0:00:09.005,0:00:14.635 Մարդկությունն անհավասար հակամարտության [br]մեջ է իշխանական կառույցների հետ։ 0:00:16.504,0:00:20.204 Ինչքան ավելի հզոր են դրանք, [br]այդքան պակաս ուժ մենք ունենք։ 0:00:20.861,0:00:24.861 Ինչքան ավելի շատ փառք են դրանք վայելում, [br]այդքան ավելի աղքատ ենք մենք դառնում։ 0:00:25.842,0:00:29.842 Ինչքան ավելի հրապուրիչ է հանդիսանքը, [br]այնքան ավելի նողկալի է մեր իրողությունը, 0:00:30.841,0:00:35.251 ինչքան ավելի կայուն են կառույցները, [br]այնքան պակաս կայուն է մեր կյանքը։ 0:00:38.780,0:00:42.780 Խնդիրը իշխանություն ունեցող մարդիկ չեն, [br]այն կառույցներն ինքնին։ 0:00:43.533,0:00:49.203 Անկախ նրանից, թե ում ձեռքում է կառավարման [br]ղեկը, այն ծնում է ուժի անհավասարություն։ 0:00:49.580,0:00:52.320 Համակարգը խափանված չէ, [br]այն հենց այդպես է աշխատում: 0:00:52.609,0:00:54.889 Ոչ մի մասնակի լուծում չի օգնի, 0:00:55.180,0:00:59.000 մենք պետք է ամեն բան վերանայենք [br]մեկ այլ տրամաբանությամբ. 0:00:59.380,0:01:02.050 մի բան փոխելու համար, սկսիր ամեն ինչից։ 0:01:02.812,0:01:05.552 Երբ պատերազմը երկար է տևում, [br]այն դառնում է անտեսանելի։ 0:01:05.642,0:01:09.102 Մենք այլևս չենք նկատում, թե որքան [br]ռազմականացված է մեր հասարակությունը՝ 0:01:09.343,0:01:14.253 սահմանները, անվտանգության անցակետերը, [br]կարգապահական միջոցները։ 0:01:14.708,0:01:18.788 Մեր կյանքը տնօրինելու փոխարեն, [br]մենք ունենք իշխանության գերակայություն։ 0:01:20.449,0:01:23.669 Ո՞րն է ուժի և իշխանության տարբերությունը։ 0:01:23.927,0:01:27.037 Աշխատողներն ուժ ունեն, 0:01:27.660,0:01:31.450 իսկ ղեկավարները, ովքեր ասում են՝ [br]ինչ անել՝ իշխանություն։ 0:01:31.903,0:01:34.833 Վարձակալները, ովքեր հոգ են տանում [br]շենքի մասին, ուժ ունեն, 0:01:35.116,0:01:39.026 իսկ տանտերը, ում պատկանում է շենքը՝ [br]իշխանություն: 0:01:39.778,0:01:44.568 Բանակն ուժ ունի, գեներալները՝ [br]իշխանություն։ 0:01:45.268,0:01:50.918 Գետն ուժ ունի, իսկ ամբարտակ [br]կառուցելու թույլտվությունը՝ իշխանություն։ 0:01:52.235,0:01:55.405 Ուժն ինքնին ճնշող չէ։ 0:01:55.665,0:01:57.615 Ուժի շատ տեսակներ ազատագրող են, 0:01:57.875,0:02:01.875 սիրելիների մասին հոգ տանելը, [br]ինքդ քեզ պաշտպանելը և վեճեր լուծելը, 0:02:02.605,0:02:06.605 ասեղնաբուժությամբ զբաղվելը, առագաստանավ [br]ղեկավարելը և ճոճաձողի վրա պտտվելը։ 0:02:07.547,0:02:11.547 Զարգացնելով որոշ կարողություներ, [br]նպաստում ես նաև այլոց ազատագրմանը։ 0:02:12.412,0:02:16.412 Մեկը, ով օգտագործում է իր ողջ ներուժը, [br]ինչ-որ առումով նվեր է անում բոլորին։ 0:02:17.491,0:02:21.491 Մյուս կողմից, ուրիշներին իշխելով [br]խլում ես նրանց ուժը։ 0:02:21.631,0:02:24.611 Եվ այն, ինչ վերցրել ես, [br]ուրիշներն էլ կխլեն քեզնից։ 0:02:24.936,0:02:27.496 Իշխանությունը միշտ ծագում է հետևյալ կերպ․ 0:02:28.272,0:02:31.622 զինվորը ենթարկվում է գեներալին, [br]ով պատասխանատու է նախագահի առաջ, 0:02:31.788,0:02:34.228 ում իշխանությունը գալիս է [br]Սահմանադրությունից, 0:02:34.441,0:02:37.981 քահանան պատասխանատու է եպիսկոպոսի առաջ, [br]եպիսկոպոսը՝ Պապի, 0:02:38.178,0:02:41.808 որն էլ իր հերթին իշխանություն է [br]ստանում Աստծուց, 0:02:42.922,0:02:47.642 ոստիկանը կատարում է դատավորի հրամանը, [br]դատավորի իշխանությունն էլ օրենքն է, 0:02:47.970,0:02:50.650 կորպորացաների իշխանությունը [br]հաստատվում է փողի միջոցով: 0:02:51.266,0:02:55.666 Տղամարդկության և [br]սեփականության բուրգի գագաթին 0:02:55.800,0:02:58.990 նույնիսկ բռնակալներ չեն գտնվի, [br]դրանք սոցիալական կոնստրուկտներ են՝ 0:02:59.289,0:03:02.119 մարդկությանը հիփնոզացնող ուրվականներ։ 0:03:02.757,0:03:06.757 Մենք երբեք ուժ չենք ունենա, քանի դեռ [br]որոնում ենք այն իշխանության միջոցով։ 0:03:07.059,0:03:11.599 Հիերարխիայում մենք ստանում ենք ուժ[br]միայն հնազանդության հետ այն փոխարինելով, 0:03:11.923,0:03:16.453 ուժն ու իշխանությունն այնքան փոխկապված են,[br]որ հազիվ ենք դրանք իրարից տարբերում։ 0:03:16.619,0:03:19.869 Եվ չնայած դրան՝ առանց ազատության, [br]ուժն արժեք չունի։ 0:03:21.218,0:03:25.218 Առանց իշխանության մարդիկ դրդված են [br]խնդիրները լուծել փոխադարձ համաձայնությամբ՝ 0:03:25.540,0:03:28.020 շահելով միմյանց վստահությունը։ 0:03:28.150,0:03:33.040 Վստահության շնորհիվ ուժը կենտրոնանում է [br]մարդկանց ձեռքում, ովքեր ուժ են շնորհում, 0:03:33.890,0:03:38.670 վստահության վրա հիմնված հարաբերություններն[br]ավելի փոխշահավետ են։ 0:03:39.703,0:03:43.883 Անհատը, ով վստահություն է վաստակել, [br]իշխանության կարիք չունի։ 0:03:44.680,0:03:48.430 Եթե մեկը վստահության չի արժանացել, [br]ուրեմն նրան չպիտի տրվի իշխանություն։ 0:03:48.655,0:03:52.815 Եվ չնայած ամենաքիչը մենք վստահում ենք[br]քաղաքական գործիչներին և ոստիկանությանը: 0:03:53.754,0:03:56.444 Իշխանության պարտադրման [br]տարբեր մեխանիզմներ կան: 0:03:56.749,0:03:59.989 Որոշները պահանջում են կենտրոնացած ապարատ, [br]օրինակ՝ դատական համակարգը: 0:04:00.313,0:04:03.523 Մյուսները գործում են ոչ ֆորմալ կերպով, [br]օրինակ՝ գենդերային դերերը։ 0:04:03.731,0:04:07.131 Որոշ մեխանիզմներ ամբողջությամբ [br]վարկաբեկված են: 0:04:07.407,0:04:10.267 Ո՞վ է դեռ հավատում թագավորների [br]աստվածային իրավունքին: 0:04:10.545,0:04:15.565 Մյուսներն այնքան խորն են արմատացած, [br]որ առանց դրանց կյանքը չենք պատկերացնում։ 0:04:16.112,0:04:20.232 Եվ չնայած դրան՝ սրանք գոյություն ունեն [br]մեր հավաքական հավատքի շնորհիվ, 0:04:20.416,0:04:22.707 դրանք իրական են, բայց ոչ անխուսափելի։ 0:04:22.918,0:04:26.998 Տանտերերի և տնօրենների գոյությունը [br]նույնքան բնական, անհրաժեշտ և շահավետ է, 0:04:27.060,0:04:31.060 որքան թագավորների գոյությունը։ 0:04:32.168,0:04:37.518 Հարցը արդարության մեջ չէ, քանի դեռ [br]այդ մեխանիզմները ուժ են կենտրոնացնում, 0:04:37.588,0:04:40.188 մեծամասնությունը պարտվող կողմում կլինի: 0:04:40.462,0:04:48.642 20-րդ դարի հեղափոխությունների արդյունքում [br]մեզ ղեկավարում են մեր դասի և դավանանքի մարդիկ: 0:04:49.104,0:04:54.974 Անհրաժեշտ է ստեղծել տարածք, որտեղ [br]ոչ ոք չի կարող կուտակել իշխանություն: 0:04:56.641,0:04:59.271 Ինչպե՞ս կարող ենք տնօրինել մեր կյանքը: 0:04:59.647,0:05:03.427 Կառավարությունը խոստանում է իրավունքներ, [br]սակայն զրկում է մեզ ազատություններից, 0:05:03.577,0:05:07.577 եթե այն կարող է մեզ մի բան երաշխավորել, [br]նմանապես կարող է մեզ զրկել դրանից: 0:05:08.091,0:05:13.311 Շուկայական համակարգը քաջալերում է, [br]որ մարդիկ իրարից հնարավորինս շատ շորթեն։ 0:05:13.434,0:05:22.664 Եթե ուզում ես վստահ լինել, որ անվտանգ ես, [br]պետք է կառուցես փոխօգնութան ցանցեր։ 0:05:24.515,0:05:28.155 Պետությունից հրաժարվելը չի նշանակում [br]հոգ չտանել կարիքի մեջ գտնվողների համար, 0:05:28.279,0:05:32.549 դա նշանակում է ուղղակիորեն օգնել միմյանց [br]բյուրոկրատական քաշքշուկների փոխարեն: 0:05:32.820,0:05:36.490 Սեփականությունից հրաժարվելը չի նշանակում, [br]որ դու կորցնում ես ունեցածդ։ 0:05:36.651,0:05:41.811 Դա նշանակում է, որ ոչ մի ոստիկան և ճնաժամ [br]չի զրկի քեզ կյանքի անհրաժեշտ պայմաններից։ 0:05:42.436,0:05:49.506 Առանց սեփականության մեր վերաբերմուքն իրերի հանդեպ [br]կպայմանավորվի մեր՝ իրար հետ ունեցած հարաբերությամբ: 0:05:50.271,0:05:56.481 Այսօր ճիշտ հակառակն է, մեր հարաբերությունները [br]պայմանավորված են իրերի հետ մեր վերաբերմունքով։ 0:05:58.566,0:06:03.656 Մենք ուզում ենք վերացնել գերակայությունը, [br]ոչ թե ավելի լավ այն կառավարել, 0:06:03.979,0:06:09.419 դիրքորոշումներ փոխել ու կայունացնել [br]համակարգը բարեփոխումներով։ 0:06:09.840,0:06:15.280 Ավելի լեգիտիմ օրենքների փոխարեն մեր կոչն է[br]ուժ գտնել ու միասին կիրառել այն: 0:06:15.977,0:06:24.247 Լծակներ գործադրելու ամենաարդյունավետ միջոցը[br]ինքնավար իշխանություն զարգացնելն է: 0:06:24.712,0:06:28.712 Բայց ավելի լավ է սահմանել սեփական [br]օրակարգը, սեփական պայմանները: 0:06:29.928,0:06:34.648 Վստահ ենք, որ պաշտպանելով մեր իրավունքները[br]կգտնենք ուրիշներին, ովքեր նույնը կանեն, 0:06:34.895,0:06:38.415 ու մեր պայքարը նոր հնարավորություններ [br]կստեղծի մեր կյանքում: 0:06:38.600,0:06:44.190 Անկախ ամենից, այս ճանապարհը մեզ տալիս է[br]հնարավոր ամենահարուստ փորձը: 0:06:44.403,0:06:51.863 Բռնակալների կողմից ղեկավարվող աշխարհում, [br]այն կերտում է հերոսներ, ոգեշնչում արկածներ, 0:06:52.404,0:06:56.954 ի հակադրություն կյանքի ստորացումներին, [br]այն մեզ արժանապատվություն է տալիս: 0:06:57.228,0:07:00.288 Ամենը փոխելու համար, սկսիր մի բանից։ 0:07:01.379,0:07:05.379 Եթե այս ամենն արձագանք գտավ քեզ մեջ, [br]հնարավոր է դու անարխիստ ես։