1 00:00:09,005 --> 00:00:14,635 Մարդկությունն անհավասար հակամարտության մեջ է իշխանական կառույցների հետ։ 2 00:00:16,504 --> 00:00:20,204 Ինչքան ավելի հզոր են դրանք, այդքան պակաս ուժ մենք ունենք։ 3 00:00:20,861 --> 00:00:24,861 Ինչքան ավելի շատ փառք են դրանք վայելում, այդքան ավելի աղքատ ենք մենք դառնում։ 4 00:00:25,842 --> 00:00:29,842 Ինչքան ավելի հրապուրիչ է հանդիսանքը, այնքան ավելի նողկալի է մեր իրողությունը, 5 00:00:30,841 --> 00:00:35,251 ինչքան ավելի կայուն են կառույցները, այնքան պակաս կայուն է մեր կյանքը։ 6 00:00:38,780 --> 00:00:42,780 Խնդիրը իշխանություն ունեցող մարդիկ չեն, այն կառույցներն ինքնին։ 7 00:00:43,533 --> 00:00:49,203 Անկախ նրանից, թե ում ձեռքում է կառավարման ղեկը, այն ծնում է ուժի անհավասարություն։ 8 00:00:49,580 --> 00:00:52,320 Համակարգը խափանված չէ, այն հենց այդպես է աշխատում: 9 00:00:52,609 --> 00:00:54,889 Ոչ մի մասնակի լուծում չի օգնի, 10 00:00:55,180 --> 00:00:59,000 մենք պետք է ամեն բան վերանայենք մեկ այլ տրամաբանությամբ. 11 00:00:59,380 --> 00:01:02,050 մի բան փոխելու համար, սկսիր ամեն ինչից։ 12 00:01:02,812 --> 00:01:05,552 Երբ պատերազմը երկար է տևում, այն դառնում է անտեսանելի։ 13 00:01:05,642 --> 00:01:09,102 Մենք այլևս չենք նկատում, թե որքան ռազմականացված է մեր հասարակությունը՝ 14 00:01:09,343 --> 00:01:14,253 սահմանները, անվտանգության անցակետերը, կարգապահական միջոցները։ 15 00:01:14,708 --> 00:01:18,788 Մեր կյանքը տնօրինելու փոխարեն, մենք ունենք իշխանության գերակայություն։ 16 00:01:20,449 --> 00:01:23,669 Ո՞րն է ուժի և իշխանության տարբերությունը։ 17 00:01:23,927 --> 00:01:27,037 Աշխատողներն ուժ ունեն, 18 00:01:27,660 --> 00:01:31,450 իսկ ղեկավարները, ովքեր ասում են՝ ինչ անել՝ իշխանություն։ 19 00:01:31,903 --> 00:01:34,833 Վարձակալները, ովքեր հոգ են տանում շենքի մասին, ուժ ունեն, 20 00:01:35,116 --> 00:01:39,026 իսկ տանտերը, ում պատկանում է շենքը՝ իշխանություն: 21 00:01:39,778 --> 00:01:44,568 Բանակն ուժ ունի, գեներալները՝ իշխանություն։ 22 00:01:45,268 --> 00:01:50,918 Գետն ուժ ունի, իսկ ամբարտակ կառուցելու թույլտվությունը՝ իշխանություն։ 23 00:01:52,235 --> 00:01:55,405 Ուժն ինքնին ճնշող չէ։ 24 00:01:55,665 --> 00:01:57,615 Ուժի շատ տեսակներ ազատագրող են, 25 00:01:57,875 --> 00:02:01,875 սիրելիների մասին հոգ տանելը, ինքդ քեզ պաշտպանելը և վեճեր լուծելը, 26 00:02:02,605 --> 00:02:06,605 ասեղնաբուժությամբ զբաղվելը, առագաստանավ ղեկավարելը և ճոճաձողի վրա պտտվելը։ 27 00:02:07,547 --> 00:02:11,547 Զարգացնելով որոշ կարողություներ, նպաստում ես նաև այլոց ազատագրմանը։ 28 00:02:12,412 --> 00:02:16,412 Մեկը, ով օգտագործում է իր ողջ ներուժը, ինչ-որ առումով նվեր է անում բոլորին։ 29 00:02:17,491 --> 00:02:21,491 Մյուս կողմից, ուրիշներին իշխելով խլում ես նրանց ուժը։ 30 00:02:21,631 --> 00:02:24,611 Եվ այն, ինչ վերցրել ես, ուրիշներն էլ կխլեն քեզնից։ 31 00:02:24,936 --> 00:02:27,496 Իշխանությունը միշտ ծագում է հետևյալ կերպ․ 32 00:02:28,272 --> 00:02:31,622 զինվորը ենթարկվում է գեներալին, ով պատասխանատու է նախագահի առաջ, 33 00:02:31,788 --> 00:02:34,228 ում իշխանությունը գալիս է Սահմանադրությունից, 34 00:02:34,441 --> 00:02:37,981 քահանան պատասխանատու է եպիսկոպոսի առաջ, եպիսկոպոսը՝ Պապի, 35 00:02:38,178 --> 00:02:41,808 որն էլ իր հերթին իշխանություն է ստանում Աստծուց, 36 00:02:42,922 --> 00:02:47,642 ոստիկանը կատարում է դատավորի հրամանը, դատավորի իշխանությունն էլ օրենքն է, 37 00:02:47,970 --> 00:02:50,650 կորպորացաների իշխանությունը հաստատվում է փողի միջոցով: 38 00:02:51,266 --> 00:02:55,666 Տղամարդկության և սեփականության բուրգի գագաթին 39 00:02:55,800 --> 00:02:58,990 նույնիսկ բռնակալներ չեն գտնվի, դրանք սոցիալական կոնստրուկտներ են՝ 40 00:02:59,289 --> 00:03:02,119 մարդկությանը հիփնոզացնող ուրվականներ։ 41 00:03:02,757 --> 00:03:06,757 Մենք երբեք ուժ չենք ունենա, քանի դեռ որոնում ենք այն իշխանության միջոցով։ 42 00:03:07,059 --> 00:03:11,599 Հիերարխիայում մենք ստանում ենք ուժ միայն հնազանդության հետ այն փոխարինելով, 43 00:03:11,923 --> 00:03:16,453 ուժն ու իշխանությունն այնքան փոխկապված են, որ հազիվ ենք դրանք իրարից տարբերում։ 44 00:03:16,619 --> 00:03:19,869 Եվ չնայած դրան՝ առանց ազատության, ուժն արժեք չունի։ 45 00:03:21,218 --> 00:03:25,218 Առանց իշխանության մարդիկ դրդված են խնդիրները լուծել փոխադարձ համաձայնությամբ՝ 46 00:03:25,540 --> 00:03:28,020 շահելով միմյանց վստահությունը։ 47 00:03:28,150 --> 00:03:33,040 Վստահության շնորհիվ ուժը կենտրոնանում է մարդկանց ձեռքում, ովքեր ուժ են շնորհում, 48 00:03:33,890 --> 00:03:38,670 վստահության վրա հիմնված հարաբերություններն ավելի փոխշահավետ են։ 49 00:03:39,703 --> 00:03:43,883 Անհատը, ով վստահություն է վաստակել, իշխանության կարիք չունի։ 50 00:03:44,680 --> 00:03:48,430 Եթե մեկը վստահության չի արժանացել, ուրեմն նրան չպիտի տրվի իշխանություն։ 51 00:03:48,655 --> 00:03:52,815 Եվ չնայած ամենաքիչը մենք վստահում ենք քաղաքական գործիչներին և ոստիկանությանը: 52 00:03:53,754 --> 00:03:56,444 Իշխանության պարտադրման տարբեր մեխանիզմներ կան: 53 00:03:56,749 --> 00:03:59,989 Որոշները պահանջում են կենտրոնացած ապարատ, օրինակ՝ դատական համակարգը: 54 00:04:00,313 --> 00:04:03,523 Մյուսները գործում են ոչ ֆորմալ կերպով, օրինակ՝ գենդերային դերերը։ 55 00:04:03,731 --> 00:04:07,131 Որոշ մեխանիզմներ ամբողջությամբ վարկաբեկված են: 56 00:04:07,407 --> 00:04:10,267 Ո՞վ է դեռ հավատում թագավորների աստվածային իրավունքին: 57 00:04:10,545 --> 00:04:15,565 Մյուսներն այնքան խորն են արմատացած, որ առանց դրանց կյանքը չենք պատկերացնում։ 58 00:04:16,112 --> 00:04:20,232 Եվ չնայած դրան՝ սրանք գոյություն ունեն մեր հավաքական հավատքի շնորհիվ, 59 00:04:20,416 --> 00:04:22,707 դրանք իրական են, բայց ոչ անխուսափելի։ 60 00:04:22,918 --> 00:04:26,998 Տանտերերի և տնօրենների գոյությունը նույնքան բնական, անհրաժեշտ և շահավետ է, 61 00:04:27,060 --> 00:04:31,060 որքան թագավորների գոյությունը։ 62 00:04:32,168 --> 00:04:37,518 Հարցը արդարության մեջ չէ, քանի դեռ այդ մեխանիզմները ուժ են կենտրոնացնում, 63 00:04:37,588 --> 00:04:40,188 մեծամասնությունը պարտվող կողմում կլինի: 64 00:04:40,462 --> 00:04:48,642 20-րդ դարի հեղափոխությունների արդյունքում մեզ ղեկավարում են մեր դասի և դավանանքի մարդիկ: 65 00:04:49,104 --> 00:04:54,974 Անհրաժեշտ է ստեղծել տարածք, որտեղ ոչ ոք չի կարող կուտակել իշխանություն: 66 00:04:56,641 --> 00:04:59,271 Ինչպե՞ս կարող ենք տնօրինել մեր կյանքը: 67 00:04:59,647 --> 00:05:03,427 Կառավարությունը խոստանում է իրավունքներ, սակայն զրկում է մեզ ազատություններից, 68 00:05:03,577 --> 00:05:07,577 եթե այն կարող է մեզ մի բան երաշխավորել, նմանապես կարող է մեզ զրկել դրանից: 69 00:05:08,091 --> 00:05:13,311 Շուկայական համակարգը քաջալերում է, որ մարդիկ իրարից հնարավորինս շատ շորթեն։ 70 00:05:13,434 --> 00:05:22,664 Եթե ուզում ես վստահ լինել, որ անվտանգ ես, պետք է կառուցես փոխօգնութան ցանցեր։ 71 00:05:24,515 --> 00:05:28,155 Պետությունից հրաժարվելը չի նշանակում հոգ չտանել կարիքի մեջ գտնվողների համար, 72 00:05:28,279 --> 00:05:32,549 դա նշանակում է ուղղակիորեն օգնել միմյանց բյուրոկրատական քաշքշուկների փոխարեն: 73 00:05:32,820 --> 00:05:36,490 Սեփականությունից հրաժարվելը չի նշանակում, որ դու կորցնում ես ունեցածդ։ 74 00:05:36,651 --> 00:05:41,811 Դա նշանակում է, որ ոչ մի ոստիկան և ճնաժամ չի զրկի քեզ կյանքի անհրաժեշտ պայմաններից։ 75 00:05:42,436 --> 00:05:49,506 Առանց սեփականության մեր վերաբերմուքն իրերի հանդեպ կպայմանավորվի մեր՝ իրար հետ ունեցած հարաբերությամբ: 76 00:05:50,271 --> 00:05:56,481 Այսօր ճիշտ հակառակն է, մեր հարաբերությունները պայմանավորված են իրերի հետ մեր վերաբերմունքով։ 77 00:05:58,566 --> 00:06:03,656 Մենք ուզում ենք վերացնել գերակայությունը, ոչ թե ավելի լավ այն կառավարել, 78 00:06:03,979 --> 00:06:09,419 դիրքորոշումներ փոխել ու կայունացնել համակարգը բարեփոխումներով։ 79 00:06:09,840 --> 00:06:15,280 Ավելի լեգիտիմ օրենքների փոխարեն մեր կոչն է ուժ գտնել ու միասին կիրառել այն: 80 00:06:15,977 --> 00:06:24,247 Լծակներ գործադրելու ամենաարդյունավետ միջոցը ինքնավար իշխանություն զարգացնելն է: 81 00:06:24,712 --> 00:06:28,712 Բայց ավելի լավ է սահմանել սեփական օրակարգը, սեփական պայմանները: 82 00:06:29,928 --> 00:06:34,648 Վստահ ենք, որ պաշտպանելով մեր իրավունքները կգտնենք ուրիշներին, ովքեր նույնը կանեն, 83 00:06:34,895 --> 00:06:38,415 ու մեր պայքարը նոր հնարավորություններ կստեղծի մեր կյանքում: 84 00:06:38,600 --> 00:06:44,190 Անկախ ամենից, այս ճանապարհը մեզ տալիս է հնարավոր ամենահարուստ փորձը: 85 00:06:44,403 --> 00:06:51,863 Բռնակալների կողմից ղեկավարվող աշխարհում, այն կերտում է հերոսներ, ոգեշնչում արկածներ, 86 00:06:52,404 --> 00:06:56,954 ի հակադրություն կյանքի ստորացումներին, այն մեզ արժանապատվություն է տալիս: 87 00:06:57,228 --> 00:07:00,288 Ամենը փոխելու համար, սկսիր մի բանից։ 88 00:07:01,379 --> 00:07:05,379 Եթե այս ամենն արձագանք գտավ քեզ մեջ, հնարավոր է դու անարխիստ ես։