Ամեն ինչ փոխելու համար
-
0:09 - 0:15Մարդկությունն անհավասար հակամարտության
մեջ է իշխանական կառույցների հետ։ -
0:17 - 0:20Ինչքան ավելի հզոր են դրանք,
այդքան պակաս ուժ մենք ունենք։ -
0:21 - 0:25Ինչքան ավելի շատ փառք են դրանք վայելում,
այդքան ավելի աղքատ ենք մենք դառնում։ -
0:26 - 0:30Ինչքան ավելի հրապուրիչ է հանդիսանքը,
այնքան ավելի նողկալի է մեր իրողությունը, -
0:31 - 0:35ինչքան ավելի կայուն են կառույցները,
այնքան պակաս կայուն է մեր կյանքը։ -
0:39 - 0:43Խնդիրը իշխանություն ունեցող մարդիկ չեն,
այն կառույցներն ինքնին։ -
0:44 - 0:49Անկախ նրանից, թե ում ձեռքում է կառավարման
ղեկը, այն ծնում է ուժի անհավասարություն։ -
0:50 - 0:52Համակարգը խափանված չէ,
այն հենց այդպես է աշխատում: -
0:53 - 0:55Ոչ մի մասնակի լուծում չի օգնի,
-
0:55 - 0:59մենք պետք է ամեն բան վերանայենք
մեկ այլ տրամաբանությամբ. -
0:59 - 1:02մի բան փոխելու համար, սկսիր ամեն ինչից։
-
1:03 - 1:06Երբ պատերազմը երկար է տևում,
այն դառնում է անտեսանելի։ -
1:06 - 1:09Մենք այլևս չենք նկատում, թե որքան
ռազմականացված է մեր հասարակությունը՝ -
1:09 - 1:14սահմանները, անվտանգության անցակետերը,
կարգապահական միջոցները։ -
1:15 - 1:19Մեր կյանքը տնօրինելու փոխարեն,
մենք ունենք իշխանության գերակայություն։ -
1:20 - 1:24Ո՞րն է ուժի և իշխանության տարբերությունը։
-
1:24 - 1:27Աշխատողներն ուժ ունեն,
-
1:28 - 1:31իսկ ղեկավարները, ովքեր ասում են՝
ինչ անել՝ իշխանություն։ -
1:32 - 1:35Վարձակալները, ովքեր հոգ են տանում
շենքի մասին, ուժ ունեն, -
1:35 - 1:39իսկ տանտերը, ում պատկանում է շենքը՝
իշխանություն: -
1:40 - 1:45Բանակն ուժ ունի, գեներալները՝
իշխանություն։ -
1:45 - 1:51Գետն ուժ ունի, իսկ ամբարտակ
կառուցելու թույլտվությունը՝ իշխանություն։ -
1:52 - 1:55Ուժն ինքնին ճնշող չէ։
-
1:56 - 1:58Ուժի շատ տեսակներ ազատագրող են,
-
1:58 - 2:02սիրելիների մասին հոգ տանելը,
ինքդ քեզ պաշտպանելը և վեճեր լուծելը, -
2:03 - 2:07ասեղնաբուժությամբ զբաղվելը, առագաստանավ
ղեկավարելը և ճոճաձողի վրա պտտվելը։ -
2:08 - 2:12Զարգացնելով որոշ կարողություներ,
նպաստում ես նաև այլոց ազատագրմանը։ -
2:12 - 2:16Մեկը, ով օգտագործում է իր ողջ ներուժը,
ինչ-որ առումով նվեր է անում բոլորին։ -
2:17 - 2:21Մյուս կողմից, ուրիշներին իշխելով
խլում ես նրանց ուժը։ -
2:22 - 2:25Եվ այն, ինչ վերցրել ես,
ուրիշներն էլ կխլեն քեզնից։ -
2:25 - 2:27Իշխանությունը միշտ ծագում է հետևյալ կերպ․
-
2:28 - 2:32զինվորը ենթարկվում է գեներալին,
ով պատասխանատու է նախագահի առաջ, -
2:32 - 2:34ում իշխանությունը գալիս է
Սահմանադրությունից, -
2:34 - 2:38քահանան պատասխանատու է եպիսկոպոսի առաջ,
եպիսկոպոսը՝ Պապի, -
2:38 - 2:42որն էլ իր հերթին իշխանություն է
ստանում Աստծուց, -
2:43 - 2:48ոստիկանը կատարում է դատավորի հրամանը,
դատավորի իշխանությունն էլ օրենքն է, -
2:48 - 2:51կորպորացաների իշխանությունը
հաստատվում է փողի միջոցով: -
2:51 - 2:56Տղամարդկության և
սեփականության բուրգի գագաթին -
2:56 - 2:59նույնիսկ բռնակալներ չեն գտնվի,
դրանք սոցիալական կոնստրուկտներ են՝ -
2:59 - 3:02մարդկությանը հիփնոզացնող ուրվականներ։
-
3:03 - 3:07Մենք երբեք ուժ չենք ունենա, քանի դեռ
որոնում ենք այն իշխանության միջոցով։ -
3:07 - 3:12Հիերարխիայում մենք ստանում ենք ուժ
միայն հնազանդության հետ այն փոխարինելով, -
3:12 - 3:16ուժն ու իշխանությունն այնքան փոխկապված են,
որ հազիվ ենք դրանք իրարից տարբերում։ -
3:17 - 3:20Եվ չնայած դրան՝ առանց ազատության,
ուժն արժեք չունի։ -
3:21 - 3:25Առանց իշխանության մարդիկ դրդված են
խնդիրները լուծել փոխադարձ համաձայնությամբ՝ -
3:26 - 3:28շահելով միմյանց վստահությունը։
-
3:28 - 3:33Վստահության շնորհիվ ուժը կենտրոնանում է
մարդկանց ձեռքում, ովքեր ուժ են շնորհում, -
3:34 - 3:39վստահության վրա հիմնված հարաբերություններն
ավելի փոխշահավետ են։ -
3:40 - 3:44Անհատը, ով վստահություն է վաստակել,
իշխանության կարիք չունի։ -
3:45 - 3:48Եթե մեկը վստահության չի արժանացել,
ուրեմն նրան չպիտի տրվի իշխանություն։ -
3:49 - 3:53Եվ չնայած ամենաքիչը մենք վստահում ենք
քաղաքական գործիչներին և ոստիկանությանը: -
3:54 - 3:56Իշխանության պարտադրման
տարբեր մեխանիզմներ կան: -
3:57 - 4:00Որոշները պահանջում են կենտրոնացած ապարատ,
օրինակ՝ դատական համակարգը: -
4:00 - 4:04Մյուսները գործում են ոչ ֆորմալ կերպով,
օրինակ՝ գենդերային դերերը։ -
4:04 - 4:07Որոշ մեխանիզմներ ամբողջությամբ
վարկաբեկված են: -
4:07 - 4:10Ո՞վ է դեռ հավատում թագավորների
աստվածային իրավունքին: -
4:11 - 4:16Մյուսներն այնքան խորն են արմատացած,
որ առանց դրանց կյանքը չենք պատկերացնում։ -
4:16 - 4:20Եվ չնայած դրան՝ սրանք գոյություն ունեն
մեր հավաքական հավատքի շնորհիվ, -
4:20 - 4:23դրանք իրական են, բայց ոչ անխուսափելի։
-
4:23 - 4:27Տանտերերի և տնօրենների գոյությունը
նույնքան բնական, անհրաժեշտ և շահավետ է, -
4:27 - 4:31որքան թագավորների գոյությունը։
-
4:32 - 4:38Հարցը արդարության մեջ չէ, քանի դեռ
այդ մեխանիզմները ուժ են կենտրոնացնում, -
4:38 - 4:40մեծամասնությունը պարտվող կողմում կլինի:
-
4:40 - 4:4920-րդ դարի հեղափոխությունների արդյունքում
մեզ ղեկավարում են մեր դասի և դավանանքի մարդիկ: -
4:49 - 4:55Անհրաժեշտ է ստեղծել տարածք, որտեղ
ոչ ոք չի կարող կուտակել իշխանություն: -
4:57 - 4:59Ինչպե՞ս կարող ենք տնօրինել մեր կյանքը:
-
5:00 - 5:03Կառավարությունը խոստանում է իրավունքներ,
սակայն զրկում է մեզ ազատություններից, -
5:04 - 5:08եթե այն կարող է մեզ մի բան երաշխավորել,
նմանապես կարող է մեզ զրկել դրանից: -
5:08 - 5:13Շուկայական համակարգը քաջալերում է,
որ մարդիկ իրարից հնարավորինս շատ շորթեն։ -
5:13 - 5:23Եթե ուզում ես վստահ լինել, որ անվտանգ ես,
պետք է կառուցես փոխօգնութան ցանցեր։ -
5:25 - 5:28Պետությունից հրաժարվելը չի նշանակում
հոգ չտանել կարիքի մեջ գտնվողների համար, -
5:28 - 5:33դա նշանակում է ուղղակիորեն օգնել միմյանց
բյուրոկրատական քաշքշուկների փոխարեն: -
5:33 - 5:36Սեփականությունից հրաժարվելը չի նշանակում,
որ դու կորցնում ես ունեցածդ։ -
5:37 - 5:42Դա նշանակում է, որ ոչ մի ոստիկան և ճնաժամ
չի զրկի քեզ կյանքի անհրաժեշտ պայմաններից։ -
5:42 - 5:50Առանց սեփականության մեր վերաբերմուքն իրերի հանդեպ
կպայմանավորվի մեր՝ իրար հետ ունեցած հարաբերությամբ: -
5:50 - 5:56Այսօր ճիշտ հակառակն է, մեր հարաբերությունները
պայմանավորված են իրերի հետ մեր վերաբերմունքով։ -
5:59 - 6:04Մենք ուզում ենք վերացնել գերակայությունը,
ոչ թե ավելի լավ այն կառավարել, -
6:04 - 6:09դիրքորոշումներ փոխել ու կայունացնել
համակարգը բարեփոխումներով։ -
6:10 - 6:15Ավելի լեգիտիմ օրենքների փոխարեն մեր կոչն է
ուժ գտնել ու միասին կիրառել այն: -
6:16 - 6:24Լծակներ գործադրելու ամենաարդյունավետ միջոցը
ինքնավար իշխանություն զարգացնելն է: -
6:25 - 6:29Բայց ավելի լավ է սահմանել սեփական
օրակարգը, սեփական պայմանները: -
6:30 - 6:35Վստահ ենք, որ պաշտպանելով մեր իրավունքները
կգտնենք ուրիշներին, ովքեր նույնը կանեն, -
6:35 - 6:38ու մեր պայքարը նոր հնարավորություններ
կստեղծի մեր կյանքում: -
6:39 - 6:44Անկախ ամենից, այս ճանապարհը մեզ տալիս է
հնարավոր ամենահարուստ փորձը: -
6:44 - 6:52Բռնակալների կողմից ղեկավարվող աշխարհում,
այն կերտում է հերոսներ, ոգեշնչում արկածներ, -
6:52 - 6:57ի հակադրություն կյանքի ստորացումներին,
այն մեզ արժանապատվություն է տալիս: -
6:57 - 7:00Ամենը փոխելու համար, սկսիր մի բանից։
-
7:01 - 7:05Եթե այս ամենն արձագանք գտավ քեզ մեջ,
հնարավոր է դու անարխիստ ես։
- Title:
- Ամեն ինչ փոխելու համար
- Description:
-
Ամեն ինչ փոխելու համար. անարխիստական կոչ
http://tochangeeverything.com/Թե կարողանայիր մի բան փոխել, ի՞նչը կփոխեիր։ Կուզենայի՞ր մնացած կյանքդ առանց աշխատելու լավ ապրել։ Թե՞ կվերացնեիր հանածո վառելիքի ազդեցությունը կլիմայի վրա։ Գո՞ւցե պահանջեիր արդար բանկային համակարգ և ոստիկանություն։ Անկասած, ոչինչ ավելի անիրատեսական չէ, քան բաները պահպանել ինչպես որ են և ակնկալել այլ արդյունք։
Անձնական մակարդակում մեր ֆինանսական և հուզական պայքարը անդրադարձնում է գլոբալ քաոսն ու աղետը։ Կվատնենք մեր ողջ կյանքը, փորձելով մեկ առ մեկ մարել այդ հրդեհները, որոնց աղբյուրը նույնն է։ Ոչ մի ժամանակավոր լուծում մեր նպատակներին չի ծառայում․ ամեն ինչ պետք է վերանայել մեկ այլ տրամաբանությամբ։
Մի բան փոխելու համար, սկսիր ամեն ինչից։
- Video Language:
- English
- Duration:
- 07:33
Gohar Khachatryan edited Armenian subtitles for To Change Everything | ||
Gohar Khachatryan edited Armenian subtitles for To Change Everything | ||
Gohar Khachatryan edited Armenian subtitles for To Change Everything | ||
Gohar Khachatryan edited Armenian subtitles for To Change Everything | ||
Gohar Khachatryan edited Armenian subtitles for To Change Everything | ||
Gohar Khachatryan edited Armenian subtitles for To Change Everything | ||
Gohar Khachatryan edited Armenian subtitles for To Change Everything | ||
Gohar Khachatryan edited Armenian subtitles for To Change Everything |