Նիք Մարքս. Երջանիկ Մոլորակի Ցուցիչ
-
0:02 - 0:04Մարտին Լյութեր Քինգը
-
0:04 - 0:06չէր ասում
-
0:06 - 0:08«Ես մղձավանջի մեջ եմ,»
-
0:08 - 0:11երբ աջակցում էր քաղաքացիական իրավունքի շարժմանը:
-
0:11 - 0:14Նա ասում էր, «Ես մի երազանք ունեմ»:
-
0:14 - 0:16Ես էլ մի երազանք ունեմ:
-
0:16 - 0:18Ես երազում եմ, որ մենք դադարենք մտածել
-
0:18 - 0:21թե ապագան մղձավանջ է լինելու,
-
0:21 - 0:23այլ մտածենք, որ այն մարտահրավեր է լինելու,
-
0:23 - 0:25որովհետև եթե դուք պատկերացնեք
-
0:25 - 0:29վերջին ժամանակների որևէ հանրահայտ ֆիլմ,
-
0:29 - 0:32ապա կնկատեք, որ դրա գրեթե բոլորը տեսարանները մարդկության համար
-
0:32 - 0:34աղետալի են:
-
0:34 - 0:36Կարծում եմ, այս ֆիլմը
-
0:36 - 0:39«Ճանապարհը», ներկայիս ամենածանր դիտվող ֆիլմերից է:
-
0:39 - 0:41Սա կինոարտադրության հրաշալի գործ է,
-
0:41 - 0:43սակայն ամեն ինչ ավերված է
-
0:43 - 0:46ու անշունչ:
-
0:46 - 0:48Միայն հայր ու որդի,
-
0:48 - 0:51որ փորձում են գոյատևել, քայլում են ճանապարհի երկայնքով:
-
0:51 - 0:53Եվ ես կարծում եմ, որ այն բնապահպանական շարժումը,
-
0:53 - 0:55որին ես մասնակցում եմ,
-
0:55 - 0:57հանցակից է եղել
-
0:57 - 0:59ապագայի այս տեսարանը ստեղծելուն:
-
0:59 - 1:01Բավականին երկար ժամանակ,
-
1:01 - 1:03մենք տարածել ենք կատարվելիք իրադարձությունների
-
1:03 - 1:05մղձավանջային տեսարանը:
-
1:05 - 1:08Մենք կենտրոնացել ենք ամենավատ սցենարի վրա:
-
1:08 - 1:10Մենք կնետրոնացել ենք խնդիրների վրա:
-
1:10 - 1:12Եվ մենք ընդհանրապես չենք մտածել
-
1:12 - 1:14լուծումների մասին:
-
1:14 - 1:16Կարելի է ասել` մենք գործի ենք դրել վախը,
-
1:16 - 1:19մարդկանց ուշադրությունը գրավելու համար:
-
1:19 - 1:22Եվ ցանկացած հոգեբան ձեզ կասի,
-
1:22 - 1:24որ օրգանիզմի վախը
-
1:24 - 1:26կապված է թռիչքի մեխանիզմի հետ:
-
1:26 - 1:29Դա կռվի և թռիչքի մեխանիզմի մասն է,
-
1:29 - 1:31որը գործում է, երբ կենդանին վախենում է,
-
1:31 - 1:33պատկերացրեք եղնիկին:
-
1:33 - 1:36Եղնիկը շատ դանդաղ սառչում է,
-
1:36 - 1:38երբ պատրաստվում է փախչել:
-
1:38 - 1:40Եվ ես կարծում եմ, որ նույնը տեղի է ունենում մեզ հետ,
-
1:40 - 1:43երբ մարդկանց խնդրում ենք ներգրավվել
-
1:43 - 1:46բնապահպանական վատթարացման և կլիմայի փոփոխության մեր օրակարգին:
-
1:46 - 1:49Մարդիկ սառչում են և փախչում,
-
1:49 - 1:51որովհետև մենք գործի ենք դնում վախը:
-
1:51 - 1:54Եվ ես կարծում եմ, որ բնապահպանական շարժումը պետք է տարածվի,
-
1:54 - 1:56և պետք է սկսենք մտածել
-
1:56 - 1:58թե ինչ է առաջընթացը:
-
1:58 - 2:01Ինչի՞ նման կլինի մարդկության շատ բարելավումը:
-
2:01 - 2:03Եվ այն խնդիրներից մեկը, որին մենք բախվում ենք, կարծում եմ,
-
2:03 - 2:06այն է, որ միայն այն մարդիկ, ովքեր մենաշնորհ են ունեցել շուկայում,
-
2:06 - 2:08առաջընթացի տեսանկյունից
-
2:08 - 2:11կազմում են ֆինանսական առաջընթացի սահմանումը,
-
2:11 - 2:14իսկ առաջընթացի տնտեսական սահմանումն այն է,
-
2:14 - 2:16որ ինչ-որ ձևով
-
2:16 - 2:18եթե մենք ստանում ենք իսկական գումարներ առաջ գնալու համար,
-
2:18 - 2:21ապա դա նշանակում է, որ ամեն ինչ լավ է լինելու,
-
2:21 - 2:23լինի դա արժեթղթերի շուկայի հետ կապված,
-
2:23 - 2:25թե ՀՆԱ-ի
-
2:25 - 2:27ու տնտեսական աճի
-
2:27 - 2:29որ ինչ-որ չափով կյանքը լավին է գնալու:
-
2:29 - 2:32Սա ինչ որ տեղ վերաբերում է մարդկային ագահությանը
-
2:32 - 2:34քան վախին.
-
2:34 - 2:36ավելի շատը ավելի լավ է:
-
2:36 - 2:39Դե լավ: Արևմտյան աշխարհում բավականաչափ ագահություն կա:
-
2:39 - 2:42Հնարավոր է, որ աշխարհի որոշ մասերում չկա, բայց մեզ մոտ բավականաչափ կա:
-
2:42 - 2:45Եվ մենք երկար ժամանակ իմացել ենք, որ դա լավ չափում չէ:
-
2:45 - 2:47ազգերի բարեկեցության համար:
-
2:47 - 2:50Փաստորեն, ազգային հաշվառման համակարգի ճարտարապետը`
-
2:50 - 2:53Սիմոն Կուզնեցը, 1930-ականներին
-
2:53 - 2:55ասաց. «ազգերի բարեկեցությունը
-
2:55 - 2:58հազիվ թե կարողանա դուրս բերվել իրենց ազգային եկամուտից»:
-
2:58 - 3:00Բայց մենք ստեղծել ենք ազգային հաշվառման այնպիսի համակարգ,
-
3:00 - 3:02որը ամուր հիմքերով հենված է արտադրության
-
3:02 - 3:04և արտադրական հումքի վրա:
-
3:04 - 3:07Եվ անշուշտ, սա հավանաբար պատմական բնույթ է կրում և ունեցել է իր ժամանակը:
-
3:07 - 3:10Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ մենք շատ բաներ արտադրելու կարիք ունեինք:
-
3:10 - 3:13Եվ, անշուշտ, մենք այնքան հաջողակ էինք որոշ տեսակի բաներ արտադրելու հարցում,
-
3:13 - 3:16որ տապալեցինք Եվրոպայի մեծ մասը և հետո ստիպված էինք վերակառուցել այն:
-
3:16 - 3:18Եվ այդպես մեր ազգային հաշվառման համակարգը
-
3:18 - 3:21կենտրոնացավ այն բաների վրա, որոնք մենք կարող ենք արտադրել:
-
3:21 - 3:24Բայց շուտով` 1968 թվականին,
-
3:24 - 3:27այս հեռատես մարդը` Ռոբերտ Քեննեդին,
-
3:27 - 3:30իր տարաբախտ նախագահական քարոզարշավի սկզբում
-
3:30 - 3:33ներկայացրեց համախառն ազգային արդյունքի
-
3:33 - 3:35երբևէ եղած
-
3:35 - 3:37տապալման ամենացայտուն ծրագիրը:
-
3:37 - 3:40Եվ նա ավարտեց իր ճառը հետևյալ արտահայտությամբ.
-
3:40 - 3:42«Համախառն ազգային արդյունքը
-
3:42 - 3:45չափում է ամեն ինչ, բացի
-
3:45 - 3:47այն բանից, ինչը որ կյանքն արժեքավոր է դարձնում»:
-
3:47 - 3:50Ինչ տարօրինակ է, որ առաջխաղացման մեր չափումը`
-
3:50 - 3:53առաջխաղացման մեր գերակշռող չափումը, հասարակության մեջ
-
3:53 - 3:55չափում է ամեն ինչ,
-
3:55 - 3:58բացի նրանից, ինչը կյանքը դարձնում է արժեքավոր:
-
3:58 - 4:01Ես հավատացած եմ, որ եթե Քեննեդին այսօր կենդանի լիներ,
-
4:01 - 4:04նա ինձ նման վիճակագիրներին կխնդրեր
-
4:04 - 4:06գնալ և պարզել,
-
4:06 - 4:08թե ինչն է կյանքը արժեքավոր դարձնում:
-
4:08 - 4:10Նա կխնդրեր մեզ վերափոխել
-
4:10 - 4:12մեր ազգային հաշվառման համակարգն այնպես,
-
4:12 - 4:14որ այն հիմնված լինի
-
4:14 - 4:17այնպիսի կարևոր բաների վրա,ինչպիսիք են հասարակական արդարությունը,
-
4:17 - 4:19կայունությունը
-
4:19 - 4:21և ժողովրդի բարեկեցությունը:
-
4:21 - 4:23Եվ իսկապես, հասարակագետներն արդեն գնացել
-
4:23 - 4:25և ամբողջ աշխարհին տվել են այդ հարցերը:
-
4:25 - 4:27Սա համաշխարհային հետազոտությունից է:
-
4:27 - 4:30Այն մարդկանց հարցնում է, թե ինչ են նրանք ուզում:
-
4:30 - 4:33Եվ զարմանալի չէ, որ ամբողջ աշխարհի մարդիկ
-
4:33 - 4:35ասում են, որ նրանք ուզում են
-
4:35 - 4:37երջանկություն իրենց,
-
4:37 - 4:39իրենց ընտանիքների,երեխաների
-
4:39 - 4:41համայնքների համար:
-
4:41 - 4:43Լավ, նրանք կարծում են, որ փողը չնչին կարևորություն ունի:
-
4:43 - 4:46Այն կարևոր է, բայց ոչ այնքան, որքան երջանկությունն
-
4:46 - 4:49ու սերը:
-
4:49 - 4:52Մենք բոլորս էլ կյանքում սիրելու և սիրված լինելու կարիք ունենք:
-
4:52 - 4:54Դա այնքան կարևոր չէ, որքան առողջությունը:
-
4:54 - 4:57Մենք ուզում ենք առողջ լինել և ապրել լիարժեք կյանքով:
-
4:57 - 5:00Դրանք բնական մարդկային ցանկություններ են:
-
5:00 - 5:03Ի՞նչու վիճակագիրները հաշվի չեն առնում դրանք:
-
5:03 - 5:06Ի՞նչու այս պայմաններում մենք չենք մտածում ազգերի առաջընթացի մասին
-
5:06 - 5:09մեր ունեցածի մասին մտածելու փոխարեն:
-
5:09 - 5:12Եվ իսկապես սա այն է, ինչ ես արել եմ իմ հասուն կյաքի ընթացքում
-
5:12 - 5:14ես մտածել եմ ինչպես ենք մենք չափում երջանկությունը,
-
5:14 - 5:16բարեկեցությունը,
-
5:16 - 5:18ինչպես կարող ենք մենք դա անել բնապահպանական սահմանափակումների պայմաններում:
-
5:18 - 5:20Այն կազմակերպությունում, որի համար աշխատում եմ մենք ստեղծեցինք
-
5:20 - 5:22Նոր Տնտեսական Հիմնադրամ
-
5:22 - 5:25մի բան, որ կոչվում է Երջանիկ Մոլորակի Ցուցիչ,
-
5:25 - 5:28որովհետև մենք կարծում ենք, որ մարդիկ ու մոլորակը պետք է երջանիկ լինեն:
-
5:28 - 5:31Ինչու՞ մենք չենք ստեղծում առաջընթացի չափում, որը ցույց է տալիս դա:
-
5:31 - 5:33Եվ մեր արածը հետևյալն է`
-
5:33 - 5:35մենք ասում ենք, որ երկրի առավելագույն ձեռքբերումն այն է,
-
5:35 - 5:37թե ինչքանով է վերջինիս հաջողվում
-
5:37 - 5:40իր քաղաքացիների համար երջանիկ ու առողջ կյանք ապահովել:
-
5:40 - 5:42Դա պետք է լինի
-
5:42 - 5:44մոլորակի վրա գտնվող յուրաքանչյուր երկրի նպատակը:
-
5:44 - 5:46Բայց մենք պետք է հիշենք,
-
5:46 - 5:49որ դրա համար հիմնարար ներդրում գոյություն ունի,
-
5:49 - 5:52այսինքն` մոլորակի ռեսուրսներից ինչքանն ենք մենք օգտագործում:
-
5:52 - 5:55Մենք բոլորս ապրում ենք մի մոլորակի վրա: Այն մեզ բոլորիս է անհրաժեշտ:
-
5:55 - 5:58Դա առավելագույն հազվագյուտ ռեսուրսն է,
-
5:58 - 6:01մի մոլորակ, որն անհրաժեշտ է բոլորիս:
-
6:01 - 6:04Եվ տնտեսագիտությանը հետաքրքրում է այդ հազվադեպությունը:
-
6:04 - 6:06Երբ այն ունի հազվադեպ ռեսուրս,
-
6:06 - 6:08որից ուզում է
-
6:08 - 6:10ցանակալի եկամուտ ստանալ,
-
6:10 - 6:13մտածում է արդյունավետության տեսանկյունից:
-
6:13 - 6:16Տնտեսագիտությունը մտածում է այն մասին, թե որքան վնաս ենք մենք ստացել մեր դոլարի դիմաց:
-
6:16 - 6:18Եվ սա այն չափումն է, որը ցույց է տալիս, թե որքան բարեկեցիկ կյանք ենք ունեցել
-
6:18 - 6:21մեր մոլորակի ռեսուրսի օգտագործման հաշվին:
-
6:21 - 6:23Դա արդյունավետության չափում է:
-
6:23 - 6:26Եվ հավանաբար ձեզ ապացուցելու ամենահեշտ ուղին
-
6:26 - 6:28այս գծագիրը ձեզ ցույց տալն է:
-
6:28 - 6:31Գծագրի հորիզոնական մասում
-
6:31 - 6:33«էկոլոգիական հետքն է»,
-
6:33 - 6:36որը մեր օգտագործած ռեսուրսների
-
6:36 - 6:38և մոլորակի վրա գործադրվող ճնշման չափն է:
-
6:38 - 6:40Մեծ մասը վատ է:
-
6:40 - 6:42Ուղղահայաց մասում
-
6:42 - 6:44այն չափումն է, որը կոչվում է «երջանիկ կյանքի տարիներ»:
-
6:44 - 6:46Դա ազգերի բարեկեցության մասին է:
-
6:46 - 6:49Դա երջանկությամբ պայմանավորված կյանքի տևողությունն է:
-
6:49 - 6:52Դա երկրների կյանքի որակին և քանակին է նման:
-
6:52 - 6:55Եվ այս դեղին կետը, որ դուք տեսնում եք, համաշխարհային միջինն է:
-
6:55 - 6:57Հիմա ազգերի հսկայական համախմբում կա:
-
6:57 - 6:59համաշխարհային միջինի շուրջ:
-
6:59 - 7:02Գծագրի վերին աջ կողմում
-
7:02 - 7:05այն երկրներն են, որոնք բավականին լավ պայմաններում են և բարեկեցություն են ապահովում,
-
7:05 - 7:07բայց նրանք մոլորակը շատ են օգտագործում դրան հասնելու համար:
-
7:07 - 7:09Դրանք են ԱՄՆ-ն,
-
7:09 - 7:12այս եռանկյունիների մեջ վերցված են արևմտյան այլ երկրներ
-
7:12 - 7:14և Պարսից ծոցի մի քանի երկրներ:
-
7:14 - 7:17Դրան հակառակ` գծագրի ներքևի ձախ կողմում
-
7:17 - 7:20այն երկրներն են, որոնք չեն ապահովում շատ բարեկեցություն,
-
7:20 - 7:23որպես կանոն դրանք Սահարային հարող աֆրիկական երկրներն են:
-
7:23 - 7:25Հոբեսյան տեսանկյունից`
-
7:25 - 7:27կյանքը կարճ և դաժան է այնտեղ:
-
7:27 - 7:30Այս երկրներից շատերում կյանքի միջին տևողությունը
-
7:30 - 7:33ընդամենը 40 տարի է:
-
7:33 - 7:35Մալարիան, ՄԻԱՎ/ ԶԻԱՀ –ը
-
7:35 - 7:37սպանում են շատ մարդկանց
-
7:37 - 7:39աշխարհի այս տարածաշրջաններում:
-
7:39 - 7:41Իսկ հիմա լավ լուրերի մասին:
-
7:41 - 7:43Մի քանի երկրներ էլ կան, այստեղ վերևում` դեղին եռանկյունիների մեջ,
-
7:43 - 7:45որոնք ավելի լավ վիճակում են, քան համաշխարհային միջինը,
-
7:45 - 7:47և դրանք տեղակայված են գծագրի վերին ձախ մասում:
-
7:47 - 7:49Պետք է ձգտել այս գծագրի տվյալների իրականացմանը:
-
7:49 - 7:52Մենք ուզում ենք լինել ձախ կողմի ամենավերևում, որտեղ լավ կյանքը մի ամբողջ երկիր չի արժենա:
-
7:52 - 7:54Դրանք Լատինական Ամերիկայի երկրներն են:
-
7:54 - 7:56Ամենավերին այս երկրում
-
7:56 - 7:58ես չեմ եղել:
-
7:58 - 8:00Գուցե ձեզանից ոմանք եղել են:
-
8:00 - 8:02Կոստա Ռիկա:
-
8:04 - 8:06Կոստա Ռիկայում
-
8:06 - 8:09կյանքի միջին տևողությունը 78 ու կես տարի է:
-
8:09 - 8:12Դա ավելի երկար է, քան ԱՄՆ-ում:
-
8:13 - 8:16Դրանք, ըստ Gallup համաշխարհային հարցման ամենավերջին արդյունքների`
-
8:16 - 8:19մոլորակի ամենաերջանիկ երկրներն են,
-
8:19 - 8:22ավելի քան Շվեյցարին և Դանիան:
-
8:22 - 8:24Դրանք ամենաերջանիկ վայրերն են:
-
8:24 - 8:26Նրանք դրան են հասնում
-
8:26 - 8:28գործի դնելով
-
8:28 - 8:31արևմտյան աշխարհում օգտագործվող
-
8:31 - 8:34ռեսուրսների քառորդ մասը:
-
8:34 - 8:37Ի՞նչ է տեղի ունենում այնտեղ:
-
8:37 - 8:39Ի՞նչ է կատարվում Կոստա Ռիկայում:
-
8:39 - 8:41Մենք կարող ենք նայել որոշ տվյալների:
-
8:41 - 8:44Նրանց էլեկտրականության 99 տոկոսը գալիս է վերականգնվող ռեսուրսներից:
-
8:44 - 8:46Նրանց կառավարությունը առաջիններից մեկն է, որը նախատեսում է
-
8:46 - 8:49ածխածնի չեզոք գոտում լինել մինչև 2021 թվականը:
-
8:49 - 8:52Նրանք վերացրեցին բանակը:
-
8:52 - 8:541949 թվականին
-
8:54 - 8:561949.
-
8:56 - 8:58Եվ նրանք ներդրում ունեցան այնպիսի հասարակական ծրագրերում,
-
8:58 - 9:00ինչպիսիք են առողջությունը և կրթությունը:
-
9:00 - 9:03Նրանց գրագիտության մակարդակը ամենաբարձրն է Լատինական Ամերիկայում
-
9:03 - 9:05և աշխարհում:
-
9:05 - 9:07Նրանք նաև լատինական Վայբ խումբ ունեն, այնպես չէ:
-
9:07 - 9:09Նրանք սոցիալապես կապակցված են:
-
9:09 - 9:11(Ծիծաղ)
-
9:11 - 9:14Խնդիրը այնքան հավանական է, և մենք պետք է մտածենք այն մասին,
-
9:14 - 9:16որ ապագան
-
9:16 - 9:18չպետք է լինի հյուսիս-ամերիկյան,
-
9:18 - 9:20արևմտաեվրոպական:
-
9:20 - 9:23Այն կարող է լինել լատինամերիկյան:
-
9:23 - 9:25Եվ խնդիրն այստեղ իսկապես
-
9:25 - 9:28համաշխարհային միջինին հասցնելն է:
-
9:28 - 9:30Ահա թե ինչ պետք է անենք մենք:
-
9:30 - 9:32Եվ եթե մենք պատրաստվում ենք դա անել,
-
9:32 - 9:35մենք պետք է երկրները ներքևից տեղափոխենք
-
9:35 - 9:38գծագրի աջ կողմ:
-
9:38 - 9:41Եվ այդ դեպքում մենք սկսում ենք ստեղծել երջանիկ մոլորակ:
-
9:41 - 9:43Սա հարցին լուծում տալու մի միջոց է:
-
9:43 - 9:45Հարցին լուծում տալու մեկ այլ ուղին ժամանակի միտումները հաշվի առնելն է:
-
9:45 - 9:48Մենք աշխարհի ամեն երկրին վերաբերող լավ տվյալներ չունենք,
-
9:48 - 9:51բայց մի քանի ամենահարուստ երկրների, տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության խմբավորման համար ունենք:
-
9:51 - 9:54Եվ սա այդ ժամանակի բարեկեցության միտումն է,
-
9:54 - 9:56մի փոքր բարձրացում,
-
9:56 - 9:58բայց դա միտում է էկոլոգիական հետքի վրա:
-
9:58 - 10:01Եվ այսպես, խիստ երջանիկ-մոլորակ մեթոդաբանության մեջ
-
10:01 - 10:03մենք ավելի քիչ արդյունավետ ենք դարձել
-
10:03 - 10:05մեր առավելագույն հազվդեպ ռեսուրսը
-
10:05 - 10:08մեր ուզած եկամուտին վերածելու հարցում:
-
10:08 - 10:11Եվ ես կարծում եմ, որ խնդիրն իսկապես այն է,
-
10:11 - 10:13որ հավանաբար այս սենյակում գտնվող յուրաքանչյուր ոք
-
10:13 - 10:15կցանկանա, որ հասարակությունը 2050 թվական թևակոխի
-
10:15 - 10:18առանց աղետալի
-
10:18 - 10:20դեպքերի:
-
10:20 - 10:22Իրականում, դա այնքան էլ հեռու չէ:
-
10:22 - 10:24Դա մարդկային կյանքի տևողության կեսի չափ է հեռու:
-
10:24 - 10:26Եվ այսօր դպրոց գնացող երեխան
-
10:26 - 10:282050 թվականին իմ տարիքին կլինի:
-
10:28 - 10:31Սա շատ հեռավոր ապագան չէ:
-
10:31 - 10:34Ահա այսպիսին է Միացյալ Թագավորության կառավարության նպատակը
-
10:34 - 10:37ածխածնի և ջերմոցային արտանետումների վրաբերյալ:
-
10:38 - 10:41Եվ ես ձեզ ասում եմ, սա սովորական գործ չէ:
-
10:41 - 10:43Սա փոխում է մեր գործը:
-
10:43 - 10:46Սա փոխում է մեր` կազմակերպություններ ստեղծելու ուղին,
-
10:46 - 10:49մենք վարում ենք մեր կառավարության քաղաքականությունը և ապրում ենք մեր կյանքով:
-
10:49 - 10:51Եվ բանն այն է,
-
10:51 - 10:53որ մենք պետք է շարունակենք ավելացնել բարեկեցությունը:
-
10:53 - 10:55Ոչ ոք չի կարող հարցումներ կատարել
-
10:55 - 10:58ու ասել, որ կյանքի որակը վատթարանում է:
-
10:58 - 11:00Ես կարծում եմ, որ մեզանից ոչ ոք
-
11:00 - 11:02չի ուզում, որ մարդկության առաջընթացը կանգ առնի:
-
11:02 - 11:04Կարծում եմ` մենք ուզում ենք, որ այն շարունակվի:
-
11:04 - 11:06Կարծում եմ` մենք ուզում ենք, որ մարդկության մեծ մասը շարունակի բարեկեցիկ կյանքով ապրել:
-
11:06 - 11:09Եվ ես կարծում եմ, որ այստեղ են առաջ գալիս այն մարդիկ ովքեր ժխտում կամ էլ չեն հավատում մթնոլորտի փոփոխությանը:
-
11:09 - 11:12Կարծում եմ, սա այն է, ինչ նրանք ուզում են: Նրանք ուզում են, որ կյանքի որակը շարունակի բարելավվել:
-
11:12 - 11:15Նրանք ուզում են պահպանել այն, ինչ ունեն:
-
11:15 - 11:17Եվ եթե մենք ներգրավելու ենք նրանց,
-
11:17 - 11:19կարծում եմ, սա այն է ինչ մենք պետք է անենք:
-
11:19 - 11:22Եվ դա նշանակում է, որ մենք իսկապես պետք է ավելի շատ բարձրացնենք արդյունավետությունը:
-
11:22 - 11:25Հիմա շատ հեշտ է գծագիրներ ու նման բաներ գծելը,
-
11:25 - 11:28բայց խնդիրն այն է, որ մենք պետք է անդրադառնանք այդ կորերին:
-
11:28 - 11:30Եվ ահա թե որտեղից մենք կարող ենք մի թերթ հանել
-
11:30 - 11:33համակարգերի տեսությունից, համակարգի ինժեներների մասին
-
11:33 - 11:35որտեղ նրանք ստեղծում են հետադարձ կապեր,
-
11:35 - 11:38և ճիշտ ժամանակին ճշգրիտ տեղեկատվություն են տեղադրում:
-
11:38 - 11:41«Ներկան» մարդկանց շատ է մոտիվացնում:
-
11:41 - 11:43Դուք ձեր տանը տեղադրում եք էներգետիկ հաշվիչ
-
11:43 - 11:45և տենում եք` ինչքա՞ն էլեկտրականություն եք օգտագործում այս պահին,
-
11:45 - 11:47ի՞նչ արժե դա,
-
11:47 - 11:50ձեր երեխաները գնում և շատ արագ անջատում են լույսերը:
-
11:50 - 11:53Ինչպե՞ս կգործի դա հասարակության շրջանակում:
-
11:53 - 11:55Ինչու՞ եմ ես ամեն երեկո ռադիոյով լսում
-
11:55 - 11:58ՖԹՖԲ 100/ֆայնենշլ Թայմս Ֆոնդային բորսա/, Դոու Ջոնսի, դոլար ֆունտ հարաբերակցության մասին.
-
11:58 - 12:01ես նույնիսկ չգիտեմ ինչի է դոլար ֆունտ հարաբերակցությունը լավ նորություն համարվում:
-
12:01 - 12:03Եվ ինչի՞ համար եմ ես լսում դա:
-
12:03 - 12:06Ինչու՞ ես չեմ լսում, թե երեկ ինչքա՞ն էլեկտրաէներգիա են օգտագործել Բրիտանիան
-
12:06 - 12:08կամ Ամերիկան:
-
12:08 - 12:10Մենք բավարարում ենք մեր երեք տոկոս տարեկան ծրագիրը`
-
12:10 - 12:12կրճատելով ածխաթթու գազի արտանետումները:
-
12:12 - 12:14Ահա այսպես դուք ստեղծում եք կոլեկտիվ նպատակ:
-
12:14 - 12:17Դուք տեղադրում եք այն ԶԼՄ-ներում և սկսում մտածել դրա մասին:
-
12:17 - 12:20Եվ մեզ անհրաժեշտ է դրական հետադարձ կապ,
-
12:20 - 12:22որը բարելավում է բարեկեցությունը:
-
12:22 - 12:25Կառավարական մակարդակում, նրանք պետք է ստեղծեն բարեկեցության ազգային հաշիվներ:
-
12:25 - 12:28Գործնական մակարդակում, դուք պետք է հետևեք ձեր գործառուների բարեկեցությանը,
-
12:28 - 12:30որն ինչպես գիտենք իսկապես կապված է ստեղծարարության հետ,
-
12:30 - 12:32որն էլ կապված է նորարարությանը,
-
12:32 - 12:35և մենք շատ նորարարությունների կարիք ենք ունենալու, այս բնապահպանական հարցերին առնչվելիս:
-
12:35 - 12:38Անհատական մակարդակում ևս մենք այդ թեթև հրումների կարիքն ունենք:
-
12:39 - 12:42Գուցե մեզ տվյալներ անհրաժեշտ չեն, բայց մեզ պետք են հիշեցումներ:
-
12:42 - 12:45Միացյալ Թագավորությունում գոյություն ունի առողջապահության խիստ հաղորդագրություն,
-
12:45 - 12:47որը սահմանում է, որ օրական պետք է հինգ միրգ ու բանջարեղեն ուտել
-
12:47 - 12:50և ինչքան մարմնամարզություն պետք է անել, ինչը ինձ մոտ երբեք լավ չի ստացվում:
-
12:50 - 12:53Ի՞նչ կապ ունեն դրանք երջանկության հետ:
-
12:53 - 12:55Որո՞նք են այն հինգ բաները, որ դուք պետք է անեք ամեն օր
-
12:55 - 12:57ավելի երջանիկ լինելու համար:
-
12:57 - 13:00Մի քանի տարի առաջ մենք գիտության կառավարման համակարգի համար մի նախագիծ կազմեցինք,
-
13:00 - 13:03մի հսկայական ծրագիր, որը կոչվում էր Կանխատեսության ծրագիր.
-
13:03 - 13:05դրա մեջ ներգրավված էին շատ մարդիկ, բազմաթիվ փորձագետներ,
-
13:05 - 13:08բոլոր վկայությունները հիմնավորված էին, դա մի հսկայական հատոր էր:
-
13:08 - 13:11Բայց մեր արած աշխատանքը այն մասին էր, թե ի՞նչ հինգ դրական գործողություններ դուք կարող եք կատարել
-
13:11 - 13:13ձեր կյանքի բարեկեցությունը բարելավելու համար:
-
13:13 - 13:15Եվ բանն այն է,
-
13:15 - 13:17որ դրանք միանգամայն երջանկության գաղտնիքները չեն,
-
13:17 - 13:20այլ դրանք այն բաներն են, որոնցից կբխի երջանկությունը:
-
13:20 - 13:23Եվ դրանցից առաջինը կապված է այն բանի հետ,
-
13:23 - 13:25որ ձեր հասարակական հարաբերությունները
-
13:25 - 13:28ձեր կյանքի ամենակարևոր անկյունաքարերն են:
-
13:28 - 13:30Դուք ժամանակ եք տրամադրում ձեր սիրելիների հետ անցկացնելու
-
13:30 - 13:32և լիցքաթափվելու համար:
-
13:32 - 13:34Եթե ոչ, ապա տրամադրեք:
-
13:34 - 13:36Երկրորդը ակտիվ լինելն է:
-
13:36 - 13:39Վատ տրամադրութունից դուրս գալու ամենաարագ միջոցը հետևյալն է`
-
13:39 - 13:42դուրս եկեք, զբոսնեք, միացրեք ռադիոն և պարեք:
-
13:42 - 13:45Ակտիվ լինելը հրաշալի է մեզ դրական տրամադրություն ապահովելու համար:
-
13:45 - 13:48Երրորդը ուշադրություն դարձնելն է:
-
13:48 - 13:51Ինչքանո՞վ եք դուք տեղեկացված աշխարհում տեղի ունեցածի,
-
13:51 - 13:54եղանակների փոփոխության, ձեզ շրջապատող մարդկանց մասին:
-
13:54 - 13:57Դուք նկատու՞մ եք` ինչ է կատարվում ձեր շուրջը, ինչ միջավայրում եք դուք`
-
13:57 - 13:59հիմնվելով ուշադրության և
-
13:59 - 14:01իմացավարքային թերապիայի բազմաթիվ տվյալների վրա,
-
14:01 - 14:04որը շատ անհրաժեշտ է մեր բարեկեցության համար:
-
14:04 - 14:06Չորրոդը անընդհատ սովորելն է,
-
14:06 - 14:08ինչը շատ կարևոր է
-
14:08 - 14:10սովորել ամբողջ կյանքի ընթացքում:
-
14:10 - 14:13Տարեց մարդիկ, ովքեր անընդհատ սովորում են և հետաքրքրասեր են,
-
14:13 - 14:16ավելի լավ առողջական տվյալներ ունեն, քան նրանք, ովքեր սկսում են նահանջել:
-
14:16 - 14:18Բայց պարտադիր չէ, որ դա լինի ֆորմալ ուսուցում, դրա հիմքում գիտելիք ստանալը չէ:
-
14:18 - 14:20Դա ավելի շատ հետաքրքրասիրություն է:
-
14:20 - 14:23Դա կարող է լինել նոր կերակրատեսակ պատրաստել սովորելը,
-
14:23 - 14:25կամ մի գործիք վերցնելը, որի մասին դուք մոռացել եք, երբ երեխա էիք:
-
14:25 - 14:27Անընդհատ սովորեք:
-
14:27 - 14:29Եվ վերջինը
-
14:29 - 14:31գործողություններից ամենահակատնտեսականն է,
-
14:31 - 14:33բայց ամեն դեպքում:
-
14:33 - 14:35Մեր մեծահոգությունը, այլասիրությունը,
-
14:35 - 14:37կարեկցությունը
-
14:37 - 14:39բոլորը միացած են
-
14:39 - 14:41մեր ուղեղի օժտված մեխանիզմին:
-
14:41 - 14:43Մենք լավ ենք զգում,եթե տալիս ենք:
-
14:43 - 14:45Դուք կարող եք փորձ կատարել
-
14:45 - 14:48երբ մարդկանց երկու խմբերի տալիս եք հարյուրական դոլար առավոտյան:
-
14:48 - 14:51Մեկ խմբին ասում եք, որ փողը իրենց վրա ծախսեն,
-
14:51 - 14:53իսկ մյուսին` այլ մարդկանց վրա:
-
14:53 - 14:55Դուք չափում եք նրանց երջանկությունը օրվա վերջում.
-
14:55 - 14:57այն մարդիկ, ովքեր գնացել և ծախսել են փողը այլ մարդկանց վրա ավելի երջանիկ են,
-
14:57 - 15:00քան նրանք, ովքեր ծախսել են իրենց վրա:
-
15:00 - 15:02Եվ այս հինգ միջոցները,
-
15:02 - 15:05որոնց մասին մենք գրել ենք այս առձեռն բացիկների վրա,
-
15:05 - 15:08ասեմ, որ պարտադիր չէ, որ երկրի արժեք ունենա:
-
15:08 - 15:10Դրանք ածխածին չեն պարունակում:
-
15:10 - 15:13Դրանց շատ հումքային ապրանքներ պետք չեն:
-
15:14 - 15:16Եվ այսպես ես կարծում եմ, որ իսկապես հավանական է,
-
15:16 - 15:18որ երջանկությունը երկիր արժենա:
-
15:18 - 15:20Հիմա, Մարթին Լյութեր Քինգը,
-
15:20 - 15:22իր մահվան նախօրեին,
-
15:22 - 15:24մի անկրկնելի ճառ արտասանեց:
-
15:24 - 15:27Նա ասել էր. «Ես գիտեմ առջևում խնդիրներ
-
15:27 - 15:29և տագնապ կա
-
15:29 - 15:31բայց ես ոչ մեկից էլ չեմ վախենում: Ինձ համար միևնույնն է:
-
15:31 - 15:34Ես եղել եմ լեռան գագաթին
-
15:34 - 15:36և տեսել եմ Խոստացված Երկիրը»:
-
15:36 - 15:38Հիմա նա քարոզիչ է,
-
15:38 - 15:40սակայն ես հավատում եմ բնապահպանական շարժմանը
-
15:40 - 15:43և փաստորեն գործարար համայնքին, կառավարությանը,
-
15:43 - 15:46լեռան գագաթը գնալու,
-
15:46 - 15:48փնտրելու
-
15:48 - 15:50և Խոստացված Երկիրը
-
15:50 - 15:52կամ խոստման երկիրը տեսնելու անհրաժեշտություններին
-
15:52 - 15:54և այն պետք է մեր ուզած երկրի
-
15:54 - 15:57տեսքը ստանա:
-
15:57 - 15:59Եվ ոչ միայն դա, մենք կարիք ունենք Հսկայական Անցում կատարելու,
-
15:59 - 16:01դրան հասնելու համար
-
16:01 - 16:04և մենք պետք է լավ հող պատրաստենք այդ հսկայական անցման համար:
-
16:04 - 16:07Մարդիկ ուզում են երջանիկ լինել:
-
16:07 - 16:09Զինենք նրանց հինգ միջոցներով:
-
16:09 - 16:11Եվ մենք պետք է ունենանք ցուցանիշներ,
-
16:11 - 16:13որոնք համախմբում են մարդկանց և ցույց են տալիս նրանց,
-
16:13 - 16:15Երջանիկ Մոլորակի Ցուցիչի նման ինչ-որ բան:
-
16:15 - 16:17Եվ այդ դեպքում ես հավատում եմ,
-
16:17 - 16:19որ մենք կարող ենք ստեղծել մեր ուզած աշխարհը,
-
16:19 - 16:22որտեղ երջանկությունը երկիր չարժե:
-
16:22 - 16:28(Ծափահարություն)
- Title:
- Նիք Մարքս. Երջանիկ Մոլորակի Ցուցիչ
- Speaker:
- Nic Marks
- Description:
-
Վիճակագրագետ Նիք Մարքսը հարցնում է` ինչու ենք մենք երկրի հաջողությունը չափում դրա արտադրողականությամբ` դրա բնակչության երջանկությամբ և բարեկեցությամբ չափելու փոխարեն: Նա ներկայացնում է Երջանիկ Մոլորակի Ցուցիչը, որը հակադրում է ազգային բարեկեցությունը ռեսուրսների օգտագործմանը, քանի որ երջանիկ կյանքը չպետք է մի ամբողջ երկիր արժենա: Ո՞ր երկրներն են ավելի բարձր Երջանիկ Մոլորակի Ցուցիչի վարկանիշով: Հնարավոր է, որ դուք զարմանաք:
- Video Language:
- English
- Team:
closed TED
- Project:
- TEDTalks
- Duration:
- 16:29