Ջոնաթան Քլեյն. Լուսանկարներ, որոնք փոխեցին աշխարհը
-
0:00 - 0:02Իմ ոլորտում
-
0:02 - 0:05մենք հավատում ենք, որ լուսանկարները կարող են փոխել աշխարհը:
-
0:05 - 0:08Լավ, ընդունենք, որ մենք միամիտ ենք, լավատես ու եռանդով լի։
-
0:08 - 0:10Ճշմարտությունն այն է, որ մենք գիտենք,
-
0:10 - 0:12որ պատկերներն իրենք չեն փոխում աշխարհը,
-
0:12 - 0:15բայց նաև գիտենք, որ լուսանկարչության սկիզբ առնելուց ի վեր
-
0:15 - 0:18նկարները մարդկանց մոտ առաջացրել են որոշակի արձագանք
-
0:18 - 0:21և այդ արձագանքը փոփոխությունների պատճառ է հանդիսացել:
-
0:21 - 0:24Եկեք սկսենք մի խումբ նկարներից:
-
0:24 - 0:26Ես շատ կզարմանամ
-
0:26 - 0:29եթե Ձեզ ճանաչելի չլինեն դրանցից շատերը:
-
0:29 - 0:31Դրանք լավագույնս նկարագրվում են որպես նշանակալի նկարներ,
-
0:31 - 0:34այնքան նշանակալի, որ կարծես համընդհանուր չափորոշիչ լինեն:
-
0:34 - 0:36Իրականում դրանք այնքան ճանաչված են,
-
0:36 - 0:38որ դուք նույնիսկ կճանաչեք դրանք
-
0:38 - 0:41անգամ թեթևակի ձևափոխված:
-
0:42 - 0:44(Ծիծաղ)
-
0:45 - 0:47Բայց կարծում եմ, մենք ինչ-որ առավել կարևոր բան ենք փնտրում:
-
0:47 - 0:49Մենք փնտրում ենք ավելին:
-
0:49 - 0:51Մենք փնտրում ենք նկարներ, որոնք «անզիջող» լույս են
-
0:51 - 0:54շողարձակում կարևորագույն հարցերի վրա,
-
0:54 - 0:57պատկերներ, որոնք վեր են բոլոր տեսակ սահմաններից, բոլոր կրոններից,
-
0:57 - 0:59պատկերներ, որոնք դրդում են մեզ
-
0:59 - 1:01մի քայլ առաջ գնալ և ինչ-որ բան անել,
-
1:01 - 1:03այլ բառերով ասած` գործել:
-
1:03 - 1:06Ահա այս պատկերը դուք բոլորդ տեսել եք:
-
1:06 - 1:08Այն փոխել է ֆիզիկական աշխարհի մասին մեր պատկերացումները:
-
1:08 - 1:11Մենք երբեք չէինք տեսել մեր մոլորակը այս տեսանկյունից։
-
1:11 - 1:13Շատ մարդիկ հավատում են, որ
-
1:13 - 1:15շրջակա միջավայրի պահպանության շարժման գործում դեր է ունեցել
-
1:15 - 1:17մեր մոլորակը առաջին անգամ
-
1:17 - 1:19այսպիսին տեսնելը,
-
1:19 - 1:21նրա փոքրությունը և քնքշությունը:
-
1:22 - 1:2540 տարի անց, այս խումբը, ավելի քան մյուսները,
-
1:25 - 1:27լավ ծանոթ են մեր տեսակի այն կործանիչ ուժին,
-
1:27 - 1:30որը կարող է ազդեցություն ունենալ շրջապատող միջավայրի վրա:
-
1:30 - 1:33Եվ վերջապես, պարզվում է, որ մենք ինչ-որ բան անում ենք դրա համար:
-
1:34 - 1:37Այս կործանիչ ուժն ընդունում է շատ տարբեր տեսքեր:
-
1:37 - 1:40Օրինակ, այս լուսանկարներն արվել են Բրենթ Սթիրթոնի կողմից
-
1:40 - 1:42Կոնգոյում
-
1:42 - 1:45այս գորիլաները սպանվել, ոմանք նույնիսկ կասեն խաչվել են
-
1:45 - 1:47և զարմանալի չէ, որ
-
1:47 - 1:49այն վրդովմունք առաջացրեց միջազգային հանրության մոտ:
-
1:49 - 1:51Բավական վերջերս,
-
1:51 - 1:54մեզ ողբերգական հետևանքներով հիշեցվեց հենց բնության կործանիչ ուժի մասին
-
1:54 - 1:56Հաիթիում տեղի ունեցած երկրաշարժի օրինակով:
-
1:57 - 2:00Իմ կարծիքով շատ ավելի վատ է,
-
2:00 - 2:02երբ հենց մարդու կործանարար ուժն ուղղված է մարդու դեմ:
-
2:02 - 2:05Սամուել Պիսարը, որ փրկվել է Աուշվիցից,
-
2:05 - 2:07ասել է, մեջբերում եմ.
-
2:07 - 2:09«Հոլոքոսթը ուսուցանում է մեզ, որ բնությունը
-
2:09 - 2:12նույնիսկ ամենադաժան պահերին,
-
2:12 - 2:15առավել բարեգութ է` համեմատած մարդու հետ,
-
2:15 - 2:18երբ նա կորցնում է իր բարոյականությունը և բանականությունը»:
-
2:18 - 2:21Խաչելու մեկ այլ տեսակ էլ կա:
-
2:21 - 2:23Աբու-Գրեյբի ահասարսուռ պատկերները,
-
2:23 - 2:25ինչպես նաև Գվատեմալայում արված նկարները,
-
2:25 - 2:27ունեցան մեծ ազդեցությունը:
-
2:27 - 2:29Այդ նկարների հրապարակումը
-
2:29 - 2:31ոչ թե նկարներն ինքնին,
-
2:31 - 2:34ստիպեցին կառավարությանը քաղաքականություն փոխել:
-
2:34 - 2:36Ոմանք կարող են վիճել, որ հենց այդ նկարները
-
2:36 - 2:39ավելի շատ ապստամբություններ բորբոքեցին Իրաքում
-
2:39 - 2:41քան ցանկացած այլ գործողություն:
-
2:41 - 2:44Ավելին, այդ նկարները հավերժ վերացրեցին
-
2:44 - 2:47օկուպացիոն ուժերի, այսպես կոչված, բարձր բարոյականության պատկերը:
-
2:47 - 2:49Եկեք մի փոքր հետ գնանք:
-
2:49 - 2:511960-ականներին և 1970-ականներին,
-
2:51 - 2:53Վիետնամի պատերազմը ամեն օր ցուցադրվում էր
-
2:53 - 2:55ամերիկյան հյուրասենյակների հեռուստաէկրաններից:
-
2:55 - 2:58Նորություններում տպագրված նկարների միջոցով մարդիկ դեմ առ դեմ հանդիպում էին
-
2:58 - 3:01պատերազմի զոհերին, վառված մի աղջնակի,
-
3:02 - 3:04Օհայոում Կենթի պետական համալսարանում բողոքի ակցիայի ժամանակ
-
3:04 - 3:07զինվորի կողմից սպանված մի ուսանողի:
-
3:07 - 3:09Իրականում, այս նկարներն
-
3:09 - 3:11իրենք հանդիսանում են բողոքի ձայներ:
-
3:11 - 3:13Այժմ, նկարներն ուժ ունեն
-
3:13 - 3:15սփռել իմացության լույս
-
3:15 - 3:17մեր կասկածների, անիրազեկության
-
3:17 - 3:19և հատկապես ... ես բազմիցս խոսել եմ սրա մասին,
-
3:19 - 3:22բայց ընդամենը մի նկար ցույց կտամ...
-
3:22 - 3:24ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի խնդրի մասին:
-
3:25 - 3:281980-ականներին այս վարակով տառապողները
-
3:28 - 3:30շատ մեծ արգելքների էին հանդիպում
-
3:30 - 3:32նույնիսկ այդ հարցի քննարկման և հասցեագրման հարցում:
-
3:32 - 3:351987-ին աշխարհի ամենահայտնի կնոջ
-
3:35 - 3:37Ուելսի արքայադստեր պարզ գործողությունը, այն է․
-
3:37 - 3:39ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ով վարակված երեխային ձեռքով հպումը,
-
3:39 - 3:42մեծ ազդեցություն ունեցավ մարդկանց վերաբերմունքը փոխելու գործում, հատկապես Եվրոպայում:
-
3:42 - 3:45Նա, առավել քան ինչ-որ մեկը, գիտեր պատկերի ազդեցության ուժի մասին:
-
3:46 - 3:48Այսպիսով, երբ մենք հանդիպում ենք հզոր պատկերի,
-
3:48 - 3:50մենք բոլորս ընտրություն ունենք:
-
3:50 - 3:53Մենք կարող ենք շրջվել, կամ կարող ենք վերաիմաստավորել պատկերը:
-
3:53 - 3:55Բարեբախտաբար, երբ այս լուսանկարները հայտնվեցին
-
3:55 - 3:57the Guardian ամսագրում 1998-ին,
-
3:57 - 4:00նրանք բավական մեծ ուշադրություն գրավեցին, և ի վերջո գումար հավաքվեց
-
4:00 - 4:02Սուդանի քաղցած բնակչության համար:
-
4:02 - 4:04Արդյո՞ք նկարները փոխեցին աշխարհը:
-
4:04 - 4:06Ոչ, բայց նրանք հսկայական ազդեցություն ունեցան:
-
4:07 - 4:09Նկարները հաճախ ստիպում են մեզ վերանայել մեր սկզբունքային համոզմունքները
-
4:09 - 4:12և միմյանց հանդեպ մեր պարտավորությունները:
-
4:12 - 4:14Բոլորս տեսել ենք Կատրին փոթորիկի նկարները
-
4:14 - 4:16և կարծում եմ միլիոնավոր մարդկանց համար
-
4:16 - 4:18նրանք ունեցան շատ մեծ ազդեցություն,
-
4:18 - 4:20և կարծում եմ քիչ հավանական է,
-
4:20 - 4:22որ դրանք ջնջվել էին ամերիկացիների հիշողությունից,
-
4:22 - 4:25երբ նրանք գնում էին 2008-ի նոյեմբերի քվեարկության:
-
4:26 - 4:29Դժբախտաբար, որոշ շատ կարևոր նկարներ
-
4:29 - 4:32համարվում են չափազանց ահասարսուռ և ազդեցիկ մեզ ցուցադրելու համար։
-
4:33 - 4:35Ես ձեզ ցույց կտամ մեկ նկար,
-
4:35 - 4:38Յուջին Ռիչարդսի կողմից նկարված Իրաքի պատերազմի վետերանի նկարը,
-
4:38 - 4:40մի արտասովոր աշխատանք,
-
4:40 - 4:43որն երբեք չի տպագրվել, կոչվում է «Պատերազմը ներանձնական է»։
-
4:43 - 4:45Բայց նկարները պարտադիր չէ, որ ահասարսուռ լինեն,
-
4:45 - 4:47որպեսզի հիշեցնեն մեզ պատերազմի սարսափի մասին:
-
4:47 - 4:50Ջոն Մուրը նկարել է այս լուսանկարը Արլինգտոնի գերեզմանոցում:
-
4:50 - 4:52Բոլոր այս լարված հակամարտություններից հետո,
-
4:52 - 4:55աշխարհի բոլոր խնդրահարույց մասերում
-
4:55 - 4:58ահա մեկ լուսանկար առավել հանգիստ վայրից,
-
4:58 - 5:01որն ինձ մինչ այժմ հետապնդում է, ավելի քան մյուսները:
-
5:02 - 5:05Անսել Ադամսն ասել է, և ես համամիտ չեմ նրա հետ.
-
5:05 - 5:08«Դու չես նկարում լուսանկար, դու կերտում ես այն»:
-
5:08 - 5:10Իմ կարծիքով, լուսանկարիչը չի կերտում այն,
-
5:10 - 5:12այլ դուք եք անում։
-
5:12 - 5:14Մենք յուրաքանչյուր նկարին տալիս ենք
-
5:14 - 5:16մեր սեփական արժեքները, մեր սեփական համոզմունքների համակարգը,
-
5:16 - 5:19և որպես հետևանք նկարն ազդում է մեր վրա:
-
5:19 - 5:21Իմ կազմակերպությունն ունի 70 միլիոն նկար:
-
5:21 - 5:24Ես իմ գրասենյակում ունեմ մեկ նկար:
-
5:24 - 5:26Ահա այն:
-
5:26 - 5:28Հուսով եմ, որ հաջորդ անգամ, երբ տեսնեք
-
5:28 - 5:30մի նկար, որն ինչ-որ կայծ կառաջացնի ձեր ներսում,
-
5:30 - 5:32դուք ավելի լավ կհասկանաք թե ինչու,
-
5:32 - 5:35և զրուցելով այս հանդիսատեսի հետ, ես գիտեմ, որ,
-
5:35 - 5:37դուք հաստատ ինչ-որ քայլ կձեռնարկեք:
-
5:37 - 5:39Շնորհակալություն բոլոր լուսանկարիչներին։
-
5:39 - 5:41(Ծափահարություններ)
- Title:
- Ջոնաթան Քլեյն. Լուսանկարներ, որոնք փոխեցին աշխարհը
- Speaker:
- Jonathan Klein
- Description:
-
Լուսանկարներն ավելի մեծ նշանակություն ունեն, քան պարզապես պատմությունը վավերագրելը. նրանք կերտում են այն: TED-ի համալսարանում Getty Images-ից Ջոնաթան Քլեյնը ցուցադրում է դրանցից առավել նշանակալիները և պատմում է, թե ինչ է պատահում, երբ սերունդները տեսնում են այնքան հզոր պատկեր, որից չեն կարողանում հայացքը կտրել:
- Video Language:
- English
- Team:
closed TED
- Project:
- TEDTalks
- Duration:
- 05:42