Մարտին Լյութեր Քինգը չէր ասում «Ես մղձավանջի մեջ եմ,» երբ աջակցում էր քաղաքացիական իրավունքի շարժմանը: Նա ասում էր, «Ես մի երազանք ունեմ»: Ես էլ մի երազանք ունեմ: Ես երազում եմ, որ մենք դադարենք մտածել թե ապագան մղձավանջ է լինելու, այլ մտածենք, որ այն մարտահրավեր է լինելու, որովհետև եթե դուք պատկերացնեք վերջին ժամանակների որևէ հանրահայտ ֆիլմ, ապա կնկատեք, որ դրա գրեթե բոլորը տեսարանները մարդկության համար աղետալի են: Կարծում եմ, այս ֆիլմը «Ճանապարհը», ներկայիս ամենածանր դիտվող ֆիլմերից է: Սա կինոարտադրության հրաշալի գործ է, սակայն ամեն ինչ ավերված է ու անշունչ: Միայն հայր ու որդի, որ փորձում են գոյատևել, քայլում են ճանապարհի երկայնքով: Եվ ես կարծում եմ, որ այն բնապահպանական շարժումը, որին ես մասնակցում եմ, հանցակից է եղել ապագայի այս տեսարանը ստեղծելուն: Բավականին երկար ժամանակ, մենք տարածել ենք կատարվելիք իրադարձությունների մղձավանջային տեսարանը: Մենք կենտրոնացել ենք ամենավատ սցենարի վրա: Մենք կնետրոնացել ենք խնդիրների վրա: Եվ մենք ընդհանրապես չենք մտածել լուծումների մասին: Կարելի է ասել` մենք գործի ենք դրել վախը, մարդկանց ուշադրությունը գրավելու համար: Եվ ցանկացած հոգեբան ձեզ կասի, որ օրգանիզմի վախը կապված է թռիչքի մեխանիզմի հետ: Դա կռվի և թռիչքի մեխանիզմի մասն է, որը գործում է, երբ կենդանին վախենում է, պատկերացրեք եղնիկին: Եղնիկը շատ դանդաղ սառչում է, երբ պատրաստվում է փախչել: Եվ ես կարծում եմ, որ նույնը տեղի է ունենում մեզ հետ, երբ մարդկանց խնդրում ենք ներգրավվել բնապահպանական վատթարացման և կլիմայի փոփոխության մեր օրակարգին: Մարդիկ սառչում են և փախչում, որովհետև մենք գործի ենք դնում վախը: Եվ ես կարծում եմ, որ բնապահպանական շարժումը պետք է տարածվի, և պետք է սկսենք մտածել թե ինչ է առաջընթացը: Ինչի՞ նման կլինի մարդկության շատ բարելավումը: Եվ այն խնդիրներից մեկը, որին մենք բախվում ենք, կարծում եմ, այն է, որ միայն այն մարդիկ, ովքեր մենաշնորհ են ունեցել շուկայում, առաջընթացի տեսանկյունից կազմում են ֆինանսական առաջընթացի սահմանումը, իսկ առաջընթացի տնտեսական սահմանումն այն է, որ ինչ-որ ձևով եթե մենք ստանում ենք իսկական գումարներ առաջ գնալու համար, ապա դա նշանակում է, որ ամեն ինչ լավ է լինելու, լինի դա արժեթղթերի շուկայի հետ կապված, թե ՀՆԱ-ի ու տնտեսական աճի որ ինչ-որ չափով կյանքը լավին է գնալու: Սա ինչ որ տեղ վերաբերում է մարդկային ագահությանը քան վախին. ավելի շատը ավելի լավ է: Դե լավ: Արևմտյան աշխարհում բավականաչափ ագահություն կա: Հնարավոր է, որ աշխարհի որոշ մասերում չկա, բայց մեզ մոտ բավականաչափ կա: Եվ մենք երկար ժամանակ իմացել ենք, որ դա լավ չափում չէ: ազգերի բարեկեցության համար: Փաստորեն, ազգային հաշվառման համակարգի ճարտարապետը` Սիմոն Կուզնեցը, 1930-ականներին ասաց. «ազգերի բարեկեցությունը հազիվ թե կարողանա դուրս բերվել իրենց ազգային եկամուտից»: Բայց մենք ստեղծել ենք ազգային հաշվառման այնպիսի համակարգ, որը ամուր հիմքերով հենված է արտադրության և արտադրական հումքի վրա: Եվ անշուշտ, սա հավանաբար պատմական բնույթ է կրում և ունեցել է իր ժամանակը: Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ մենք շատ բաներ արտադրելու կարիք ունեինք: Եվ, անշուշտ, մենք այնքան հաջողակ էինք որոշ տեսակի բաներ արտադրելու հարցում, որ տապալեցինք Եվրոպայի մեծ մասը և հետո ստիպված էինք վերակառուցել այն: Եվ այդպես մեր ազգային հաշվառման համակարգը կենտրոնացավ այն բաների վրա, որոնք մենք կարող ենք արտադրել: Բայց շուտով` 1968 թվականին, այս հեռատես մարդը` Ռոբերտ Քեննեդին, իր տարաբախտ նախագահական քարոզարշավի սկզբում ներկայացրեց համախառն ազգային արդյունքի երբևէ եղած տապալման ամենացայտուն ծրագիրը: Եվ նա ավարտեց իր ճառը հետևյալ արտահայտությամբ. «Համախառն ազգային արդյունքը չափում է ամեն ինչ, բացի այն բանից, ինչը որ կյանքն արժեքավոր է դարձնում»: Ինչ տարօրինակ է, որ առաջխաղացման մեր չափումը` առաջխաղացման մեր գերակշռող չափումը, հասարակության մեջ չափում է ամեն ինչ, բացի նրանից, ինչը կյանքը դարձնում է արժեքավոր: Ես հավատացած եմ, որ եթե Քեննեդին այսօր կենդանի լիներ, նա ինձ նման վիճակագիրներին կխնդրեր գնալ և պարզել, թե ինչն է կյանքը արժեքավոր դարձնում: Նա կխնդրեր մեզ վերափոխել մեր ազգային հաշվառման համակարգն այնպես, որ այն հիմնված լինի այնպիսի կարևոր բաների վրա,ինչպիսիք են հասարակական արդարությունը, կայունությունը և ժողովրդի բարեկեցությունը: Եվ իսկապես, հասարակագետներն արդեն գնացել և ամբողջ աշխարհին տվել են այդ հարցերը: Սա համաշխարհային հետազոտությունից է: Այն մարդկանց հարցնում է, թե ինչ են նրանք ուզում: Եվ զարմանալի չէ, որ ամբողջ աշխարհի մարդիկ ասում են, որ նրանք ուզում են երջանկություն իրենց, իրենց ընտանիքների,երեխաների համայնքների համար: Լավ, նրանք կարծում են, որ փողը չնչին կարևորություն ունի: Այն կարևոր է, բայց ոչ այնքան, որքան երջանկությունն ու սերը: Մենք բոլորս էլ կյանքում սիրելու և սիրված լինելու կարիք ունենք: Դա այնքան կարևոր չէ, որքան առողջությունը: Մենք ուզում ենք առողջ լինել և ապրել լիարժեք կյանքով: Դրանք բնական մարդկային ցանկություններ են: Ի՞նչու վիճակագիրները հաշվի չեն առնում դրանք: Ի՞նչու այս պայմաններում մենք չենք մտածում ազգերի առաջընթացի մասին մեր ունեցածի մասին մտածելու փոխարեն: Եվ իսկապես սա այն է, ինչ ես արել եմ իմ հասուն կյաքի ընթացքում ես մտածել եմ ինչպես ենք մենք չափում երջանկությունը, բարեկեցությունը, ինչպես կարող ենք մենք դա անել բնապահպանական սահմանափակումների պայմաններում: Այն կազմակերպությունում, որի համար աշխատում եմ մենք ստեղծեցինք Նոր Տնտեսական Հիմնադրամ մի բան, որ կոչվում է Երջանիկ Մոլորակի Ցուցիչ, որովհետև մենք կարծում ենք, որ մարդիկ ու մոլորակը պետք է երջանիկ լինեն: Ինչու՞ մենք չենք ստեղծում առաջընթացի չափում, որը ցույց է տալիս դա: Եվ մեր արածը հետևյալն է` մենք ասում ենք, որ երկրի առավելագույն ձեռքբերումն այն է, թե ինչքանով է վերջինիս հաջողվում իր քաղաքացիների համար երջանիկ ու առողջ կյանք ապահովել: Դա պետք է լինի մոլորակի վրա գտնվող յուրաքանչյուր երկրի նպատակը: Բայց մենք պետք է հիշենք, որ դրա համար հիմնարար ներդրում գոյություն ունի, այսինքն` մոլորակի ռեսուրսներից ինչքանն ենք մենք օգտագործում: Մենք բոլորս ապրում ենք մի մոլորակի վրա: Այն մեզ բոլորիս է անհրաժեշտ: Դա առավելագույն հազվագյուտ ռեսուրսն է, մի մոլորակ, որն անհրաժեշտ է բոլորիս: Եվ տնտեսագիտությանը հետաքրքրում է այդ հազվադեպությունը: Երբ այն ունի հազվադեպ ռեսուրս, որից ուզում է ցանակալի եկամուտ ստանալ, մտածում է արդյունավետության տեսանկյունից: Տնտեսագիտությունը մտածում է այն մասին, թե որքան վնաս ենք մենք ստացել մեր դոլարի դիմաց: Եվ սա այն չափումն է, որը ցույց է տալիս, թե որքան բարեկեցիկ կյանք ենք ունեցել մեր մոլորակի ռեսուրսի օգտագործման հաշվին: Դա արդյունավետության չափում է: Եվ հավանաբար ձեզ ապացուցելու ամենահեշտ ուղին այս գծագիրը ձեզ ցույց տալն է: Գծագրի հորիզոնական մասում «էկոլոգիական հետքն է», որը մեր օգտագործած ռեսուրսների և մոլորակի վրա գործադրվող ճնշման չափն է: Մեծ մասը վատ է: Ուղղահայաց մասում այն չափումն է, որը կոչվում է «երջանիկ կյանքի տարիներ»: Դա ազգերի բարեկեցության մասին է: Դա երջանկությամբ պայմանավորված կյանքի տևողությունն է: Դա երկրների կյանքի որակին և քանակին է նման: Եվ այս դեղին կետը, որ դուք տեսնում եք, համաշխարհային միջինն է: Հիմա ազգերի հսկայական համախմբում կա: համաշխարհային միջինի շուրջ: Գծագրի վերին աջ կողմում այն երկրներն են, որոնք բավականին լավ պայմաններում են և բարեկեցություն են ապահովում, բայց նրանք մոլորակը շատ են օգտագործում դրան հասնելու համար: Դրանք են ԱՄՆ-ն, այս եռանկյունիների մեջ վերցված են արևմտյան այլ երկրներ և Պարսից ծոցի մի քանի երկրներ: Դրան հակառակ` գծագրի ներքևի ձախ կողմում այն երկրներն են, որոնք չեն ապահովում շատ բարեկեցություն, որպես կանոն դրանք Սահարային հարող աֆրիկական երկրներն են: Հոբեսյան տեսանկյունից` կյանքը կարճ և դաժան է այնտեղ: Այս երկրներից շատերում կյանքի միջին տևողությունը ընդամենը 40 տարի է: Մալարիան, ՄԻԱՎ/ ԶԻԱՀ –ը սպանում են շատ մարդկանց աշխարհի այս տարածաշրջաններում: Իսկ հիմա լավ լուրերի մասին: Մի քանի երկրներ էլ կան, այստեղ վերևում` դեղին եռանկյունիների մեջ, որոնք ավելի լավ վիճակում են, քան համաշխարհային միջինը, և դրանք տեղակայված են գծագրի վերին ձախ մասում: Պետք է ձգտել այս գծագրի տվյալների իրականացմանը: Մենք ուզում ենք լինել ձախ կողմի ամենավերևում, որտեղ լավ կյանքը մի ամբողջ երկիր չի արժենա: Դրանք Լատինական Ամերիկայի երկրներն են: Ամենավերին այս երկրում ես չեմ եղել: Գուցե ձեզանից ոմանք եղել են: Կոստա Ռիկա: Կոստա Ռիկայում կյանքի միջին տևողությունը 78 ու կես տարի է: Դա ավելի երկար է, քան ԱՄՆ-ում: Դրանք, ըստ Gallup համաշխարհային հարցման ամենավերջին արդյունքների` մոլորակի ամենաերջանիկ երկրներն են, ավելի քան Շվեյցարին և Դանիան: Դրանք ամենաերջանիկ վայրերն են: Նրանք դրան են հասնում գործի դնելով արևմտյան աշխարհում օգտագործվող ռեսուրսների քառորդ մասը: Ի՞նչ է տեղի ունենում այնտեղ: Ի՞նչ է կատարվում Կոստա Ռիկայում: Մենք կարող ենք նայել որոշ տվյալների: Նրանց էլեկտրականության 99 տոկոսը գալիս է վերականգնվող ռեսուրսներից: Նրանց կառավարությունը առաջիններից մեկն է, որը նախատեսում է ածխածնի չեզոք գոտում լինել մինչև 2021 թվականը: Նրանք վերացրեցին բանակը: 1949 թվականին 1949. Եվ նրանք ներդրում ունեցան այնպիսի հասարակական ծրագրերում, ինչպիսիք են առողջությունը և կրթությունը: Նրանց գրագիտության մակարդակը ամենաբարձրն է Լատինական Ամերիկայում և աշխարհում: Նրանք նաև լատինական Վայբ խումբ ունեն, այնպես չէ: Նրանք սոցիալապես կապակցված են: (Ծիծաղ) Խնդիրը այնքան հավանական է, և մենք պետք է մտածենք այն մասին, որ ապագան չպետք է լինի հյուսիս-ամերիկյան, արևմտաեվրոպական: Այն կարող է լինել լատինամերիկյան: Եվ խնդիրն այստեղ իսկապես համաշխարհային միջինին հասցնելն է: Ահա թե ինչ պետք է անենք մենք: Եվ եթե մենք պատրաստվում ենք դա անել, մենք պետք է երկրները ներքևից տեղափոխենք գծագրի աջ կողմ: Եվ այդ դեպքում մենք սկսում ենք ստեղծել երջանիկ մոլորակ: Սա հարցին լուծում տալու մի միջոց է: Հարցին լուծում տալու մեկ այլ ուղին ժամանակի միտումները հաշվի առնելն է: Մենք աշխարհի ամեն երկրին վերաբերող լավ տվյալներ չունենք, բայց մի քանի ամենահարուստ երկրների, տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության խմբավորման համար ունենք: Եվ սա այդ ժամանակի բարեկեցության միտումն է, մի փոքր բարձրացում, բայց դա միտում է էկոլոգիական հետքի վրա: Եվ այսպես, խիստ երջանիկ-մոլորակ մեթոդաբանության մեջ մենք ավելի քիչ արդյունավետ ենք դարձել մեր առավելագույն հազվդեպ ռեսուրսը մեր ուզած եկամուտին վերածելու հարցում: Եվ ես կարծում եմ, որ խնդիրն իսկապես այն է, որ հավանաբար այս սենյակում գտնվող յուրաքանչյուր ոք կցանկանա, որ հասարակությունը 2050 թվական թևակոխի առանց աղետալի դեպքերի: Իրականում, դա այնքան էլ հեռու չէ: Դա մարդկային կյանքի տևողության կեսի չափ է հեռու: Եվ այսօր դպրոց գնացող երեխան 2050 թվականին իմ տարիքին կլինի: Սա շատ հեռավոր ապագան չէ: Ահա այսպիսին է Միացյալ Թագավորության կառավարության նպատակը ածխածնի և ջերմոցային արտանետումների վրաբերյալ: Եվ ես ձեզ ասում եմ, սա սովորական գործ չէ: Սա փոխում է մեր գործը: Սա փոխում է մեր` կազմակերպություններ ստեղծելու ուղին, մենք վարում ենք մեր կառավարության քաղաքականությունը և ապրում ենք մեր կյանքով: Եվ բանն այն է, որ մենք պետք է շարունակենք ավելացնել բարեկեցությունը: Ոչ ոք չի կարող հարցումներ կատարել ու ասել, որ կյանքի որակը վատթարանում է: Ես կարծում եմ, որ մեզանից ոչ ոք չի ուզում, որ մարդկության առաջընթացը կանգ առնի: Կարծում եմ` մենք ուզում ենք, որ այն շարունակվի: Կարծում եմ` մենք ուզում ենք, որ մարդկության մեծ մասը շարունակի բարեկեցիկ կյանքով ապրել: Եվ ես կարծում եմ, որ այստեղ են առաջ գալիս այն մարդիկ ովքեր ժխտում կամ էլ չեն հավատում մթնոլորտի փոփոխությանը: Կարծում եմ, սա այն է, ինչ նրանք ուզում են: Նրանք ուզում են, որ կյանքի որակը շարունակի բարելավվել: Նրանք ուզում են պահպանել այն, ինչ ունեն: Եվ եթե մենք ներգրավելու ենք նրանց, կարծում եմ, սա այն է ինչ մենք պետք է անենք: Եվ դա նշանակում է, որ մենք իսկապես պետք է ավելի շատ բարձրացնենք արդյունավետությունը: Հիմա շատ հեշտ է գծագիրներ ու նման բաներ գծելը, բայց խնդիրն այն է, որ մենք պետք է անդրադառնանք այդ կորերին: Եվ ահա թե որտեղից մենք կարող ենք մի թերթ հանել համակարգերի տեսությունից, համակարգի ինժեներների մասին որտեղ նրանք ստեղծում են հետադարձ կապեր, և ճիշտ ժամանակին ճշգրիտ տեղեկատվություն են տեղադրում: «Ներկան» մարդկանց շատ է մոտիվացնում: Դուք ձեր տանը տեղադրում եք էներգետիկ հաշվիչ և տենում եք` ինչքա՞ն էլեկտրականություն եք օգտագործում այս պահին, ի՞նչ արժե դա, ձեր երեխաները գնում և շատ արագ անջատում են լույսերը: Ինչպե՞ս կգործի դա հասարակության շրջանակում: Ինչու՞ եմ ես ամեն երեկո ռադիոյով լսում ՖԹՖԲ 100/ֆայնենշլ Թայմս Ֆոնդային բորսա/, Դոու Ջոնսի, դոլար ֆունտ հարաբերակցության մասին. ես նույնիսկ չգիտեմ ինչի է դոլար ֆունտ հարաբերակցությունը լավ նորություն համարվում: Եվ ինչի՞ համար եմ ես լսում դա: Ինչու՞ ես չեմ լսում, թե երեկ ինչքա՞ն էլեկտրաէներգիա են օգտագործել Բրիտանիան կամ Ամերիկան: Մենք բավարարում ենք մեր երեք տոկոս տարեկան ծրագիրը` կրճատելով ածխաթթու գազի արտանետումները: Ահա այսպես դուք ստեղծում եք կոլեկտիվ նպատակ: Դուք տեղադրում եք այն ԶԼՄ-ներում և սկսում մտածել դրա մասին: Եվ մեզ անհրաժեշտ է դրական հետադարձ կապ, որը բարելավում է բարեկեցությունը: Կառավարական մակարդակում, նրանք պետք է ստեղծեն բարեկեցության ազգային հաշիվներ: Գործնական մակարդակում, դուք պետք է հետևեք ձեր գործառուների բարեկեցությանը, որն ինչպես գիտենք իսկապես կապված է ստեղծարարության հետ, որն էլ կապված է նորարարությանը, և մենք շատ նորարարությունների կարիք ենք ունենալու, այս բնապահպանական հարցերին առնչվելիս: Անհատական մակարդակում ևս մենք այդ թեթև հրումների կարիքն ունենք: Գուցե մեզ տվյալներ անհրաժեշտ չեն, բայց մեզ պետք են հիշեցումներ: Միացյալ Թագավորությունում գոյություն ունի առողջապահության խիստ հաղորդագրություն, որը սահմանում է, որ օրական պետք է հինգ միրգ ու բանջարեղեն ուտել և ինչքան մարմնամարզություն պետք է անել, ինչը ինձ մոտ երբեք լավ չի ստացվում: Ի՞նչ կապ ունեն դրանք երջանկության հետ: Որո՞նք են այն հինգ բաները, որ դուք պետք է անեք ամեն օր ավելի երջանիկ լինելու համար: Մի քանի տարի առաջ մենք գիտության կառավարման համակարգի համար մի նախագիծ կազմեցինք, մի հսկայական ծրագիր, որը կոչվում էր Կանխատեսության ծրագիր. դրա մեջ ներգրավված էին շատ մարդիկ, բազմաթիվ փորձագետներ, բոլոր վկայությունները հիմնավորված էին, դա մի հսկայական հատոր էր: Բայց մեր արած աշխատանքը այն մասին էր, թե ի՞նչ հինգ դրական գործողություններ դուք կարող եք կատարել ձեր կյանքի բարեկեցությունը բարելավելու համար: Եվ բանն այն է, որ դրանք միանգամայն երջանկության գաղտնիքները չեն, այլ դրանք այն բաներն են, որոնցից կբխի երջանկությունը: Եվ դրանցից առաջինը կապված է այն բանի հետ, որ ձեր հասարակական հարաբերությունները ձեր կյանքի ամենակարևոր անկյունաքարերն են: Դուք ժամանակ եք տրամադրում ձեր սիրելիների հետ անցկացնելու և լիցքաթափվելու համար: Եթե ոչ, ապա տրամադրեք: Երկրորդը ակտիվ լինելն է: Վատ տրամադրութունից դուրս գալու ամենաարագ միջոցը հետևյալն է` դուրս եկեք, զբոսնեք, միացրեք ռադիոն և պարեք: Ակտիվ լինելը հրաշալի է մեզ դրական տրամադրություն ապահովելու համար: Երրորդը ուշադրություն դարձնելն է: Ինչքանո՞վ եք դուք տեղեկացված աշխարհում տեղի ունեցածի, եղանակների փոփոխության, ձեզ շրջապատող մարդկանց մասին: Դուք նկատու՞մ եք` ինչ է կատարվում ձեր շուրջը, ինչ միջավայրում եք դուք` հիմնվելով ուշադրության և իմացավարքային թերապիայի բազմաթիվ տվյալների վրա, որը շատ անհրաժեշտ է մեր բարեկեցության համար: Չորրոդը անընդհատ սովորելն է, ինչը շատ կարևոր է սովորել ամբողջ կյանքի ընթացքում: Տարեց մարդիկ, ովքեր անընդհատ սովորում են և հետաքրքրասեր են, ավելի լավ առողջական տվյալներ ունեն, քան նրանք, ովքեր սկսում են նահանջել: Բայց պարտադիր չէ, որ դա լինի ֆորմալ ուսուցում, դրա հիմքում գիտելիք ստանալը չէ: Դա ավելի շատ հետաքրքրասիրություն է: Դա կարող է լինել նոր կերակրատեսակ պատրաստել սովորելը, կամ մի գործիք վերցնելը, որի մասին դուք մոռացել եք, երբ երեխա էիք: Անընդհատ սովորեք: Եվ վերջինը գործողություններից ամենահակատնտեսականն է, բայց ամեն դեպքում: Մեր մեծահոգությունը, այլասիրությունը, կարեկցությունը բոլորը միացած են մեր ուղեղի օժտված մեխանիզմին: Մենք լավ ենք զգում,եթե տալիս ենք: Դուք կարող եք փորձ կատարել երբ մարդկանց երկու խմբերի տալիս եք հարյուրական դոլար առավոտյան: Մեկ խմբին ասում եք, որ փողը իրենց վրա ծախսեն, իսկ մյուսին` այլ մարդկանց վրա: Դուք չափում եք նրանց երջանկությունը օրվա վերջում. այն մարդիկ, ովքեր գնացել և ծախսել են փողը այլ մարդկանց վրա ավելի երջանիկ են, քան նրանք, ովքեր ծախսել են իրենց վրա: Եվ այս հինգ միջոցները, որոնց մասին մենք գրել ենք այս առձեռն բացիկների վրա, ասեմ, որ պարտադիր չէ, որ երկրի արժեք ունենա: Դրանք ածխածին չեն պարունակում: Դրանց շատ հումքային ապրանքներ պետք չեն: Եվ այսպես ես կարծում եմ, որ իսկապես հավանական է, որ երջանկությունը երկիր արժենա: Հիմա, Մարթին Լյութեր Քինգը, իր մահվան նախօրեին, մի անկրկնելի ճառ արտասանեց: Նա ասել էր. «Ես գիտեմ առջևում խնդիրներ և տագնապ կա բայց ես ոչ մեկից էլ չեմ վախենում: Ինձ համար միևնույնն է: Ես եղել եմ լեռան գագաթին և տեսել եմ Խոստացված Երկիրը»: Հիմա նա քարոզիչ է, սակայն ես հավատում եմ բնապահպանական շարժմանը և փաստորեն գործարար համայնքին, կառավարությանը, լեռան գագաթը գնալու, փնտրելու և Խոստացված Երկիրը կամ խոստման երկիրը տեսնելու անհրաժեշտություններին և այն պետք է մեր ուզած երկրի տեսքը ստանա: Եվ ոչ միայն դա, մենք կարիք ունենք Հսկայական Անցում կատարելու, դրան հասնելու համար և մենք պետք է լավ հող պատրաստենք այդ հսկայական անցման համար: Մարդիկ ուզում են երջանիկ լինել: Զինենք նրանց հինգ միջոցներով: Եվ մենք պետք է ունենանք ցուցանիշներ, որոնք համախմբում են մարդկանց և ցույց են տալիս նրանց, Երջանիկ Մոլորակի Ցուցիչի նման ինչ-որ բան: Եվ այդ դեպքում ես հավատում եմ, որ մենք կարող ենք ստեղծել մեր ուզած աշխարհը, որտեղ երջանկությունը երկիր չարժե: (Ծափահարություն)