1 00:00:00,000 --> 00:00:03,000 Այսօրվա իմ թեման սովորելն է: 2 00:00:03,000 --> 00:00:06,000 Ու հենց այդ նկատառումով ուզում եմ հանպատրաստից հարց տալ բոլորիդ: 3 00:00:06,000 --> 00:00:08,000 Պատրա՞ստ եք: 4 00:00:08,000 --> 00:00:11,000 Ե՞րբ է մարդ սկսում սովորել: 5 00:00:11,000 --> 00:00:13,000 Այժմ, երբ խորհում եք այս հարցի շուրջ, 6 00:00:13,000 --> 00:00:15,000 միգուցե մտածում եք նախադպրոցական տարիների 7 00:00:15,000 --> 00:00:17,000 կամ մանկապարտեզի առաջին օրվա մասին, 8 00:00:17,000 --> 00:00:20,000 երբ երեխան առաջին անգամ է լինում դասարանում ուսուցչի հետ: 9 00:00:20,000 --> 00:00:23,000 Կամ գուցե մտաբերել եք տոտիկ-տոտիկ անող երեխաներին, 10 00:00:23,000 --> 00:00:26,000 որոնք նոր են սովորում քայլել, խոսել, 11 00:00:26,000 --> 00:00:28,000 պատառաքաղը բռնել: 12 00:00:28,000 --> 00:00:31,000 Միգուցե ծանոթ եք «Զրոյից երեք» մեթոդին, 13 00:00:31,000 --> 00:00:34,000 ըստ որի` սովորելու առումով ամենակարևոր տարիները 14 00:00:34,000 --> 00:00:36,000 ամենավաղ տարիներն են: 15 00:00:36,000 --> 00:00:39,000 Այդ դեպքում, հարցիս այսպես կպատասխանեիք. 16 00:00:39,000 --> 00:00:41,000 սովորել սկսում են ի ծնե: 17 00:00:41,000 --> 00:00:43,000 Լավ, այսօր ուզում ձեզ ներկայացնել 18 00:00:43,000 --> 00:00:46,000 մի գաղափար, որը կարող է զարմանալի 19 00:00:46,000 --> 00:00:49,000 ու նույնիսկ անհավանական թվալ, 20 00:00:49,000 --> 00:00:51,000 բայց որը հիմնավորվում է հոգեբանության ու կենսաբանության 21 00:00:51,000 --> 00:00:54,000 ամենավերջին փաստերով: 22 00:00:54,000 --> 00:00:57,000 Այն է` մենք ամենակարևոր բաները սովորում ենք 23 00:00:57,000 --> 00:00:59,000 նախքան ծնվելը, 24 00:00:59,000 --> 00:01:02,000 քանի դեռ արգանդում ենք: 25 00:01:02,000 --> 00:01:04,000 Հիմա ես գիտական լրագրող եմ: 26 00:01:04,000 --> 00:01:06,000 Գրում եմ գրքեր ու ամսագրային հոդվածներ: 27 00:01:06,000 --> 00:01:08,000 Ու նաև մայրիկ եմ: 28 00:01:08,000 --> 00:01:11,000 Եվ իմ այս երկու դերերը միաձուլվել են 29 00:01:11,000 --> 00:01:14,000 գրքիս մեջ, որն անվանել եմ «Ծագում»: 30 00:01:14,000 --> 00:01:17,000 Այն զեկույց է «պտղի ծագում» 31 00:01:17,000 --> 00:01:19,000 կոչվող նոր հետաքրքիր 32 00:01:19,000 --> 00:01:21,000 բնագավառի ակունքներից: 33 00:01:21,000 --> 00:01:24,000 «Պտղի ծագումը» գիտաճյուղ է, 34 00:01:24,000 --> 00:01:27,000 որը երևան է եկել ընդամենը երկու տասնամյակ առաջ 35 00:01:27,000 --> 00:01:30,000 ու հիմնված է այն տեսության վրա, 36 00:01:30,000 --> 00:01:33,000 որ ամբողջ կյանքի ընթացքում մեր առողջությունն ու բարօրությունը 37 00:01:33,000 --> 00:01:35,000 մեծապես կրում են 38 00:01:35,000 --> 00:01:38,000 այն ինն ամիսների ազդեցությունը, երբ մենք դեռ արգանդում ենք: 39 00:01:38,000 --> 00:01:42,000 Այսպիսով, այս տեսությունն ինձ համար ավելին էր, քան պարզապես ինտելեկտուալ հետաքրքրությունը: 40 00:01:42,000 --> 00:01:44,000 Ինքս հղի էի, 41 00:01:44,000 --> 00:01:47,000 գրքի շուրջ հետազոտություններ կատարելու ընթացքում: 42 00:01:47,000 --> 00:01:49,000 Ու ամենահետաքրքիր բացահայտումներից մեկը, 43 00:01:49,000 --> 00:01:51,000 որին հանգեցի, 44 00:01:51,000 --> 00:01:54,000 այն էր, որ մենք բոլորս աշխարհն ընկալում ենք 45 00:01:54,000 --> 00:01:57,000 դեռ այն ժամանակ, երբ ինքներս մուտք չենք գործել այնտեղ: 46 00:01:57,000 --> 00:01:59,000 Երբ առաջին անգամ գրկում ենք մեր փոքրիկներին, 47 00:01:59,000 --> 00:02:02,000 պատկերացնում ենք, թե նրանք մաքուր թուղթ են, 48 00:02:02,000 --> 00:02:04,000 որոնք դեռ չեն կրում կյանքի դրոշմը. 49 00:02:04,000 --> 00:02:07,000 այնինչ իրականում նրանք արդեն ձևավորվել են մեր 50 00:02:07,000 --> 00:02:11,000 ու այն աշխարհի կողմից, ուր մենք ապրում ենք: 51 00:02:11,000 --> 00:02:13,000 Այսօր ձեզ ուզում եմ պատմել 52 00:02:13,000 --> 00:02:15,000 գիտնականների զարմանալի հայտնագործություններից այն մասին, 53 00:02:15,000 --> 00:02:17,000 թե ինչ է սովորում պտուղը, 54 00:02:17,000 --> 00:02:20,000 երբ դեռ մայրիկի փորիկում է: 55 00:02:21,000 --> 00:02:23,000 Նախ և առաջ 56 00:02:23,000 --> 00:02:26,000 նրանք ճանաչում են իրենց մայրիկի ձայնը: 57 00:02:26,000 --> 00:02:29,000 Պտուղը ձայներ է լսում հղիության 58 00:02:29,000 --> 00:02:32,000 չորրորդ ամսից սկսած, սակայն դրանք խլանում են 59 00:02:32,000 --> 00:02:36,000 ու թույլ են հասնում նրան, քանի որ դրսի աշխարհի ձայները 60 00:02:36,000 --> 00:02:38,000 պետք է անցնեն մոր որովայնային հյուսվածքներով 61 00:02:38,000 --> 00:02:41,000 ու ամնիոտիկ հեղուկի միջով, 62 00:02:41,000 --> 00:02:43,000 որով շրջապատված է պտուղը: 63 00:02:43,000 --> 00:02:45,000 Հետազոտողներից մեկն ասում է, 64 00:02:45,000 --> 00:02:48,000 որ ամենայն հավանականությամբ այդ ձայները հնչում են ինչպես Չարլի Բրաունի ուսուցչի ձայնը 65 00:02:48,000 --> 00:02:51,000 հին «Գետնանուշներ» մուլտֆիլմում: 66 00:02:51,000 --> 00:02:54,000 Բայց հղի կնոջ սեփական ձայնն 67 00:02:54,000 --> 00:02:56,000 արձագանքում է իր իսկ մարմնում` 68 00:02:56,000 --> 00:02:59,000 այդպիսով պտղին հասնելով շատ ավելի դյուրին: 69 00:02:59,000 --> 00:03:02,000 Ու քանի որ պտուղը միշտ մայրիկի հետ է, 70 00:03:02,000 --> 00:03:05,000 նրա ձայնը շատ է լսում: 71 00:03:05,000 --> 00:03:08,000 Հենց փոքրիկը ծնվում է, անմիջապես ճանաչում է մայրիկի ձայնն 72 00:03:08,000 --> 00:03:10,000 ու ավելի շատ նախընտրում է լսել հենց նրա ձայնը, 73 00:03:10,000 --> 00:03:12,000 քան մեկ ուրիշինը: 74 00:03:12,000 --> 00:03:14,000 Ինչպե՞ս համոզվենք: 75 00:03:14,000 --> 00:03:16,000 Նորածինները շատ բան չեն կարողանում անել, 76 00:03:16,000 --> 00:03:19,000 բայց միակ բանը, որ նրանց մոտ իրոք ստացվում է, ծծելն է: 77 00:03:19,000 --> 00:03:22,000 Հետազոտողներն օգտագործել են այս փաստը` 78 00:03:22,000 --> 00:03:25,000 պատրաստելով ռետինե երկու պտուկներ 79 00:03:25,000 --> 00:03:27,000 այնպես, որ երբ փոքրիկը ծծի դրանցից մեկը, 80 00:03:27,000 --> 00:03:29,000 այդ պահին ականջակալներում 81 00:03:29,000 --> 00:03:31,000 հնչի իր մոր ձայնը, 82 00:03:31,000 --> 00:03:33,000 իսկ երբ ծծի մյուս պտուկը, 83 00:03:33,000 --> 00:03:37,000 հնչի անծանոթ կնոջ ձայն: 84 00:03:37,000 --> 00:03:40,000 Երեխաներն անմիջապես 85 00:03:40,000 --> 00:03:43,000 նախընտրում են առաջինը: 86 00:03:43,000 --> 00:03:46,000 Գիտնականներն օգտագործել են նաև այն փաստը, 87 00:03:46,000 --> 00:03:48,000 որ երեխաները դանդաղեցնում են ծծելը, 88 00:03:48,000 --> 00:03:50,000 երբ ինչ-որ բան գրավում է նրանց ուշադրությունը, 89 00:03:50,000 --> 00:03:52,000 ու վերսկսում են արագ ծծել, 90 00:03:52,000 --> 00:03:55,000 երբ ձանձրանում են դրանից: 91 00:03:55,000 --> 00:03:57,000 Ահա թե ինչպես են հետազոտողները հայտնաբերել դա. 92 00:03:57,000 --> 00:04:00,000 եթե կանայք հղիության ընթացքում շարունակ բարձաձայն կարդացել են 93 00:04:00,000 --> 00:04:04,000 Բժիշկ Սյուսի «Գլխարկով կատու»-ից մի հատված, 94 00:04:04,000 --> 00:04:07,000 նրանց նորածին բալիկները ճանաչել են այդ հատվածը, 95 00:04:07,000 --> 00:04:10,000 երբ լսել են արդեն ծնվելուց հետո: 96 00:04:10,000 --> 00:04:13,000 Նմանատիպ փորձերից ամենից շատ սիրում եմ այն մեկը, 97 00:04:13,000 --> 00:04:15,000 երբ մայրը հղիության ընթացքում ամեն օր 98 00:04:15,000 --> 00:04:17,000 նույն սերիալն է դիտել, 99 00:04:17,000 --> 00:04:20,000 ծնվելուց հետո 100 00:04:20,000 --> 00:04:23,000 երեխան ճանաչել է 101 00:04:23,000 --> 00:04:26,000 սերիալի սկզբում հնչող երաժշտությունը: 102 00:04:26,000 --> 00:04:28,000 Այսինքն, պտուղը սովորում է նույնիսկ 103 00:04:28,000 --> 00:04:31,000 կոնկրետ այն լեզուն, որով խոսում են 104 00:04:31,000 --> 00:04:33,000 ապագայում իրեն շրջապատող աշխարհում: 105 00:04:33,000 --> 00:04:36,000 Անցյալ տարի հրատարակված մի ուսումնասիրություն 106 00:04:36,000 --> 00:04:39,000 հայտնաբերեց, որ ծննդյան պահից սկսած 107 00:04:39,000 --> 00:04:41,000 երեխաները լաց են լինում 108 00:04:41,000 --> 00:04:44,000 իրենց մայրիկների մայրենի լեզվի առոգանությամբ: 109 00:04:44,000 --> 00:04:47,000 Ֆրանսիացի փոքրիկները լալիս են բարձրացող տոնով, 110 00:04:47,000 --> 00:04:50,000 մինչդեռ գերմանացի երեխաները` իջնող, 111 00:04:50,000 --> 00:04:52,000 այս կերպ նմանակելով 112 00:04:52,000 --> 00:04:54,000 այդ լեզուների մեղեդային երանգները: 113 00:04:54,000 --> 00:04:56,000 Եվ այսպես, ինչո՞վ է օգտակար պտղի` 114 00:04:56,000 --> 00:04:58,000 աշխարհը ճանաչելու նման ձևը: 115 00:04:58,000 --> 00:05:01,000 Հնարավոր է, որ այն օգնում է փոքրիկին դիմակայել: 116 00:05:01,000 --> 00:05:03,000 Ծնվելու պահից սկսած 117 00:05:03,000 --> 00:05:05,000 երեխան հիմնականում արձագանքում է այն մարդու ձայնին, 118 00:05:05,000 --> 00:05:07,000 ով ամենից շատ է հոգ տանում իր մասին, 119 00:05:07,000 --> 00:05:09,000 այսինքն` մոր ձայնին: 120 00:05:09,000 --> 00:05:11,000 Նույնիսկ նրա լացի ձայնը 121 00:05:11,000 --> 00:05:13,000 մոր լեզվի հնչյունների ընդօրինակումն է, 122 00:05:13,000 --> 00:05:16,000 ինչը կարող է ավելի կապել երեխային ու մորը, 123 00:05:16,000 --> 00:05:18,000 և հետագայում նպաստել 124 00:05:18,000 --> 00:05:20,000 մայրենի լեզուն հասկանալու 125 00:05:20,000 --> 00:05:23,000 և դրանով խոսել սովորելու 126 00:05:23,000 --> 00:05:25,000 դժվարին առաջադրանքում: 127 00:05:25,000 --> 00:05:27,000 Բայց արգանդում պտուղը ճանաչում է 128 00:05:27,000 --> 00:05:29,000 ոչ միայն ձայները, 129 00:05:29,000 --> 00:05:32,000 այլ նաև զգում է համ ու հոտ: 130 00:05:32,000 --> 00:05:34,000 Հղիության յոթերորդ ամսում արդեն 131 00:05:34,000 --> 00:05:36,000 համի զգայարանը լիովին զարգացած է, 132 00:05:36,000 --> 00:05:39,000 ու հոտառության ընկալիչներն 133 00:05:39,000 --> 00:05:41,000 արդեն գործում են: 134 00:05:41,000 --> 00:05:44,000 Հղի կնոջ օգտագործած սննդի համն ու հոտն 135 00:05:44,000 --> 00:05:46,000 անցնում են ամնիոտիկ հեղուկի մեջ, 136 00:05:46,000 --> 00:05:48,000 որը պտուղը շարունակ 137 00:05:48,000 --> 00:05:50,000 կուլ է տալիս: 138 00:05:50,000 --> 00:05:53,000 Ծնվելուց հետո հնարավոր է, որ փոքրիկը 139 00:05:53,000 --> 00:05:56,000 հիշի ու նախընտրի հենց այդ համերը: 140 00:05:56,000 --> 00:05:59,000 Փորձերից մեկի ժամանակ մի խումբ հղի կանայք 141 00:05:59,000 --> 00:06:01,000 հղիության երրորդ եռամսյակում հաճախ 142 00:06:01,000 --> 00:06:04,000 գազարի հյութ էին խմել, 143 00:06:04,000 --> 00:06:06,000 մինչդեռ կանանց երկրորդ խումբը 144 00:06:06,000 --> 00:06:08,000 միայն ջուր էր խմել: 145 00:06:08,000 --> 00:06:11,000 Վեց ամիս անց նրանք երեխաների 146 00:06:11,000 --> 00:06:14,000 շիլային խառնել էին գազարի հյութ 147 00:06:14,000 --> 00:06:18,000 և ուսումնասիրել նրանց դեմքի արտահայտություններն ուտելու ընթացքում: 148 00:06:18,000 --> 00:06:20,000 Գազարի հյութ խմած կանանց երեխաներն 149 00:06:20,000 --> 00:06:22,000 ավելի շատ գազարի համով շիլա էին կերել, քան մյուսները, 150 00:06:22,000 --> 00:06:24,000 ու նրանց տեսքից էլ երևում էր, 151 00:06:24,000 --> 00:06:26,000 որ ավելի հաճույքով էին ուտում: 152 00:06:26,000 --> 00:06:29,000 Նմանատիպ մեկ այլ փորձ կատարեցին նաև 153 00:06:29,000 --> 00:06:31,000 Ֆրանսիայում` Դիժոնում. 154 00:06:31,000 --> 00:06:33,000 այս անգամ հետազոտողները հայտնաբերեցին, 155 00:06:33,000 --> 00:06:36,000 որ փոքրիկները, որոնց մայրերը հղիության ընթացքում 156 00:06:36,000 --> 00:06:41,000 լակրիցահամ անիսոնով համեմված կերակուրներ ու ըմպելիք էին օգտագործել, 157 00:06:41,000 --> 00:06:43,000 կյանքի հենց առաջին օրվանից 158 00:06:43,000 --> 00:06:45,000 սիրել են անիսոնը, 159 00:06:45,000 --> 00:06:47,000 ու հետո էլ շարունակել են 160 00:06:47,000 --> 00:06:49,000 նախընտրել այն: 161 00:06:49,000 --> 00:06:53,000 Իսկ հղիության ընթացքում անիսոն չկերած կանանց փոքրիկների 162 00:06:53,000 --> 00:06:57,000 արձագանքը կարելի է վերարտադրել այսպես` «Յա’խք»: 163 00:06:57,000 --> 00:06:59,000 Սա նշանակում է, 164 00:06:59,000 --> 00:07:01,000 որ պտուղը մոր միջոցով արդյունավետ կերպով սովորում է, 165 00:07:01,000 --> 00:07:04,000 թե ինչն է անվնաս ու օգտակար ուտելու համար: 166 00:07:04,000 --> 00:07:06,000 Պտուղը նաև ծանոթանում է 167 00:07:06,000 --> 00:07:09,000 այն կոնկրետ մշակույթին, որին ինքը միանալու է 168 00:07:09,000 --> 00:07:12,000 մշակույթի ամենակարևոր դրսևորումներից մեկի` 169 00:07:12,000 --> 00:07:14,000 սննդի միջոցով: 170 00:07:14,000 --> 00:07:17,000 Նախքան ծնվելը նա նույնիսկ 171 00:07:17,000 --> 00:07:19,000 ծանոթանում է իր մշակույթի խոհանոցին բնորոշ 172 00:07:19,000 --> 00:07:22,000 համերին ու բույրերին: 173 00:07:22,000 --> 00:07:25,000 Այսպիսով, պարզվում է, որ պտուղը շատ ավելի մեծ դասեր է յուրացնում: 174 00:07:25,000 --> 00:07:27,000 Սակայն, մինչ դրան անդրադառնալս, 175 00:07:27,000 --> 00:07:31,000 ուզում եմ ներկայացնել մի բան, որը կարող է հետաքրքրել ձեզ: 176 00:07:31,000 --> 00:07:33,000 Պտղի սովորելու գաղափարը 177 00:07:33,000 --> 00:07:36,000 կարող է հիշեցնել ձեզ պտուղը զարգացնելու փորձերը, 178 00:07:36,000 --> 00:07:38,000 երբ հղի կնոջ որովայնին 179 00:07:38,000 --> 00:07:40,000 ականջակալներով միացվում է Մոցարտի երաժշտությունը: 180 00:07:40,000 --> 00:07:43,000 Բայց իրականում կազմավորման ու ձևավորման 181 00:07:43,000 --> 00:07:46,000 ինն ամիս տևող ներարգանդային գործընթացը 182 00:07:46,000 --> 00:07:50,000 շատ ավելի կարևոր ու հետևանքային է: 183 00:07:50,000 --> 00:07:54,000 Հղի կնոջ առօրյայում կատարվող գրեթե ամեն ինչ` 184 00:07:54,000 --> 00:07:56,000 նրա շնչած օդը, 185 00:07:56,000 --> 00:07:58,000 ընդունած սնունդը, ըմպելիքները, 186 00:07:58,000 --> 00:08:00,000 քիմիկատները, որոնց վտանգին նա ենթարկվում է, 187 00:08:00,000 --> 00:08:02,000 նույնիսկ նրա ապրումները, 188 00:08:02,000 --> 00:08:05,000 ինչ-որ առումով փոխանցվում են պտղին: 189 00:08:05,000 --> 00:08:08,000 Դրանք ազդեցությունների մի խառնուրդ են կազմում, 190 00:08:08,000 --> 00:08:10,000 որը նույնքան անհատական ու ինքնատիպ է, 191 00:08:10,000 --> 00:08:12,000 որքան կինն ինքը: 192 00:08:12,000 --> 00:08:14,000 Պտուղը համատեղում է այս «առաջարկներն» 193 00:08:14,000 --> 00:08:16,000 իր սեփական մարմնում, 194 00:08:16,000 --> 00:08:19,000 դարձնում է դրանք իր միս ու արյան մի մասը: 195 00:08:19,000 --> 00:08:21,000 Ու հաճախ անում է դեռ ավելին. 196 00:08:21,000 --> 00:08:24,000 մայրական այս աջակցությունը նա ընկալում է 197 00:08:24,000 --> 00:08:26,000 որպես տեղեկատվություն, 198 00:08:26,000 --> 00:08:28,000 ինչպես ես եմ անվանում` արտաքին աշխարհից եկող 199 00:08:28,000 --> 00:08:31,000 «կենսաբանական բացիկներ»: 200 00:08:31,000 --> 00:08:34,000 Այսպիսով, մոր արգանդում պտուղը սովորում է 201 00:08:34,000 --> 00:08:36,000 ոչ թե Մոցարտի «Կախարդական ֆլեյտան», այլ ստանում է 202 00:08:36,000 --> 00:08:40,000 իր գոյատևման համար շատ ավելի կարևոր նշանակություն ունեցող հարցերի պատասխաններ: 203 00:08:40,000 --> 00:08:42,000 Արդյոք ինքը կծնվի լիությա՞ն, 204 00:08:42,000 --> 00:08:44,000 թե՞ կարիքի աշխարհում: 205 00:08:44,000 --> 00:08:47,000 Կլինի՞ արդյոք ապահով ու պաշտպանված, 206 00:08:47,000 --> 00:08:50,000 թե՞ մշտապես կանգնած կլինի վտանգի ու սպառնալիքի առաջ: 207 00:08:50,000 --> 00:08:52,000 Կունենա երկար արգասավոր կյա՞նք, 208 00:08:52,000 --> 00:08:55,000 թե՞ կարճ ու դժվարին: 209 00:08:55,000 --> 00:08:58,000 Հղի կնոջ սննդակարգն ու մասնավորապես սթրեսի մակարդակը 210 00:08:58,000 --> 00:09:01,000 արժեքավոր հուշումներ են առկա պայմանների վերաբերյալ, 211 00:09:01,000 --> 00:09:04,000 ինչպես մատդ բարձրացնելիս կզգաս քամին: 212 00:09:04,000 --> 00:09:06,000 Այս ամենից հետևում է, որ 213 00:09:06,000 --> 00:09:09,000 պտղի ուղեղի ու մյուս օրգանների կարգավորումը 214 00:09:09,000 --> 00:09:11,000 մարդկային հսկայական 215 00:09:11,000 --> 00:09:13,000 հարմարվողականության մասն է. 216 00:09:13,000 --> 00:09:15,000 ամենատարբեր միջավայրերում` 217 00:09:15,000 --> 00:09:17,000 բնության գրկում 218 00:09:17,000 --> 00:09:19,000 թե քաղաքում, 219 00:09:19,000 --> 00:09:22,000 դաշտում թե անապատում զարգանալու մեր կարողությունը: 220 00:09:22,000 --> 00:09:24,000 Ամփոփելով ուզում եմ պատմել ձեզ երկու պատմություն, 221 00:09:24,000 --> 00:09:27,000 թե ինչպես են մայրերն իրենց բալիկներին ծանոթացնում աշխարհին, 222 00:09:27,000 --> 00:09:30,000 նույնիսկ նախքան նրանց ծնվելը: 223 00:09:31,000 --> 00:09:33,000 1944 թվականի աշնանը` 224 00:09:33,000 --> 00:09:36,000 Երկրորդ համաշխարհային պատերազմի ամենամռայլ օրերին, 225 00:09:36,000 --> 00:09:39,000 գերմանական զորքերը շրջափակեցին Արևմտյան Հոլանդիան` 226 00:09:39,000 --> 00:09:42,000 զրկելով այն սննդի մատակարարումից: 227 00:09:42,000 --> 00:09:44,000 Նացիստների պաշարմանը հետևեց 228 00:09:44,000 --> 00:09:47,000 վերջին տասնամյակների ամենախստաշունչ ձմեռը. 229 00:09:47,000 --> 00:09:51,000 այնքան ցուրտ էր, որ ջրանցքներում ջուրը լրիվ սառչում էր: 230 00:09:51,000 --> 00:09:53,000 Շուտով սնունդը սկսեց չբավականացնել. 231 00:09:53,000 --> 00:09:57,000 շատ հոլանդացիներ գոյատևում էին օրական ընդամենը 500 կալորիայով, 232 00:09:57,000 --> 00:10:00,000 այնինչ նախքան պատերազմն օգտագործում էին դրա քառապատիկը: 233 00:10:00,000 --> 00:10:03,000 Զրկանքների շաբաթները դարձան ամիսներ. 234 00:10:03,000 --> 00:10:06,000 ոմանք այս ծայրահեղ իրավիճակում նույնիսկ սկսել էին կակաչի սոխուկներ ուտել: 235 00:10:06,000 --> 00:10:08,000 Մայիսի սկզբին 236 00:10:08,000 --> 00:10:10,000 երկրում խնայողաբար բաշխած սննդի պաշարը 237 00:10:10,000 --> 00:10:12,000 վերջնականապես սպառվել էր: 238 00:10:12,000 --> 00:10:15,000 Զանգվածային սովի սպառնալիքն արդեն ուրվագծվում էր, 239 00:10:15,000 --> 00:10:18,000 երբ 1945 թվականի մայիսի 5-ին 240 00:10:18,000 --> 00:10:20,000 պաշարումն անսպասելի ավարտվեց, 241 00:10:20,000 --> 00:10:22,000 ու Հոլանդիան դաշնակիցների շնորհիվ 242 00:10:22,000 --> 00:10:24,000 այլևս ազատագրված էր: 243 00:10:24,000 --> 00:10:27,000 Այսպես կոչված «Սովի ձմեռը», 244 00:10:27,000 --> 00:10:29,000 խլեց մոտ 10000 մարդկային կյանք, 245 00:10:29,000 --> 00:10:31,000 հազարավորներին էլ թուլացրեց: 246 00:10:31,000 --> 00:10:34,000 Բայց պաշարումը մեծապես ազդեց մարդկային մեկ այլ խմբի` 247 00:10:34,000 --> 00:10:36,000 դեռ չծնված 40000 248 00:10:36,000 --> 00:10:39,000 երեխաների վրա: 249 00:10:39,000 --> 00:10:41,000 Հղիության ընթացքում թերսնման հետևանքներն 250 00:10:41,000 --> 00:10:43,000 անմիջապես արտահայտվեցին 251 00:10:43,000 --> 00:10:45,000 մեռելածնության, 252 00:10:45,000 --> 00:10:47,000 բնածին արատներով ու թեթև քաշով ծնվող երեխաների, 253 00:10:47,000 --> 00:10:49,000 նորածինների մահացության բարձր ցուցանիշներում: 254 00:10:49,000 --> 00:10:52,000 Որոշ հետևանքներ էլ ավելի ուշ ի հայտ եկան: 255 00:10:52,000 --> 00:10:54,000 «Սովի ձմեռվանից», տասնամյակներ անց 256 00:10:54,000 --> 00:10:56,000 հետազոտողները փաստեցին. 257 00:10:56,000 --> 00:11:00,000 մարդիկ, որոնց մայրերը հղի են եղել պաշարման ընթացքում, 258 00:11:00,000 --> 00:11:02,000 հետագայում ավելի շատ են տառապում ճարպակալումով, շաքարախտով, 259 00:11:02,000 --> 00:11:05,000 սրտային հիվանդություններով, 260 00:11:05,000 --> 00:11:08,000 քան մարդիկ, որոնց մայրերի հղիությունն անցել է նորմալ պայմաններում: 261 00:11:08,000 --> 00:11:12,000 Կարծես այս մարդկանց սովի նախածննդյան փորձն 262 00:11:12,000 --> 00:11:14,000 արմատապես փոխել է 263 00:11:14,000 --> 00:11:16,000 նրանց օրգանիզմը: 264 00:11:16,000 --> 00:11:18,000 Նրանց արյան ճնշումն ավելի բարձր է, 265 00:11:18,000 --> 00:11:20,000 խոլեստերինը` ցածր, 266 00:11:20,000 --> 00:11:22,000 գլյուկոզայի թույլատրելի չափը` կրճատված. 267 00:11:22,000 --> 00:11:25,000 սրանք բոլորը շաքարախտի նախանշաններ են: 268 00:11:25,000 --> 00:11:27,000 Ինչու՟ պիտի պտղի ներարգանդային թերսնուցումը 269 00:11:27,000 --> 00:11:29,000 հետագայում հանգեցնի հիվանդության: 270 00:11:29,000 --> 00:11:31,000 Բացատրություններից մեկն այն է, 271 00:11:31,000 --> 00:11:34,000 որ պտուղը վատ իրավիճակում ամենից լավ է ելք գտնում: 272 00:11:34,000 --> 00:11:36,000 Երբ սննդի պակաս է զգացվում, 273 00:11:36,000 --> 00:11:39,000 նա եղած սննդարար նյութերն ուղղում է դեպի ամենակարևոր օրգանը` ուղեղը, 274 00:11:39,000 --> 00:11:41,000 փոխարենը մյուս օրգանները` 275 00:11:41,000 --> 00:11:43,000 ինչպես օրինակ սիրտն ու լյարդը, թողնում է առանց սնուցման: 276 00:11:43,000 --> 00:11:46,000 Այս դեպքում պտուղը ողջ է մնում որոշ կարճ ժամանակով, 277 00:11:46,000 --> 00:11:49,000 բայց հատուցումն ավելի ուշ է վրա հասնում, 278 00:11:49,000 --> 00:11:51,000 երբ այն օրգանները, որոնք նախկինում զրկված են եղել սննդարար նյութերից, 279 00:11:51,000 --> 00:11:54,000 հիվանդության հանդեպ ավելի խոցելի են դառնում: 280 00:11:54,000 --> 00:11:57,000 Բայց սա դեռ ամենը չէ: 281 00:11:57,000 --> 00:11:59,000 Թվում է` պտուղն օգտվում է 282 00:11:59,000 --> 00:12:02,000 ներարգանդային միջավայրից 283 00:12:02,000 --> 00:12:04,000 ու հետևաբար ֆիզիոլոգիապես հարմարվում է դրան: 284 00:12:04,000 --> 00:12:06,000 Նա կարծես պատրաստվում է 285 00:12:06,000 --> 00:12:08,000 այն աշխարհին, որին կհանդիպի 286 00:12:08,000 --> 00:12:10,000 արգանդից դուրս: 287 00:12:10,000 --> 00:12:12,000 Պտուղը հարմարեցնում է իր նյութափոխանակությունն 288 00:12:12,000 --> 00:12:15,000 ու մյուս ֆիզիոլոգիական գործընթացները` 289 00:12:15,000 --> 00:12:18,000 կանխազգալով այն միջավայրը, որն իրեն սպասվում է: 290 00:12:18,000 --> 00:12:21,000 Ու պտղի նման կանխատեսումը հիմնված է 291 00:12:21,000 --> 00:12:23,000 մոր սննդի վրա: 292 00:12:23,000 --> 00:12:25,000 Հղի կնոջ ընդունած սնունդը 293 00:12:25,000 --> 00:12:27,000 մի պատմություն է, 294 00:12:27,000 --> 00:12:29,000 հեքիաթի պես մի բան` լիության 295 00:12:29,000 --> 00:12:32,000 կամ զրկանքների մռայլ ժամանակագրության մասին: 296 00:12:32,000 --> 00:12:35,000 Այս պատմությունը տալիս է տեղեկություն, 297 00:12:35,000 --> 00:12:37,000 որը պտուղն օգտագործում է` 298 00:12:37,000 --> 00:12:39,000 կազմելու համար իր օրգանիզմն ու դրա համակարգերը. 299 00:12:39,000 --> 00:12:42,000 սա տիրող հանգամանքներին հարմարվելն է, 300 00:12:42,000 --> 00:12:45,000 որը հեշտացնում է իր հետագա գոյատևումը: 301 00:12:45,000 --> 00:12:48,000 Հանդիպելով խիստ սահմանափակ պաշարների` 302 00:12:48,000 --> 00:12:51,000 փոքրամարմին երեխան, որն ունի էնէրգիայի քիչ պահանջմունք, 303 00:12:51,000 --> 00:12:53,000 փաստորեն ավելի երկար ապրելու 304 00:12:53,000 --> 00:12:55,000 հնարավորություն կունենա: 305 00:12:55,000 --> 00:12:57,000 Իրական խնդիրը ծագում է, 306 00:12:57,000 --> 00:13:00,000 երբ հղի կանայք դառնում են որոշ իմաստով «անվստահելի պատմողներ». 307 00:13:00,000 --> 00:13:02,000 երբ պտուղը նախապատրաստվում է 308 00:13:02,000 --> 00:13:04,000 կարիքի աշխարհին, 309 00:13:04,000 --> 00:13:07,000 փոխարենը ծնվում է լիության աշխարհում: 310 00:13:07,000 --> 00:13:10,000 Հենց այդպես պատահեց հոլանդական «Սովի Ձմռան» շրջանի երեխաների հետ: 311 00:13:10,000 --> 00:13:12,000 Նրանց մոտ ճարպակալման, 312 00:13:12,000 --> 00:13:14,000 շաքարախտի ու սրտային հիվանդությունների բարձր ցուցանիշները 313 00:13:14,000 --> 00:13:16,000 դրա արդյունքն են: 314 00:13:16,000 --> 00:13:19,000 Օրգանիզմները, որոնք կառչած էին ամեն կալորիայից, 315 00:13:19,000 --> 00:13:21,000 հայտվեցին հետպատերազմյան արևմտյան սննդի 316 00:13:21,000 --> 00:13:24,000 ավելորդ կալորիաների հեղեղում: 317 00:13:24,000 --> 00:13:27,000 Աշխարհը, որ նրանք ճանաչել էին դեռ արգանդում, 318 00:13:27,000 --> 00:13:29,000 այն չէր, 319 00:13:29,000 --> 00:13:32,000 որում նրանք հայտնվել էին: 320 00:13:32,000 --> 00:13:34,000 Ահա մի ուրիշ պատմություն ևս: 321 00:13:34,000 --> 00:13:38,000 2001 թվականի սեպտեմբերի 11-ին, առավոտյան ժամը 8:46–ին 322 00:13:38,000 --> 00:13:40,000 Նյու Յորքում` Համաշխարհային Առևտրի Կենտրոնի մոտակայքում, 323 00:13:40,000 --> 00:13:42,000 տասնյակ հազարավոր 324 00:13:42,000 --> 00:13:44,000 մարդիկ կային` 325 00:13:44,000 --> 00:13:46,000 գնացքներից դուրս հորդացող ուղևորներ, 326 00:13:46,000 --> 00:13:49,000 առավոտյան հոսքի համար սեղան գցող մատուցողուհիներ, 327 00:13:49,000 --> 00:13:53,000 Ուոլ Սթրիթում աշխատող բրոկերներ: 328 00:13:53,000 --> 00:13:56,000 Նշված մարդկանցից 1700-ը հղի կանայք էին: 329 00:13:56,000 --> 00:13:59,000 Երբ ինքնաթիռները հարվածեցին, ու աշտարակները փուլ եկան, 330 00:13:59,000 --> 00:14:02,000 այս կանանց մեծ մասը նույն սարսափն ապրեց, 331 00:14:02,000 --> 00:14:05,000 ինչ աղետի մյուս վերապրողները` 332 00:14:05,000 --> 00:14:07,000 ճնշող քաոս ու իրարանցում, 333 00:14:07,000 --> 00:14:09,000 փոշու և շինաղբի 334 00:14:09,000 --> 00:14:13,000 պոտենցիալ թունավոր պտտվող ամպեր, 335 00:14:13,000 --> 00:14:15,000 սիրտ կեղեքող վախ` սեփական կյանքի համար: 336 00:14:15,000 --> 00:14:17,000 9/11-ից մոտ մեկ տարի անց 337 00:14:17,000 --> 00:14:20,000 հետազոտողներն ուսումնասիրեցին մի խումբ կանանց, 338 00:14:20,000 --> 00:14:22,000 որոնք հղի են եղել, 339 00:14:22,000 --> 00:14:24,000 երբ Համաշխարհային Առևտրի Կենտրոնը հարձակման է ենթարկվել: 340 00:14:24,000 --> 00:14:26,000 Շատ հղիների մոտ այդ ծանր փորձությունների հետևանքով 341 00:14:26,000 --> 00:14:29,000 առաջացել էր հետտրավմատիկ սթրեսի համախտանիշ (ՀՏՍՀ), 342 00:14:29,000 --> 00:14:31,000 ու հետազոտողները պարզեցին, որ 343 00:14:31,000 --> 00:14:34,000 այդ կանանց երեխաները կենսաբանական տեսանկյունից 344 00:14:34,000 --> 00:14:36,000 ավելի խոցելի են ՀՏՍՀ-ի նկատմամբ. 345 00:14:36,000 --> 00:14:39,000 ազդեցություն, որն ամենից ցայտուն արտահայտվեց 346 00:14:39,000 --> 00:14:42,000 այն նորածինների մոտ, որոնց մայրերը աղետին էին ենթարկվել 347 00:14:42,000 --> 00:14:44,000 հղիության երրորդ եռամսյակում: 348 00:14:44,000 --> 00:14:46,000 Այլ կերպ ասած` 349 00:14:46,000 --> 00:14:49,000 մայրերը, որոնց մոտ նկատվել է հետտրավմատիկ սթրեսի համախտանիշ, 350 00:14:49,000 --> 00:14:52,000 փոխանցել են այդ վիճակի հանդեպ խոցելիությունն 351 00:14:52,000 --> 00:14:55,000 իրենց երեխաներին, որոնք դեռ արգանդում էին: 352 00:14:55,000 --> 00:14:57,000 Սրա մասին էլ մտածեք. 353 00:14:57,000 --> 00:14:59,000 պարզվում է` հետտրավմատիկ սթրեսի համախտանիշը 354 00:14:59,000 --> 00:15:02,000 օրգանիզմի արձագանքն է խորը սթրեսին, որի հետևանքով 355 00:15:02,000 --> 00:15:06,000 տուժողները ենթարկվում են հսկայական ավելորդ տառապանքների: 356 00:15:06,000 --> 00:15:09,000 Բայց ՀՏՍՀ-ի մասին այլ տեսակետ էլ կա: 357 00:15:09,000 --> 00:15:12,000 Այն, ինչը մեզ պաթոլոգիա է թվում, 358 00:15:12,000 --> 00:15:14,000 իրականում կարող է որոշակի հանգամանքներում 359 00:15:14,000 --> 00:15:16,000 օգտակար հարմարեցում լինել: 360 00:15:16,000 --> 00:15:19,000 Առանձնապես վտանգավոր միջավայրում 361 00:15:19,000 --> 00:15:22,000 ՀՏՍՀ-ի բնորոշ դրսևորումները` 362 00:15:22,000 --> 00:15:25,000 սեփական շրջապատի վերաբերյալ գերիրազեկությունը, 363 00:15:25,000 --> 00:15:28,000 վտանգին ակնթարթային արձագանքումը, 364 00:15:28,000 --> 00:15:31,000 կարողացել են մարդկային կյանք փրկել: 365 00:15:31,000 --> 00:15:35,000 Գաղափարը, որ ՀՏՍՀ-ի վտանգի փոխանցումը նախածննդյան շրջանում կարող է հարմարվելու հատկություն արմատավորել, 366 00:15:35,000 --> 00:15:37,000 դեռ հիմնավորված չէ, 367 00:15:37,000 --> 00:15:40,000 բայց ես այն բավականին խորիմաստ եմ համարում: 368 00:15:40,000 --> 00:15:42,000 Դա կնշանակեր, որ նույնիսկ նախքան փոքրիկի ծնվելը, 369 00:15:42,000 --> 00:15:44,000 մայրը, ասելով նրան «Զգո'ւյշ եղիր», 370 00:15:44,000 --> 00:15:46,000 զգուշացնում է, որ դրսում 371 00:15:46,000 --> 00:15:49,000 նրան խելացնոր աշխարհն է սպասում: 372 00:15:49,000 --> 00:15:51,000 Թույլ տվեք պարզաբանեմ: 373 00:15:51,000 --> 00:15:54,000 Պտղի ծագումը հետազոտություն է, որը ոչ թե մեղադրում է կանանց 374 00:15:54,000 --> 00:15:56,000 հղիության ընթացքում կատարվածի համար, 375 00:15:56,000 --> 00:15:59,000 այլ փորձում է հայտնաբերել ուղիներ` լավագույնս 376 00:15:59,000 --> 00:16:02,000 նպաստելու հաջորդ սերնդի առողջությանն ու բարօրությանը: 377 00:16:02,000 --> 00:16:04,000 Այդ կարևոր աշխատանքում պետք է հատկապես շեշտադրվի 378 00:16:04,000 --> 00:16:06,000 այն, թե ինչ է պտուղը սովորում 379 00:16:06,000 --> 00:16:09,000 արգանդում անցկացրած ինն ամիսների ընթացքում: 380 00:16:09,000 --> 00:16:12,000 Սովորելը կյանքի կարևորագույն գործունեություններից մեկն է, 381 00:16:12,000 --> 00:16:14,000 ու այն սկսվում է շատ ավելի վաղ, 382 00:16:14,000 --> 00:16:16,000 քան մենք երբևէ պատկերացրել ենք: 383 00:16:16,000 --> 00:16:18,000 Շնորհակալություն: 384 00:16:18,000 --> 00:16:25,000 (Ծափահարություններ)