< Return to Video

Ի՞նչ է նշանակում «փախստականի կարգավիճակ» - Բենեդետտա Բերտի և Էվիլիեն Բորգման

  • 0:00 - 0:09
    Աշխարհով մեկ,
  • 0:09 - 0:13
    մոտ 60 միլիոն մարդ ստիպված է եղել
    լքել իր հայրենի տունը՝
  • 0:13 - 0:17
    փախչելով պատերազմից, ոտնձգություններից
    ու հալածանքներից:
  • 0:17 - 0:21
    Նրանցից շատերը դարձել են երկրի ներսում
    մշտական բնակություն չունեցող անձիք,
  • 0:21 - 0:26
    այսինքն՝ նրանք լքել են իրենց տունը, բայց
    դեռ գտնվում են իրենց հայրենիքում:
  • 0:26 - 0:31
    Մյուսները հատել են սահմանը և ապաստան
    հայցել իրենց հայրենիքից դուրս:
  • 0:31 - 0:34
    Այս մարդկանց հաճախ կոչում են փախստականներ:
  • 0:34 - 0:37
    Ի՞նչ է «փախստական» եզրույթը նշանակում:
  • 0:37 - 0:40
    Հազարավոր տարիներ առաջ դեռ
    գոյություն են ունեցել փախստականներ,
  • 0:40 - 0:45
    սակայն ներկայիս սահմանումը վերցվել է
    ՄԱԿ-ի 1951 թ. համագումարից,
  • 0:45 - 0:47
    որը հրավիրվել էր փախստականների
    վիճակը քննարկելու համար՝
  • 0:47 - 0:49
    ի պատասխան Երկրորդ Համաշխարհային
    պատերազմի ժամանակ
  • 0:49 - 0:52
    տեղի ունեցած զանգվածային
    հալածանքների և տեղահանությունների:
  • 0:52 - 0:57
    Ըստ դրա, փախստականը այն մարդն է,
    ով գտնվում է իր հայրենիքից դուրս
  • 0:57 - 1:00
    և չի կարող վերադառնալ,
  • 1:00 - 1:04
    հալածանքների հիմնավորված վտանգի պատճառով:
  • 1:04 - 1:09
    Հալածանքների պատճառ կարող են հանդիսանալ
    տվյալ անձի ռասսան, դավանանքը, ազգությունը,
  • 1:09 - 1:13
    հասարակական որոշակի խմբի պատկանելը
    կամ նրա քաղաքական հայացքները,
  • 1:13 - 1:17
    ու դրանք հիմնականում կապված են պատերազմի
    կամ բռնության հետ:
  • 1:17 - 1:21
    Այսօր փախստականների մոտ կեսը երեխաներ են,
  • 1:21 - 1:23
    որոնցից ոմանք առանց ծնողների են մնացել
  • 1:23 - 1:27
    ու դարձել են երեխաների՝ որպես աշխատուժի
    օգտագործման, կամ
  • 1:27 - 1:30
    սեռական ոտնձգությունների զոհ:
  • 1:30 - 1:32
    Յուրաքանչյուր փախստականի
    պատմությունը տարբեր է,
  • 1:32 - 1:37
    նրանցից շատերը առանց հստակ արդյունքի
    վտանգավոր ճամփորդություններ են կատարում:
  • 1:37 - 1:39
    Սակայն նրանց անցած ճանապարհին
    անդրադառնալուց առաջ,
  • 1:39 - 1:41
    անհրաժեշտ է պարզաբանել մի բան:
  • 1:41 - 1:44
    Գաղթական և փախստական
    եզրույթների տարբերության հետ կապված
  • 1:44 - 1:47
    խառնաշթոփ է առաջացել:
  • 1:47 - 1:50
    Գաղթականները այն մարդիկ են,
    ովքեր լքում են իրենց հայրենիքը
  • 1:50 - 1:53
    ոչ թե հալածանքների պատճառով,
  • 1:53 - 1:55
    այլ, օրինակ, ավելի լավ տնտեսական
    հնարավորությունների
  • 1:55 - 2:00
    կամ երաշտահար տեղանքից ավելի
    նպաստավոր շրջան տեղափոխվելու համար:
  • 2:00 - 2:03
    Աշխարհում շատ մարդիկ տեղահան են եղել
  • 2:03 - 2:05
    բնական աղետների,
  • 2:05 - 2:07
    սովի
  • 2:07 - 2:08
    կամ այլ դժվարությունների պատճառով,
  • 2:08 - 2:11
    սակայն, միջազգային իրավունքը,
    դժբատաբար կամ բարեբախտաբար,
  • 2:11 - 2:17
    փախստական է համարում միայն նրանց,
    ովքեր փախել են զինված կոնֆլիկտից
    կամ բռնություններից:
  • 2:17 - 2:21
    Ի՞նչ է պատահում նրան,
    ով փախչում է իր հայրենիքից:
  • 2:21 - 2:24
    Փախստականներից շատերի ճամփան
    երկար ու վտանգավոր է,
  • 2:24 - 2:28
    սահմանափակված կացարանով,
    ջրի ու սննդի պաշարներով:
  • 2:28 - 2:31
    Քանի որ մեկնումը հանկարծակի է
    ու անսպասելի,
  • 2:31 - 2:35
    ռազմական կոնֆլիկտից խուսափող
    մարդիկ թողնում են իրենց իրերը,
  • 2:35 - 2:38
    ու երբեմն նաև անհրաժեշտ փաստաթղթերը՝
  • 2:38 - 2:43
    վիզաները, որոնց շնորհիվ կարելի է նստել
    ինքնաթիռ ու օրինաբար այլ երկիր մուտք գործել:
  • 2:43 - 2:46
    Ֆինանսական ու քաղաքական գործոնները
    նույնպես փակում են
  • 2:46 - 2:48
    ճամփորդելու ստանդարտ ուղիները:
  • 2:48 - 2:52
    Այսինքն, նրանք կարող են միայն ճամփորդել
    ցամաքով կամ ջրով
  • 2:52 - 2:55
    ու կարիք են ունենում դիմելու
    մաքսանենգներին՝
  • 2:55 - 2:57
    սահմանները հատելու համար:
  • 2:57 - 3:00
    Որոշ մարդիկ ընտանիքներով են
    ապաստան փնտրում,
  • 3:00 - 3:04
    իսկ մյուսները փորձում են միայնակ սահմանը
    հատել ու թողնում են իրենց սիրելիներին՝
  • 3:04 - 3:07
    հուսալով նրանց հետագայում միանալ:
  • 3:07 - 3:10
    Այս բաժանումը վշտացնող է ու
    երբեմն կարող է անտանելի երկար տևել:
  • 3:10 - 3:14
    Մինչդեռ աշխարհի փախստականների
    կեսը քաղաքներում են,
  • 3:14 - 3:18
    ռազմական առճակատումից փախած մարդու
    համար առաջին կանգառը փախստականների ճամբարն է,
  • 3:18 - 3:21
    որը հիմնականում կազմակերպվում է ՄԱԿ-ի
    Փախստականների հարցերով Կոմիտեի
  • 3:21 - 3:23
    կամ տեղական իշխանությունների կողմից:
  • 3:23 - 3:27
    Փախստականների ճամբարները ժամանակավոր
    կացարաններ են,
  • 3:27 - 3:31
    որոնք առաջարկում են կարճաժամկետ ապաստան
    մինչև նրանք անվտանգ կվերադառնան տուն,
  • 3:31 - 3:33
    կտեղափոխվեն հյուրընկալող երկիր
  • 3:33 - 3:35
    կամ կհաստատվեն այլ երկրներում:
  • 3:35 - 3:40
    Վերահաստատման ու երկարաժամկետ ներգրավման
    սահմանափակ հնարավորություններ կան:
  • 3:40 - 3:44
    Շատ փախստականներ ստիպված են մնալ
    ճամբարներում երկար տարիներ,
  • 3:44 - 3:47
    անգամ տասնամյակներ:
  • 3:47 - 3:51
    Այլ երկիր հասնելիս, տեղահանված մարդու
    առաջին օրինական քայլը
  • 3:51 - 3:53
    ապաստան հայցելն է:
  • 3:53 - 3:56
    Տվյալ պահին, նրանք դեռ պաշտոնապես
    փախստական չեն,
  • 3:56 - 4:01
    մինչև նրանց դիմումը չընդունվի:
  • 4:01 - 4:05
    Բոլոր երկրները այս կամ այն չափով ընդունում
    են փախստականի տվյալ սահմանումը,
  • 4:05 - 4:07
    սակայն, յուրաքանչյուր երկիր
    ինքն է պատասխանատու
  • 4:07 - 4:10
    ապաստան հայցողների դիմումների
    քննման համար,
  • 4:10 - 4:14
    և նա է որոշում՝ ում շնորհել փախստականի
    կարգավիճակ:
  • 4:14 - 4:17
    Տարբեր երկրներ գործնականում տարբեր
    սկզբունքներով են առաջնորդվում:
  • 4:17 - 4:20
    Յուրաքանչյուր երկիր մի
    շարք պարտականություններ ունի
  • 4:20 - 4:23
    այն մարդկանց նկատմամբ,
    ովքեր փախստականի կարգավիճակ ունեն,
  • 4:23 - 4:28
    օրինակ, ապահովել նվազագույն մարդկային
    վերաբերմունքը և խտրականության բացակայությունը:
  • 4:28 - 4:30
    Փախստականների նկատմամբ
    հիմնական պարտականությունը
  • 4:30 - 4:32
    արտահանձման արգելումն է,
  • 4:32 - 4:35
    ըստ որի, տվյալ երկիրը չի կարող
    փախստականին հետ ուղարկել
  • 4:35 - 4:39
    այնտեղ, որտեղ նրա կյանքն
    ու ազատությունը վտանգված են:
  • 4:39 - 4:42
    Իրականում, սակայն, փախստականները
    հաճախ դառնում են
  • 4:42 - 4:45
    փոփոխական վերաբերմունքի ու
    խտրականության զոհեր:
  • 4:45 - 4:49
    Նրանք ստիպված են վերակառուցել
    իրենց կյանքը՝
  • 4:49 - 4:51
    դիմանալով
    այլատյացությանը ու ռասիզմին:
  • 4:51 - 4:54
    ՈՒ հաճախ, նրանց չի թույլատրվում աշխատել,
  • 4:54 - 4:57
    նրանք ամբողջովին հույս են դնում
    հումանիտարական օգնության վրա:
  • 4:57 - 5:01
    Ավելին, փախստական շատ երեխաներ
    դպրոց չեն հաճախում
  • 5:01 - 5:05
    կրթական ծրագրերի ֆինանսավորման
    բացակայության պատճառով:
  • 5:05 - 5:07
    Եթե վերանայեք ձեր ընտանիքի պատմությունը,
  • 5:07 - 5:11
    մեծ հնարավորություն կա, որ որոշակի
    ժամանակահատվածում
  • 5:11 - 5:14
    ձեր նախնիները ստիպված են եղել լքել
    իրենց հայրենի տունը՝
  • 5:14 - 5:19
    փախչելով կամ պատերազմից, կամ
    խտրականությունից ու հալածանքներից:
  • 5:19 - 5:23
    Անհրաժեշտ է հիշել այս պատմությունները,
  • 5:23 - 5:25
    երբ մեզ լուր է հասնում,
  • 5:25 - 5:27
    որ ներկայումս շատ փախստականներ
  • 5:27 - 5:30
    տեղահանվում են ու ապաստան են փնտրում:
Title:
Ի՞նչ է նշանակում «փախստականի կարգավիճակ» - Բենեդետտա Բերտի և Էվիլիեն Բորգման
Speaker:
Benedetta Berti and Evelien Borgman
Description:

Ամբողջական դասը՝ http://ed.ted.com/lessons/what-does-it-mean-to-be-a-refugee-benedetta-berti-and-evelien-borgman
Աշխարհով մեկ, մոտ 60 միլիոն մարդ ստիպված է եղել լքել իր հայրենի տունը՝ փախչելով պատերազմից, ոտնձգություններից ու հալածանքներից: Նրանցից շատերը դարձել են երկրի ներսում մշտական բնակություն չունեցող անձիք, այսինքն՝ նրանք լքել են իրենց տունը, բայց
դեռ գտնվում են իրենց հայրենիքում: Մյուսները, որոնց հաճախ փախստական ենք անվանում, հատել են սահմանը և ապաստան հայցել իրենց հայրենիքից դուրս: Ի՞նչ է սա իրականում նշանակում: Բենեդետտա Բերտի և Էվիլիեն Բորգմանը տալիս են հանգամանալից բացատրություն:

Դասը պատրաստեցին Բենեդետտա Բերտին և Էվիլիեն Բորգմանը, անիմացիան՝ TED-Ed-ը:

more » « less
Video Language:
English
Team:
closed TED
Project:
TED-Ed
Duration:
05:43
Kristine Sargsyan approved Armenian subtitles for What does it mean to be a refugee?
Tamara Shanoyan accepted Armenian subtitles for What does it mean to be a refugee?
Tamara Shanoyan edited Armenian subtitles for What does it mean to be a refugee?
Tamara Shanoyan edited Armenian subtitles for What does it mean to be a refugee?
Sona Martirossian edited Armenian subtitles for What does it mean to be a refugee?
Sona Martirossian edited Armenian subtitles for What does it mean to be a refugee?

Armenian subtitles

Revisions