< Return to Video

Էննի Մերֆի Փոլ. Ինչ ենք սովորում նախքան ծնվելը

  • 0:00 - 0:03
    Այսօրվա իմ թեման սովորելն է:
  • 0:03 - 0:06
    Ու հենց այդ նկատառումով ուզում եմ հանպատրաստից հարց տալ բոլորիդ:
  • 0:06 - 0:08
    Պատրա՞ստ եք:
  • 0:08 - 0:11
    Ե՞րբ է մարդ սկսում սովորել:
  • 0:11 - 0:13
    Այժմ, երբ խորհում եք այս հարցի շուրջ,
  • 0:13 - 0:15
    միգուցե մտածում եք նախադպրոցական տարիների
  • 0:15 - 0:17
    կամ մանկապարտեզի առաջին օրվա մասին,
  • 0:17 - 0:20
    երբ երեխան առաջին անգամ է լինում դասարանում ուսուցչի հետ:
  • 0:20 - 0:23
    Կամ գուցե մտաբերել եք տոտիկ-տոտիկ անող երեխաներին,
  • 0:23 - 0:26
    որոնք նոր են սովորում քայլել, խոսել,
  • 0:26 - 0:28
    պատառաքաղը բռնել:
  • 0:28 - 0:31
    Միգուցե ծանոթ եք «Զրոյից երեք» մեթոդին,
  • 0:31 - 0:34
    ըստ որի` սովորելու առումով ամենակարևոր տարիները
  • 0:34 - 0:36
    ամենավաղ տարիներն են:
  • 0:36 - 0:39
    Այդ դեպքում, հարցիս այսպես կպատասխանեիք.
  • 0:39 - 0:41
    սովորել սկսում են ի ծնե:
  • 0:41 - 0:43
    Լավ, այսօր ուզում ձեզ ներկայացնել
  • 0:43 - 0:46
    մի գաղափար, որը կարող է զարմանալի
  • 0:46 - 0:49
    ու նույնիսկ անհավանական թվալ,
  • 0:49 - 0:51
    բայց որը հիմնավորվում է հոգեբանության ու կենսաբանության
  • 0:51 - 0:54
    ամենավերջին փաստերով:
  • 0:54 - 0:57
    Այն է` մենք ամենակարևոր բաները սովորում ենք
  • 0:57 - 0:59
    նախքան ծնվելը,
  • 0:59 - 1:02
    քանի դեռ արգանդում ենք:
  • 1:02 - 1:04
    Հիմա ես գիտական լրագրող եմ:
  • 1:04 - 1:06
    Գրում եմ գրքեր ու ամսագրային հոդվածներ:
  • 1:06 - 1:08
    Ու նաև մայրիկ եմ:
  • 1:08 - 1:11
    Եվ իմ այս երկու դերերը միաձուլվել են
  • 1:11 - 1:14
    գրքիս մեջ, որն անվանել եմ «Ծագում»:
  • 1:14 - 1:17
    Այն զեկույց է «պտղի ծագում»
  • 1:17 - 1:19
    կոչվող նոր հետաքրքիր
  • 1:19 - 1:21
    բնագավառի ակունքներից:
  • 1:21 - 1:24
    «Պտղի ծագումը» գիտաճյուղ է,
  • 1:24 - 1:27
    որը երևան է եկել ընդամենը երկու տասնամյակ առաջ
  • 1:27 - 1:30
    ու հիմնված է այն տեսության վրա,
  • 1:30 - 1:33
    որ ամբողջ կյանքի ընթացքում մեր առողջությունն ու բարօրությունը
  • 1:33 - 1:35
    մեծապես կրում են
  • 1:35 - 1:38
    այն ինն ամիսների ազդեցությունը, երբ մենք դեռ արգանդում ենք:
  • 1:38 - 1:42
    Այսպիսով, այս տեսությունն ինձ համար ավելին էր, քան պարզապես ինտելեկտուալ հետաքրքրությունը:
  • 1:42 - 1:44
    Ինքս հղի էի,
  • 1:44 - 1:47
    գրքի շուրջ հետազոտություններ կատարելու ընթացքում:
  • 1:47 - 1:49
    Ու ամենահետաքրքիր բացահայտումներից մեկը,
  • 1:49 - 1:51
    որին հանգեցի,
  • 1:51 - 1:54
    այն էր, որ մենք բոլորս աշխարհն ընկալում ենք
  • 1:54 - 1:57
    դեռ այն ժամանակ, երբ ինքներս մուտք չենք գործել այնտեղ:
  • 1:57 - 1:59
    Երբ առաջին անգամ գրկում ենք մեր փոքրիկներին,
  • 1:59 - 2:02
    պատկերացնում ենք, թե նրանք մաքուր թուղթ են,
  • 2:02 - 2:04
    որոնք դեռ չեն կրում կյանքի դրոշմը.
  • 2:04 - 2:07
    այնինչ իրականում նրանք արդեն ձևավորվել են մեր
  • 2:07 - 2:11
    ու այն աշխարհի կողմից, ուր մենք ապրում ենք:
  • 2:11 - 2:13
    Այսօր ձեզ ուզում եմ պատմել
  • 2:13 - 2:15
    գիտնականների զարմանալի հայտնագործություններից այն մասին,
  • 2:15 - 2:17
    թե ինչ է սովորում պտուղը,
  • 2:17 - 2:20
    երբ դեռ մայրիկի փորիկում է:
  • 2:21 - 2:23
    Նախ և առաջ
  • 2:23 - 2:26
    նրանք ճանաչում են իրենց մայրիկի ձայնը:
  • 2:26 - 2:29
    Պտուղը ձայներ է լսում հղիության
  • 2:29 - 2:32
    չորրորդ ամսից սկսած, սակայն դրանք խլանում են
  • 2:32 - 2:36
    ու թույլ են հասնում նրան, քանի որ դրսի աշխարհի ձայները
  • 2:36 - 2:38
    պետք է անցնեն մոր որովայնային հյուսվածքներով
  • 2:38 - 2:41
    ու ամնիոտիկ հեղուկի միջով,
  • 2:41 - 2:43
    որով շրջապատված է պտուղը:
  • 2:43 - 2:45
    Հետազոտողներից մեկն ասում է,
  • 2:45 - 2:48
    որ ամենայն հավանականությամբ այդ ձայները հնչում են ինչպես Չարլի Բրաունի ուսուցչի ձայնը
  • 2:48 - 2:51
    հին «Գետնանուշներ» մուլտֆիլմում:
  • 2:51 - 2:54
    Բայց հղի կնոջ սեփական ձայնն
  • 2:54 - 2:56
    արձագանքում է իր իսկ մարմնում`
  • 2:56 - 2:59
    այդպիսով պտղին հասնելով շատ ավելի դյուրին:
  • 2:59 - 3:02
    Ու քանի որ պտուղը միշտ մայրիկի հետ է,
  • 3:02 - 3:05
    նրա ձայնը շատ է լսում:
  • 3:05 - 3:08
    Հենց փոքրիկը ծնվում է, անմիջապես ճանաչում է մայրիկի ձայնն
  • 3:08 - 3:10
    ու ավելի շատ նախընտրում է լսել հենց նրա ձայնը,
  • 3:10 - 3:12
    քան մեկ ուրիշինը:
  • 3:12 - 3:14
    Ինչպե՞ս համոզվենք:
  • 3:14 - 3:16
    Նորածինները շատ բան չեն կարողանում անել,
  • 3:16 - 3:19
    բայց միակ բանը, որ նրանց մոտ իրոք ստացվում է, ծծելն է:
  • 3:19 - 3:22
    Հետազոտողներն օգտագործել են այս փաստը`
  • 3:22 - 3:25
    պատրաստելով ռետինե երկու պտուկներ
  • 3:25 - 3:27
    այնպես, որ երբ փոքրիկը ծծի դրանցից մեկը,
  • 3:27 - 3:29
    այդ պահին ականջակալներում
  • 3:29 - 3:31
    հնչի իր մոր ձայնը,
  • 3:31 - 3:33
    իսկ երբ ծծի մյուս պտուկը,
  • 3:33 - 3:37
    հնչի անծանոթ կնոջ ձայն:
  • 3:37 - 3:40
    Երեխաներն անմիջապես
  • 3:40 - 3:43
    նախընտրում են առաջինը:
  • 3:43 - 3:46
    Գիտնականներն օգտագործել են նաև այն փաստը,
  • 3:46 - 3:48
    որ երեխաները դանդաղեցնում են ծծելը,
  • 3:48 - 3:50
    երբ ինչ-որ բան գրավում է նրանց ուշադրությունը,
  • 3:50 - 3:52
    ու վերսկսում են արագ ծծել,
  • 3:52 - 3:55
    երբ ձանձրանում են դրանից:
  • 3:55 - 3:57
    Ահա թե ինչպես են հետազոտողները հայտնաբերել դա.
  • 3:57 - 4:00
    եթե կանայք հղիության ընթացքում շարունակ բարձաձայն կարդացել են
  • 4:00 - 4:04
    Բժիշկ Սյուսի «Գլխարկով կատու»-ից մի հատված,
  • 4:04 - 4:07
    նրանց նորածին բալիկները ճանաչել են այդ հատվածը,
  • 4:07 - 4:10
    երբ լսել են արդեն ծնվելուց հետո:
  • 4:10 - 4:13
    Նմանատիպ փորձերից ամենից շատ սիրում եմ այն մեկը,
  • 4:13 - 4:15
    երբ մայրը հղիության ընթացքում ամեն օր
  • 4:15 - 4:17
    նույն սերիալն է դիտել,
  • 4:17 - 4:20
    ծնվելուց հետո
  • 4:20 - 4:23
    երեխան ճանաչել է
  • 4:23 - 4:26
    սերիալի սկզբում հնչող երաժշտությունը:
  • 4:26 - 4:28
    Այսինքն, պտուղը սովորում է նույնիսկ
  • 4:28 - 4:31
    կոնկրետ այն լեզուն, որով խոսում են
  • 4:31 - 4:33
    ապագայում իրեն շրջապատող աշխարհում:
  • 4:33 - 4:36
    Անցյալ տարի հրատարակված մի ուսումնասիրություն
  • 4:36 - 4:39
    հայտնաբերեց, որ ծննդյան պահից սկսած
  • 4:39 - 4:41
    երեխաները լաց են լինում
  • 4:41 - 4:44
    իրենց մայրիկների մայրենի լեզվի առոգանությամբ:
  • 4:44 - 4:47
    Ֆրանսիացի փոքրիկները լալիս են բարձրացող տոնով,
  • 4:47 - 4:50
    մինչդեռ գերմանացի երեխաները` իջնող,
  • 4:50 - 4:52
    այս կերպ նմանակելով
  • 4:52 - 4:54
    այդ լեզուների մեղեդային երանգները:
  • 4:54 - 4:56
    Եվ այսպես, ինչո՞վ է օգտակար պտղի`
  • 4:56 - 4:58
    աշխարհը ճանաչելու նման ձևը:
  • 4:58 - 5:01
    Հնարավոր է, որ այն օգնում է փոքրիկին դիմակայել:
  • 5:01 - 5:03
    Ծնվելու պահից սկսած
  • 5:03 - 5:05
    երեխան հիմնականում արձագանքում է այն մարդու ձայնին,
  • 5:05 - 5:07
    ով ամենից շատ է հոգ տանում իր մասին,
  • 5:07 - 5:09
    այսինքն` մոր ձայնին:
  • 5:09 - 5:11
    Նույնիսկ նրա լացի ձայնը
  • 5:11 - 5:13
    մոր լեզվի հնչյունների ընդօրինակումն է,
  • 5:13 - 5:16
    ինչը կարող է ավելի կապել երեխային ու մորը,
  • 5:16 - 5:18
    և հետագայում նպաստել
  • 5:18 - 5:20
    մայրենի լեզուն հասկանալու
  • 5:20 - 5:23
    և դրանով խոսել սովորելու
  • 5:23 - 5:25
    դժվարին առաջադրանքում:
  • 5:25 - 5:27
    Բայց արգանդում պտուղը ճանաչում է
  • 5:27 - 5:29
    ոչ միայն ձայները,
  • 5:29 - 5:32
    այլ նաև զգում է համ ու հոտ:
  • 5:32 - 5:34
    Հղիության յոթերորդ ամսում արդեն
  • 5:34 - 5:36
    համի զգայարանը լիովին զարգացած է,
  • 5:36 - 5:39
    ու հոտառության ընկալիչներն
  • 5:39 - 5:41
    արդեն գործում են:
  • 5:41 - 5:44
    Հղի կնոջ օգտագործած սննդի համն ու հոտն
  • 5:44 - 5:46
    անցնում են ամնիոտիկ հեղուկի մեջ,
  • 5:46 - 5:48
    որը պտուղը շարունակ
  • 5:48 - 5:50
    կուլ է տալիս:
  • 5:50 - 5:53
    Ծնվելուց հետո հնարավոր է, որ փոքրիկը
  • 5:53 - 5:56
    հիշի ու նախընտրի հենց այդ համերը:
  • 5:56 - 5:59
    Փորձերից մեկի ժամանակ մի խումբ հղի կանայք
  • 5:59 - 6:01
    հղիության երրորդ եռամսյակում հաճախ
  • 6:01 - 6:04
    գազարի հյութ էին խմել,
  • 6:04 - 6:06
    մինչդեռ կանանց երկրորդ խումբը
  • 6:06 - 6:08
    միայն ջուր էր խմել:
  • 6:08 - 6:11
    Վեց ամիս անց նրանք երեխաների
  • 6:11 - 6:14
    շիլային խառնել էին գազարի հյութ
  • 6:14 - 6:18
    և ուսումնասիրել նրանց դեմքի արտահայտություններն ուտելու ընթացքում:
  • 6:18 - 6:20
    Գազարի հյութ խմած կանանց երեխաներն
  • 6:20 - 6:22
    ավելի շատ գազարի համով շիլա էին կերել, քան մյուսները,
  • 6:22 - 6:24
    ու նրանց տեսքից էլ երևում էր,
  • 6:24 - 6:26
    որ ավելի հաճույքով էին ուտում:
  • 6:26 - 6:29
    Նմանատիպ մեկ այլ փորձ կատարեցին նաև
  • 6:29 - 6:31
    Ֆրանսիայում` Դիժոնում.
  • 6:31 - 6:33
    այս անգամ հետազոտողները հայտնաբերեցին,
  • 6:33 - 6:36
    որ փոքրիկները, որոնց մայրերը հղիության ընթացքում
  • 6:36 - 6:41
    լակրիցահամ անիսոնով համեմված կերակուրներ ու ըմպելիք էին օգտագործել,
  • 6:41 - 6:43
    կյանքի հենց առաջին օրվանից
  • 6:43 - 6:45
    սիրել են անիսոնը,
  • 6:45 - 6:47
    ու հետո էլ շարունակել են
  • 6:47 - 6:49
    նախընտրել այն:
  • 6:49 - 6:53
    Իսկ հղիության ընթացքում անիսոն չկերած կանանց փոքրիկների
  • 6:53 - 6:57
    արձագանքը կարելի է վերարտադրել այսպես` «Յա’խք»:
  • 6:57 - 6:59
    Սա նշանակում է,
  • 6:59 - 7:01
    որ պտուղը մոր միջոցով արդյունավետ կերպով սովորում է,
  • 7:01 - 7:04
    թե ինչն է անվնաս ու օգտակար ուտելու համար:
  • 7:04 - 7:06
    Պտուղը նաև ծանոթանում է
  • 7:06 - 7:09
    այն կոնկրետ մշակույթին, որին ինքը միանալու է
  • 7:09 - 7:12
    մշակույթի ամենակարևոր դրսևորումներից մեկի`
  • 7:12 - 7:14
    սննդի միջոցով:
  • 7:14 - 7:17
    Նախքան ծնվելը նա նույնիսկ
  • 7:17 - 7:19
    ծանոթանում է իր մշակույթի խոհանոցին բնորոշ
  • 7:19 - 7:22
    համերին ու բույրերին:
  • 7:22 - 7:25
    Այսպիսով, պարզվում է, որ պտուղը շատ ավելի մեծ դասեր է յուրացնում:
  • 7:25 - 7:27
    Սակայն, մինչ դրան անդրադառնալս,
  • 7:27 - 7:31
    ուզում եմ ներկայացնել մի բան, որը կարող է հետաքրքրել ձեզ:
  • 7:31 - 7:33
    Պտղի սովորելու գաղափարը
  • 7:33 - 7:36
    կարող է հիշեցնել ձեզ պտուղը զարգացնելու փորձերը,
  • 7:36 - 7:38
    երբ հղի կնոջ որովայնին
  • 7:38 - 7:40
    ականջակալներով միացվում է Մոցարտի երաժշտությունը:
  • 7:40 - 7:43
    Բայց իրականում կազմավորման ու ձևավորման
  • 7:43 - 7:46
    ինն ամիս տևող ներարգանդային գործընթացը
  • 7:46 - 7:50
    շատ ավելի կարևոր ու հետևանքային է:
  • 7:50 - 7:54
    Հղի կնոջ առօրյայում կատարվող գրեթե ամեն ինչ`
  • 7:54 - 7:56
    նրա շնչած օդը,
  • 7:56 - 7:58
    ընդունած սնունդը, ըմպելիքները,
  • 7:58 - 8:00
    քիմիկատները, որոնց վտանգին նա ենթարկվում է,
  • 8:00 - 8:02
    նույնիսկ նրա ապրումները,
  • 8:02 - 8:05
    ինչ-որ առումով փոխանցվում են պտղին:
  • 8:05 - 8:08
    Դրանք ազդեցությունների մի խառնուրդ են կազմում,
  • 8:08 - 8:10
    որը նույնքան անհատական ու ինքնատիպ է,
  • 8:10 - 8:12
    որքան կինն ինքը:
  • 8:12 - 8:14
    Պտուղը համատեղում է այս «առաջարկներն»
  • 8:14 - 8:16
    իր սեփական մարմնում,
  • 8:16 - 8:19
    դարձնում է դրանք իր միս ու արյան մի մասը:
  • 8:19 - 8:21
    Ու հաճախ անում է դեռ ավելին.
  • 8:21 - 8:24
    մայրական այս աջակցությունը նա ընկալում է
  • 8:24 - 8:26
    որպես տեղեկատվություն,
  • 8:26 - 8:28
    ինչպես ես եմ անվանում` արտաքին աշխարհից եկող
  • 8:28 - 8:31
    «կենսաբանական բացիկներ»:
  • 8:31 - 8:34
    Այսպիսով, մոր արգանդում պտուղը սովորում է
  • 8:34 - 8:36
    ոչ թե Մոցարտի «Կախարդական ֆլեյտան», այլ ստանում է
  • 8:36 - 8:40
    իր գոյատևման համար շատ ավելի կարևոր նշանակություն ունեցող հարցերի պատասխաններ:
  • 8:40 - 8:42
    Արդյոք ինքը կծնվի լիությա՞ն,
  • 8:42 - 8:44
    թե՞ կարիքի աշխարհում:
  • 8:44 - 8:47
    Կլինի՞ արդյոք ապահով ու պաշտպանված,
  • 8:47 - 8:50
    թե՞ մշտապես կանգնած կլինի վտանգի ու սպառնալիքի առաջ:
  • 8:50 - 8:52
    Կունենա երկար արգասավոր կյա՞նք,
  • 8:52 - 8:55
    թե՞ կարճ ու դժվարին:
  • 8:55 - 8:58
    Հղի կնոջ սննդակարգն ու մասնավորապես սթրեսի մակարդակը
  • 8:58 - 9:01
    արժեքավոր հուշումներ են առկա պայմանների վերաբերյալ,
  • 9:01 - 9:04
    ինչպես մատդ բարձրացնելիս կզգաս քամին:
  • 9:04 - 9:06
    Այս ամենից հետևում է, որ
  • 9:06 - 9:09
    պտղի ուղեղի ու մյուս օրգանների կարգավորումը
  • 9:09 - 9:11
    մարդկային հսկայական
  • 9:11 - 9:13
    հարմարվողականության մասն է.
  • 9:13 - 9:15
    ամենատարբեր միջավայրերում`
  • 9:15 - 9:17
    բնության գրկում
  • 9:17 - 9:19
    թե քաղաքում,
  • 9:19 - 9:22
    դաշտում թե անապատում զարգանալու մեր կարողությունը:
  • 9:22 - 9:24
    Ամփոփելով ուզում եմ պատմել ձեզ երկու պատմություն,
  • 9:24 - 9:27
    թե ինչպես են մայրերն իրենց բալիկներին ծանոթացնում աշխարհին,
  • 9:27 - 9:30
    նույնիսկ նախքան նրանց ծնվելը:
  • 9:31 - 9:33
    1944 թվականի աշնանը`
  • 9:33 - 9:36
    Երկրորդ համաշխարհային պատերազմի ամենամռայլ օրերին,
  • 9:36 - 9:39
    գերմանական զորքերը շրջափակեցին Արևմտյան Հոլանդիան`
  • 9:39 - 9:42
    զրկելով այն սննդի մատակարարումից:
  • 9:42 - 9:44
    Նացիստների պաշարմանը հետևեց
  • 9:44 - 9:47
    վերջին տասնամյակների ամենախստաշունչ ձմեռը.
  • 9:47 - 9:51
    այնքան ցուրտ էր, որ ջրանցքներում ջուրը լրիվ սառչում էր:
  • 9:51 - 9:53
    Շուտով սնունդը սկսեց չբավականացնել.
  • 9:53 - 9:57
    շատ հոլանդացիներ գոյատևում էին օրական ընդամենը 500 կալորիայով,
  • 9:57 - 10:00
    այնինչ նախքան պատերազմն օգտագործում էին դրա քառապատիկը:
  • 10:00 - 10:03
    Զրկանքների շաբաթները դարձան ամիսներ.
  • 10:03 - 10:06
    ոմանք այս ծայրահեղ իրավիճակում նույնիսկ սկսել էին կակաչի սոխուկներ ուտել:
  • 10:06 - 10:08
    Մայիսի սկզբին
  • 10:08 - 10:10
    երկրում խնայողաբար բաշխած սննդի պաշարը
  • 10:10 - 10:12
    վերջնականապես սպառվել էր:
  • 10:12 - 10:15
    Զանգվածային սովի սպառնալիքն արդեն ուրվագծվում էր,
  • 10:15 - 10:18
    երբ 1945 թվականի մայիսի 5-ին
  • 10:18 - 10:20
    պաշարումն անսպասելի ավարտվեց,
  • 10:20 - 10:22
    ու Հոլանդիան դաշնակիցների շնորհիվ
  • 10:22 - 10:24
    այլևս ազատագրված էր:
  • 10:24 - 10:27
    Այսպես կոչված «Սովի ձմեռը»,
  • 10:27 - 10:29
    խլեց մոտ 10000 մարդկային կյանք,
  • 10:29 - 10:31
    հազարավորներին էլ թուլացրեց:
  • 10:31 - 10:34
    Բայց պաշարումը մեծապես ազդեց մարդկային մեկ այլ խմբի`
  • 10:34 - 10:36
    դեռ չծնված 40000
  • 10:36 - 10:39
    երեխաների վրա:
  • 10:39 - 10:41
    Հղիության ընթացքում թերսնման հետևանքներն
  • 10:41 - 10:43
    անմիջապես արտահայտվեցին
  • 10:43 - 10:45
    մեռելածնության,
  • 10:45 - 10:47
    բնածին արատներով ու թեթև քաշով ծնվող երեխաների,
  • 10:47 - 10:49
    նորածինների մահացության բարձր ցուցանիշներում:
  • 10:49 - 10:52
    Որոշ հետևանքներ էլ ավելի ուշ ի հայտ եկան:
  • 10:52 - 10:54
    «Սովի ձմեռվանից», տասնամյակներ անց
  • 10:54 - 10:56
    հետազոտողները փաստեցին.
  • 10:56 - 11:00
    մարդիկ, որոնց մայրերը հղի են եղել պաշարման ընթացքում,
  • 11:00 - 11:02
    հետագայում ավելի շատ են տառապում ճարպակալումով, շաքարախտով,
  • 11:02 - 11:05
    սրտային հիվանդություններով,
  • 11:05 - 11:08
    քան մարդիկ, որոնց մայրերի հղիությունն անցել է նորմալ պայմաններում:
  • 11:08 - 11:12
    Կարծես այս մարդկանց սովի նախածննդյան փորձն
  • 11:12 - 11:14
    արմատապես փոխել է
  • 11:14 - 11:16
    նրանց օրգանիզմը:
  • 11:16 - 11:18
    Նրանց արյան ճնշումն ավելի բարձր է,
  • 11:18 - 11:20
    խոլեստերինը` ցածր,
  • 11:20 - 11:22
    գլյուկոզայի թույլատրելի չափը` կրճատված.
  • 11:22 - 11:25
    սրանք բոլորը շաքարախտի նախանշաններ են:
  • 11:25 - 11:27
    Ինչու՟ պիտի պտղի ներարգանդային թերսնուցումը
  • 11:27 - 11:29
    հետագայում հանգեցնի հիվանդության:
  • 11:29 - 11:31
    Բացատրություններից մեկն այն է,
  • 11:31 - 11:34
    որ պտուղը վատ իրավիճակում ամենից լավ է ելք գտնում:
  • 11:34 - 11:36
    Երբ սննդի պակաս է զգացվում,
  • 11:36 - 11:39
    նա եղած սննդարար նյութերն ուղղում է դեպի ամենակարևոր օրգանը` ուղեղը,
  • 11:39 - 11:41
    փոխարենը մյուս օրգանները`
  • 11:41 - 11:43
    ինչպես օրինակ սիրտն ու լյարդը, թողնում է առանց սնուցման:
  • 11:43 - 11:46
    Այս դեպքում պտուղը ողջ է մնում որոշ կարճ ժամանակով,
  • 11:46 - 11:49
    բայց հատուցումն ավելի ուշ է վրա հասնում,
  • 11:49 - 11:51
    երբ այն օրգանները, որոնք նախկինում զրկված են եղել սննդարար նյութերից,
  • 11:51 - 11:54
    հիվանդության հանդեպ ավելի խոցելի են դառնում:
  • 11:54 - 11:57
    Բայց սա դեռ ամենը չէ:
  • 11:57 - 11:59
    Թվում է` պտուղն օգտվում է
  • 11:59 - 12:02
    ներարգանդային միջավայրից
  • 12:02 - 12:04
    ու հետևաբար ֆիզիոլոգիապես հարմարվում է դրան:
  • 12:04 - 12:06
    Նա կարծես պատրաստվում է
  • 12:06 - 12:08
    այն աշխարհին, որին կհանդիպի
  • 12:08 - 12:10
    արգանդից դուրս:
  • 12:10 - 12:12
    Պտուղը հարմարեցնում է իր նյութափոխանակությունն
  • 12:12 - 12:15
    ու մյուս ֆիզիոլոգիական գործընթացները`
  • 12:15 - 12:18
    կանխազգալով այն միջավայրը, որն իրեն սպասվում է:
  • 12:18 - 12:21
    Ու պտղի նման կանխատեսումը հիմնված է
  • 12:21 - 12:23
    մոր սննդի վրա:
  • 12:23 - 12:25
    Հղի կնոջ ընդունած սնունդը
  • 12:25 - 12:27
    մի պատմություն է,
  • 12:27 - 12:29
    հեքիաթի պես մի բան` լիության
  • 12:29 - 12:32
    կամ զրկանքների մռայլ ժամանակագրության մասին:
  • 12:32 - 12:35
    Այս պատմությունը տալիս է տեղեկություն,
  • 12:35 - 12:37
    որը պտուղն օգտագործում է`
  • 12:37 - 12:39
    կազմելու համար իր օրգանիզմն ու դրա համակարգերը.
  • 12:39 - 12:42
    սա տիրող հանգամանքներին հարմարվելն է,
  • 12:42 - 12:45
    որը հեշտացնում է իր հետագա գոյատևումը:
  • 12:45 - 12:48
    Հանդիպելով խիստ սահմանափակ պաշարների`
  • 12:48 - 12:51
    փոքրամարմին երեխան, որն ունի էնէրգիայի քիչ պահանջմունք,
  • 12:51 - 12:53
    փաստորեն ավելի երկար ապրելու
  • 12:53 - 12:55
    հնարավորություն կունենա:
  • 12:55 - 12:57
    Իրական խնդիրը ծագում է,
  • 12:57 - 13:00
    երբ հղի կանայք դառնում են որոշ իմաստով «անվստահելի պատմողներ».
  • 13:00 - 13:02
    երբ պտուղը նախապատրաստվում է
  • 13:02 - 13:04
    կարիքի աշխարհին,
  • 13:04 - 13:07
    փոխարենը ծնվում է լիության աշխարհում:
  • 13:07 - 13:10
    Հենց այդպես պատահեց հոլանդական «Սովի Ձմռան» շրջանի երեխաների հետ:
  • 13:10 - 13:12
    Նրանց մոտ ճարպակալման,
  • 13:12 - 13:14
    շաքարախտի ու սրտային հիվանդությունների բարձր ցուցանիշները
  • 13:14 - 13:16
    դրա արդյունքն են:
  • 13:16 - 13:19
    Օրգանիզմները, որոնք կառչած էին ամեն կալորիայից,
  • 13:19 - 13:21
    հայտվեցին հետպատերազմյան արևմտյան սննդի
  • 13:21 - 13:24
    ավելորդ կալորիաների հեղեղում:
  • 13:24 - 13:27
    Աշխարհը, որ նրանք ճանաչել էին դեռ արգանդում,
  • 13:27 - 13:29
    այն չէր,
  • 13:29 - 13:32
    որում նրանք հայտնվել էին:
  • 13:32 - 13:34
    Ահա մի ուրիշ պատմություն ևս:
  • 13:34 - 13:38
    2001 թվականի սեպտեմբերի 11-ին, առավոտյան ժամը 8:46–ին
  • 13:38 - 13:40
    Նյու Յորքում` Համաշխարհային Առևտրի Կենտրոնի մոտակայքում,
  • 13:40 - 13:42
    տասնյակ հազարավոր
  • 13:42 - 13:44
    մարդիկ կային`
  • 13:44 - 13:46
    գնացքներից դուրս հորդացող ուղևորներ,
  • 13:46 - 13:49
    առավոտյան հոսքի համար սեղան գցող մատուցողուհիներ,
  • 13:49 - 13:53
    Ուոլ Սթրիթում աշխատող բրոկերներ:
  • 13:53 - 13:56
    Նշված մարդկանցից 1700-ը հղի կանայք էին:
  • 13:56 - 13:59
    Երբ ինքնաթիռները հարվածեցին, ու աշտարակները փուլ եկան,
  • 13:59 - 14:02
    այս կանանց մեծ մասը նույն սարսափն ապրեց,
  • 14:02 - 14:05
    ինչ աղետի մյուս վերապրողները`
  • 14:05 - 14:07
    ճնշող քաոս ու իրարանցում,
  • 14:07 - 14:09
    փոշու և շինաղբի
  • 14:09 - 14:13
    պոտենցիալ թունավոր պտտվող ամպեր,
  • 14:13 - 14:15
    սիրտ կեղեքող վախ` սեփական կյանքի համար:
  • 14:15 - 14:17
    9/11-ից մոտ մեկ տարի անց
  • 14:17 - 14:20
    հետազոտողներն ուսումնասիրեցին մի խումբ կանանց,
  • 14:20 - 14:22
    որոնք հղի են եղել,
  • 14:22 - 14:24
    երբ Համաշխարհային Առևտրի Կենտրոնը հարձակման է ենթարկվել:
  • 14:24 - 14:26
    Շատ հղիների մոտ այդ ծանր փորձությունների հետևանքով
  • 14:26 - 14:29
    առաջացել էր հետտրավմատիկ սթրեսի համախտանիշ (ՀՏՍՀ),
  • 14:29 - 14:31
    ու հետազոտողները պարզեցին, որ
  • 14:31 - 14:34
    այդ կանանց երեխաները կենսաբանական տեսանկյունից
  • 14:34 - 14:36
    ավելի խոցելի են ՀՏՍՀ-ի նկատմամբ.
  • 14:36 - 14:39
    ազդեցություն, որն ամենից ցայտուն արտահայտվեց
  • 14:39 - 14:42
    այն նորածինների մոտ, որոնց մայրերը աղետին էին ենթարկվել
  • 14:42 - 14:44
    հղիության երրորդ եռամսյակում:
  • 14:44 - 14:46
    Այլ կերպ ասած`
  • 14:46 - 14:49
    մայրերը, որոնց մոտ նկատվել է հետտրավմատիկ սթրեսի համախտանիշ,
  • 14:49 - 14:52
    փոխանցել են այդ վիճակի հանդեպ խոցելիությունն
  • 14:52 - 14:55
    իրենց երեխաներին, որոնք դեռ արգանդում էին:
  • 14:55 - 14:57
    Սրա մասին էլ մտածեք.
  • 14:57 - 14:59
    պարզվում է` հետտրավմատիկ սթրեսի համախտանիշը
  • 14:59 - 15:02
    օրգանիզմի արձագանքն է խորը սթրեսին, որի հետևանքով
  • 15:02 - 15:06
    տուժողները ենթարկվում են հսկայական ավելորդ տառապանքների:
  • 15:06 - 15:09
    Բայց ՀՏՍՀ-ի մասին այլ տեսակետ էլ կա:
  • 15:09 - 15:12
    Այն, ինչը մեզ պաթոլոգիա է թվում,
  • 15:12 - 15:14
    իրականում կարող է որոշակի հանգամանքներում
  • 15:14 - 15:16
    օգտակար հարմարեցում լինել:
  • 15:16 - 15:19
    Առանձնապես վտանգավոր միջավայրում
  • 15:19 - 15:22
    ՀՏՍՀ-ի բնորոշ դրսևորումները`
  • 15:22 - 15:25
    սեփական շրջապատի վերաբերյալ գերիրազեկությունը,
  • 15:25 - 15:28
    վտանգին ակնթարթային արձագանքումը,
  • 15:28 - 15:31
    կարողացել են մարդկային կյանք փրկել:
  • 15:31 - 15:35
    Գաղափարը, որ ՀՏՍՀ-ի վտանգի փոխանցումը նախածննդյան շրջանում կարող է հարմարվելու հատկություն արմատավորել,
  • 15:35 - 15:37
    դեռ հիմնավորված չէ,
  • 15:37 - 15:40
    բայց ես այն բավականին խորիմաստ եմ համարում:
  • 15:40 - 15:42
    Դա կնշանակեր, որ նույնիսկ նախքան փոքրիկի ծնվելը,
  • 15:42 - 15:44
    մայրը, ասելով նրան «Զգո'ւյշ եղիր»,
  • 15:44 - 15:46
    զգուշացնում է, որ դրսում
  • 15:46 - 15:49
    նրան խելացնոր աշխարհն է սպասում:
  • 15:49 - 15:51
    Թույլ տվեք պարզաբանեմ:
  • 15:51 - 15:54
    Պտղի ծագումը հետազոտություն է, որը ոչ թե մեղադրում է կանանց
  • 15:54 - 15:56
    հղիության ընթացքում կատարվածի համար,
  • 15:56 - 15:59
    այլ փորձում է հայտնաբերել ուղիներ` լավագույնս
  • 15:59 - 16:02
    նպաստելու հաջորդ սերնդի առողջությանն ու բարօրությանը:
  • 16:02 - 16:04
    Այդ կարևոր աշխատանքում պետք է հատկապես շեշտադրվի
  • 16:04 - 16:06
    այն, թե ինչ է պտուղը սովորում
  • 16:06 - 16:09
    արգանդում անցկացրած ինն ամիսների ընթացքում:
  • 16:09 - 16:12
    Սովորելը կյանքի կարևորագույն գործունեություններից մեկն է,
  • 16:12 - 16:14
    ու այն սկսվում է շատ ավելի վաղ,
  • 16:14 - 16:16
    քան մենք երբևէ պատկերացրել ենք:
  • 16:16 - 16:18
    Շնորհակալություն:
  • 16:18 - 16:25
    (Ծափահարություններ)
Title:
Էննի Մերֆի Փոլ. Ինչ ենք սովորում նախքան ծնվելը
Speaker:
Annie Murphy Paul
Description:

Հարց. Ե՞րբ ենք սկսում սովորել: Պատասխան. նախքան ծնվելը: Գիտնական Էննի Մերֆի Փոլը խոսում է նոր ուսումնասիրության մասին, որը ցույց է տալիս, թե դեռ արգանդում եղած ժամանակ որքան բան ենք սովորում` սկսած մեր մայրենի լեզվի ելևէջներից մինչև հետագայում սիրելի կերակրատեսակները:

more » « less
Video Language:
English
Team:
closed TED
Project:
TEDTalks
Duration:
16:26
YSLU MA translators 2010-2012 added a translation

Armenian subtitles

Revisions