WEBVTT 00:00:13.712 --> 00:00:17.070 Գիտեի՞ր, որ ամեն անգամ, երբ երաժիշտը վերցնում է գործիքը, 00:00:17.094 --> 00:00:20.269 նրա ողջ ուղեղում հրավառություն է տեղի ունենում։ 00:00:20.293 --> 00:00:22.856 Արտաքինից երաժիշտը լուռ ու կենտրոնացած է, 00:00:22.880 --> 00:00:26.843 կարդում է նոտաներն ու կատարում անհրաժեշտ շարժումները։ 00:00:26.867 --> 00:00:29.354 Բայց նրա ուղեղում իսկական տոնակատարություն է։ 00:00:30.121 --> 00:00:31.385 Որտեղի՞ց գիտենք սա։ 00:00:31.409 --> 00:00:33.201 Վերջին մի քանի տասնամյակներում 00:00:33.225 --> 00:00:35.696 նյարդաբանները հսկայական աշխատանք են կատարել 00:00:35.720 --> 00:00:38.293 հասկանալու համար, թե ինչպես է աշխատում ուղեղը։ 00:00:38.293 --> 00:00:40.866 Նրանք հետազոտել են ուղեղի աշխատանքը 00:00:40.866 --> 00:00:43.441 FMRI և PET սկաներներով։ 00:00:43.465 --> 00:00:45.694 Նման սարքերով դիտելիս, կարելի է տեսնել, որ 00:00:45.718 --> 00:00:48.600 ասենք ընթերցելիս կամ մաթեմատիկական խնդիրներ լուծելիս 00:00:48.624 --> 00:00:53.010 ակտիվանում է զբաղմունքին համապատասխանող ուղեղի որոշակի հատված։ 00:00:53.034 --> 00:00:56.292 Սակայն, երբ հետազոտվող անձը երաժշտություն է լսում 00:00:56.316 --> 00:00:58.276 նրա ուղեղում հրավառություն է։ 00:00:58.300 --> 00:01:01.171 Ուղեղի բազմաթիվ հատվածներ ակտիվանում են միաժամանակ, 00:01:01.195 --> 00:01:02.743 երաժշտությունն հասկանալու համար 00:01:02.743 --> 00:01:04.291 ոււղեղն առանձին֊ առանձին վերլուծում է 00:01:04.291 --> 00:01:05.841 մեղեդին, ռիթմը և այլ տարրեր, 00:01:05.865 --> 00:01:10.028 իսկ հետո ամեն ինչ միացնում է, վերածում ընդհանուր երաժշտական ապրումի։ 00:01:10.052 --> 00:01:13.019 Եվ այդքան աշխատանք մեր ուղեղն անում է մեկ ակնթարթում 00:01:13.043 --> 00:01:17.385 առաջին հնչյունները լսելու և ոտքերով հատակին հարվածելու արանքում։ 00:01:17.409 --> 00:01:19.921 Իսկ երբ դիտում ենք ոչ թե երաժշտություն լսողի, 00:01:19.945 --> 00:01:22.611 այլ նվագողի ուղեղը, 00:01:22.635 --> 00:01:25.892 փոքրիկ հրավառությունը վերածվում է տոնակատարության։ 00:01:25.916 --> 00:01:29.447 Փաստորեն, եթե երաժշտություն լսելն ուղեղում ակտիվացնում է 00:01:29.471 --> 00:01:31.429 մի շարք յուրօրինակ գործողություններ, 00:01:31.453 --> 00:01:35.494 ապա նվագելն ուղեղի համար հավասարազոր է մարմնամարզության։ 00:01:35.518 --> 00:01:38.682 Նյարդաբանները նկատել են, թե ինչպես են վառվում տարբեր կենտրոններ 00:01:38.706 --> 00:01:41.614 ու միաժամանակ վերլուծում տարբեր տեղեկություններ 00:01:41.638 --> 00:01:45.508 խրթին, բայց փոխհամաձայնեցված զարմանահրաշ հաջորդականությամբ։ 00:01:46.233 --> 00:01:49.860 Բայց նվագելու ի՞նչն է նման ազդեցություն ունենում ուղեղի վրա։ 00:01:49.884 --> 00:01:51.795 Այս հետազոտությունը համեմատաբար նոր է 00:01:51.819 --> 00:01:54.476 բայց նյարդաբաններն արդեն որոշակի պատկերացում ունեն։ 00:01:54.500 --> 00:01:55.928 Երաժշտական գործիք նվագելը 00:01:55.952 --> 00:01:59.293 պահանջում է ուղեղի գրեթե բոլոր կենտրոնների աշխատանքը՝ միաժամանակ, 00:01:59.317 --> 00:02:03.315 հատկապես տեսողական, լսողական և շարժողական կենտրոնների։ 00:02:03.339 --> 00:02:07.757 Ինչպես ցանկացած մարզանքի դեպքում, կանոնավոր վարժանքը երաժշտական գործիքով 00:02:07.781 --> 00:02:11.690 ուժեղացնում է ուղեղի այդ ֆունկցիաները, թույլ տալով այդ ներուժը 00:02:11.714 --> 00:02:13.595 կիրառել նաև այլ գործողությունների ընթացքում։ 00:02:13.619 --> 00:02:17.120 Ամենաակնհայտ տարբերությունը երաժշտություն լսելու և նվագելու միջև այն է, 00:02:17.144 --> 00:02:19.704 որ երկրորդը պահանջում է շարժողական հմտություններ, 00:02:19.728 --> 00:02:22.781 որոնք կառավարվում են ուղեղի երկու կիսագնդերում էլ։ 00:02:22.805 --> 00:02:26.113 Այն պահանջում է և՛ լեզվական ու մաթեմաթիկական ճշգրտություն, 00:02:26.137 --> 00:02:28.382 որոնք ավելի հաճախ կառավարում է ձախ կիսագունդը, 00:02:28.406 --> 00:02:31.941 և՛ աջ կիսագնդի նորարական ու ստեղծագործական հմտությունը։ 00:02:31.965 --> 00:02:34.280 Այս ամենց կարելի է եզրակացնել, որ նվագելը 00:02:34.304 --> 00:02:38.860 մեծացնում և ակտիվացնում է ուղեղի բրտամարմնի ակտիվությունը, 00:02:38.884 --> 00:02:41.319 իսկ այն երկու կիսագնդերի կամուրջն է, հետևաբար նվագելը 00:02:41.319 --> 00:02:43.754 թույլ է տալիս ուղեղի տարբեր կենտրոններին 00:02:43.754 --> 00:02:46.190 հաղորդակցվել ավելի արագ ու բազմակի ուղիներով։ 00:02:46.214 --> 00:02:48.667 Սա երաժիշտներին թույլ է տալիս խնդիրներ լուծելիս 00:02:48.691 --> 00:02:52.316 լինել ավելի արդյունավետ ու ստեղծարար՝ գիտական, թե կենցաղային հարցերում։ 00:02:52.340 --> 00:02:53.995 Քանի որ նվագելը նաև պահանջում է երաժշտության 00:02:53.995 --> 00:02:55.650 հուզական բովանդակության 00:02:55.650 --> 00:02:57.742 ստեղծման և ընկալման հմտություններ, 00:02:57.742 --> 00:02:59.834 երաժիշտներն հաճախ նաև 00:02:59.834 --> 00:03:01.927 ղեկավար պաշտոն են զբաղեցնում, 00:03:01.927 --> 00:03:04.237 ինչը սովորաբար պահանջում է 00:03:04.261 --> 00:03:07.896 պլանավորում, ռազմավարություն, մանրուքների նկատմամբ ուշադրություն, 00:03:07.920 --> 00:03:13.231 ինչպես նաև՝ կոգնիտիվ և էմոցիոնալ ասպետկների համաժամանակյա վերլուծություն։ 00:03:13.255 --> 00:03:16.478 Այս ընդունակությունը ազդում է նաև մեր հիշողության աշխատանքի վրա։ 00:03:17.196 --> 00:03:20.425 Եվ իսկապես, երաժիշտները ունեն հիշողական բարձր ունակություններ, 00:03:20.449 --> 00:03:25.454 նրանք արագ ու արդյունավետ ստեղծում, պահպանում և մտաբերում են հիշողությունները։ 00:03:25.478 --> 00:03:29.208 Երաժիշտներն օգտագործում են զարգացած կապուղիներով իրենց ուղեղը 00:03:29.232 --> 00:03:31.970 յուրաքանչյուր տեղեկությունը մի քանի պիտակով պահելու համար, 00:03:31.994 --> 00:03:34.310 օրինակ՝ կոնցեպտուալ, էմոցիոնալ 00:03:34.334 --> 00:03:36.850 ձայնային, կոնտեքստային պիտակներով 00:03:36.874 --> 00:03:38.579 ինչպես դա անում է ինտերնետային որոնողական համակարգը։ 00:03:39.706 --> 00:03:42.659 Իսկ ինչպե՞ս գիտենք, որ այս օգուտները տալիս է միայն երաժշտությունը, 00:03:42.683 --> 00:03:45.148 և ոչ օրինակ սպորտը կամ նկարչությունը։ 00:03:45.172 --> 00:03:47.545 Կամ գուցե այնպես է, որ նվագել սկսում են 00:03:47.569 --> 00:03:49.474 մարդիկ, ովքեր արդեն շատ խելացի՞ են։ 00:03:49.498 --> 00:03:52.679 Նյարդաբանները զբաղվում են այս հարցերով, 00:03:52.703 --> 00:03:55.353 առայժմ նրանք գտել են, որ նվագել սովորելու 00:03:55.377 --> 00:03:57.330 գեղարվեստական ասպեկտները տարբեր են 00:03:57.354 --> 00:04:01.709 ցանկացած այլ գործողությունից, այդ թվում՝ այլ արվեստով զբաղվելուց։ 00:04:01.733 --> 00:04:04.244 Նրանք արել են մի շարք գիտափորձերի, որոնց մասնակիցներն 00:04:04.268 --> 00:04:05.670 սկզբում ունեին կոգնիտիվ և նյարդային 00:04:05.694 --> 00:04:09.047 ֆունկցիոնալ նույն մակարդակը. բայց նրանցից մի քանիսն, ովքեր 00:04:09.071 --> 00:04:12.855 տևական ժամանակ զբաղվել են նվագել սովորելով, 00:04:12.879 --> 00:04:16.183 փորձից հետո ունեին ուղեղի ավելի զարգացած կենտրոններ։ 00:04:16.889 --> 00:04:19.908 Այս՝ վերջերս արված հետազոտությունը նվագելու մտավոր օգտակարության մասին 00:04:19.932 --> 00:04:22.565 ընդլայնել է նաև մտավոր աշխատանքների մասին մեր պատկերացումը 00:04:22.589 --> 00:04:25.501 ի հայտ բերելով ներքին ռիթմեր և բարդ փոխազդեցություններ 00:04:25.525 --> 00:04:28.493 որոնք միասին կազմում են մեր ուղեղի հրաշալի նվագախումբը։