1 00:00:00,786 --> 00:00:04,781 Ես հինգ տարեկան եմ, ու շատ հպարտ եմ։ 2 00:00:04,781 --> 00:00:08,340 Հայրս հենց նոր ավարտել է Ուկրաինայի մեր գյուղում 3 00:00:08,340 --> 00:00:10,930 լավագույն զուգարանի կառուցումը։ 4 00:00:10,930 --> 00:00:14,479 Ներսից այն ընդամենը գետնի մեջ փորված «բուրումնավետ» հոր է, 5 00:00:14,479 --> 00:00:18,485 բայց դրսից՝ մարգարտափայլ սպիտակ պատերով շինություն է, 6 00:00:18,485 --> 00:00:22,113 որ բառիս բուն իմաստով պսպղում է արևի տակ։ 7 00:00:22,113 --> 00:00:25,670 Ես ինձ այնքա՜ն հպարտ, այնքա՜ն կարևոր եմ զգում, որ 8 00:00:25,670 --> 00:00:28,710 ինքս ինձ "նշանակում եմ" մեր ընկերախմբի պարագլուխ 9 00:00:28,710 --> 00:00:31,490 ու մեզ համար միսսիաներ եմ մտածում։ 10 00:00:31,490 --> 00:00:33,803 Մենք թափառում ենք տնից տուն, 11 00:00:33,803 --> 00:00:37,170 գտնում ենք սարդոստայններում բռնված ճանճերի 12 00:00:37,170 --> 00:00:39,557 ու ազատագրում նրանց։ 13 00:00:39,557 --> 00:00:41,865 Այս ամենից չորս տարի առաջ, երբ ես մեկ տարեկան էի, 14 00:00:41,865 --> 00:00:43,310 Չերնոբիլի վթարից հետո 15 00:00:43,310 --> 00:00:45,641 սև գույնի անձրև տեղաց։ 16 00:00:45,641 --> 00:00:47,841 Քրոջս մազերը թափվում էին գլխից խրձերով։ 17 00:00:47,841 --> 00:00:50,398 Ես ինն ամիս պառկեցի հիվանդանոցում։ 18 00:00:50,398 --> 00:00:51,950 Այցելություններ չէին թույլատրվում, 19 00:00:51,950 --> 00:00:55,962 և մայրս կաշառել էր հիվանդանոցի աշխատակիցներից մեկին, 20 00:00:55,962 --> 00:00:58,693 ձեռք էր բերել բուժքրոջ խալաթ, 21 00:00:58,693 --> 00:01:03,038 որ ամեն գիշեր ներս սողոսկեր ու մնար ինձ հետ։ 22 00:01:03,038 --> 00:01:06,098 Հինգ տարի անց՝ հույսի անսպասելի շող։ 23 00:01:06,098 --> 00:01:10,200 Չերնոբիլի «շնորհիվ» մեզ ապաստան են տալիս ԱՄՆ-ում։ 24 00:01:10,200 --> 00:01:14,419 Ես վեց տարեկան եմ, և լաց չեմ լինում, երբ մենք լքում ենք մեր տունն 25 00:01:14,419 --> 00:01:15,470 ու գնում ենք Ամերիկա։ 26 00:01:15,470 --> 00:01:19,218 Որովհետև իմ սպասումներում այդ երկիրը հազվագյուտ տեղ է՝ 27 00:01:19,218 --> 00:01:23,398 լի հրաշքներով, բանաններով ու շոկոլադով, 28 00:01:23,398 --> 00:01:25,839 ու Բազուկա ծամոններով․․․ 29 00:01:25,839 --> 00:01:29,932 Բազուկա ծամոններով, որոնց մեջ սիրուն "տպեր" կային, 30 00:01:29,932 --> 00:01:33,049 որը Ուկրաինայում մեր ձեռքն էր ընկնում տարին մի անգամ, 31 00:01:33,049 --> 00:01:37,085 և որի մեկ հատիկը մենք ծամում էինք մի ամբողջ շաբաթ։ 32 00:01:37,085 --> 00:01:38,891 Նյու-Յորք հասնելու մեր առաջին օրը 33 00:01:38,891 --> 00:01:41,124 ես ու տատիկս մեր՝ անտունների կացարանի հատակի մեջ 34 00:01:41,124 --> 00:01:44,867 մեկ ցենտանոց մետաղադրամ ենք գտնում։ 35 00:01:44,867 --> 00:01:46,402 Ի դեպ, մենք չգիտեինք, որ դա անտունների կացարան է։ 36 00:01:46,402 --> 00:01:49,493 Մեզ թվում էր, թե դա հյուրանոց է, որտեղ պարզապես առնետներ շատ կան։ 37 00:01:49,493 --> 00:01:54,075 Ինչևէ, մենք գտնում ենք այդ մետաղադրամը՝ գետնի մեջ խրված, 38 00:01:54,075 --> 00:01:57,071 և մտածում ենք, որ դա պետք է որ ունևոր մեկը թողած լինի․ 39 00:01:57,071 --> 00:01:59,565 չէ՞ որ "հասարակ" մարդիկ հենց այնպես դրամ չեն կորցնում։ 40 00:01:59,565 --> 00:02:02,122 Ու ես սեղմում եմ այդ ժանգոտ, կպչուն մետաղադրամը 41 00:02:02,122 --> 00:02:04,784 իմ ափի մեջ, 42 00:02:04,784 --> 00:02:07,815 ու ինձ թվում է, թե ձեռքումս մի ամբողջ հարստություն է։ 43 00:02:07,815 --> 00:02:09,873 Ես որոշում եմ գնել իմ սեփական 44 00:02:09,873 --> 00:02:11,940 Բազուկա ծամոնը։ 45 00:02:11,940 --> 00:02:15,925 Եվ այդ պահին ես ինձ միլիոնատեր եմ զգում։ 46 00:02:15,925 --> 00:02:17,751 Մեկ տարի անց ինձ այցելում է մոտավորապես նույն զգացումը, 47 00:02:17,751 --> 00:02:20,994 երբ աղբարկղում գտնում ենք փափուկ խաղալիքների մի ամբողջ պարկ, 48 00:02:20,994 --> 00:02:22,725 ու ես միանգամից ունենում եմ ավելի շատ խաղալիք, 49 00:02:22,725 --> 00:02:25,469 քան ունեցել եմ երբևէ իմ ամբողջ կյանքում։ 50 00:02:25,469 --> 00:02:27,854 Եվս մեկ անգամ՝ նույն զգացումը, երբ մի օր 51 00:02:27,854 --> 00:02:29,651 թակում են Բրուքլինի մեր բնակարանի դուռը, 52 00:02:29,651 --> 00:02:32,140 և ես ու քույրս հայտնաբերում ենք, որ առաքիչը 53 00:02:32,140 --> 00:02:34,693 մեզ բերել է պիցցա, որը մենք չէինք էլ պատվիրել։ 54 00:02:34,693 --> 00:02:37,882 Մենք, իհարկե վերցնում ենք պիցցան։ Մեր կյանքի առաջին պիցցան։ 55 00:02:37,882 --> 00:02:40,721 Մենք այն վայելում ենք՝ կտոր կտորի ետևից, 56 00:02:40,721 --> 00:02:44,110 իսկ առաքիչը դռների մոտ կանգնած մեզ է նայում։ 57 00:02:44,110 --> 00:02:47,110 Պահանջում է վճարել, բայց մենք անգլերեն չենք հասկանում։ 58 00:02:47,110 --> 00:02:49,538 Դուրս է գալիս մայրս, առաքիչը նրան է խնդրում վճարել, 59 00:02:49,538 --> 00:02:50,828 բայց նա էլ այդքան փող չունի։ 60 00:02:50,828 --> 00:02:54,248 Մայրս ամեն օր աշխատանքի գնալիս ու աշխատանքից գալուց 50 խաչմերուկ էր կտրում-անցնում ոտքով՝ 61 00:02:54,248 --> 00:02:56,917 ավտոբուսի վրա փող չծախսելու համար։ 62 00:02:56,917 --> 00:02:58,783 Այստեղ հայտնվում է մեր հարևանը, 63 00:02:58,783 --> 00:03:01,373 ու կատաղությունից կարմրում է, երբ հասկանում է, որ 64 00:03:01,373 --> 00:03:03,719 ներքևի հարկի այդ գաղթականները 65 00:03:03,719 --> 00:03:07,728 չգիտես ինչպես թաթները դրել են իր պիցցայի վրա։ 66 00:03:07,728 --> 00:03:09,284 Բոլորը զայրացած են։ 67 00:03:09,284 --> 00:03:13,125 Իսկ պիցցան՝ շատ համեղ։ 68 00:03:13,125 --> 00:03:19,086 Ես միայն տարիներ հետո հասկացա, թե ինչքան քիչ բան ունեինք մենք: 69 00:03:19,086 --> 00:03:21,400 ԱՄՆ-ում ապրելու տասներորդ տարեդարձը 70 00:03:21,400 --> 00:03:23,508 մենք որոշել էինք նշել` սենյակ պատվիրելով 71 00:03:23,508 --> 00:03:26,319 այն հյուրանոցում, որտեղ մենք առաջին անգամ մնացել էինք ԱՄՆ-ում: 72 00:03:26,319 --> 00:03:28,809 Ընդունարանի աշխատակիցը ծիծաղում է մեզ վրա: 73 00:03:28,809 --> 00:03:31,606 "Դուք չեք կարող սենյակ պատվիրել մեզ մոտ: Սա անտուններին կացարան է:" 74 00:03:31,606 --> 00:03:33,828 Մենք ցնցված էինք: 75 00:03:33,828 --> 00:03:37,834 Ամուսինս` Բրայանը, նույնպես փոքր ժամանակ անտուն է եղել: 76 00:03:37,834 --> 00:03:40,924 Նրա ընտանիքը կորցրել է ամեն ինչ, և 11 տարեկանում 77 00:03:40,924 --> 00:03:43,677 նա ստիպված է եղել հոր հետ ապրել մոթելներում: 78 00:03:43,677 --> 00:03:46,610 Այդ մոթելներում նրանց ուտելիքը բռնագրավում ու 79 00:03:46,610 --> 00:03:50,290 պահում էին այնքան ժամանակ, մինչև նրանք չվճարեին սենյակի վարձը: 80 00:03:50,290 --> 00:03:52,495 Մի անգամ, երբ Բրայանի Frosted Flakes-ի տուփը 81 00:03:52,495 --> 00:03:56,091 վերջապես վերադարձրել են իրեն, այն լիքն է եղել խավարասերներով: 82 00:03:56,091 --> 00:03:58,007 Բայց մի բան նա ուներ ու պահում էր: 83 00:03:58,007 --> 00:04:00,468 Կոշիկի տուփ, որ նա ամեն տեղ իր հետ ման էր տալիս: 84 00:04:00,468 --> 00:04:03,114 Այդ տուփում նա պահում էր կոմիքսների ինը ալբոմ, 85 00:04:03,114 --> 00:04:06,260 երկու G.I. Joe տիկնիկներ` Սարդ-Մարդու կերպարանքով ներկված, 86 00:04:06,260 --> 00:04:09,323 և հինգ Gobot ռոբոտ-տրանսֆորմերներ: Այդ տուփը նրա գանձն էր: 87 00:04:09,323 --> 00:04:12,318 Այդ տուփում նրա սեփական հերոսներն էին, որ 88 00:04:12,318 --> 00:04:14,521 նրան հեռու էին պահել թմրադեղերից ու հանցավոր շրջապատից, 89 00:04:14,521 --> 00:04:17,317 ու իր երազանքները կորցնելուց: 90 00:04:17,317 --> 00:04:18,365 Ուզում եմ ձեզ պատմել մեր ընտանիքի` նախկինում անտուն 91 00:04:18,365 --> 00:04:21,157 ևս մեկ անդամի մասին: 92 00:04:21,157 --> 00:04:22,855 Սա Սկարլետն է: 93 00:04:22,855 --> 00:04:25,924 Ժամանակին Սկարլետին օգտագործում էին որպես "խայծ"` 94 00:04:25,924 --> 00:04:28,340 շնամարտերում: Նրան կապկպած վիճակում դուրս էին հանում ռինգ, 95 00:04:28,340 --> 00:04:32,376 որպեսզի մյուս շները հարձակվեն նրա վրա ու մինչև մարտի սկիզբն ավելի ագրեսիվանան: 96 00:04:32,376 --> 00:04:36,616 Հիմա նա սնվում է օրգանական սնունդով ու 97 00:04:36,616 --> 00:04:39,143 քնում է օրթոպեդիկ ներքնակի վրա, որին նրա անունն է գրված: 98 00:04:39,143 --> 00:04:43,559 Բայց երբ մենք նրա ամանի մեջ ջուր ենք լցնում, 99 00:04:43,559 --> 00:04:47,548 նա մինչև հիմա նայում է մեզ ու ի նշան երախտագիտության շարժում է պոչը: 100 00:04:47,548 --> 00:04:50,766 Երբեմն ես ու Բրայանը Սկարլետի հետ զբոսնում ենք այգում: 101 00:04:50,766 --> 00:04:53,185 Նա թավալվում է խոտերի մեջ, 102 00:04:53,185 --> 00:04:55,586 մենք նայում ենք նրան, 103 00:04:55,586 --> 00:04:57,406 հետո` նայում իրար, 104 00:04:57,406 --> 00:05:01,413 ու երախտագիտության զգացում ենք ապրում: 105 00:05:01,413 --> 00:05:05,044 Մոռանում ենք ժամանակակից միջին խավի մեր 106 00:05:05,044 --> 00:05:06,919 բոլոր խնդիրներն ու հիասթափությունները, 107 00:05:06,919 --> 00:05:09,603 ու մեզ միլիոնատեր ենք զգում: 108 00:05:09,603 --> 00:05:10,753 Շնորհակալություն: 109 00:05:10,753 --> 00:05:14,746 (Ծափահարություններ)