0:00:00.000,0:00:03.000 Այսօրվա իմ թեման սովորելն է: 0:00:03.000,0:00:06.000 Ու հենց այդ նկատառումով ուզում եմ հանպատրաստից հարց տալ բոլորիդ: 0:00:06.000,0:00:08.000 Պատրա՞ստ եք: 0:00:08.000,0:00:11.000 Ե՞րբ է մարդ սկսում սովորել: 0:00:11.000,0:00:13.000 Այժմ, երբ խորհում եք այս հարցի շուրջ, 0:00:13.000,0:00:15.000 միգուցե մտածում եք նախադպրոցական տարիների 0:00:15.000,0:00:17.000 կամ մանկապարտեզի առաջին օրվա մասին, 0:00:17.000,0:00:20.000 երբ երեխան առաջին անգամ է լինում դասարանում ուսուցչի հետ: 0:00:20.000,0:00:23.000 Կամ գուցե մտաբերել եք տոտիկ-տոտիկ անող երեխաներին, 0:00:23.000,0:00:26.000 որոնք նոր են սովորում քայլել, խոսել, 0:00:26.000,0:00:28.000 պատառաքաղը բռնել: 0:00:28.000,0:00:31.000 Միգուցե ծանոթ եք «Զրոյից երեք» մեթոդին, 0:00:31.000,0:00:34.000 ըստ որի` սովորելու առումով ամենակարևոր տարիները 0:00:34.000,0:00:36.000 ամենավաղ տարիներն են: 0:00:36.000,0:00:39.000 Այդ դեպքում, հարցիս այսպես կպատասխանեիք. 0:00:39.000,0:00:41.000 սովորել սկսում են ի ծնե: 0:00:41.000,0:00:43.000 Լավ, այսօր ուզում ձեզ ներկայացնել 0:00:43.000,0:00:46.000 մի գաղափար, որը կարող է զարմանալի 0:00:46.000,0:00:49.000 ու նույնիսկ անհավանական թվալ, 0:00:49.000,0:00:51.000 բայց որը հիմնավորվում է հոգեբանության ու կենսաբանության 0:00:51.000,0:00:54.000 ամենավերջին փաստերով: 0:00:54.000,0:00:57.000 Այն է` մենք ամենակարևոր բաները սովորում ենք 0:00:57.000,0:00:59.000 նախքան ծնվելը, 0:00:59.000,0:01:02.000 քանի դեռ արգանդում ենք: 0:01:02.000,0:01:04.000 Հիմա ես գիտական լրագրող եմ: 0:01:04.000,0:01:06.000 Գրում եմ գրքեր ու ամսագրային հոդվածներ: 0:01:06.000,0:01:08.000 Ու նաև մայրիկ եմ: 0:01:08.000,0:01:11.000 Եվ իմ այս երկու դերերը միաձուլվել են 0:01:11.000,0:01:14.000 գրքիս մեջ, որն անվանել եմ «Ծագում»: 0:01:14.000,0:01:17.000 Այն զեկույց է «պտղի ծագում» 0:01:17.000,0:01:19.000 կոչվող նոր հետաքրքիր 0:01:19.000,0:01:21.000 բնագավառի ակունքներից: 0:01:21.000,0:01:24.000 «Պտղի ծագումը» գիտաճյուղ է, 0:01:24.000,0:01:27.000 որը երևան է եկել ընդամենը երկու տասնամյակ առաջ 0:01:27.000,0:01:30.000 ու հիմնված է այն տեսության վրա, 0:01:30.000,0:01:33.000 որ ամբողջ կյանքի ընթացքում մեր առողջությունն ու բարօրությունը 0:01:33.000,0:01:35.000 մեծապես կրում են 0:01:35.000,0:01:38.000 այն ինն ամիսների ազդեցությունը, երբ մենք դեռ արգանդում ենք: 0:01:38.000,0:01:42.000 Այսպիսով, այս տեսությունն ինձ համար ավելին էր, քան պարզապես ինտելեկտուալ հետաքրքրությունը: 0:01:42.000,0:01:44.000 Ինքս հղի էի, 0:01:44.000,0:01:47.000 գրքի շուրջ հետազոտություններ կատարելու ընթացքում: 0:01:47.000,0:01:49.000 Ու ամենահետաքրքիր բացահայտումներից մեկը, 0:01:49.000,0:01:51.000 որին հանգեցի, 0:01:51.000,0:01:54.000 այն էր, որ մենք բոլորս աշխարհն ընկալում ենք 0:01:54.000,0:01:57.000 դեռ այն ժամանակ, երբ ինքներս մուտք չենք գործել այնտեղ: 0:01:57.000,0:01:59.000 Երբ առաջին անգամ գրկում ենք մեր փոքրիկներին, 0:01:59.000,0:02:02.000 պատկերացնում ենք, թե նրանք մաքուր թուղթ են, 0:02:02.000,0:02:04.000 որոնք դեռ չեն կրում կյանքի դրոշմը. 0:02:04.000,0:02:07.000 այնինչ իրականում նրանք արդեն ձևավորվել են մեր 0:02:07.000,0:02:11.000 ու այն աշխարհի կողմից, ուր մենք ապրում ենք: 0:02:11.000,0:02:13.000 Այսօր ձեզ ուզում եմ պատմել 0:02:13.000,0:02:15.000 գիտնականների զարմանալի հայտնագործություններից այն մասին, 0:02:15.000,0:02:17.000 թե ինչ է սովորում պտուղը, 0:02:17.000,0:02:20.000 երբ դեռ մայրիկի փորիկում է: 0:02:21.000,0:02:23.000 Նախ և առաջ 0:02:23.000,0:02:26.000 նրանք ճանաչում են իրենց մայրիկի ձայնը: 0:02:26.000,0:02:29.000 Պտուղը ձայներ է լսում հղիության 0:02:29.000,0:02:32.000 չորրորդ ամսից սկսած, սակայն դրանք խլանում են 0:02:32.000,0:02:36.000 ու թույլ են հասնում նրան, քանի որ դրսի աշխարհի ձայները 0:02:36.000,0:02:38.000 պետք է անցնեն մոր որովայնային հյուսվածքներով 0:02:38.000,0:02:41.000 ու ամնիոտիկ հեղուկի միջով, 0:02:41.000,0:02:43.000 որով շրջապատված է պտուղը: 0:02:43.000,0:02:45.000 Հետազոտողներից մեկն ասում է, 0:02:45.000,0:02:48.000 որ ամենայն հավանականությամբ այդ ձայները հնչում են ինչպես Չարլի Բրաունի ուսուցչի ձայնը 0:02:48.000,0:02:51.000 հին «Գետնանուշներ» մուլտֆիլմում: 0:02:51.000,0:02:54.000 Բայց հղի կնոջ սեփական ձայնն 0:02:54.000,0:02:56.000 արձագանքում է իր իսկ մարմնում` 0:02:56.000,0:02:59.000 այդպիսով պտղին հասնելով շատ ավելի դյուրին: 0:02:59.000,0:03:02.000 Ու քանի որ պտուղը միշտ մայրիկի հետ է, 0:03:02.000,0:03:05.000 նրա ձայնը շատ է լսում: 0:03:05.000,0:03:08.000 Հենց փոքրիկը ծնվում է, անմիջապես ճանաչում է մայրիկի ձայնն 0:03:08.000,0:03:10.000 ու ավելի շատ նախընտրում է լսել հենց նրա ձայնը, 0:03:10.000,0:03:12.000 քան մեկ ուրիշինը: 0:03:12.000,0:03:14.000 Ինչպե՞ս համոզվենք: 0:03:14.000,0:03:16.000 Նորածինները շատ բան չեն կարողանում անել, 0:03:16.000,0:03:19.000 բայց միակ բանը, որ նրանց մոտ իրոք ստացվում է, ծծելն է: 0:03:19.000,0:03:22.000 Հետազոտողներն օգտագործել են այս փաստը` 0:03:22.000,0:03:25.000 պատրաստելով ռետինե երկու պտուկներ 0:03:25.000,0:03:27.000 այնպես, որ երբ փոքրիկը ծծի դրանցից մեկը, 0:03:27.000,0:03:29.000 այդ պահին ականջակալներում 0:03:29.000,0:03:31.000 հնչի իր մոր ձայնը, 0:03:31.000,0:03:33.000 իսկ երբ ծծի մյուս պտուկը, 0:03:33.000,0:03:37.000 հնչի անծանոթ կնոջ ձայն: 0:03:37.000,0:03:40.000 Երեխաներն անմիջապես 0:03:40.000,0:03:43.000 նախընտրում են առաջինը: 0:03:43.000,0:03:46.000 Գիտնականներն օգտագործել են նաև այն փաստը, 0:03:46.000,0:03:48.000 որ երեխաները դանդաղեցնում են ծծելը, 0:03:48.000,0:03:50.000 երբ ինչ-որ բան գրավում է նրանց ուշադրությունը, 0:03:50.000,0:03:52.000 ու վերսկսում են արագ ծծել, 0:03:52.000,0:03:55.000 երբ ձանձրանում են դրանից: 0:03:55.000,0:03:57.000 Ահա թե ինչպես են հետազոտողները հայտնաբերել դա. 0:03:57.000,0:04:00.000 եթե կանայք հղիության ընթացքում շարունակ բարձաձայն կարդացել են 0:04:00.000,0:04:04.000 Բժիշկ Սյուսի «Գլխարկով կատու»-ից մի հատված, 0:04:04.000,0:04:07.000 նրանց նորածին բալիկները ճանաչել են այդ հատվածը, 0:04:07.000,0:04:10.000 երբ լսել են արդեն ծնվելուց հետո: 0:04:10.000,0:04:13.000 Նմանատիպ փորձերից ամենից շատ սիրում եմ այն մեկը, 0:04:13.000,0:04:15.000 երբ մայրը հղիության ընթացքում ամեն օր 0:04:15.000,0:04:17.000 նույն սերիալն է դիտել, 0:04:17.000,0:04:20.000 ծնվելուց հետո 0:04:20.000,0:04:23.000 երեխան ճանաչել է 0:04:23.000,0:04:26.000 սերիալի սկզբում հնչող երաժշտությունը: 0:04:26.000,0:04:28.000 Այսինքն, պտուղը սովորում է նույնիսկ 0:04:28.000,0:04:31.000 կոնկրետ այն լեզուն, որով խոսում են 0:04:31.000,0:04:33.000 ապագայում իրեն շրջապատող աշխարհում: 0:04:33.000,0:04:36.000 Անցյալ տարի հրատարակված մի ուսումնասիրություն 0:04:36.000,0:04:39.000 հայտնաբերեց, որ ծննդյան պահից սկսած 0:04:39.000,0:04:41.000 երեխաները լաց են լինում 0:04:41.000,0:04:44.000 իրենց մայրիկների մայրենի լեզվի առոգանությամբ: 0:04:44.000,0:04:47.000 Ֆրանսիացի փոքրիկները լալիս են բարձրացող տոնով, 0:04:47.000,0:04:50.000 մինչդեռ գերմանացի երեխաները` իջնող, 0:04:50.000,0:04:52.000 այս կերպ նմանակելով 0:04:52.000,0:04:54.000 այդ լեզուների մեղեդային երանգները: 0:04:54.000,0:04:56.000 Եվ այսպես, ինչո՞վ է օգտակար պտղի` 0:04:56.000,0:04:58.000 աշխարհը ճանաչելու նման ձևը: 0:04:58.000,0:05:01.000 Հնարավոր է, որ այն օգնում է փոքրիկին դիմակայել: 0:05:01.000,0:05:03.000 Ծնվելու պահից սկսած 0:05:03.000,0:05:05.000 երեխան հիմնականում արձագանքում է այն մարդու ձայնին, 0:05:05.000,0:05:07.000 ով ամենից շատ է հոգ տանում իր մասին, 0:05:07.000,0:05:09.000 այսինքն` մոր ձայնին: 0:05:09.000,0:05:11.000 Նույնիսկ նրա լացի ձայնը 0:05:11.000,0:05:13.000 մոր լեզվի հնչյունների ընդօրինակումն է, 0:05:13.000,0:05:16.000 ինչը կարող է ավելի կապել երեխային ու մորը, 0:05:16.000,0:05:18.000 և հետագայում նպաստել 0:05:18.000,0:05:20.000 մայրենի լեզուն հասկանալու 0:05:20.000,0:05:23.000 և դրանով խոսել սովորելու 0:05:23.000,0:05:25.000 դժվարին առաջադրանքում: 0:05:25.000,0:05:27.000 Բայց արգանդում պտուղը ճանաչում է 0:05:27.000,0:05:29.000 ոչ միայն ձայները, 0:05:29.000,0:05:32.000 այլ նաև զգում է համ ու հոտ: 0:05:32.000,0:05:34.000 Հղիության յոթերորդ ամսում արդեն 0:05:34.000,0:05:36.000 համի զգայարանը լիովին զարգացած է, 0:05:36.000,0:05:39.000 ու հոտառության ընկալիչներն 0:05:39.000,0:05:41.000 արդեն գործում են: 0:05:41.000,0:05:44.000 Հղի կնոջ օգտագործած սննդի համն ու հոտն 0:05:44.000,0:05:46.000 անցնում են ամնիոտիկ հեղուկի մեջ, 0:05:46.000,0:05:48.000 որը պտուղը շարունակ 0:05:48.000,0:05:50.000 կուլ է տալիս: 0:05:50.000,0:05:53.000 Ծնվելուց հետո հնարավոր է, որ փոքրիկը 0:05:53.000,0:05:56.000 հիշի ու նախընտրի հենց այդ համերը: 0:05:56.000,0:05:59.000 Փորձերից մեկի ժամանակ մի խումբ հղի կանայք 0:05:59.000,0:06:01.000 հղիության երրորդ եռամսյակում հաճախ 0:06:01.000,0:06:04.000 գազարի հյութ էին խմել, 0:06:04.000,0:06:06.000 մինչդեռ կանանց երկրորդ խումբը 0:06:06.000,0:06:08.000 միայն ջուր էր խմել: 0:06:08.000,0:06:11.000 Վեց ամիս անց նրանք երեխաների 0:06:11.000,0:06:14.000 շիլային խառնել էին գազարի հյութ 0:06:14.000,0:06:18.000 և ուսումնասիրել նրանց դեմքի արտահայտություններն ուտելու ընթացքում: 0:06:18.000,0:06:20.000 Գազարի հյութ խմած կանանց երեխաներն 0:06:20.000,0:06:22.000 ավելի շատ գազարի համով շիլա էին կերել, քան մյուսները, 0:06:22.000,0:06:24.000 ու նրանց տեսքից էլ երևում էր, 0:06:24.000,0:06:26.000 որ ավելի հաճույքով էին ուտում: 0:06:26.000,0:06:29.000 Նմանատիպ մեկ այլ փորձ կատարեցին նաև 0:06:29.000,0:06:31.000 Ֆրանսիայում` Դիժոնում. 0:06:31.000,0:06:33.000 այս անգամ հետազոտողները հայտնաբերեցին, 0:06:33.000,0:06:36.000 որ փոքրիկները, որոնց մայրերը հղիության ընթացքում 0:06:36.000,0:06:41.000 լակրիցահամ անիսոնով համեմված կերակուրներ ու ըմպելիք էին օգտագործել, 0:06:41.000,0:06:43.000 կյանքի հենց առաջին օրվանից 0:06:43.000,0:06:45.000 սիրել են անիսոնը, 0:06:45.000,0:06:47.000 ու հետո էլ շարունակել են 0:06:47.000,0:06:49.000 նախընտրել այն: 0:06:49.000,0:06:53.000 Իսկ հղիության ընթացքում անիսոն չկերած կանանց փոքրիկների 0:06:53.000,0:06:57.000 արձագանքը կարելի է վերարտադրել այսպես` «Յա’խք»: 0:06:57.000,0:06:59.000 Սա նշանակում է, 0:06:59.000,0:07:01.000 որ պտուղը մոր միջոցով արդյունավետ կերպով սովորում է, 0:07:01.000,0:07:04.000 թե ինչն է անվնաս ու օգտակար ուտելու համար: 0:07:04.000,0:07:06.000 Պտուղը նաև ծանոթանում է 0:07:06.000,0:07:09.000 այն կոնկրետ մշակույթին, որին ինքը միանալու է 0:07:09.000,0:07:12.000 մշակույթի ամենակարևոր դրսևորումներից մեկի` 0:07:12.000,0:07:14.000 սննդի միջոցով: 0:07:14.000,0:07:17.000 Նախքան ծնվելը նա նույնիսկ 0:07:17.000,0:07:19.000 ծանոթանում է իր մշակույթի խոհանոցին բնորոշ 0:07:19.000,0:07:22.000 համերին ու բույրերին: 0:07:22.000,0:07:25.000 Այսպիսով, պարզվում է, որ պտուղը շատ ավելի մեծ դասեր է յուրացնում: 0:07:25.000,0:07:27.000 Սակայն, մինչ դրան անդրադառնալս, 0:07:27.000,0:07:31.000 ուզում եմ ներկայացնել մի բան, որը կարող է հետաքրքրել ձեզ: 0:07:31.000,0:07:33.000 Պտղի սովորելու գաղափարը 0:07:33.000,0:07:36.000 կարող է հիշեցնել ձեզ պտուղը զարգացնելու փորձերը, 0:07:36.000,0:07:38.000 երբ հղի կնոջ որովայնին 0:07:38.000,0:07:40.000 ականջակալներով միացվում է Մոցարտի երաժշտությունը: 0:07:40.000,0:07:43.000 Բայց իրականում կազմավորման ու ձևավորման 0:07:43.000,0:07:46.000 ինն ամիս տևող ներարգանդային գործընթացը 0:07:46.000,0:07:50.000 շատ ավելի կարևոր ու հետևանքային է: 0:07:50.000,0:07:54.000 Հղի կնոջ առօրյայում կատարվող գրեթե ամեն ինչ` 0:07:54.000,0:07:56.000 նրա շնչած օդը, 0:07:56.000,0:07:58.000 ընդունած սնունդը, ըմպելիքները, 0:07:58.000,0:08:00.000 քիմիկատները, որոնց վտանգին նա ենթարկվում է, 0:08:00.000,0:08:02.000 նույնիսկ նրա ապրումները, 0:08:02.000,0:08:05.000 ինչ-որ առումով փոխանցվում են պտղին: 0:08:05.000,0:08:08.000 Դրանք ազդեցությունների մի խառնուրդ են կազմում, 0:08:08.000,0:08:10.000 որը նույնքան անհատական ու ինքնատիպ է, 0:08:10.000,0:08:12.000 որքան կինն ինքը: 0:08:12.000,0:08:14.000 Պտուղը համատեղում է այս «առաջարկներն» 0:08:14.000,0:08:16.000 իր սեփական մարմնում, 0:08:16.000,0:08:19.000 դարձնում է դրանք իր միս ու արյան մի մասը: 0:08:19.000,0:08:21.000 Ու հաճախ անում է դեռ ավելին. 0:08:21.000,0:08:24.000 մայրական այս աջակցությունը նա ընկալում է 0:08:24.000,0:08:26.000 որպես տեղեկատվություն, 0:08:26.000,0:08:28.000 ինչպես ես եմ անվանում` արտաքին աշխարհից եկող 0:08:28.000,0:08:31.000 «կենսաբանական բացիկներ»: 0:08:31.000,0:08:34.000 Այսպիսով, մոր արգանդում պտուղը սովորում է 0:08:34.000,0:08:36.000 ոչ թե Մոցարտի «Կախարդական ֆլեյտան», այլ ստանում է 0:08:36.000,0:08:40.000 իր գոյատևման համար շատ ավելի կարևոր նշանակություն ունեցող հարցերի պատասխաններ: 0:08:40.000,0:08:42.000 Արդյոք ինքը կծնվի լիությա՞ն, 0:08:42.000,0:08:44.000 թե՞ կարիքի աշխարհում: 0:08:44.000,0:08:47.000 Կլինի՞ արդյոք ապահով ու պաշտպանված, 0:08:47.000,0:08:50.000 թե՞ մշտապես կանգնած կլինի վտանգի ու սպառնալիքի առաջ: 0:08:50.000,0:08:52.000 Կունենա երկար արգասավոր կյա՞նք, 0:08:52.000,0:08:55.000 թե՞ կարճ ու դժվարին: 0:08:55.000,0:08:58.000 Հղի կնոջ սննդակարգն ու մասնավորապես սթրեսի մակարդակը 0:08:58.000,0:09:01.000 արժեքավոր հուշումներ են առկա պայմանների վերաբերյալ, 0:09:01.000,0:09:04.000 ինչպես մատդ բարձրացնելիս կզգաս քամին: 0:09:04.000,0:09:06.000 Այս ամենից հետևում է, որ 0:09:06.000,0:09:09.000 պտղի ուղեղի ու մյուս օրգանների կարգավորումը 0:09:09.000,0:09:11.000 մարդկային հսկայական 0:09:11.000,0:09:13.000 հարմարվողականության մասն է. 0:09:13.000,0:09:15.000 ամենատարբեր միջավայրերում` 0:09:15.000,0:09:17.000 բնության գրկում 0:09:17.000,0:09:19.000 թե քաղաքում, 0:09:19.000,0:09:22.000 դաշտում թե անապատում զարգանալու մեր կարողությունը: 0:09:22.000,0:09:24.000 Ամփոփելով ուզում եմ պատմել ձեզ երկու պատմություն, 0:09:24.000,0:09:27.000 թե ինչպես են մայրերն իրենց բալիկներին ծանոթացնում աշխարհին, 0:09:27.000,0:09:30.000 նույնիսկ նախքան նրանց ծնվելը: 0:09:31.000,0:09:33.000 1944 թվականի աշնանը` 0:09:33.000,0:09:36.000 Երկրորդ համաշխարհային պատերազմի ամենամռայլ օրերին, 0:09:36.000,0:09:39.000 գերմանական զորքերը շրջափակեցին Արևմտյան Հոլանդիան` 0:09:39.000,0:09:42.000 զրկելով այն սննդի մատակարարումից: 0:09:42.000,0:09:44.000 Նացիստների պաշարմանը հետևեց 0:09:44.000,0:09:47.000 վերջին տասնամյակների ամենախստաշունչ ձմեռը. 0:09:47.000,0:09:51.000 այնքան ցուրտ էր, որ ջրանցքներում ջուրը լրիվ սառչում էր: 0:09:51.000,0:09:53.000 Շուտով սնունդը սկսեց չբավականացնել. 0:09:53.000,0:09:57.000 շատ հոլանդացիներ գոյատևում էին օրական ընդամենը 500 կալորիայով, 0:09:57.000,0:10:00.000 այնինչ նախքան պատերազմն օգտագործում էին դրա քառապատիկը: 0:10:00.000,0:10:03.000 Զրկանքների շաբաթները դարձան ամիսներ. 0:10:03.000,0:10:06.000 ոմանք այս ծայրահեղ իրավիճակում նույնիսկ սկսել էին կակաչի սոխուկներ ուտել: 0:10:06.000,0:10:08.000 Մայիսի սկզբին 0:10:08.000,0:10:10.000 երկրում խնայողաբար բաշխած սննդի պաշարը 0:10:10.000,0:10:12.000 վերջնականապես սպառվել էր: 0:10:12.000,0:10:15.000 Զանգվածային սովի սպառնալիքն արդեն ուրվագծվում էր, 0:10:15.000,0:10:18.000 երբ 1945 թվականի մայիսի 5-ին 0:10:18.000,0:10:20.000 պաշարումն անսպասելի ավարտվեց, 0:10:20.000,0:10:22.000 ու Հոլանդիան դաշնակիցների շնորհիվ 0:10:22.000,0:10:24.000 այլևս ազատագրված էր: 0:10:24.000,0:10:27.000 Այսպես կոչված «Սովի ձմեռը», 0:10:27.000,0:10:29.000 խլեց մոտ 10000 մարդկային կյանք, 0:10:29.000,0:10:31.000 հազարավորներին էլ թուլացրեց: 0:10:31.000,0:10:34.000 Բայց պաշարումը մեծապես ազդեց մարդկային մեկ այլ խմբի` 0:10:34.000,0:10:36.000 դեռ չծնված 40000 0:10:36.000,0:10:39.000 երեխաների վրա: 0:10:39.000,0:10:41.000 Հղիության ընթացքում թերսնման հետևանքներն 0:10:41.000,0:10:43.000 անմիջապես արտահայտվեցին 0:10:43.000,0:10:45.000 մեռելածնության, 0:10:45.000,0:10:47.000 բնածին արատներով ու թեթև քաշով ծնվող երեխաների, 0:10:47.000,0:10:49.000 նորածինների մահացության բարձր ցուցանիշներում: 0:10:49.000,0:10:52.000 Որոշ հետևանքներ էլ ավելի ուշ ի հայտ եկան: 0:10:52.000,0:10:54.000 «Սովի ձմեռվանից», տասնամյակներ անց 0:10:54.000,0:10:56.000 հետազոտողները փաստեցին. 0:10:56.000,0:11:00.000 մարդիկ, որոնց մայրերը հղի են եղել պաշարման ընթացքում, 0:11:00.000,0:11:02.000 հետագայում ավելի շատ են տառապում ճարպակալումով, շաքարախտով, 0:11:02.000,0:11:05.000 սրտային հիվանդություններով, 0:11:05.000,0:11:08.000 քան մարդիկ, որոնց մայրերի հղիությունն անցել է նորմալ պայմաններում: 0:11:08.000,0:11:12.000 Կարծես այս մարդկանց սովի նախածննդյան փորձն 0:11:12.000,0:11:14.000 արմատապես փոխել է 0:11:14.000,0:11:16.000 նրանց օրգանիզմը: 0:11:16.000,0:11:18.000 Նրանց արյան ճնշումն ավելի բարձր է, 0:11:18.000,0:11:20.000 խոլեստերինը` ցածր, 0:11:20.000,0:11:22.000 գլյուկոզայի թույլատրելի չափը` կրճատված. 0:11:22.000,0:11:25.000 սրանք բոլորը շաքարախտի նախանշաններ են: 0:11:25.000,0:11:27.000 Ինչու՟ պիտի պտղի ներարգանդային թերսնուցումը 0:11:27.000,0:11:29.000 հետագայում հանգեցնի հիվանդության: 0:11:29.000,0:11:31.000 Բացատրություններից մեկն այն է, 0:11:31.000,0:11:34.000 որ պտուղը վատ իրավիճակում ամենից լավ է ելք գտնում: 0:11:34.000,0:11:36.000 Երբ սննդի պակաս է զգացվում, 0:11:36.000,0:11:39.000 նա եղած սննդարար նյութերն ուղղում է դեպի ամենակարևոր օրգանը` ուղեղը, 0:11:39.000,0:11:41.000 փոխարենը մյուս օրգանները` 0:11:41.000,0:11:43.000 ինչպես օրինակ սիրտն ու լյարդը, թողնում է առանց սնուցման: 0:11:43.000,0:11:46.000 Այս դեպքում պտուղը ողջ է մնում որոշ կարճ ժամանակով, 0:11:46.000,0:11:49.000 բայց հատուցումն ավելի ուշ է վրա հասնում, 0:11:49.000,0:11:51.000 երբ այն օրգանները, որոնք նախկինում զրկված են եղել սննդարար նյութերից, 0:11:51.000,0:11:54.000 հիվանդության հանդեպ ավելի խոցելի են դառնում: 0:11:54.000,0:11:57.000 Բայց սա դեռ ամենը չէ: 0:11:57.000,0:11:59.000 Թվում է` պտուղն օգտվում է 0:11:59.000,0:12:02.000 ներարգանդային միջավայրից 0:12:02.000,0:12:04.000 ու հետևաբար ֆիզիոլոգիապես հարմարվում է դրան: 0:12:04.000,0:12:06.000 Նա կարծես պատրաստվում է 0:12:06.000,0:12:08.000 այն աշխարհին, որին կհանդիպի 0:12:08.000,0:12:10.000 արգանդից դուրս: 0:12:10.000,0:12:12.000 Պտուղը հարմարեցնում է իր նյութափոխանակությունն 0:12:12.000,0:12:15.000 ու մյուս ֆիզիոլոգիական գործընթացները` 0:12:15.000,0:12:18.000 կանխազգալով այն միջավայրը, որն իրեն սպասվում է: 0:12:18.000,0:12:21.000 Ու պտղի նման կանխատեսումը հիմնված է 0:12:21.000,0:12:23.000 մոր սննդի վրա: 0:12:23.000,0:12:25.000 Հղի կնոջ ընդունած սնունդը 0:12:25.000,0:12:27.000 մի պատմություն է, 0:12:27.000,0:12:29.000 հեքիաթի պես մի բան` լիության 0:12:29.000,0:12:32.000 կամ զրկանքների մռայլ ժամանակագրության մասին: 0:12:32.000,0:12:35.000 Այս պատմությունը տալիս է տեղեկություն, 0:12:35.000,0:12:37.000 որը պտուղն օգտագործում է` 0:12:37.000,0:12:39.000 կազմելու համար իր օրգանիզմն ու դրա համակարգերը. 0:12:39.000,0:12:42.000 սա տիրող հանգամանքներին հարմարվելն է, 0:12:42.000,0:12:45.000 որը հեշտացնում է իր հետագա գոյատևումը: 0:12:45.000,0:12:48.000 Հանդիպելով խիստ սահմանափակ պաշարների` 0:12:48.000,0:12:51.000 փոքրամարմին երեխան, որն ունի էնէրգիայի քիչ պահանջմունք, 0:12:51.000,0:12:53.000 փաստորեն ավելի երկար ապրելու 0:12:53.000,0:12:55.000 հնարավորություն կունենա: 0:12:55.000,0:12:57.000 Իրական խնդիրը ծագում է, 0:12:57.000,0:13:00.000 երբ հղի կանայք դառնում են որոշ իմաստով «անվստահելի պատմողներ». 0:13:00.000,0:13:02.000 երբ պտուղը նախապատրաստվում է 0:13:02.000,0:13:04.000 կարիքի աշխարհին, 0:13:04.000,0:13:07.000 փոխարենը ծնվում է լիության աշխարհում: 0:13:07.000,0:13:10.000 Հենց այդպես պատահեց հոլանդական «Սովի Ձմռան» շրջանի երեխաների հետ: 0:13:10.000,0:13:12.000 Նրանց մոտ ճարպակալման, 0:13:12.000,0:13:14.000 շաքարախտի ու սրտային հիվանդությունների բարձր ցուցանիշները 0:13:14.000,0:13:16.000 դրա արդյունքն են: 0:13:16.000,0:13:19.000 Օրգանիզմները, որոնք կառչած էին ամեն կալորիայից, 0:13:19.000,0:13:21.000 հայտվեցին հետպատերազմյան արևմտյան սննդի 0:13:21.000,0:13:24.000 ավելորդ կալորիաների հեղեղում: 0:13:24.000,0:13:27.000 Աշխարհը, որ նրանք ճանաչել էին դեռ արգանդում, 0:13:27.000,0:13:29.000 այն չէր, 0:13:29.000,0:13:32.000 որում նրանք հայտնվել էին: 0:13:32.000,0:13:34.000 Ահա մի ուրիշ պատմություն ևս: 0:13:34.000,0:13:38.000 2001 թվականի սեպտեմբերի 11-ին, առավոտյան ժամը 8:46–ին 0:13:38.000,0:13:40.000 Նյու Յորքում` Համաշխարհային Առևտրի Կենտրոնի մոտակայքում, 0:13:40.000,0:13:42.000 տասնյակ հազարավոր 0:13:42.000,0:13:44.000 մարդիկ կային` 0:13:44.000,0:13:46.000 գնացքներից դուրս հորդացող ուղևորներ, 0:13:46.000,0:13:49.000 առավոտյան հոսքի համար սեղան գցող մատուցողուհիներ, 0:13:49.000,0:13:53.000 Ուոլ Սթրիթում աշխատող բրոկերներ: 0:13:53.000,0:13:56.000 Նշված մարդկանցից 1700-ը հղի կանայք էին: 0:13:56.000,0:13:59.000 Երբ ինքնաթիռները հարվածեցին, ու աշտարակները փուլ եկան, 0:13:59.000,0:14:02.000 այս կանանց մեծ մասը նույն սարսափն ապրեց, 0:14:02.000,0:14:05.000 ինչ աղետի մյուս վերապրողները` 0:14:05.000,0:14:07.000 ճնշող քաոս ու իրարանցում, 0:14:07.000,0:14:09.000 փոշու և շինաղբի 0:14:09.000,0:14:13.000 պոտենցիալ թունավոր պտտվող ամպեր, 0:14:13.000,0:14:15.000 սիրտ կեղեքող վախ` սեփական կյանքի համար: 0:14:15.000,0:14:17.000 9/11-ից մոտ մեկ տարի անց 0:14:17.000,0:14:20.000 հետազոտողներն ուսումնասիրեցին մի խումբ կանանց, 0:14:20.000,0:14:22.000 որոնք հղի են եղել, 0:14:22.000,0:14:24.000 երբ Համաշխարհային Առևտրի Կենտրոնը հարձակման է ենթարկվել: 0:14:24.000,0:14:26.000 Շատ հղիների մոտ այդ ծանր փորձությունների հետևանքով 0:14:26.000,0:14:29.000 առաջացել էր հետտրավմատիկ սթրեսի համախտանիշ (ՀՏՍՀ), 0:14:29.000,0:14:31.000 ու հետազոտողները պարզեցին, որ 0:14:31.000,0:14:34.000 այդ կանանց երեխաները կենսաբանական տեսանկյունից 0:14:34.000,0:14:36.000 ավելի խոցելի են ՀՏՍՀ-ի նկատմամբ. 0:14:36.000,0:14:39.000 ազդեցություն, որն ամենից ցայտուն արտահայտվեց 0:14:39.000,0:14:42.000 այն նորածինների մոտ, որոնց մայրերը աղետին էին ենթարկվել 0:14:42.000,0:14:44.000 հղիության երրորդ եռամսյակում: 0:14:44.000,0:14:46.000 Այլ կերպ ասած` 0:14:46.000,0:14:49.000 մայրերը, որոնց մոտ նկատվել է հետտրավմատիկ սթրեսի համախտանիշ, 0:14:49.000,0:14:52.000 փոխանցել են այդ վիճակի հանդեպ խոցելիությունն 0:14:52.000,0:14:55.000 իրենց երեխաներին, որոնք դեռ արգանդում էին: 0:14:55.000,0:14:57.000 Սրա մասին էլ մտածեք. 0:14:57.000,0:14:59.000 պարզվում է` հետտրավմատիկ սթրեսի համախտանիշը 0:14:59.000,0:15:02.000 օրգանիզմի արձագանքն է խորը սթրեսին, որի հետևանքով 0:15:02.000,0:15:06.000 տուժողները ենթարկվում են հսկայական ավելորդ տառապանքների: 0:15:06.000,0:15:09.000 Բայց ՀՏՍՀ-ի մասին այլ տեսակետ էլ կա: 0:15:09.000,0:15:12.000 Այն, ինչը մեզ պաթոլոգիա է թվում, 0:15:12.000,0:15:14.000 իրականում կարող է որոշակի հանգամանքներում 0:15:14.000,0:15:16.000 օգտակար հարմարեցում լինել: 0:15:16.000,0:15:19.000 Առանձնապես վտանգավոր միջավայրում 0:15:19.000,0:15:22.000 ՀՏՍՀ-ի բնորոշ դրսևորումները` 0:15:22.000,0:15:25.000 սեփական շրջապատի վերաբերյալ գերիրազեկությունը, 0:15:25.000,0:15:28.000 վտանգին ակնթարթային արձագանքումը, 0:15:28.000,0:15:31.000 կարողացել են մարդկային կյանք փրկել: 0:15:31.000,0:15:35.000 Գաղափարը, որ ՀՏՍՀ-ի վտանգի փոխանցումը նախածննդյան շրջանում կարող է հարմարվելու հատկություն արմատավորել, 0:15:35.000,0:15:37.000 դեռ հիմնավորված չէ, 0:15:37.000,0:15:40.000 բայց ես այն բավականին խորիմաստ եմ համարում: 0:15:40.000,0:15:42.000 Դա կնշանակեր, որ նույնիսկ նախքան փոքրիկի ծնվելը, 0:15:42.000,0:15:44.000 մայրը, ասելով նրան «Զգո'ւյշ եղիր», 0:15:44.000,0:15:46.000 զգուշացնում է, որ դրսում 0:15:46.000,0:15:49.000 նրան խելացնոր աշխարհն է սպասում: 0:15:49.000,0:15:51.000 Թույլ տվեք պարզաբանեմ: 0:15:51.000,0:15:54.000 Պտղի ծագումը հետազոտություն է, որը ոչ թե մեղադրում է կանանց 0:15:54.000,0:15:56.000 հղիության ընթացքում կատարվածի համար, 0:15:56.000,0:15:59.000 այլ փորձում է հայտնաբերել ուղիներ` լավագույնս 0:15:59.000,0:16:02.000 նպաստելու հաջորդ սերնդի առողջությանն ու բարօրությանը: 0:16:02.000,0:16:04.000 Այդ կարևոր աշխատանքում պետք է հատկապես շեշտադրվի 0:16:04.000,0:16:06.000 այն, թե ինչ է պտուղը սովորում 0:16:06.000,0:16:09.000 արգանդում անցկացրած ինն ամիսների ընթացքում: 0:16:09.000,0:16:12.000 Սովորելը կյանքի կարևորագույն գործունեություններից մեկն է, 0:16:12.000,0:16:14.000 ու այն սկսվում է շատ ավելի վաղ, 0:16:14.000,0:16:16.000 քան մենք երբևէ պատկերացրել ենք: 0:16:16.000,0:16:18.000 Շնորհակալություն: 0:16:18.000,0:16:25.000 (Ծափահարություններ)