WEBVTT 00:00:00.000 --> 00:00:03.000 Իմ անունը Քեյթ Հարթման է։ 00:00:07.000 --> 00:00:09.000 Եվ ինձ դուր է գալիս ստեղծել սարքեր, 00:00:09.000 --> 00:00:11.000 որոնց օգնությամբ 00:00:11.000 --> 00:00:13.000 մենք կարող ենք առնչվել և հաղորդակցվել միմյանց հետ։ 00:00:13.000 --> 00:00:16.000 Այսպիսով, ես հատկապես հետաքրքրված եմ իմանալ, թե ինչպես ենք մենք, մարդիկ, 00:00:16.000 --> 00:00:18.000 առնչվում ինքներս մեզ հետ, միմյանց հետ 00:00:18.000 --> 00:00:21.000 և մեզ շրջապատող աշխարհի հետ։ 00:00:28.000 --> 00:00:32.000 (Ծիծաղ) 00:00:32.000 --> 00:00:34.000 Ձեզ մի քիչ կոնտեքստ տալու համար ասեմ, 00:00:34.000 --> 00:00:37.000 որ ինչպես Ջունը ասաց` ես արվեստագետ եմ, տեխնոլոգ և դաստիարակ։ 00:00:37.000 --> 00:00:39.000 Ես դասավանդում եմ ֆիզիկական հաշվողական տեխնիկա 00:00:39.000 --> 00:00:41.000 և էլեկտրական սարքավորումներ, որոնք կարելի է կրել։ 00:00:41.000 --> 00:00:43.000 Այն, ինչ ես ստեղծում եմ, կամ կարելի է կրել, 00:00:43.000 --> 00:00:46.000 կամ այն ինչ-որ կերպ առնչվում է մարդկային մարմնին։ NOTE Paragraph 00:00:46.000 --> 00:00:48.000 Եվ ամեն անգամ, երբ ես խոսում եմ իմ աշխատանքների մասին, 00:00:48.000 --> 00:00:50.000 ես արագ անդրադառնում են այն հարցին, 00:00:50.000 --> 00:00:52.000 թե ինչու է մարմինը կարևոր։ 00:00:52.000 --> 00:00:55.000 Շատ պարզ է։ 00:00:55.000 --> 00:00:57.000 Մենք բոլորս մարմին ունենք։ 00:00:57.000 --> 00:00:59.000 Կարող եմ երաշխավորել, որ բոլորն այս սենյակում, 00:00:59.000 --> 00:01:01.000 ձեզանից բոլորը, մարդիկ, որոնք նստած են հարմարավետ աթոռներին հետևում, 00:01:01.000 --> 00:01:03.000 մարդիկ, որոնք նստած այստեղ իրենց համակարգիչների հետ, 00:01:03.000 --> 00:01:05.000 մենք բոլորս մարմին ունենք։ 00:01:05.000 --> 00:01:07.000 Պետք չէ ամաչել։ 00:01:07.000 --> 00:01:09.000 Սա մի բան է, որ միավորում է բոլորիս, 00:01:09.000 --> 00:01:12.000 և մարմինները մեր հիմնական ինտերֆեյսն են այս աշխարհում։ 00:01:12.000 --> 00:01:15.000 Աշխատելով որպես հաղորդակցման դիզայներ 00:01:15.000 --> 00:01:17.000 կամ արվեստագետ, ով գործ ունի մարդկանց հետ, 00:01:17.000 --> 00:01:21.000 ես ստեղծում եմ իրեր, որոնք կյանք են առնում մարդկանց շուրջ, 00:01:21.000 --> 00:01:24.000 և դա շատ ազդեցիկ աշխատանքային տարածք է։ NOTE Paragraph 00:01:24.000 --> 00:01:26.000 Իմ աշխատանքի շրջանակներում, 00:01:26.000 --> 00:01:29.000 ես օգտագործում եմ տարբեր նյութեր և գործիքներ։ 00:01:29.000 --> 00:01:32.000 Ես կարող եմ հաղորդակցվել ամեն բանի միջոցով, սկսած ռադիոհաղորդիչներից 00:01:32.000 --> 00:01:34.000 և վերջացրած խողովակներով։ 00:01:34.000 --> 00:01:36.000 Իմ աշխատանքների մասին մի քիչ պատմելու համար, 00:01:36.000 --> 00:01:38.000 ավելի լավ է սկսել 00:01:38.000 --> 00:01:41.000 գլխարկից։ 00:01:41.000 --> 00:01:43.000 Ամենը սկսվեց մի քանի տարի առաջ, 00:01:43.000 --> 00:01:46.000 մի ուշ երեկո, երբ ես մետրոյով տուն էի վերադառնում, 00:01:46.000 --> 00:01:48.000 և տարբեր բաներ մտածում։ 00:01:48.000 --> 00:01:51.000 Ես հակված եմ շատ մտածել և քիչ խոսել։ 00:01:51.000 --> 00:01:53.000 Ես մտածում էի այն մասին, թե ինչքան լավ կլիներ 00:01:53.000 --> 00:01:55.000 վերցնել ամբողջ այս աղմուկը, 00:01:55.000 --> 00:01:57.000 իմ գլխի մեջ եղած մտքերի ձայները, 00:01:57.000 --> 00:01:59.000 եթե միայն ես կարողանային ֆիզիկապես ազատվել դրանցից 00:01:59.000 --> 00:02:01.000 և հանել դրանք գլխիցս այնպես որ, 00:02:01.000 --> 00:02:04.000 կարողանայի կիսվել դրանցով ինչ-որ մեկի հետ։ 00:02:04.000 --> 00:02:07.000 Այսպիսով, ես գնացի տուն և ստեղծեցի այս գլխարկի նախատիպը։ 00:02:07.000 --> 00:02:09.000 Ես անվանեցի այն Փնթփնթացող գլխարկ, 00:02:09.000 --> 00:02:12.000 քանի որ այն արձակում է ամբողջ փնթփնթոցները, 00:02:12.000 --> 00:02:14.000 որոնք ձերն են, 00:02:14.000 --> 00:02:16.000 բայց դուք կարող եք ազատ արձակել դրանք 00:02:16.000 --> 00:02:19.000 և կիսվել ինչ-որ մեկի հետ։ NOTE Paragraph 00:02:20.000 --> 00:02:25.000 (Ծիծաղ) NOTE Paragraph 00:02:25.000 --> 00:02:27.000 Ես ստեղծում եմ նաև այլ գլխարկներ։ 00:02:27.000 --> 00:02:29.000 Այս մեկը կոչվում է «Խոսիր ինքնդ քեզ հետ»։ 00:02:29.000 --> 00:02:31.000 (Ծիծաղ) 00:02:31.000 --> 00:02:33.000 Անունն արդեն ամեն բան բացատրում է։ 00:02:33.000 --> 00:02:37.000 Այն ֆիզիկապես ստեղծում է զրույցի համար անհրաժեշտ տարածք։ 00:02:37.000 --> 00:02:39.000 Եվ երբ դուք բարձրաձայն խոսում եք, 00:02:39.000 --> 00:02:43.000 ձեր ձայնն իրականում հնչում է ձեր ականջներում։ 00:02:45.000 --> 00:02:47.000 (Ծիծաղ) 00:02:47.000 --> 00:02:49.000 Երբ ես ստեղծում եմ այդ իրերը, 00:02:49.000 --> 00:02:52.000 կարևորը ոչ թե իրն է, 00:02:52.000 --> 00:02:55.000 այլ նեգատիվ տարածքը այդ իրի շուրջ։ 00:02:55.000 --> 00:02:58.000 Եվ այսպես, ի՞նչ է տեղի ունենում, երբ անձը կրում է այն։ 00:02:58.000 --> 00:03:00.000 Ինչպիսի՞ փորձ է նա ունենում։ 00:03:00.000 --> 00:03:03.000 Եվ ինչպե՞ս է նա ձևափոխվում գլխարկը կրելով։ NOTE Paragraph 00:03:06.000 --> 00:03:08.000 Այս հարմարանքներից շատերն իրականում 00:03:08.000 --> 00:03:11.000 կենտրոնանում են այն ձևերի վրա, որոնցով մենք վերաբերվում ենք ինքներս մեզ։ 00:03:11.000 --> 00:03:14.000 Այս մեկը կոչվում է «Ներքին ձայնը լսելու սարք»։ 00:03:14.000 --> 00:03:16.000 Սա սարք է, 00:03:16.000 --> 00:03:18.000 որն իրականում հնարավորություն է տալիս մեզ 00:03:18.000 --> 00:03:21.000 լսել մեր սեփական աղիների ձայնը։ 00:03:21.000 --> 00:03:28.000 (Ծիծաղ) 00:03:28.000 --> 00:03:31.000 Այսպիսով, այս սարքերից մի քանիսը 00:03:31.000 --> 00:03:33.000 իրականում արտահայտման և հաղորդակցման համար են ծառայում։ 00:03:33.000 --> 00:03:35.000 Օրինակ այս Փչովի սիրտը 00:03:35.000 --> 00:03:37.000 արտաքին օրգան է, 00:03:37.000 --> 00:03:40.000 որն կարող է օգտագործվել կրողի կողմից ինքնարտահայտման համար։ 00:03:40.000 --> 00:03:43.000 Այսպիսով, մարդիկ կարող են փչել այն, ապա փսկացնել, 00:03:43.000 --> 00:03:45.000 իրենց զգացմունքներին համապատասխան։ 00:03:45.000 --> 00:03:48.000 Նրանք կարող են արտահայտել ամեն զգացմունք` սկսած հիացմունքից և կրքից 00:03:48.000 --> 00:03:51.000 մինչև անհանգստություն և վախ։ 00:03:51.000 --> 00:03:53.000 (Ծիծաղ) 00:03:53.000 --> 00:03:55.000 Դրանցից ոմանք նախատեսված են 00:03:55.000 --> 00:03:57.000 հարաբերությունների մեջ միջնորդի դեր ստանձնել։ 00:03:57.000 --> 00:04:00.000 Այս սարքը վեճերի համար է։ 00:04:00.000 --> 00:04:02.000 (Ծիծաղ) 00:04:02.000 --> 00:04:05.000 Այն թույլ է տալիս ուժեղ զգացմունքների փոխանակում 00:04:05.000 --> 00:04:07.000 բայց այն նաև ծառայում է 00:04:07.000 --> 00:04:10.000 բառերը կլանելու համար։ 00:04:10.000 --> 00:04:16.000 (Ծիծաղ) 00:04:16.000 --> 00:04:18.000 Վերջ ի վերջո, 00:04:18.000 --> 00:04:20.000 այս սարքերից ոմանք պարզապես հրավերներ են։ 00:04:20.000 --> 00:04:23.000 Այս «ԱկանջԲռնիչը» հնարավորություն է տալիս 00:04:23.000 --> 00:04:25.000 ինչ-որ մեկին բռնել ձեր ականջը 00:04:25.000 --> 00:04:27.000 և ասել այն ամենն ինչ նա ցանկանում է։ NOTE Paragraph 00:04:27.000 --> 00:04:29.000 Չնայած ես շատ հետաքրքրված եմ մարդկանց միջև 00:04:29.000 --> 00:04:31.000 հարաբերություններով, 00:04:31.000 --> 00:04:33.000 ես նաև դիտարկում եմ այն ձևերը, 00:04:33.000 --> 00:04:35.000 որոնցով մենք հաղորդակվում ենք մեզ շրջապատող աշխարհի հետ։ 00:04:35.000 --> 00:04:38.000 Երբ մի քանի տարի առաջ ես սկսեցի առաջին անգամ ապրել Նյու-Յորքում, 00:04:38.000 --> 00:04:40.000 ես շատ էի մտածում 00:04:40.000 --> 00:04:42.000 ինձ մտերիմ ճարտարապետական ձևերի մասին, որոնք շրջապատում էին ինձ 00:04:42.000 --> 00:04:45.000 և ինչպես ես կարող եմ ավելի լավ հաղորդակցվել դրանց հետ։ 00:04:45.000 --> 00:04:47.000 Ես մտածեցի, որ եթե 00:04:47.000 --> 00:04:49.000 ցանկանում եմ ավելի լավ հաղորդակցվել պատերի հետ, 00:04:49.000 --> 00:04:51.000 միգուցե ես պետք է ավելի նման լինեմ պատի։ 00:04:51.000 --> 00:04:53.000 Այսպիսով ես ստեղծեցի մի պատ, 00:04:53.000 --> 00:04:55.000 որն ուսապարկի պես կարող էի կրել։ 00:04:55.000 --> 00:04:57.000 Ես կրում էին այն 00:04:57.000 --> 00:04:59.000 և ֆիզիկապես ձևափոխում ինքս ինձ, 00:04:59.000 --> 00:05:01.000 այնպես որ կամ աջակցում էի կամ քննադատում 00:05:01.000 --> 00:05:03.000 ինձ շրջապատող տարածքը։ NOTE Paragraph 00:05:03.000 --> 00:05:05.000 (Ծիծաղ) NOTE Paragraph 00:05:05.000 --> 00:05:08.000 Դրանից ծնվեց մեկ այլ մտահղացում, 00:05:08.000 --> 00:05:11.000 մարդու կողմից ստեղծված շինություններից բնական աշխարհին անցնելով, 00:05:11.000 --> 00:05:14.000 ես մեկ այլ ընթացիկ ծրագիր ունեմ, 00:05:14.000 --> 00:05:16.000 որը թույլ է տալիս տնային բույսերին 00:05:16.000 --> 00:05:18.000 մարդկային հաղորդակցմանը մասնակցել։ 00:05:18.000 --> 00:05:20.000 Այսպիսով, երբ բույսը ծարավ է, 00:05:20.000 --> 00:05:22.000 այն կարող է հեռախոսազանգ կատարել, 00:05:22.000 --> 00:05:25.000 կամ Twitter-ում գրառում անել։ 00:05:25.000 --> 00:05:29.000 Սա կարող է իրականում փոխել մարդ/բույս համարբերությունների դինամիկան, 00:05:29.000 --> 00:05:32.000 քանի որ տնային բույսը 00:05:32.000 --> 00:05:34.000 կարող է իրականում արտահայտել իր կարիքները 00:05:34.000 --> 00:05:37.000 հազարավոր մարդկանց միաժամանակ։ NOTE Paragraph 00:05:37.000 --> 00:05:39.000 Քանի դեռ խոսում ենք մեծ մասշտաբի մասին, 00:05:39.000 --> 00:05:41.000 ասեմ, որ ես վերջերս տարվել եմ 00:05:41.000 --> 00:05:45.000 սառցադաշտերով։ 00:05:45.000 --> 00:05:48.000 Սառցադաշտերը փառահեղ էակներ են, 00:05:48.000 --> 00:05:51.000 և շատ պատճառներ կան, իրենցով տարվելու համար, 00:05:51.000 --> 00:05:53.000 բայց ինձ հատկապես հետաքրքրում են 00:05:53.000 --> 00:05:55.000 մարդ-սառցադաշտ հարաբերությունները։ 00:05:55.000 --> 00:05:57.000 (Ծիծաղ) 00:05:57.000 --> 00:05:59.000 Որովհետև մենք կարծես խնդիր ունենք։ 00:05:59.000 --> 00:06:01.000 Սառցադաշտերն իրականում լքում են մեզ։ 00:06:01.000 --> 00:06:03.000 Նրանք և փոքրանում են և նահանջում, 00:06:03.000 --> 00:06:05.000 իսկ ոմանք ամբողջությամբ անհետացել են։ NOTE Paragraph 00:06:05.000 --> 00:06:08.000 Ես այժմ Կանադայում եմ ապրում, 00:06:08.000 --> 00:06:10.000 և այցելում եմ տեղական սառցադաշտերից մեկը։ 00:06:10.000 --> 00:06:12.000 Եվ այս մի սառցադաշտը հատկապես հետաքրքիր է 00:06:12.000 --> 00:06:14.000 քանի որ Հյուսիսային Ամերիկայի բոլոր սառցադաշտերից 00:06:14.000 --> 00:06:17.000 այն ամենաշատն են այցելում։ 00:06:17.000 --> 00:06:20.000 Իրականում հատուկ նախատեսված ավտոբուսներ կան, 00:06:20.000 --> 00:06:23.000 որոնք մարդկանց սառցադաշտի մոտ են հասցնում։ NOTE Paragraph 00:06:23.000 --> 00:06:25.000 Եվ սա ստիպեց, որ ես մտածեմ 00:06:25.000 --> 00:06:27.000 սառցադաշտի հետ առաջին հանդիպման մասին։ 00:06:27.000 --> 00:06:31.000 Երբ ես հանդիպում եմ սառցադաշտը առաջին անգամ 00:06:31.000 --> 00:06:33.000 ի՞նչ անել։ 00:06:33.000 --> 00:06:37.000 Սրա մասին որևէ հասարակական ընթացակարգ գոյություն չունի։ 00:06:37.000 --> 00:06:39.000 Ես իրականում նույնիսկ չգիտեմ 00:06:39.000 --> 00:06:41.000 թե ինչպես ողջունել այն։ 00:06:41.000 --> 00:06:44.000 Արդյո՞ք պետք է փորագրել ողջույնի խոսքը ձյան մեջ։ 00:06:44.000 --> 00:06:46.000 Կամ միգուցե ես պետք է հավաքեմ այն 00:06:46.000 --> 00:06:48.000 սառցե կտորներից, 00:06:48.000 --> 00:06:50.000 Մորզեի կոդով։ 00:06:50.000 --> 00:06:52.000 Կամ միգուցե ես պետք է մի սարք ստեղծեմ, 00:06:52.000 --> 00:06:54.000 սարցե խոսափողի պես մի բան, 00:06:54.000 --> 00:06:56.000 որը կուժաղացնի իմ ձայնը, 00:06:56.000 --> 00:06:58.000 երբ ես խոսում եմ սառույցի հետ։ 00:06:58.000 --> 00:07:00.000 Բայց ամենահրաշալի փորձը, որ ունեցել եմ 00:07:00.000 --> 00:07:02.000 լսելն է եղել, 00:07:02.000 --> 00:07:04.000 մի բան, որ անհրաժեշտ է ցանկացած լավ հարաբերության համար։ NOTE Paragraph 00:07:04.000 --> 00:07:07.000 Ես շատ էի զարմացել, թե որքան այն փոխեց ինձ։ 00:07:07.000 --> 00:07:10.000 Այս փոփոխությունը 00:07:10.000 --> 00:07:12.000 օգնեց ինձ փոխել իմ տեսանկյունը 00:07:12.000 --> 00:07:14.000 սառցադաշտի վերաբերյալ։ 00:07:14.000 --> 00:07:16.000 Եվ քանի որ մենք օգտագործում ենք սարքեր, 00:07:16.000 --> 00:07:20.000 հասկանալու համար թե ինչպես առնչվել աշխարհի հետ, 00:07:20.000 --> 00:07:23.000 ես մի հարմարանք ստեղծեցի, որն անվանել եմ «Սառցադաշտը գրկելու հագուստ»։ 00:07:23.000 --> 00:07:25.000 (Ծիծաղ) 00:07:25.000 --> 00:07:28.000 Այս պատրաստված է ջերմությունն արտացոլող նյութից, 00:07:28.000 --> 00:07:30.000 որը մարդու և սառցադաշտի ջերմության տարբերությունը 00:07:30.000 --> 00:07:33.000 նվազեցնելու համար է ծառայում։ 00:07:33.000 --> 00:07:36.000 Կրկին, սա հրավեր է, 00:07:36.000 --> 00:07:40.000 որն առաջարկում է մարդկանց պարկել սառցադաշտի վրա 00:07:40.000 --> 00:07:43.000 և գրկել այն։ NOTE Paragraph 00:07:43.000 --> 00:07:45.000 Այսպիսով, սա իրականում միայն սկզիբն է։ 00:07:45.000 --> 00:07:47.000 Սրանք այս նախագծի սկզբնական գաղափարներն են։ 00:07:47.000 --> 00:07:50.000 Եվ ինչպես պատի նախագծի դեպքում, ես ուզում էի լինել պատի նման, 00:07:50.000 --> 00:07:54.000 այս ծրագիրն, ես իրականում ցանկանում եմ սառցադաշտի տեմպում իրականացնել։ 00:07:54.000 --> 00:07:56.000 Իմ նպատակն է 00:07:56.000 --> 00:08:00.000 հաջորդ 10 տարվա ընթացքում 00:08:00.000 --> 00:08:04.000 մի շարք ծրագրեր նախաձեռնել, 00:08:04.000 --> 00:08:06.000 որտեղ ես կհամագործակցեմ տարբեր բնագավառներում աշխատող մարդկանց հետ, 00:08:06.000 --> 00:08:08.000 արվեստագետներ, տեխնոլոգներ, գիտնականներ, 00:08:08.000 --> 00:08:10.000 մենք կաշխատենք այս ծրագրի վրա, 00:08:10.000 --> 00:08:13.000 որի նպատակն է բարելավել մարդու և սառցադաշտի միջև հարաբերությունները։ NOTE Paragraph 00:08:14.000 --> 00:08:17.000 Վերջում ցանկանում եմ ասել, 00:08:17.000 --> 00:08:20.000 որ մենք ապրում ենք 00:08:20.000 --> 00:08:23.000 հաղորդակցման և սարքավորումների դարաշրջանում, 00:08:23.000 --> 00:08:26.000 և այս ամենը հսկայական նշանակություն ունի, սա հուզիչ է և գրավիչ, 00:08:26.000 --> 00:08:28.000 բայց իրականում կարևոր է 00:08:28.000 --> 00:08:30.000 հասկանալ, թե ինչպես մենք կարող ենք միաժամանակ 00:08:30.000 --> 00:08:33.000 պահպանել հրաշալիի և քննադատական մտածողության մեր զգացումը 00:08:33.000 --> 00:08:36.000 այն գործիքների և այն ձևերի հանդեպ, որոնք կիրառում ենք աշխարհի հետ առնչվելիս։ NOTE Paragraph 00:08:36.000 --> 00:08:38.000 Շնորհակալություն։ NOTE Paragraph 00:08:38.000 --> 00:08:44.000 (Ծափահարություններ)