< Return to Video

Ինչպես մեկ ցենտանոց մետաղադրամը ստիպեց ինձ միլիոնատեր զգալ

  • 0:01 - 0:05
    Ես հինգ տարեկան եմ, ու շատ հպարտ եմ։
  • 0:05 - 0:08
    Հայրս հենց նոր ավարտել է Ուկրաինայի մեր գյուղում
  • 0:08 - 0:11
    լավագույն զուգարանի կառուցումը։
  • 0:11 - 0:14
    Ներսից այն ընդամենը գետնի մեջ փորված «բուրումնավետ» հոր է,
  • 0:14 - 0:18
    բայց դրսից՝ մարգարտափայլ սպիտակ պատերով շինություն է,
  • 0:18 - 0:22
    որ բառիս բուն իմաստով պսպղում է արևի տակ։
  • 0:22 - 0:26
    Ես ինձ այնքա՜ն հպարտ, այնքա՜ն կարևոր եմ զգում, որ
  • 0:26 - 0:29
    ինքս ինձ "նշանակում եմ" մեր ընկերախմբի պարագլուխ
  • 0:29 - 0:31
    ու մեզ համար միսսիաներ եմ մտածում։
  • 0:31 - 0:34
    Մենք թափառում ենք տնից տուն,
  • 0:34 - 0:37
    գտնում ենք սարդոստայններում բռնված ճանճերի
  • 0:37 - 0:40
    ու ազատագրում նրանց։
  • 0:40 - 0:42
    Այս ամենից չորս տարի առաջ, երբ ես մեկ տարեկան էի,
  • 0:42 - 0:43
    Չերնոբիլի վթարից հետո
  • 0:43 - 0:46
    սև գույնի անձրև տեղաց։
  • 0:46 - 0:48
    Քրոջս մազերը թափվում էին գլխից խրձերով։
  • 0:48 - 0:50
    Ես ինն ամիս պառկեցի հիվանդանոցում։
  • 0:50 - 0:52
    Այցելություններ չէին թույլատրվում,
  • 0:52 - 0:56
    և մայրս կաշառել էր հիվանդանոցի աշխատակիցներից մեկին,
  • 0:56 - 0:59
    ձեռք էր բերել բուժքրոջ խալաթ,
  • 0:59 - 1:03
    որ ամեն գիշեր ներս սողոսկեր ու մնար ինձ հետ։
  • 1:03 - 1:06
    Հինգ տարի անց՝ հույսի անսպասելի շող։
  • 1:06 - 1:10
    Չերնոբիլի «շնորհիվ» մեզ ապաստան են տալիս ԱՄՆ-ում։
  • 1:10 - 1:14
    Ես վեց տարեկան եմ, և լաց չեմ լինում, երբ մենք լքում ենք մեր տունն
  • 1:14 - 1:15
    ու գնում ենք Ամերիկա։
  • 1:15 - 1:19
    Որովհետև իմ սպասումներում այդ երկիրը հազվագյուտ տեղ է՝
  • 1:19 - 1:23
    լի հրաշքներով, բանաններով ու շոկոլադով,
  • 1:23 - 1:26
    ու Բազուկա ծամոններով․․․
  • 1:26 - 1:30
    Բազուկա ծամոններով, որոնց մեջ սիրուն "տպեր" կային,
  • 1:30 - 1:33
    որը Ուկրաինայում մեր ձեռքն էր ընկնում տարին մի անգամ,
  • 1:33 - 1:37
    և որի մեկ հատիկը մենք ծամում էինք մի ամբողջ շաբաթ։
  • 1:37 - 1:39
    Նյու-Յորք հասնելու մեր առաջին օրը
  • 1:39 - 1:41
    ես ու տատիկս մեր՝ անտունների կացարանի հատակի մեջ
  • 1:41 - 1:45
    մեկ ցենտանոց մետաղադրամ ենք գտնում։
  • 1:45 - 1:46
    Ի դեպ, մենք չգիտեինք, որ դա անտունների կացարան է։
  • 1:46 - 1:49
    Մեզ թվում էր, թե դա հյուրանոց է, որտեղ պարզապես առնետներ շատ կան։
  • 1:49 - 1:54
    Ինչևէ, մենք գտնում ենք այդ մետաղադրամը՝ գետնի մեջ խրված,
  • 1:54 - 1:57
    և մտածում ենք, որ դա պետք է որ ունևոր մեկը թողած լինի․
  • 1:57 - 2:00
    չէ՞ որ "հասարակ" մարդիկ հենց այնպես դրամ չեն կորցնում։
  • 2:00 - 2:02
    Ու ես սեղմում եմ այդ ժանգոտ, կպչուն մետաղադրամը
  • 2:02 - 2:05
    իմ ափի մեջ,
  • 2:05 - 2:08
    ու ինձ թվում է, թե ձեռքումս մի ամբողջ հարստություն է։
  • 2:08 - 2:10
    Ես որոշում եմ գնել իմ սեփական
  • 2:10 - 2:12
    Բազուկա ծամոնը։
  • 2:12 - 2:16
    Եվ այդ պահին ես ինձ միլիոնատեր եմ զգում։
  • 2:16 - 2:18
    Մեկ տարի անց ինձ այցելում է մոտավորապես նույն զգացումը,
  • 2:18 - 2:21
    երբ աղբարկղում գտնում ենք փափուկ խաղալիքների մի ամբողջ պարկ,
  • 2:21 - 2:23
    ու ես միանգամից ունենում եմ ավելի շատ խաղալիք,
  • 2:23 - 2:25
    քան ունեցել եմ երբևէ իմ ամբողջ կյանքում։
  • 2:25 - 2:28
    Եվս մեկ անգամ՝ նույն զգացումը, երբ մի օր
  • 2:28 - 2:30
    թակում են Բրուքլինի մեր բնակարանի դուռը,
  • 2:30 - 2:32
    և ես ու քույրս հայտնաբերում ենք, որ առաքիչը
  • 2:32 - 2:35
    մեզ բերել է պիցցա, որը մենք չէինք էլ պատվիրել։
  • 2:35 - 2:38
    Մենք, իհարկե վերցնում ենք պիցցան։ Մեր կյանքի առաջին պիցցան։
  • 2:38 - 2:41
    Մենք այն վայելում ենք՝ կտոր կտորի ետևից,
  • 2:41 - 2:44
    իսկ առաքիչը դռների մոտ կանգնած մեզ է նայում։
  • 2:44 - 2:47
    Պահանջում է վճարել, բայց մենք անգլերեն չենք հասկանում։
  • 2:47 - 2:50
    Դուրս է գալիս մայրս, առաքիչը նրան է խնդրում վճարել,
  • 2:50 - 2:51
    բայց նա էլ այդքան փող չունի։
  • 2:51 - 2:54
    Մայրս ամեն օր աշխատանքի գնալիս ու աշխատանքից գալուց 50 խաչմերուկ էր կտրում-անցնում ոտքով՝
  • 2:54 - 2:57
    ավտոբուսի վրա փող չծախսելու համար։
  • 2:57 - 2:59
    Այստեղ հայտնվում է մեր հարևանը,
  • 2:59 - 3:01
    ու կատաղությունից կարմրում է, երբ հասկանում է, որ
  • 3:01 - 3:04
    ներքևի հարկի այդ գաղթականները
  • 3:04 - 3:08
    չգիտես ինչպես թաթները դրել են իր պիցցայի վրա։
  • 3:08 - 3:09
    Բոլորը զայրացած են։
  • 3:09 - 3:13
    Իսկ պիցցան՝ շատ համեղ։
  • 3:13 - 3:19
    Ես միայն տարիներ հետո հասկացա, թե ինչքան քիչ բան ունեինք մենք:
  • 3:19 - 3:21
    ԱՄՆ-ում ապրելու տասներորդ տարեդարձը
  • 3:21 - 3:24
    մենք որոշել էինք նշել` սենյակ պատվիրելով
  • 3:24 - 3:26
    այն հյուրանոցում, որտեղ մենք առաջին անգամ մնացել էինք ԱՄՆ-ում:
  • 3:26 - 3:29
    Ընդունարանի աշխատակիցը ծիծաղում է մեզ վրա:
  • 3:29 - 3:32
    "Դուք չեք կարող սենյակ պատվիրել մեզ մոտ: Սա անտուններին կացարան է:"
  • 3:32 - 3:34
    Մենք ցնցված էինք:
  • 3:34 - 3:38
    Ամուսինս` Բրայանը, նույնպես փոքր ժամանակ անտուն է եղել:
  • 3:38 - 3:41
    Նրա ընտանիքը կորցրել է ամեն ինչ, և 11 տարեկանում
  • 3:41 - 3:44
    նա ստիպված է եղել հոր հետ ապրել մոթելներում:
  • 3:44 - 3:47
    Այդ մոթելներում նրանց ուտելիքը բռնագրավում ու
  • 3:47 - 3:50
    պահում էին այնքան ժամանակ, մինչև նրանք չվճարեին սենյակի վարձը:
  • 3:50 - 3:52
    Մի անգամ, երբ Բրայանի Frosted Flakes-ի տուփը
  • 3:52 - 3:56
    վերջապես վերադարձրել են իրեն, այն լիքն է եղել խավարասերներով:
  • 3:56 - 3:58
    Բայց մի բան նա ուներ ու պահում էր:
  • 3:58 - 4:00
    Կոշիկի տուփ, որ նա ամեն տեղ իր հետ ման էր տալիս:
  • 4:00 - 4:03
    Այդ տուփում նա պահում էր կոմիքսների ինը ալբոմ,
  • 4:03 - 4:06
    երկու G.I. Joe տիկնիկներ` Սարդ-Մարդու կերպարանքով ներկված,
  • 4:06 - 4:09
    և հինգ Gobot ռոբոտ-տրանսֆորմերներ: Այդ տուփը նրա գանձն էր:
  • 4:09 - 4:12
    Այդ տուփում նրա սեփական հերոսներն էին, որ
  • 4:12 - 4:15
    նրան հեռու էին պահել թմրադեղերից ու հանցավոր շրջապատից,
  • 4:15 - 4:17
    ու իր երազանքները կորցնելուց:
  • 4:17 - 4:18
    Ուզում եմ ձեզ պատմել մեր ընտանիքի` նախկինում անտուն
  • 4:18 - 4:21
    ևս մեկ անդամի մասին:
  • 4:21 - 4:23
    Սա Սկարլետն է:
  • 4:23 - 4:26
    Ժամանակին Սկարլետին օգտագործում էին որպես "խայծ"`
  • 4:26 - 4:28
    շնամարտերում: Նրան կապկպած վիճակում դուրս էին հանում ռինգ,
  • 4:28 - 4:32
    որպեսզի մյուս շները հարձակվեն նրա վրա ու մինչև մարտի սկիզբն ավելի ագրեսիվանան:
  • 4:32 - 4:37
    Հիմա նա սնվում է օրգանական սնունդով ու
  • 4:37 - 4:39
    քնում է օրթոպեդիկ ներքնակի վրա, որին նրա անունն է գրված:
  • 4:39 - 4:44
    Բայց երբ մենք նրա ամանի մեջ ջուր ենք լցնում,
  • 4:44 - 4:48
    նա մինչև հիմա նայում է մեզ ու ի նշան երախտագիտության շարժում է պոչը:
  • 4:48 - 4:51
    Երբեմն ես ու Բրայանը Սկարլետի հետ զբոսնում ենք այգում:
  • 4:51 - 4:53
    Նա թավալվում է խոտերի մեջ,
  • 4:53 - 4:56
    մենք նայում ենք նրան,
  • 4:56 - 4:57
    հետո` նայում իրար,
  • 4:57 - 5:01
    ու երախտագիտության զգացում ենք ապրում:
  • 5:01 - 5:05
    Մոռանում ենք ժամանակակից միջին խավի մեր
  • 5:05 - 5:07
    բոլոր խնդիրներն ու հիասթափությունները,
  • 5:07 - 5:10
    ու մեզ միլիոնատեր ենք զգում:
  • 5:10 - 5:11
    Շնորհակալություն:
  • 5:11 - 5:15
    (Ծափահարություններ)
Title:
Ինչպես մեկ ցենտանոց մետաղադրամը ստիպեց ինձ միլիոնատեր զգալ
Speaker:
Տանիա Լունա
Description:

Մանուկ հասակում Տանիա Լունան լքել է Չերնոբիլից տուժած իր հայրենի գյուղը Ուկրաինայում և տեղափոխվել ԱՄՆ: Նյու-Յորքյան անտունների կացարանում, որտեղ նա ապրում էր իր ընտանիքի հետ, նա մի օր հատակին մեկ ցենտանոց մետաղադրամ է գտնում: Ավելի հարուստ, քան այդ պահին, նա իրեն այլևս երբեք չի զգացել: Մտքեր մանկության դառն ու քաղցր երջանիկ պահերի մասին ու այն մասին, թե ինչպես չմոռանալ դրանք:

more » « less
Video Language:
English
Team:
closed TED
Project:
TEDTalks
Duration:
05:31

Armenian subtitles

Revisions