Իմ ոլորտում
մենք հավատում ենք, որ լուսանկարները կարող են փոխել աշխարհը:
Լավ, ընդունենք, որ մենք միամիտ ենք, լավատես ու եռանդով լի։
Ճշմարտությունն այն է, որ մենք գիտենք,
որ պատկերներն իրենք չեն փոխում աշխարհը,
բայց նաև գիտենք, որ լուսանկարչության սկիզբ առնելուց ի վեր
նկարները մարդկանց մոտ առաջացրել են որոշակի արձագանք
և այդ արձագանքը փոփոխությունների պատճառ է հանդիսացել:
Եկեք սկսենք մի խումբ նկարներից:
Ես շատ կզարմանամ
եթե Ձեզ ճանաչելի չլինեն դրանցից շատերը:
Դրանք լավագույնս նկարագրվում են որպես նշանակալի նկարներ,
այնքան նշանակալի, որ կարծես համընդհանուր չափորոշիչ լինեն:
Իրականում դրանք այնքան ճանաչված են,
որ դուք նույնիսկ կճանաչեք դրանք
անգամ թեթևակի ձևափոխված:
(Ծիծաղ)
Բայց կարծում եմ, մենք ինչ-որ առավել կարևոր բան ենք փնտրում:
Մենք փնտրում ենք ավելին:
Մենք փնտրում ենք նկարներ, որոնք «անզիջող» լույս են
շողարձակում կարևորագույն հարցերի վրա,
պատկերներ, որոնք վեր են բոլոր տեսակ սահմաններից, բոլոր կրոններից,
պատկերներ, որոնք դրդում են մեզ
մի քայլ առաջ գնալ և ինչ-որ բան անել,
այլ բառերով ասած` գործել:
Ահա այս պատկերը դուք բոլորդ տեսել եք:
Այն փոխել է ֆիզիկական աշխարհի մասին մեր պատկերացումները:
Մենք երբեք չէինք տեսել մեր մոլորակը այս տեսանկյունից։
Շատ մարդիկ հավատում են, որ
շրջակա միջավայրի պահպանության շարժման գործում դեր է ունեցել
մեր մոլորակը առաջին անգամ
այսպիսին տեսնելը,
նրա փոքրությունը և քնքշությունը:
40 տարի անց, այս խումբը, ավելի քան մյուսները,
լավ ծանոթ են մեր տեսակի այն կործանիչ ուժին,
որը կարող է ազդեցություն ունենալ շրջապատող միջավայրի վրա:
Եվ վերջապես, պարզվում է, որ մենք ինչ-որ բան անում ենք դրա համար:
Այս կործանիչ ուժն ընդունում է շատ տարբեր տեսքեր:
Օրինակ, այս լուսանկարներն արվել են Բրենթ Սթիրթոնի կողմից
Կոնգոյում
այս գորիլաները սպանվել, ոմանք նույնիսկ կասեն խաչվել են
և զարմանալի չէ, որ
այն վրդովմունք առաջացրեց միջազգային հանրության մոտ:
Բավական վերջերս,
մեզ ողբերգական հետևանքներով հիշեցվեց հենց բնության կործանիչ ուժի մասին
Հաիթիում տեղի ունեցած երկրաշարժի օրինակով:
Իմ կարծիքով շատ ավելի վատ է,
երբ հենց մարդու կործանարար ուժն ուղղված է մարդու դեմ:
Սամուել Պիսարը, որ փրկվել է Աուշվիցից,
ասել է, մեջբերում եմ.
«Հոլոքոսթը ուսուցանում է մեզ, որ բնությունը
նույնիսկ ամենադաժան պահերին,
առավել բարեգութ է` համեմատած մարդու հետ,
երբ նա կորցնում է իր բարոյականությունը և բանականությունը»:
Խաչելու մեկ այլ տեսակ էլ կա:
Աբու-Գրեյբի ահասարսուռ պատկերները,
ինչպես նաև Գվատեմալայում արված նկարները,
ունեցան մեծ ազդեցությունը:
Այդ նկարների հրապարակումը
ոչ թե նկարներն ինքնին,
ստիպեցին կառավարությանը քաղաքականություն փոխել:
Ոմանք կարող են վիճել, որ հենց այդ նկարները
ավելի շատ ապստամբություններ բորբոքեցին Իրաքում
քան ցանկացած այլ գործողություն:
Ավելին, այդ նկարները հավերժ վերացրեցին
օկուպացիոն ուժերի, այսպես կոչված, բարձր բարոյականության պատկերը:
Եկեք մի փոքր հետ գնանք:
1960-ականներին և 1970-ականներին,
Վիետնամի պատերազմը ամեն օր ցուցադրվում էր
ամերիկյան հյուրասենյակների հեռուստաէկրաններից:
Նորություններում տպագրված նկարների միջոցով մարդիկ դեմ առ դեմ հանդիպում էին
պատերազմի զոհերին, վառված մի աղջնակի,
Օհայոում Կենթի պետական համալսարանում բողոքի ակցիայի ժամանակ
զինվորի կողմից սպանված մի ուսանողի:
Իրականում, այս նկարներն
իրենք հանդիսանում են բողոքի ձայներ:
Այժմ, նկարներն ուժ ունեն
սփռել իմացության լույս
մեր կասկածների, անիրազեկության
և հատկապես ... ես բազմիցս խոսել եմ սրա մասին,
բայց ընդամենը մի նկար ցույց կտամ...
ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի խնդրի մասին:
1980-ականներին այս վարակով տառապողները
շատ մեծ արգելքների էին հանդիպում
նույնիսկ այդ հարցի քննարկման և հասցեագրման հարցում:
1987-ին աշխարհի ամենահայտնի կնոջ
Ուելսի արքայադստեր պարզ գործողությունը, այն է․
ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ով վարակված երեխային ձեռքով հպումը,
մեծ ազդեցություն ունեցավ մարդկանց վերաբերմունքը փոխելու գործում, հատկապես Եվրոպայում:
Նա, առավել քան ինչ-որ մեկը, գիտեր պատկերի ազդեցության ուժի մասին:
Այսպիսով, երբ մենք հանդիպում ենք հզոր պատկերի,
մենք բոլորս ընտրություն ունենք:
Մենք կարող ենք շրջվել, կամ կարող ենք վերաիմաստավորել պատկերը:
Բարեբախտաբար, երբ այս լուսանկարները հայտնվեցին
the Guardian ամսագրում 1998-ին,
նրանք բավական մեծ ուշադրություն գրավեցին, և ի վերջո գումար հավաքվեց
Սուդանի քաղցած բնակչության համար:
Արդյո՞ք նկարները փոխեցին աշխարհը:
Ոչ, բայց նրանք հսկայական ազդեցություն ունեցան:
Նկարները հաճախ ստիպում են մեզ վերանայել մեր սկզբունքային համոզմունքները
և միմյանց հանդեպ մեր պարտավորությունները:
Բոլորս տեսել ենք Կատրին փոթորիկի նկարները
և կարծում եմ միլիոնավոր մարդկանց համար
նրանք ունեցան շատ մեծ ազդեցություն,
և կարծում եմ քիչ հավանական է,
որ դրանք ջնջվել էին ամերիկացիների հիշողությունից,
երբ նրանք գնում էին 2008-ի նոյեմբերի քվեարկության:
Դժբախտաբար, որոշ շատ կարևոր նկարներ
համարվում են չափազանց ահասարսուռ և ազդեցիկ մեզ ցուցադրելու համար։
Ես ձեզ ցույց կտամ մեկ նկար,
Յուջին Ռիչարդսի կողմից նկարված Իրաքի պատերազմի վետերանի նկարը,
մի արտասովոր աշխատանք,
որն երբեք չի տպագրվել, կոչվում է «Պատերազմը ներանձնական է»։
Բայց նկարները պարտադիր չէ, որ ահասարսուռ լինեն,
որպեսզի հիշեցնեն մեզ պատերազմի սարսափի մասին:
Ջոն Մուրը նկարել է այս լուսանկարը Արլինգտոնի գերեզմանոցում:
Բոլոր այս լարված հակամարտություններից հետո,
աշխարհի բոլոր խնդրահարույց մասերում
ահա մեկ լուսանկար առավել հանգիստ վայրից,
որն ինձ մինչ այժմ հետապնդում է, ավելի քան մյուսները:
Անսել Ադամսն ասել է, և ես համամիտ չեմ նրա հետ.
«Դու չես նկարում լուսանկար, դու կերտում ես այն»:
Իմ կարծիքով, լուսանկարիչը չի կերտում այն,
այլ դուք եք անում։
Մենք յուրաքանչյուր նկարին տալիս ենք
մեր սեփական արժեքները, մեր սեփական համոզմունքների համակարգը,
և որպես հետևանք նկարն ազդում է մեր վրա:
Իմ կազմակերպությունն ունի 70 միլիոն նկար:
Ես իմ գրասենյակում ունեմ մեկ նկար:
Ահա այն:
Հուսով եմ, որ հաջորդ անգամ, երբ տեսնեք
մի նկար, որն ինչ-որ կայծ կառաջացնի ձեր ներսում,
դուք ավելի լավ կհասկանաք թե ինչու,
և զրուցելով այս հանդիսատեսի հետ, ես գիտեմ, որ,
դուք հաստատ ինչ-որ քայլ կձեռնարկեք:
Շնորհակալություն բոլոր լուսանկարիչներին։
(Ծափահարություններ)