
անում է մեկ ակնթարթում
-
առաջին հնչյունները լսելու և ոտքերով
հատակին հարվածելու արանքում։
-
Իսկ երբ դիտում ենք ոչ թե
երաժշտություն լսողի,
-
այլ նվագողի ուղեղը,
-
փոքրիկ հրավառությունը վերածվում է
տոնակատարության։
-
Փաստորեն, եթե երաժշտություն լսելն
ուղեղում ակտիվացնում է
-
մի շարք յուրօրինակ գործողություններ,
-
ապա նվագելն ուղեղի համար
հավասարազոր է մարմնամարզության։
-
Նյարդաբանները նկատել են, թե ինչպես են
վառվում տարբեր կենտրոններ
-
ու միաժամանակ վերլուծում տարբեր տեղեկություններ
-
խրթին, բայց փոխհամաձայնեցված
զարմանահրաշ հաջորդականությամբ։
-
Բայց նվագելու ի՞նչն է նման ազդեցություն
ունենում ուղեղի վրա։
-
Այս հետազոտությունը համեմատաբար նոր է
-
բայց նյարդաբաններն արդեն
որոշակի պատկերացում ունեն։
-
Երաժշտական գործիք նվագելը
-
պահանջում է ուղեղի գրեթե
բոլոր կենտրոնների աշխատանքը՝ միաժամանակ,
-
հատկապես տեսողական, լսողական
և շարժողական կենտրոնների։
-
Ինչպես ցանկացած մարզանքի դեպքում,
կանոնավոր վարժանքը երաժշտական գործիքով
-
ուժեղացնում է ուղեղի այդ ֆունկցիաները,
թույլ տալով այդ ներուժը
-
կիրառել նաև այլ
գործողությունների ընթացքում։
-
Ամենաակնհայտ տարբերությունը երաժշտություն
լսելու և նվագելու միջև այն է,
-
որ երկրորդը պահանջում է
շարժողական հմտություններ,
-
որոնք կառավարվում են
ուղեղի երկու կիսագնդերում էլ։
-
Այն պահանջում է և՛ լեզվական ու
մաթեմաթիկական ճշգրտություն,
-
որոնք ավելի հաճախ կառավարում է
ձախ կիսագունդը,
-
և՛ աջ կիսագնդի նորարական ու
ստեղծագործական հմտությունը։
-
Այս ամենց կարելի է եզրակացնել, որ նվագելը
-
մեծացնում և ակտիվացնում է
ուղեղի բրտամարմնի ակտիվությունը,
-
իսկ այն երկու կիսագնդերի կամուրջն է,
հետևաբար նվագելը
-
թույլ է տալիս ուղեղի տարբեր կենտրոններին
-
հաղորդակցվել ավելի արագ ու
բազմակի ուղիներով։
-
Սա երաժիշտներին թույլ է տալիս
խնդիրներ լուծելիս
-
լինել ավելի արդյունավետ ու ստեղծարար՝
գիտական, թե կենցաղային հարցերում։
-
Քանի որ նվագելը նաև
պահանջում է երաժշտության
-
հուզական բովանդակության
-
ստեղծման և ընկալման հմտություններ,
-
երաժիշտներն հաճախ նաև
-
ղեկավար պաշտոն են զբաղեցնում,
-
ինչը սովորաբար պահանջում է
-
պլանավորում, ռազմավարություն,
մանրուքների նկատմամբ ուշադրություն,
-
ինչպես նաև՝ կոգնիտիվ և էմոցիոնալ
ասպետկների համաժամանակյա վերլուծություն։
-
Այս ընդունակությունը ազդում է նաև
մեր հիշողության աշխատանքի վրա։
-
Եվ իսկապես, երաժիշտները ունեն
հիշողական բարձր ունակություններ,
-
նրանք արագ ու արդյունավետ ստեղծում,
պահպանում և մտաբերում են հիշողությունները։
-
Երաժիշտներն օգտագործում են
զարգացած կապուղիներով իրենց ուղեղը
-
յուրաքանչյուր տեղեկությունը
մի քանի պիտակով պահելու համար,
-
օրինակ՝ կոնցեպտուալ, էմոցիոնալ
-
ձայնային, կոնտեքստային պիտակներով
-
ինչպես դա անում է ինտերնետային
որոնողական համակարգը։
-
Իսկ ինչպե՞ս գիտենք, որ այս օգուտները
տալիս է միայն երաժշտությունը,
-
և ոչ օրինակ սպորտը կամ նկարչությունը։
-
Կամ գուցե այնպես է, որ նվագել սկսում են
-
մարդիկ, ովքեր արդեն շատ խելացի՞ են։
-
Նյարդաբանները զբաղվում են այս հարցերով,
-
առայժմ նրանք գտել են, որ նվագել սովորելու
-
գեղարվեստական ասպեկտները տարբեր են
-
ցանկացած այլ գործողությունից,
այդ թվում՝ այլ արվեստով զբաղվելուց։
-
Նրանք արել են մի շարք
գիտափորձերի, որոնց մասնակիցներն
-
սկզբում ունեին կոգնիտիվ
և նյարդային
-
ֆունկցիոնալ նույն մակարդակը.
բայց նրանցից մի քանիսն, ովքեր
-
տևական ժամանակ զբաղվել են
նվագել սովորելով,
-
փորձից հետո ունեին ուղեղի ավելի զարգացած
կենտրոններ։
-
Այս՝ վերջերս արված հետազոտությունը
նվագելու մտավոր օգտակարության մասին
-
ընդլայնել է նաև մտավոր աշխատանքների մասին
մեր պատկերացումը
-
ի հայտ բերելով ներքին ռիթմեր և
բարդ փոխազդեցություններ
-
որոնք միասին կազմում են մեր ուղեղի
հրաշալի նվագախումբը։