Այն ամենը, ինչ անհրաժեշտ է իմանալ «Ոդիսականը» կարդալիս - Ջիլլ Դեշ
-
0:08 - 0:11Մարդակեր հսկայի հետ առճակատումը,
-
0:11 - 0:15կախարդը,
որը մարդկանց խոզերի է վերածում, -
0:15 - 0:18անհայտ կորած թագավորը,
ով վերադարձնում է իր գահը: -
0:18 - 0:22Այս դրվագներից յուրաքանչյուրը
առանձին հրաշալի պատմություններ են, -
0:22 - 0:26սակայն դրանք «Ոդիսականի»
մի գլուխն են կազմում, -
0:26 - 0:3012,000 տողանի պոեմի, որը նկարագրում է
Հին Հունաստանի պատմությունը, -
0:30 - 0:33ավանդությունները, լեգենդները:
-
0:33 - 0:36Ինչպե՞ս հեշտ ընկալել այս ծավալուն տեքստը,
-
0:36 - 0:40որը ավանդվել է հնուց
ու պատմում է այդ աշխարհի մասին: -
0:40 - 0:42Միայն այն փաստը, որ
հնարավություն ունենք -
0:42 - 0:44կարդալ «Ոդիսականը»,
արդեն զարմանալի է, -
0:44 - 0:49քանի որ այն ստեղծվել է
հունական գրից առաջ` մ.թ.ա. 8-րդ դարում: -
0:49 - 0:52Այն հորինվել է հիմնականում
ունկնդրելու, ոչ թե կարդալու համար, -
0:52 - 0:56ու ասմունքվել է երգիչների կողմից,
որոնք կոչվում էին ռափսոդներ: -
0:56 - 1:00Ըստ ավանդության, դրա հեղինակը
կույր բանաստեղծ Հոմերոսն էր: -
1:00 - 1:05Սակայն ոչ ոք չգիտի`
նա գոյություն ունեցել է թե ոչ: -
1:05 - 1:09Նրա մասին առաջին հիշատակումները
հայտնաբերվել են նրանից մի քանի դար հետո: -
1:09 - 1:12Նրան վերագրվող պոեմները փոփոխվել
-
1:12 - 1:16ու դասավորվել են բազմաթիվ
հեղինակների կողմից, -
1:16 - 1:19ու վերջապես գրի առնվել ներկայիս տեսքով:
-
1:19 - 1:23Փաստորեն, «ռափսոդ»
բառը նշանակում է կարկատան անող, -
1:23 - 1:25քանի որ այս բանաստեղծները հավաքում էին
-
1:25 - 1:29գոյություն ունեցող պատմությունները,
կատակները, ավանդությունները, երգերը -
1:29 - 1:30մի էպոսի մեջ:
-
1:30 - 1:33Այս ծավալուն պոեմները արտասանելու համար
-
1:33 - 1:36ռափսոդները մշակել էին
բանաստեղծական հիմնական տներ, -
1:36 - 1:39ինչպես նաև արտասանական տեխնիկաներ,
-
1:39 - 1:42օրինակ, անգիր արած տողերի
կամ մասերի կրկնությունը: -
1:42 - 1:46Սրանց թվում էին բնության տեսարանների,
հերոսների նկարագրությունը, -
1:46 - 1:50որոնք օգնում էին ռափսոդներին
հեշտ կողմնորոշվել ասմունքելիս, -
1:50 - 1:54ինչպես երգի կրկներգը օգնում է
մեզ արագ հիշել դրա հաջորդ տողը: -
1:54 - 1:57Քանի որ պատմություններից շատերը
ծանոթ էին ժողովրդին, -
1:57 - 2:01հաճախ պոեմը խառն էր արտասանվում:
-
2:01 - 2:03Ժամանակի ընթացքում, արտասանության
հաջորդականությունը քարացել է -
2:03 - 2:07ու ստացվել է ներկայիս էպոսը,
որը մենք կարդում ենք: -
2:07 - 2:12Քանի որ աշխարհը մի քանի դարերի ընթացքում
որոշակի փոփոխություններ է կրել, -
2:12 - 2:15երկը կարդալուց առաջ անհրաժեշտ է
դրա մասին գիտելիքներով զինվել: -
2:15 - 2:20«Ոդիսականը» Հոմերոսի այլ հանրահայտ երկի`
«Իլիականի» շարունակությունն է, -
2:20 - 2:23որը տալիս է տրոյական պատերազմի նկարագիրը:
-
2:23 - 2:27Այս երկու երկերը միավորում է
մի ընդհանուր միտք, այն է` -
2:27 - 2:32«երբեք, ինչ էլ պատահի,
չզայրացնեք աստվածներին»: -
2:32 - 2:37Հունական դիցարանը աստվածային ուժի
և մարդկային թերահավատության
վտանգավոր խառնուրդ է, -
2:37 - 2:41որին հատուկ են չափազանցության
աստիճանի հասած խանդը ու քենը: -
2:41 - 2:46Պոեմների մեջ մարդկանց առերեսած
բոլոր չարիքները նրանց փառամոլության -
2:46 - 2:50ու աստվածներին նետած
մարտահրավերների հետևանքներ են: -
2:50 - 2:53Աստվածներին հաճոյանալու
ցանկությունը այնքան մեծ էր, -
2:53 - 2:57որ հին հույները իրենց օջախ էին
հյուրընկալում բոլոր անծանոթներին, -
2:57 - 2:59քանի որ վախենում էին,
-
2:59 - 3:02որ դրանք կարող էին լինել մարդկային
կերպարանք առած աստվածները: -
3:02 - 3:05Հյուրընկալության հին ավանդույթը
կոչվում էր «թեոքսենիա»: -
3:05 - 3:10Այն ներառում էր հյուրերին հարմատավետ
կացարանով, սնունդով ապահովելը, -
3:10 - 3:13իսկ հյուրերը իրենց հերթին պարտքը
բարեխղճորեն վերադարձնում էին, -
3:13 - 3:15
ըստ հնարավորության, նվերներով: -
3:15 - 3:18Թեոքսենիան իր կարևոր տեղն ունի
«Ոդիսականում», -
3:18 - 3:22որտեղ Ոդիսևսը իր թափառանքների ընթացքում
մշտական հյուրի դերում է, -
3:22 - 3:27մինչդեռ, իր բացակայության ժամանակ
իր կինը՝ Պենելոպեն է մշտական հյուրընկալի դերում: -
3:27 - 3:31Ոդիսականը լուսաբանում է Ոդիսևսի
ճամփորդության տարիները, -
3:31 - 3:36սակայն պատմությունը սկիզբ է առնում
գործողությունների թոհուբոհում: -
3:36 - 3:41Տրոյական պատերազմից տասը տարի անց,
մեր հերոսը հայտնվում է վտարված մի կղզում, -
3:41 - 3:45որը հեռու է հայրենի Իթակեից
ու իր ընտանիքից, -
3:45 - 3:48որին նա քսան տարի չի տեսել:
-
3:48 - 3:52Քանի որ Ոդիսևսը զայրացրել էր
ծովերի աստված` Պոսեյդոնին
կուրացնելով նրա որդուն` կիկլոպին, -
3:52 - 3:57նրա ճամփորդությանը տուն
անընդհատ ինչ-որ բան խնգարում է: -
3:57 - 4:01Մինչ հայրենի տանը խռովություն կսկսվեր,
իսկ աստվածները կտնօրինեին իր բախտը, -
4:01 - 4:04Ոդիսևսը նկարագրում է այս կորած տարիների
իր արկածները: -
4:04 - 4:08«Ոդիսականի» մասին
ամենազարմանալի փաստերից մեկը այն է, -
4:08 - 4:12թե ինչքան քիչ է մեզ հայտնի
տեքստի ժամանակահատվածի -
4:12 - 4:15և մանրամասների մասին:
-
4:15 - 4:18Պատմաբանները, լեզբանները և հնագետները
-
4:18 - 4:21դարեր շարունակ փնտրել են
Տրոյայի ավերակները -
4:21 - 4:24և փորձել բացահայտել
Ոդիսևսի այցելած կղզիները: -
4:24 - 4:29Իր հերոսի նման, 24 գլխից կազմված էպոսը
իր ուրույն ճանապարհն է անցել՝ -
4:29 - 4:32ավանդությունների ու պատմության միջով,
-
4:32 - 4:35որպեսզի այս զարմանահրաշ
պատմությունը հասնի մեզ:
- Title:
- Այն ամենը, ինչ անհրաժեշտ է իմանալ «Ոդիսականը» կարդալիս - Ջիլլ Դեշ
- Description:
-
Ամբողջական դասը՝ ed.ted.com/lessons/everything-you-need-to-know-to-read-homer-s-odyssey-jill-dash
Մարդակեր հսկայի հետ առճակատումը, կախարդը, որը մարդկանց խոզերի է վերածում, անհայտ կորած թագավորը, ով վերադարձնում է իր գահը:Այս դրվագներից յուրաքանչյուրը առանձին հրաշալի պատմություններ են, սակայն դրանք «Ոդիսականի» մի գլուխն են կազմում՝ 12,000 տողանի պոեմի, որը նկարագրում է Հին Հունաստանի պատմությունը, ավանդությունները, լեգենդները: Ինչպե՞ս հեշտ ընկալել այս ծավալուն տեքստը: Ջիլլ Դեշը ներկայացնում է այն ամենը, ինչ անհրաժեշտ է իմանալ «Ոդիսականը» կարդալիս:
Դասը պատրաստեց Ջիլլ Դեշը, անիմացիան՝ Դեյվիդ Փրայսը: - Video Language:
- English
- Team:
closed TED
- Project:
- TED-Ed
- Duration:
- 04:57
![]() |
Kristine Sargsyan approved Armenian subtitles for Everything you need to know to read Homer's "Odyssey" - Jill Dash | |
![]() |
Tamara Shanoyan accepted Armenian subtitles for Everything you need to know to read Homer's "Odyssey" - Jill Dash | |
![]() |
Tamara Shanoyan edited Armenian subtitles for Everything you need to know to read Homer's "Odyssey" - Jill Dash | |
![]() |
Sona Martirossian edited Armenian subtitles for Everything you need to know to read Homer's "Odyssey" - Jill Dash | |
![]() |
Sona Martirossian edited Armenian subtitles for Everything you need to know to read Homer's "Odyssey" - Jill Dash | |
![]() |
Sona Martirossian edited Armenian subtitles for Everything you need to know to read Homer's "Odyssey" - Jill Dash | |
![]() |
Sona Martirossian edited Armenian subtitles for Everything you need to know to read Homer's "Odyssey" - Jill Dash | |
![]() |
Sona Martirossian edited Armenian subtitles for Everything you need to know to read Homer's "Odyssey" - Jill Dash |