1 00:00:00,000 --> 00:00:02,000 Իմ ոլորտում 2 00:00:02,000 --> 00:00:05,000 մենք հավատում ենք, որ լուսանկարները կարող են փոխել աշխարհը: 3 00:00:05,000 --> 00:00:08,000 Լավ, ընդունենք, որ մենք միամիտ ենք, լավատես ու եռանդով լի։ 4 00:00:08,000 --> 00:00:10,000 Ճշմարտությունն այն է, որ մենք գիտենք, 5 00:00:10,000 --> 00:00:12,000 որ պատկերներն իրենք չեն փոխում աշխարհը, 6 00:00:12,000 --> 00:00:15,000 բայց նաև գիտենք, որ լուսանկարչության սկիզբ առնելուց ի վեր 7 00:00:15,000 --> 00:00:18,000 նկարները մարդկանց մոտ առաջացրել են որոշակի արձագանք 8 00:00:18,000 --> 00:00:21,000 և այդ արձագանքը փոփոխությունների պատճառ է հանդիսացել: 9 00:00:21,000 --> 00:00:24,000 Եկեք սկսենք մի խումբ նկարներից: 10 00:00:24,000 --> 00:00:26,000 Ես շատ կզարմանամ 11 00:00:26,000 --> 00:00:29,000 եթե Ձեզ ճանաչելի չլինեն դրանցից շատերը: 12 00:00:29,000 --> 00:00:31,000 Դրանք լավագույնս նկարագրվում են որպես նշանակալի նկարներ, 13 00:00:31,000 --> 00:00:34,000 այնքան նշանակալի, որ կարծես համընդհանուր չափորոշիչ լինեն: 14 00:00:34,000 --> 00:00:36,000 Իրականում դրանք այնքան ճանաչված են, 15 00:00:36,000 --> 00:00:38,000 որ դուք նույնիսկ կճանաչեք դրանք 16 00:00:38,000 --> 00:00:41,000 անգամ թեթևակի ձևափոխված: 17 00:00:42,000 --> 00:00:44,000 (Ծիծաղ) 18 00:00:45,000 --> 00:00:47,000 Բայց կարծում եմ, մենք ինչ-որ առավել կարևոր բան ենք փնտրում: 19 00:00:47,000 --> 00:00:49,000 Մենք փնտրում ենք ավելին: 20 00:00:49,000 --> 00:00:51,000 Մենք փնտրում ենք նկարներ, որոնք «անզիջող» լույս են 21 00:00:51,000 --> 00:00:54,000 շողարձակում կարևորագույն հարցերի վրա, 22 00:00:54,000 --> 00:00:57,000 պատկերներ, որոնք վեր են բոլոր տեսակ սահմաններից, բոլոր կրոններից, 23 00:00:57,000 --> 00:00:59,000 պատկերներ, որոնք դրդում են մեզ 24 00:00:59,000 --> 00:01:01,000 մի քայլ առաջ գնալ և ինչ-որ բան անել, 25 00:01:01,000 --> 00:01:03,000 այլ բառերով ասած` գործել: 26 00:01:03,000 --> 00:01:06,000 Ահա այս պատկերը դուք բոլորդ տեսել եք: 27 00:01:06,000 --> 00:01:08,000 Այն փոխել է ֆիզիկական աշխարհի մասին մեր պատկերացումները: 28 00:01:08,000 --> 00:01:11,000 Մենք երբեք չէինք տեսել մեր մոլորակը այս տեսանկյունից։ 29 00:01:11,000 --> 00:01:13,000 Շատ մարդիկ հավատում են, որ 30 00:01:13,000 --> 00:01:15,000 շրջակա միջավայրի պահպանության շարժման գործում դեր է ունեցել 31 00:01:15,000 --> 00:01:17,000 մեր մոլորակը առաջին անգամ 32 00:01:17,000 --> 00:01:19,000 այսպիսին տեսնելը, 33 00:01:19,000 --> 00:01:21,000 նրա փոքրությունը և քնքշությունը: 34 00:01:22,000 --> 00:01:25,000 40 տարի անց, այս խումբը, ավելի քան մյուսները, 35 00:01:25,000 --> 00:01:27,000 լավ ծանոթ են մեր տեսակի այն կործանիչ ուժին, 36 00:01:27,000 --> 00:01:30,000 որը կարող է ազդեցություն ունենալ շրջապատող միջավայրի վրա: 37 00:01:30,000 --> 00:01:33,000 Եվ վերջապես, պարզվում է, որ մենք ինչ-որ բան անում ենք դրա համար: 38 00:01:34,000 --> 00:01:37,000 Այս կործանիչ ուժն ընդունում է շատ տարբեր տեսքեր: 39 00:01:37,000 --> 00:01:40,000 Օրինակ, այս լուսանկարներն արվել են Բրենթ Սթիրթոնի կողմից 40 00:01:40,000 --> 00:01:42,000 Կոնգոյում 41 00:01:42,000 --> 00:01:45,000 այս գորիլաները սպանվել, ոմանք նույնիսկ կասեն խաչվել են 42 00:01:45,000 --> 00:01:47,000 և զարմանալի չէ, որ 43 00:01:47,000 --> 00:01:49,000 այն վրդովմունք առաջացրեց միջազգային հանրության մոտ: 44 00:01:49,000 --> 00:01:51,000 Բավական վերջերս, 45 00:01:51,000 --> 00:01:54,000 մեզ ողբերգական հետևանքներով հիշեցվեց հենց բնության կործանիչ ուժի մասին 46 00:01:54,000 --> 00:01:56,000 Հաիթիում տեղի ունեցած երկրաշարժի օրինակով: 47 00:01:57,000 --> 00:02:00,000 Իմ կարծիքով շատ ավելի վատ է, 48 00:02:00,000 --> 00:02:02,000 երբ հենց մարդու կործանարար ուժն ուղղված է մարդու դեմ: 49 00:02:02,000 --> 00:02:05,000 Սամուել Պիսարը, որ փրկվել է Աուշվիցից, 50 00:02:05,000 --> 00:02:07,000 ասել է, մեջբերում եմ. 51 00:02:07,000 --> 00:02:09,000 «Հոլոքոսթը ուսուցանում է մեզ, որ բնությունը 52 00:02:09,000 --> 00:02:12,000 նույնիսկ ամենադաժան պահերին, 53 00:02:12,000 --> 00:02:15,000 առավել բարեգութ է` համեմատած մարդու հետ, 54 00:02:15,000 --> 00:02:18,000 երբ նա կորցնում է իր բարոյականությունը և բանականությունը»: 55 00:02:18,000 --> 00:02:21,000 Խաչելու մեկ այլ տեսակ էլ կա: 56 00:02:21,000 --> 00:02:23,000 Աբու-Գրեյբի ահասարսուռ պատկերները, 57 00:02:23,000 --> 00:02:25,000 ինչպես նաև Գվատեմալայում արված նկարները, 58 00:02:25,000 --> 00:02:27,000 ունեցան մեծ ազդեցությունը: 59 00:02:27,000 --> 00:02:29,000 Այդ նկարների հրապարակումը 60 00:02:29,000 --> 00:02:31,000 ոչ թե նկարներն ինքնին, 61 00:02:31,000 --> 00:02:34,000 ստիպեցին կառավարությանը քաղաքականություն փոխել: 62 00:02:34,000 --> 00:02:36,000 Ոմանք կարող են վիճել, որ հենց այդ նկարները 63 00:02:36,000 --> 00:02:39,000 ավելի շատ ապստամբություններ բորբոքեցին Իրաքում 64 00:02:39,000 --> 00:02:41,000 քան ցանկացած այլ գործողություն: 65 00:02:41,000 --> 00:02:44,000 Ավելին, այդ նկարները հավերժ վերացրեցին 66 00:02:44,000 --> 00:02:47,000 օկուպացիոն ուժերի, այսպես կոչված, բարձր բարոյականության պատկերը: 67 00:02:47,000 --> 00:02:49,000 Եկեք մի փոքր հետ գնանք: 68 00:02:49,000 --> 00:02:51,000 1960-ականներին և 1970-ականներին, 69 00:02:51,000 --> 00:02:53,000 Վիետնամի պատերազմը ամեն օր ցուցադրվում էր 70 00:02:53,000 --> 00:02:55,000 ամերիկյան հյուրասենյակների հեռուստաէկրաններից: 71 00:02:55,000 --> 00:02:58,000 Նորություններում տպագրված նկարների միջոցով մարդիկ դեմ առ դեմ հանդիպում էին 72 00:02:58,000 --> 00:03:01,000 պատերազմի զոհերին, վառված մի աղջնակի, 73 00:03:02,000 --> 00:03:04,000 Օհայոում Կենթի պետական համալսարանում բողոքի ակցիայի ժամանակ 74 00:03:04,000 --> 00:03:07,000 զինվորի կողմից սպանված մի ուսանողի: 75 00:03:07,000 --> 00:03:09,000 Իրականում, այս նկարներն 76 00:03:09,000 --> 00:03:11,000 իրենք հանդիսանում են բողոքի ձայներ: 77 00:03:11,000 --> 00:03:13,000 Այժմ, նկարներն ուժ ունեն 78 00:03:13,000 --> 00:03:15,000 սփռել իմացության լույս 79 00:03:15,000 --> 00:03:17,000 մեր կասկածների, անիրազեկության 80 00:03:17,000 --> 00:03:19,000 և հատկապես ... ես բազմիցս խոսել եմ սրա մասին, 81 00:03:19,000 --> 00:03:22,000 բայց ընդամենը մի նկար ցույց կտամ... 82 00:03:22,000 --> 00:03:24,000 ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի խնդրի մասին: 83 00:03:25,000 --> 00:03:28,000 1980-ականներին այս վարակով տառապողները 84 00:03:28,000 --> 00:03:30,000 շատ մեծ արգելքների էին հանդիպում 85 00:03:30,000 --> 00:03:32,000 նույնիսկ այդ հարցի քննարկման և հասցեագրման հարցում: 86 00:03:32,000 --> 00:03:35,000 1987-ին աշխարհի ամենահայտնի կնոջ 87 00:03:35,000 --> 00:03:37,000 Ուելսի արքայադստեր պարզ գործողությունը, այն է․ 88 00:03:37,000 --> 00:03:39,000 ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ով վարակված երեխային ձեռքով հպումը, 89 00:03:39,000 --> 00:03:42,000 մեծ ազդեցություն ունեցավ մարդկանց վերաբերմունքը փոխելու գործում, հատկապես Եվրոպայում: 90 00:03:42,000 --> 00:03:45,000 Նա, առավել քան ինչ-որ մեկը, գիտեր պատկերի ազդեցության ուժի մասին: 91 00:03:46,000 --> 00:03:48,000 Այսպիսով, երբ մենք հանդիպում ենք հզոր պատկերի, 92 00:03:48,000 --> 00:03:50,000 մենք բոլորս ընտրություն ունենք: 93 00:03:50,000 --> 00:03:53,000 Մենք կարող ենք շրջվել, կամ կարող ենք վերաիմաստավորել պատկերը: 94 00:03:53,000 --> 00:03:55,000 Բարեբախտաբար, երբ այս լուսանկարները հայտնվեցին 95 00:03:55,000 --> 00:03:57,000 the Guardian ամսագրում 1998-ին, 96 00:03:57,000 --> 00:04:00,000 նրանք բավական մեծ ուշադրություն գրավեցին, և ի վերջո գումար հավաքվեց 97 00:04:00,000 --> 00:04:02,000 Սուդանի քաղցած բնակչության համար: 98 00:04:02,000 --> 00:04:04,000 Արդյո՞ք նկարները փոխեցին աշխարհը: 99 00:04:04,000 --> 00:04:06,000 Ոչ, բայց նրանք հսկայական ազդեցություն ունեցան: 100 00:04:07,000 --> 00:04:09,000 Նկարները հաճախ ստիպում են մեզ վերանայել մեր սկզբունքային համոզմունքները 101 00:04:09,000 --> 00:04:12,000 և միմյանց հանդեպ մեր պարտավորությունները: 102 00:04:12,000 --> 00:04:14,000 Բոլորս տեսել ենք Կատրին փոթորիկի նկարները 103 00:04:14,000 --> 00:04:16,000 և կարծում եմ միլիոնավոր մարդկանց համար 104 00:04:16,000 --> 00:04:18,000 նրանք ունեցան շատ մեծ ազդեցություն, 105 00:04:18,000 --> 00:04:20,000 և կարծում եմ քիչ հավանական է, 106 00:04:20,000 --> 00:04:22,000 որ դրանք ջնջվել էին ամերիկացիների հիշողությունից, 107 00:04:22,000 --> 00:04:25,000 երբ նրանք գնում էին 2008-ի նոյեմբերի քվեարկության: 108 00:04:26,000 --> 00:04:29,000 Դժբախտաբար, որոշ շատ կարևոր նկարներ 109 00:04:29,000 --> 00:04:32,000 համարվում են չափազանց ահասարսուռ և ազդեցիկ մեզ ցուցադրելու համար։ 110 00:04:33,000 --> 00:04:35,000 Ես ձեզ ցույց կտամ մեկ նկար, 111 00:04:35,000 --> 00:04:38,000 Յուջին Ռիչարդսի կողմից նկարված Իրաքի պատերազմի վետերանի նկարը, 112 00:04:38,000 --> 00:04:40,000 մի արտասովոր աշխատանք, 113 00:04:40,000 --> 00:04:43,000 որն երբեք չի տպագրվել, կոչվում է «Պատերազմը ներանձնական է»։ 114 00:04:43,000 --> 00:04:45,000 Բայց նկարները պարտադիր չէ, որ ահասարսուռ լինեն, 115 00:04:45,000 --> 00:04:47,000 որպեսզի հիշեցնեն մեզ պատերազմի սարսափի մասին: 116 00:04:47,000 --> 00:04:50,000 Ջոն Մուրը նկարել է այս լուսանկարը Արլինգտոնի գերեզմանոցում: 117 00:04:50,000 --> 00:04:52,000 Բոլոր այս լարված հակամարտություններից հետո, 118 00:04:52,000 --> 00:04:55,000 աշխարհի բոլոր խնդրահարույց մասերում 119 00:04:55,000 --> 00:04:58,000 ահա մեկ լուսանկար առավել հանգիստ վայրից, 120 00:04:58,000 --> 00:05:01,000 որն ինձ մինչ այժմ հետապնդում է, ավելի քան մյուսները: 121 00:05:02,000 --> 00:05:05,000 Անսել Ադամսն ասել է, և ես համամիտ չեմ նրա հետ. 122 00:05:05,000 --> 00:05:08,000 «Դու չես նկարում լուսանկար, դու կերտում ես այն»: 123 00:05:08,000 --> 00:05:10,000 Իմ կարծիքով, լուսանկարիչը չի կերտում այն, 124 00:05:10,000 --> 00:05:12,000 այլ դուք եք անում։ 125 00:05:12,000 --> 00:05:14,000 Մենք յուրաքանչյուր նկարին տալիս ենք 126 00:05:14,000 --> 00:05:16,000 մեր սեփական արժեքները, մեր սեփական համոզմունքների համակարգը, 127 00:05:16,000 --> 00:05:19,000 և որպես հետևանք նկարն ազդում է մեր վրա: 128 00:05:19,000 --> 00:05:21,000 Իմ կազմակերպությունն ունի 70 միլիոն նկար: 129 00:05:21,000 --> 00:05:24,000 Ես իմ գրասենյակում ունեմ մեկ նկար: 130 00:05:24,000 --> 00:05:26,000 Ահա այն: 131 00:05:26,000 --> 00:05:28,000 Հուսով եմ, որ հաջորդ անգամ, երբ տեսնեք 132 00:05:28,000 --> 00:05:30,000 մի նկար, որն ինչ-որ կայծ կառաջացնի ձեր ներսում, 133 00:05:30,000 --> 00:05:32,000 դուք ավելի լավ կհասկանաք թե ինչու, 134 00:05:32,000 --> 00:05:35,000 և զրուցելով այս հանդիսատեսի հետ, ես գիտեմ, որ, 135 00:05:35,000 --> 00:05:37,000 դուք հաստատ ինչ-որ քայլ կձեռնարկեք: 136 00:05:37,000 --> 00:05:39,000 Շնորհակալություն բոլոր լուսանկարիչներին։ 137 00:05:39,000 --> 00:05:41,000 (Ծափահարություններ)