WEBVTT 00:00:00.786 --> 00:00:04.781 Ես հինգ տարեկան եմ, ու շատ հպարտ եմ։ 00:00:04.781 --> 00:00:08.340 Հայրս հենց նոր ավարտել է Ուկրաինայի մեր գյուղում 00:00:08.340 --> 00:00:10.930 լավագույն զուգարանի կառուցումը։ 00:00:10.930 --> 00:00:14.479 Ներսից այն ընդամենը գետնի մեջ փորված «բուրումնավետ» հոր է, 00:00:14.479 --> 00:00:18.485 բայց դրսից՝ մարգարտափայլ սպիտակ պատերով շինություն է, 00:00:18.485 --> 00:00:22.113 որ բառիս բուն իմաստով պսպղում է արևի տակ։ 00:00:22.113 --> 00:00:25.670 Ես ինձ այնքա՜ն հպարտ, այնքա՜ն կարևոր եմ զգում, որ 00:00:25.670 --> 00:00:28.710 ինքս ինձ "նշանակում եմ" մեր ընկերախմբի պարագլուխ 00:00:28.710 --> 00:00:31.490 ու մեզ համար միսսիաներ եմ մտածում։ 00:00:31.490 --> 00:00:33.803 Մենք թափառում ենք տնից տուն, 00:00:33.803 --> 00:00:37.170 գտնում ենք սարդոստայններում բռնված ճանճերի 00:00:37.170 --> 00:00:39.557 ու ազատագրում նրանց։ NOTE Paragraph 00:00:39.557 --> 00:00:41.865 Այս ամենից չորս տարի առաջ, երբ ես մեկ տարեկան էի, 00:00:41.865 --> 00:00:43.310 Չերնոբիլի վթարից հետո 00:00:43.310 --> 00:00:45.641 սև գույնի անձրև տեղաց։ 00:00:45.641 --> 00:00:47.841 Քրոջս մազերը թափվում էին գլխից խրձերով։ 00:00:47.841 --> 00:00:50.398 Ես ինն ամիս պառկեցի հիվանդանոցում։ 00:00:50.398 --> 00:00:51.950 Այցելություններ չէին թույլատրվում, 00:00:51.950 --> 00:00:55.962 և մայրս կաշառել էր հիվանդանոցի աշխատակիցներից մեկին, 00:00:55.962 --> 00:00:58.693 ձեռք էր բերել բուժքրոջ խալաթ, 00:00:58.693 --> 00:01:03.038 որ ամեն գիշեր ներս սողոսկեր ու մնար ինձ հետ։ 00:01:03.038 --> 00:01:06.098 Հինգ տարի անց՝ հույսի անսպասելի շող։ 00:01:06.098 --> 00:01:10.200 Չերնոբիլի «շնորհիվ» մեզ ապաստան են տալիս ԱՄՆ-ում։ NOTE Paragraph 00:01:10.200 --> 00:01:14.419 Ես վեց տարեկան եմ, և լաց չեմ լինում, երբ մենք լքում ենք մեր տունն 00:01:14.419 --> 00:01:15.470 ու գնում ենք Ամերիկա։ 00:01:15.470 --> 00:01:19.218 Որովհետև իմ սպասումներում այդ երկիրը հազվագյուտ տեղ է՝ 00:01:19.218 --> 00:01:23.398 լի հրաշքներով, բանաններով ու շոկոլադով, 00:01:23.398 --> 00:01:25.839 ու Բազուկա ծամոններով․․․ 00:01:25.839 --> 00:01:29.932 Բազուկա ծամոններով, որոնց մեջ սիրուն "տպեր" կային, 00:01:29.932 --> 00:01:33.049 որը Ուկրաինայում մեր ձեռքն էր ընկնում տարին մի անգամ, 00:01:33.049 --> 00:01:37.085 և որի մեկ հատիկը մենք ծամում էինք մի ամբողջ շաբաթ։ NOTE Paragraph 00:01:37.085 --> 00:01:38.891 Նյու-Յորք հասնելու մեր առաջին օրը 00:01:38.891 --> 00:01:41.124 ես ու տատիկս մեր՝ անտունների կացարանի հատակի մեջ 00:01:41.124 --> 00:01:44.867 մեկ ցենտանոց մետաղադրամ ենք գտնում։ 00:01:44.867 --> 00:01:46.402 Ի դեպ, մենք չգիտեինք, որ դա անտունների կացարան է։ 00:01:46.402 --> 00:01:49.493 Մեզ թվում էր, թե դա հյուրանոց է, որտեղ պարզապես առնետներ շատ կան։ 00:01:49.493 --> 00:01:54.075 Ինչևէ, մենք գտնում ենք այդ մետաղադրամը՝ գետնի մեջ խրված, 00:01:54.075 --> 00:01:57.071 և մտածում ենք, որ դա պետք է որ ունևոր մեկը թողած լինի․ 00:01:57.071 --> 00:01:59.565 չէ՞ որ "հասարակ" մարդիկ հենց այնպես դրամ չեն կորցնում։ 00:01:59.565 --> 00:02:02.122 Ու ես սեղմում եմ այդ ժանգոտ, կպչուն մետաղադրամը 00:02:02.122 --> 00:02:04.784 իմ ափի մեջ, 00:02:04.784 --> 00:02:07.815 ու ինձ թվում է, թե ձեռքումս մի ամբողջ հարստություն է։ 00:02:07.815 --> 00:02:09.873 Ես որոշում եմ գնել իմ սեփական 00:02:09.873 --> 00:02:11.940 Բազուկա ծամոնը։ 00:02:11.940 --> 00:02:15.925 Եվ այդ պահին ես ինձ միլիոնատեր եմ զգում։ NOTE Paragraph 00:02:15.925 --> 00:02:17.751 Մեկ տարի անց ինձ այցելում է մոտավորապես նույն զգացումը, 00:02:17.751 --> 00:02:20.994 երբ աղբարկղում գտնում ենք փափուկ խաղալիքների մի ամբողջ պարկ, 00:02:20.994 --> 00:02:22.725 ու ես միանգամից ունենում եմ ավելի շատ խաղալիք, 00:02:22.725 --> 00:02:25.469 քան ունեցել եմ երբևէ իմ ամբողջ կյանքում։ NOTE Paragraph 00:02:25.469 --> 00:02:27.854 Եվս մեկ անգամ՝ նույն զգացումը, երբ մի օր 00:02:27.854 --> 00:02:29.651 թակում են Բրուքլինի մեր բնակարանի դուռը, 00:02:29.651 --> 00:02:32.140 և ես ու քույրս հայտնաբերում ենք, որ առաքիչը 00:02:32.140 --> 00:02:34.693 մեզ բերել է պիցցա, որը մենք չէինք էլ պատվիրել։ 00:02:34.693 --> 00:02:37.882 Մենք, իհարկե վերցնում ենք պիցցան։ Մեր կյանքի առաջին պիցցան։ 00:02:37.882 --> 00:02:40.721 Մենք այն վայելում ենք՝ կտոր կտորի ետևից, 00:02:40.721 --> 00:02:44.110 իսկ առաքիչը դռների մոտ կանգնած մեզ է նայում։ 00:02:44.110 --> 00:02:47.110 Պահանջում է վճարել, բայց մենք անգլերեն չենք հասկանում։ 00:02:47.110 --> 00:02:49.538 Դուրս է գալիս մայրս, առաքիչը նրան է խնդրում վճարել, 00:02:49.538 --> 00:02:50.828 բայց նա էլ այդքան փող չունի։ 00:02:50.828 --> 00:02:54.248 Մայրս ամեն օր աշխատանքի գնալիս ու աշխատանքից գալուց 50 խաչմերուկ էր կտրում-անցնում ոտքով՝ 00:02:54.248 --> 00:02:56.917 ավտոբուսի վրա փող չծախսելու համար։ 00:02:56.917 --> 00:02:58.783 Այստեղ հայտնվում է մեր հարևանը, 00:02:58.783 --> 00:03:01.373 ու կատաղությունից կարմրում է, երբ հասկանում է, որ 00:03:01.373 --> 00:03:03.719 ներքևի հարկի այդ գաղթականները 00:03:03.719 --> 00:03:07.728 չգիտես ինչպես թաթները դրել են իր պիցցայի վրա։ 00:03:07.728 --> 00:03:09.284 Բոլորը զայրացած են։ 00:03:09.284 --> 00:03:13.125 Իսկ պիցցան՝ շատ համեղ։ NOTE Paragraph 00:03:13.125 --> 00:03:19.086 Ես միայն տարիներ հետո հասկացա, թե ինչքան քիչ բան ունեինք մենք: 00:03:19.086 --> 00:03:21.400 ԱՄՆ-ում ապրելու տասներորդ տարեդարձը 00:03:21.400 --> 00:03:23.508 մենք որոշել էինք նշել` սենյակ պատվիրելով 00:03:23.508 --> 00:03:26.319 այն հյուրանոցում, որտեղ մենք առաջին անգամ մնացել էինք ԱՄՆ-ում: 00:03:26.319 --> 00:03:28.809 Ընդունարանի աշխատակիցը ծիծաղում է մեզ վրա: 00:03:28.809 --> 00:03:31.606 "Դուք չեք կարող սենյակ պատվիրել մեզ մոտ: Սա անտուններին կացարան է:" 00:03:31.606 --> 00:03:33.828 Մենք ցնցված էինք: NOTE Paragraph 00:03:33.828 --> 00:03:37.834 Ամուսինս` Բրայանը, նույնպես փոքր ժամանակ անտուն է եղել: 00:03:37.834 --> 00:03:40.924 Նրա ընտանիքը կորցրել է ամեն ինչ, և 11 տարեկանում 00:03:40.924 --> 00:03:43.677 նա ստիպված է եղել հոր հետ ապրել մոթելներում: 00:03:43.677 --> 00:03:46.610 Այդ մոթելներում նրանց ուտելիքը բռնագրավում ու 00:03:46.610 --> 00:03:50.290 պահում էին այնքան ժամանակ, մինչև նրանք չվճարեին սենյակի վարձը: 00:03:50.290 --> 00:03:52.495 Մի անգամ, երբ Բրայանի Frosted Flakes-ի տուփը 00:03:52.495 --> 00:03:56.091 վերջապես վերադարձրել են իրեն, այն լիքն է եղել խավարասերներով: 00:03:56.091 --> 00:03:58.007 Բայց մի բան նա ուներ ու պահում էր: 00:03:58.007 --> 00:04:00.468 Կոշիկի տուփ, որ նա ամեն տեղ իր հետ ման էր տալիս: 00:04:00.468 --> 00:04:03.114 Այդ տուփում նա պահում էր կոմիքսների ինը ալբոմ, 00:04:03.114 --> 00:04:06.260 երկու G.I. Joe տիկնիկներ` Սարդ-Մարդու կերպարանքով ներկված, 00:04:06.260 --> 00:04:09.323 և հինգ Gobot ռոբոտ-տրանսֆորմերներ: Այդ տուփը նրա գանձն էր: 00:04:09.323 --> 00:04:12.318 Այդ տուփում նրա սեփական հերոսներն էին, որ 00:04:12.318 --> 00:04:14.521 նրան հեռու էին պահել թմրադեղերից ու հանցավոր շրջապատից, 00:04:14.521 --> 00:04:17.317 ու իր երազանքները կորցնելուց: NOTE Paragraph 00:04:17.317 --> 00:04:18.365 Ուզում եմ ձեզ պատմել մեր ընտանիքի` նախկինում անտուն 00:04:18.365 --> 00:04:21.157 ևս մեկ անդամի մասին: 00:04:21.157 --> 00:04:22.855 Սա Սկարլետն է: 00:04:22.855 --> 00:04:25.924 Ժամանակին Սկարլետին օգտագործում էին որպես "խայծ"` 00:04:25.924 --> 00:04:28.340 շնամարտերում: Նրան կապկպած վիճակում դուրս էին հանում ռինգ, 00:04:28.340 --> 00:04:32.376 որպեսզի մյուս շները հարձակվեն նրա վրա ու մինչև մարտի սկիզբն ավելի ագրեսիվանան: 00:04:32.376 --> 00:04:36.616 Հիմա նա սնվում է օրգանական սնունդով ու 00:04:36.616 --> 00:04:39.143 քնում է օրթոպեդիկ ներքնակի վրա, որին նրա անունն է գրված: 00:04:39.143 --> 00:04:43.559 Բայց երբ մենք նրա ամանի մեջ ջուր ենք լցնում, 00:04:43.559 --> 00:04:47.548 նա մինչև հիմա նայում է մեզ ու ի նշան երախտագիտության շարժում է պոչը: NOTE Paragraph 00:04:47.548 --> 00:04:50.766 Երբեմն ես ու Բրայանը Սկարլետի հետ զբոսնում ենք այգում: 00:04:50.766 --> 00:04:53.185 Նա թավալվում է խոտերի մեջ, 00:04:53.185 --> 00:04:55.586 մենք նայում ենք նրան, 00:04:55.586 --> 00:04:57.406 հետո` նայում իրար, 00:04:57.406 --> 00:05:01.413 ու երախտագիտության զգացում ենք ապրում: 00:05:01.413 --> 00:05:05.044 Մոռանում ենք ժամանակակից միջին խավի մեր 00:05:05.044 --> 00:05:06.919 բոլոր խնդիրներն ու հիասթափությունները, 00:05:06.919 --> 00:05:09.603 ու մեզ միլիոնատեր ենք զգում: NOTE Paragraph 00:05:09.603 --> 00:05:10.753 Շնորհակալություն: NOTE Paragraph 00:05:10.753 --> 00:05:14.746 (Ծափահարություններ)