Քեյթ Հարթման․ կրովի հաղորդակցման արվեստը
-
0:00 - 0:03Իմ անունը Քեյթ Հարթման է։
-
0:07 - 0:09Եվ ինձ դուր է գալիս ստեղծել սարքեր,
-
0:09 - 0:11որոնց օգնությամբ
-
0:11 - 0:13մենք կարող ենք առնչվել և հաղորդակցվել միմյանց հետ։
-
0:13 - 0:16Այսպիսով, ես հատկապես հետաքրքրված եմ իմանալ, թե ինչպես ենք մենք, մարդիկ,
-
0:16 - 0:18առնչվում ինքներս մեզ հետ, միմյանց հետ
-
0:18 - 0:21և մեզ շրջապատող աշխարհի հետ։
-
0:28 - 0:32(Ծիծաղ)
-
0:32 - 0:34Ձեզ մի քիչ կոնտեքստ տալու համար ասեմ,
-
0:34 - 0:37որ ինչպես Ջունը ասաց` ես արվեստագետ եմ, տեխնոլոգ և դաստիարակ։
-
0:37 - 0:39Ես դասավանդում եմ ֆիզիկական հաշվողական տեխնիկա
-
0:39 - 0:41և էլեկտրական սարքավորումներ, որոնք կարելի է կրել։
-
0:41 - 0:43Այն, ինչ ես ստեղծում եմ, կամ կարելի է կրել,
-
0:43 - 0:46կամ այն ինչ-որ կերպ առնչվում է մարդկային մարմնին։
-
0:46 - 0:48Եվ ամեն անգամ, երբ ես խոսում եմ իմ աշխատանքների մասին,
-
0:48 - 0:50ես արագ անդրադառնում են այն հարցին,
-
0:50 - 0:52թե ինչու է մարմինը կարևոր։
-
0:52 - 0:55Շատ պարզ է։
-
0:55 - 0:57Մենք բոլորս մարմին ունենք։
-
0:57 - 0:59Կարող եմ երաշխավորել, որ բոլորն այս սենյակում,
-
0:59 - 1:01ձեզանից բոլորը, մարդիկ, որոնք նստած են հարմարավետ աթոռներին հետևում,
-
1:01 - 1:03մարդիկ, որոնք նստած այստեղ իրենց համակարգիչների հետ,
-
1:03 - 1:05մենք բոլորս մարմին ունենք։
-
1:05 - 1:07Պետք չէ ամաչել։
-
1:07 - 1:09Սա մի բան է, որ միավորում է բոլորիս,
-
1:09 - 1:12և մարմինները մեր հիմնական ինտերֆեյսն են այս աշխարհում։
-
1:12 - 1:15Աշխատելով որպես հաղորդակցման դիզայներ
-
1:15 - 1:17կամ արվեստագետ, ով գործ ունի մարդկանց հետ,
-
1:17 - 1:21ես ստեղծում եմ իրեր, որոնք կյանք են առնում մարդկանց շուրջ,
-
1:21 - 1:24և դա շատ ազդեցիկ աշխատանքային տարածք է։
-
1:24 - 1:26Իմ աշխատանքի շրջանակներում,
-
1:26 - 1:29ես օգտագործում եմ տարբեր նյութեր և գործիքներ։
-
1:29 - 1:32Ես կարող եմ հաղորդակցվել ամեն բանի միջոցով, սկսած ռադիոհաղորդիչներից
-
1:32 - 1:34և վերջացրած խողովակներով։
-
1:34 - 1:36Իմ աշխատանքների մասին մի քիչ պատմելու համար,
-
1:36 - 1:38ավելի լավ է սկսել
-
1:38 - 1:41գլխարկից։
-
1:41 - 1:43Ամենը սկսվեց մի քանի տարի առաջ,
-
1:43 - 1:46մի ուշ երեկո, երբ ես մետրոյով տուն էի վերադառնում,
-
1:46 - 1:48և տարբեր բաներ մտածում։
-
1:48 - 1:51Ես հակված եմ շատ մտածել և քիչ խոսել։
-
1:51 - 1:53Ես մտածում էի այն մասին, թե ինչքան լավ կլիներ
-
1:53 - 1:55վերցնել ամբողջ այս աղմուկը,
-
1:55 - 1:57իմ գլխի մեջ եղած մտքերի ձայները,
-
1:57 - 1:59եթե միայն ես կարողանային ֆիզիկապես ազատվել դրանցից
-
1:59 - 2:01և հանել դրանք գլխիցս այնպես որ,
-
2:01 - 2:04կարողանայի կիսվել դրանցով ինչ-որ մեկի հետ։
-
2:04 - 2:07Այսպիսով, ես գնացի տուն և ստեղծեցի այս գլխարկի նախատիպը։
-
2:07 - 2:09Ես անվանեցի այն Փնթփնթացող գլխարկ,
-
2:09 - 2:12քանի որ այն արձակում է ամբողջ փնթփնթոցները,
-
2:12 - 2:14որոնք ձերն են,
-
2:14 - 2:16բայց դուք կարող եք ազատ արձակել դրանք
-
2:16 - 2:19և կիսվել ինչ-որ մեկի հետ։
-
2:20 - 2:25(Ծիծաղ)
-
2:25 - 2:27Ես ստեղծում եմ նաև այլ գլխարկներ։
-
2:27 - 2:29Այս մեկը կոչվում է «Խոսիր ինքնդ քեզ հետ»։
-
2:29 - 2:31(Ծիծաղ)
-
2:31 - 2:33Անունն արդեն ամեն բան բացատրում է։
-
2:33 - 2:37Այն ֆիզիկապես ստեղծում է զրույցի համար անհրաժեշտ տարածք։
-
2:37 - 2:39Եվ երբ դուք բարձրաձայն խոսում եք,
-
2:39 - 2:43ձեր ձայնն իրականում հնչում է ձեր ականջներում։
-
2:45 - 2:47(Ծիծաղ)
-
2:47 - 2:49Երբ ես ստեղծում եմ այդ իրերը,
-
2:49 - 2:52կարևորը ոչ թե իրն է,
-
2:52 - 2:55այլ նեգատիվ տարածքը այդ իրի շուրջ։
-
2:55 - 2:58Եվ այսպես, ի՞նչ է տեղի ունենում, երբ անձը կրում է այն։
-
2:58 - 3:00Ինչպիսի՞ փորձ է նա ունենում։
-
3:00 - 3:03Եվ ինչպե՞ս է նա ձևափոխվում գլխարկը կրելով։
-
3:06 - 3:08Այս հարմարանքներից շատերն իրականում
-
3:08 - 3:11կենտրոնանում են այն ձևերի վրա, որոնցով մենք վերաբերվում ենք ինքներս մեզ։
-
3:11 - 3:14Այս մեկը կոչվում է «Ներքին ձայնը լսելու սարք»։
-
3:14 - 3:16Սա սարք է,
-
3:16 - 3:18որն իրականում հնարավորություն է տալիս մեզ
-
3:18 - 3:21լսել մեր սեփական աղիների ձայնը։
-
3:21 - 3:28(Ծիծաղ)
-
3:28 - 3:31Այսպիսով, այս սարքերից մի քանիսը
-
3:31 - 3:33իրականում արտահայտման և հաղորդակցման համար են ծառայում։
-
3:33 - 3:35Օրինակ այս Փչովի սիրտը
-
3:35 - 3:37արտաքին օրգան է,
-
3:37 - 3:40որն կարող է օգտագործվել կրողի կողմից ինքնարտահայտման համար։
-
3:40 - 3:43Այսպիսով, մարդիկ կարող են փչել այն, ապա փսկացնել,
-
3:43 - 3:45իրենց զգացմունքներին համապատասխան։
-
3:45 - 3:48Նրանք կարող են արտահայտել ամեն զգացմունք` սկսած հիացմունքից և կրքից
-
3:48 - 3:51մինչև անհանգստություն և վախ։
-
3:51 - 3:53(Ծիծաղ)
-
3:53 - 3:55Դրանցից ոմանք նախատեսված են
-
3:55 - 3:57հարաբերությունների մեջ միջնորդի դեր ստանձնել։
-
3:57 - 4:00Այս սարքը վեճերի համար է։
-
4:00 - 4:02(Ծիծաղ)
-
4:02 - 4:05Այն թույլ է տալիս ուժեղ զգացմունքների փոխանակում
-
4:05 - 4:07բայց այն նաև ծառայում է
-
4:07 - 4:10բառերը կլանելու համար։
-
4:10 - 4:16(Ծիծաղ)
-
4:16 - 4:18Վերջ ի վերջո,
-
4:18 - 4:20այս սարքերից ոմանք պարզապես հրավերներ են։
-
4:20 - 4:23Այս «ԱկանջԲռնիչը» հնարավորություն է տալիս
-
4:23 - 4:25ինչ-որ մեկին բռնել ձեր ականջը
-
4:25 - 4:27և ասել այն ամենն ինչ նա ցանկանում է։
-
4:27 - 4:29Չնայած ես շատ հետաքրքրված եմ մարդկանց միջև
-
4:29 - 4:31հարաբերություններով,
-
4:31 - 4:33ես նաև դիտարկում եմ այն ձևերը,
-
4:33 - 4:35որոնցով մենք հաղորդակվում ենք մեզ շրջապատող աշխարհի հետ։
-
4:35 - 4:38Երբ մի քանի տարի առաջ ես սկսեցի առաջին անգամ ապրել Նյու-Յորքում,
-
4:38 - 4:40ես շատ էի մտածում
-
4:40 - 4:42ինձ մտերիմ ճարտարապետական ձևերի մասին, որոնք շրջապատում էին ինձ
-
4:42 - 4:45և ինչպես ես կարող եմ ավելի լավ հաղորդակցվել դրանց հետ։
-
4:45 - 4:47Ես մտածեցի, որ եթե
-
4:47 - 4:49ցանկանում եմ ավելի լավ հաղորդակցվել պատերի հետ,
-
4:49 - 4:51միգուցե ես պետք է ավելի նման լինեմ պատի։
-
4:51 - 4:53Այսպիսով ես ստեղծեցի մի պատ,
-
4:53 - 4:55որն ուսապարկի պես կարող էի կրել։
-
4:55 - 4:57Ես կրում էին այն
-
4:57 - 4:59և ֆիզիկապես ձևափոխում ինքս ինձ,
-
4:59 - 5:01այնպես որ կամ աջակցում էի կամ քննադատում
-
5:01 - 5:03ինձ շրջապատող տարածքը։
-
5:03 - 5:05(Ծիծաղ)
-
5:05 - 5:08Դրանից ծնվեց մեկ այլ մտահղացում,
-
5:08 - 5:11մարդու կողմից ստեղծված շինություններից բնական աշխարհին անցնելով,
-
5:11 - 5:14ես մեկ այլ ընթացիկ ծրագիր ունեմ,
-
5:14 - 5:16որը թույլ է տալիս տնային բույսերին
-
5:16 - 5:18մարդկային հաղորդակցմանը մասնակցել։
-
5:18 - 5:20Այսպիսով, երբ բույսը ծարավ է,
-
5:20 - 5:22այն կարող է հեռախոսազանգ կատարել,
-
5:22 - 5:25կամ Twitter-ում գրառում անել։
-
5:25 - 5:29Սա կարող է իրականում փոխել մարդ/բույս համարբերությունների դինամիկան,
-
5:29 - 5:32քանի որ տնային բույսը
-
5:32 - 5:34կարող է իրականում արտահայտել իր կարիքները
-
5:34 - 5:37հազարավոր մարդկանց միաժամանակ։
-
5:37 - 5:39Քանի դեռ խոսում ենք մեծ մասշտաբի մասին,
-
5:39 - 5:41ասեմ, որ ես վերջերս տարվել եմ
-
5:41 - 5:45սառցադաշտերով։
-
5:45 - 5:48Սառցադաշտերը փառահեղ էակներ են,
-
5:48 - 5:51և շատ պատճառներ կան, իրենցով տարվելու համար,
-
5:51 - 5:53բայց ինձ հատկապես հետաքրքրում են
-
5:53 - 5:55մարդ-սառցադաշտ հարաբերությունները։
-
5:55 - 5:57(Ծիծաղ)
-
5:57 - 5:59Որովհետև մենք կարծես խնդիր ունենք։
-
5:59 - 6:01Սառցադաշտերն իրականում լքում են մեզ։
-
6:01 - 6:03Նրանք և փոքրանում են և նահանջում,
-
6:03 - 6:05իսկ ոմանք ամբողջությամբ անհետացել են։
-
6:05 - 6:08Ես այժմ Կանադայում եմ ապրում,
-
6:08 - 6:10և այցելում եմ տեղական սառցադաշտերից մեկը։
-
6:10 - 6:12Եվ այս մի սառցադաշտը հատկապես հետաքրքիր է
-
6:12 - 6:14քանի որ Հյուսիսային Ամերիկայի բոլոր սառցադաշտերից
-
6:14 - 6:17այն ամենաշատն են այցելում։
-
6:17 - 6:20Իրականում հատուկ նախատեսված ավտոբուսներ կան,
-
6:20 - 6:23որոնք մարդկանց սառցադաշտի մոտ են հասցնում։
-
6:23 - 6:25Եվ սա ստիպեց, որ ես մտածեմ
-
6:25 - 6:27սառցադաշտի հետ առաջին հանդիպման մասին։
-
6:27 - 6:31Երբ ես հանդիպում եմ սառցադաշտը առաջին անգամ
-
6:31 - 6:33ի՞նչ անել։
-
6:33 - 6:37Սրա մասին որևէ հասարակական ընթացակարգ գոյություն չունի։
-
6:37 - 6:39Ես իրականում նույնիսկ չգիտեմ
-
6:39 - 6:41թե ինչպես ողջունել այն։
-
6:41 - 6:44Արդյո՞ք պետք է փորագրել ողջույնի խոսքը ձյան մեջ։
-
6:44 - 6:46Կամ միգուցե ես պետք է հավաքեմ այն
-
6:46 - 6:48սառցե կտորներից,
-
6:48 - 6:50Մորզեի կոդով։
-
6:50 - 6:52Կամ միգուցե ես պետք է մի սարք ստեղծեմ,
-
6:52 - 6:54սարցե խոսափողի պես մի բան,
-
6:54 - 6:56որը կուժաղացնի իմ ձայնը,
-
6:56 - 6:58երբ ես խոսում եմ սառույցի հետ։
-
6:58 - 7:00Բայց ամենահրաշալի փորձը, որ ունեցել եմ
-
7:00 - 7:02լսելն է եղել,
-
7:02 - 7:04մի բան, որ անհրաժեշտ է ցանկացած լավ հարաբերության համար։
-
7:04 - 7:07Ես շատ էի զարմացել, թե որքան այն փոխեց ինձ։
-
7:07 - 7:10Այս փոփոխությունը
-
7:10 - 7:12օգնեց ինձ փոխել իմ տեսանկյունը
-
7:12 - 7:14սառցադաշտի վերաբերյալ։
-
7:14 - 7:16Եվ քանի որ մենք օգտագործում ենք սարքեր,
-
7:16 - 7:20հասկանալու համար թե ինչպես առնչվել աշխարհի հետ,
-
7:20 - 7:23ես մի հարմարանք ստեղծեցի, որն անվանել եմ «Սառցադաշտը գրկելու հագուստ»։
-
7:23 - 7:25(Ծիծաղ)
-
7:25 - 7:28Այս պատրաստված է ջերմությունն արտացոլող նյութից,
-
7:28 - 7:30որը մարդու և սառցադաշտի ջերմության տարբերությունը
-
7:30 - 7:33նվազեցնելու համար է ծառայում։
-
7:33 - 7:36Կրկին, սա հրավեր է,
-
7:36 - 7:40որն առաջարկում է մարդկանց պարկել սառցադաշտի վրա
-
7:40 - 7:43և գրկել այն։
-
7:43 - 7:45Այսպիսով, սա իրականում միայն սկզիբն է։
-
7:45 - 7:47Սրանք այս նախագծի սկզբնական գաղափարներն են։
-
7:47 - 7:50Եվ ինչպես պատի նախագծի դեպքում, ես ուզում էի լինել պատի նման,
-
7:50 - 7:54այս ծրագիրն, ես իրականում ցանկանում եմ սառցադաշտի տեմպում իրականացնել։
-
7:54 - 7:56Իմ նպատակն է
-
7:56 - 8:00հաջորդ 10 տարվա ընթացքում
-
8:00 - 8:04մի շարք ծրագրեր նախաձեռնել,
-
8:04 - 8:06որտեղ ես կհամագործակցեմ տարբեր բնագավառներում աշխատող մարդկանց հետ,
-
8:06 - 8:08արվեստագետներ, տեխնոլոգներ, գիտնականներ,
-
8:08 - 8:10մենք կաշխատենք այս ծրագրի վրա,
-
8:10 - 8:13որի նպատակն է բարելավել մարդու և սառցադաշտի միջև հարաբերությունները։
-
8:14 - 8:17Վերջում ցանկանում եմ ասել,
-
8:17 - 8:20որ մենք ապրում ենք
-
8:20 - 8:23հաղորդակցման և սարքավորումների դարաշրջանում,
-
8:23 - 8:26և այս ամենը հսկայական նշանակություն ունի, սա հուզիչ է և գրավիչ,
-
8:26 - 8:28բայց իրականում կարևոր է
-
8:28 - 8:30հասկանալ, թե ինչպես մենք կարող ենք միաժամանակ
-
8:30 - 8:33պահպանել հրաշալիի և քննադատական մտածողության մեր զգացումը
-
8:33 - 8:36այն գործիքների և այն ձևերի հանդեպ, որոնք կիրառում ենք աշխարհի հետ առնչվելիս։
-
8:36 - 8:38Շնորհակալություն։
-
8:38 - 8:44(Ծափահարություններ)
- Title:
- Քեյթ Հարթման․ կրովի հաղորդակցման արվեստը
- Speaker:
- Kate Hartman
- Description:
-
Արվեստագետ Քեյթ Հարթմանը որպեսզի ուսումնասիրի, թե ինչպես ենք մենք հաղորդակցվում ինքերս մեր և աշխարհի հետ` օգտագործում է կրովի էլեկտրոնային սարքեր։ Այս յուրահատուկ ելույթի ընթացքում նա ցուցադրում է «Խոսիր ինքնդ քեզ հետ գլխարկը», «Փչովի սիրտը», «Սառցադաշտը գրկելու հագուստը» և այլ անսպասելի հարմարանքներ։
- Video Language:
- English
- Team:
closed TED
- Project:
- TEDTalks
- Duration:
- 08:45